Եղիշե Չարենցի կանայք․ Արփիկ

«Չարենցի կրակոցը» հատված Արփիկի մահվան մասին

13620773_1752610965009966_7450751445313642346_n

-Լսե՞լ եք վերջին ցնցող նորությունը:Ասում են՝Չարենցն իր կնոջ գերեզմանն է բացել տվել:Չտեսնված բան է:

-Ինչպե՞ս թե բացել է…Չի կարող պատահել:
-Ճշմարիտ եմ ասում:Դա անցած գիշեր է արել:Այնտեղ է գնացել բանտապետի ու մի քանի ծառայողի հետ:Ընկել է գերեզմանաթմբի վրա,լաց է եղել:Իսկ թե հետո ինչպես է համոզել,որ դագաղը դուրս բերեն,միայն Աստծուն է հայտնի…
-Այո,իրոք որ արտառոց դեպք է,-ասաց Աբովը՝քորելով ծոծրակը:
-Ոչ… թե արտառոց,այլ սարսափելի,-ուղղեց Դաբաղյանը:-Տեսնես ի՞նչ է մտքովն անցել…
-Երբեք չես իմանա,-Ալազանը ակնոցը հանեց ու դրեց բաճկոնի գրպանը:-Նրանից ամեն ինչ կարելի է սպասել:Չարենցը մոլեգին խառնվածք է,իսկ նրա արարքները հանճարի տարօրինակություններ են…
…Մատուցողը ետ եկավ,սեղանին շարեց սկուտեղով բերած ափսեներն ու շշերը:Բոլորը մի պահ լռեցին…
…-Բայց դուք շարունակությունը լսեք,-դարձյալ զրույցն իր կողմը շրջեց Զարյանը:-Պատմում են նաեւ,թե այդ գիշեր Չարենցը բացված դագաղում դրել է կնոջ արծաթե մահադիմակն ու իր նոր բանաստեղծությունները՝շշի մեջ զմռսած:Ու այդպես էլ թաղել են…
-Իսկ դա ի՞նչ է,-դեմքը թթվեցրեց Վանանդեցին:-Դարձյա՞լ տարօրինակություն:
-Չգիտեմ,-Զարյանը հորանջեց ու ափով ծածկեց բերանը:-Ոմանք այդպես խենթանում են:Մեկ ուրիշն այդպես սիրում է…
-Ու դու դա համարում ես արդարացու՞մ:
-Ո՛չ,ես դրան անվանում եմ ՍԵՐ:
-Ի՞նչ…
-Սեր,հարգելի՛ս,սեր,որն ինքն է արդարացնում ամեն բան…

«Չարենցի կրակոցը». Զրույց Բակունցի հետ

..-Գիտե՞ս,Ակսել,-խոսեց Չարենցը,և նրա ձայնը հևքով էր լցված:-Ես մի գաղտնիք պիտի բացեմ,բայց միայն քո առաջ:Մի’հավատա բոլոր նրանց,ովքեր ասում են,թե Արփիկը մեռավ հիվանդության կամ ուշացած վիրահատության պատճառով:Երդվում եմ,դա ճիշտ չէ:Նա մեռավ,որպեսզի պատժեր ինձ:Նա վրեժ լուծեց ինձնից:Նա փոխհատուցեց իմ մեղքը մահով:Այդպես որոշեց…Դեռ այն ժամանակ,երբ նա առաջին անգամ եկավ բանտ,ու ես պատրաստ էի ոտքերն ընկնել ներումի համար,նա ինձ այդպես էլ ոչինչ չասաց:Հասկանո՞ւմ ես,ոչինչ:Չհարցրեց պատահածի մասին,չմեղադրեց,չլքեց,քանի որ հոգու խորքում պատրաստ ուներ այս մեկը`զոհաբերությունը դավադրության պես,նվիրվածությունը`վրեժի նման…Ասա ինձ,Ակսել,մահը սիրո երաշխիք կարո՞ղ է լինել…:Ասա,հատուցման համար գոյություն չունե՞ր սահմանված մի չափ:Եվ ասա,թե ինչ են անում,եթե անեծքն աղոթքից նախապատվելի է դառնում…

Հ.Չարխչյան

Գ.Մահարի. Արփիկը մահացավ

Արփիկը մահացավ:
Այդպես մարում է մեծ,լուսավոր,պայծառ ջահը:
Այս մթնում նստել ու լալ,
Ի՞նչ է մնում ինձ,էլ ի՞նչ:
Բալիկ իմ,լավ իմ,զուլալ,
Աստղիկ իմ ջինջ…

Դա 1927 թվականի հունվարի 1-ն էր:

Թողնել մեկնաբանություն