Ճամփորդություն դեպի Բագարան գյուղ

Ապրիլի 25-ին մենք մի փոքրիկ խմբով ճամփորդեցինք դեպի Բագարան գյուղ: Սկզբում մի պահ կանգնեցինք ճաշեցինք, իսկ հետո ճանապարհ ընկանք: Երբ հասանք Բագարանի դպրոց այնտեղ մեզ համար բեմադրեցին մի հետաքրքիր ներկայացում, որը կապված էր սուրբ զատկի ծեսի հետ: Համագործակցելով Բագարանի դպրոցի հետ նրանց համար բացեցինք ուսումնական բլոգ, սովորեցրեցինք մի քանի պարեր և նրանց համակարգիչ, գրքեր նվիրեցինք: Մեծ տպավորություն ստացա բագարանցիներից, նրանք շատ համարձակ էին ու մարդամոտ: Առանց ամաչելու մոտեցան մեզ ու ծանոթացան, անպիսի տպավորություն էր, կարծես գյուղի ամաչկոտ մարդիկ չլինեին : Բացի մարդամոտ լինելուց նաև շատ հյուրասեր էին, նրանք մեծ ուրախությամբ դիմավորեցին մեզ: Ետ վերադառնալուց ճանապարհից վերցրեցինք մեր ավագ ընկերներին: Սա իմ հերթական հետաքրքիր ճամփորդություններից մեկն էր: Ուրախ եմ, որ նոր մարդկանց ճանաչեցի:

Բագարան

Untitled.png

Ապրիլի 25-ին ճամփորդելու ենք Բագարան:

Բագարան (Ամուր, Բագրան, Դիցավան, Բաքրան), բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս։ Հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք։ Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ թագավորը մթա II դ սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխվել հեթանոսական կուռքերը, քաղաքի մոտ տնկել անտառ։ Բագարանում քրմապետ է եղել Երվանդի եղբայր Երվազը։ Սակայն Արտաշես Ա-ն, գրավելով թագավորությունը, սպանել է Երվանդին ու Երվազին, կուռքերը Բագարանից տարել Արտաշատ և իր զորավար Սմբատին նվիրել Երվազի 500 ծառաներին։ Սմբատը նրանց բնակեցրել է Մասիսի ստորոտում՝ նոր բնակավայրում, որը նախկինի անունով կոչվել է Բագարան։ Հետագայում Բագարանը կորցրել է իր երբեմնի քաղաքական ու հասարակական դերը։ Միայն IX դ, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բագարանը դարձավ նախարարական ոստան։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։

Երևան-Քանաքեռավան-Քարաշամբ

Քանաքեռավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 42 կմ հարավ-արևմուտք, Հրազդան գետի բարձրադիր աջափնյակում։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ Այստեղ ժամանակին բնակվել է Քանան անունով մի թագավոր կամ իշխան իր քրոջ հետ։ Սրա մասին խոսելիս տեղացիք հաճախ ասել են Քանանի քույրը, Քանանի քրոջը Քանաքեռ։ Դրանից էլ գյուղի անունը մնացել է Քանաքեռ։

 

Քարաշամբ, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևմուտք, Արագետի հովտում։ Քարաշամբի ազգաբնակչության փոփոխությունը: Քարաշամբից 3 կմ արևելք գտնվում են Սբ. Գևորգ եկեղեցու ավերակները (VII դար)։ Գյուղից դուրս, ձորալանջին, գտնվում են VI դարի վանքի ավերակներ։ Գյուղի տարածքում պահպանվել են նաև VII դարի քարայրներ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Untitled.png

“Сказки зарубежных писателей”

Сказка Джани Родари Воскресное утро

Если вы спросите, кто такой синьор Чезаре, то вам обязательно скажут: “Это человек привычки”. Каждое воскресенье он встает поздно, долго бродит по квартире в пижаме, а когда пробьет одиннадцать — идет бриться. Бреется он в ванной и всегда оставляет дверь открытой.
Этой минуты с нетерпением дожидается Франческо. Франческо всего шесть лет, но у него уже заметна склонность к медицине, и особенно к хирургии.
Как только отец начинает бриться, он вынимает из аптечки пачку гигроскопической ваты, флакон с денатуратом, рулончик липкого пластыря, направляется в ванную, садится там на скамеечку и ждет.
— Что тебе? — спрашивает синьор Чезаре, намыливая подбородок.
В обычные дни он бреется электробритвой, по воскресеньям же взбивает мыльную пену и берется за безопасную бритву с лезвиями, как в старые времена.
— Что тебе?
Франческо ерзает на скамейке серьезный-пресерьезный и молчит.
— Ну?
— Да вот, — говорит Франческо, — может, ты порежешься. Тогда я тебе окажу первую помощь.
— Хорошо, — говорит синьор Чезаре.
— Только ты нарочно не обрезайся, как в прошлое воскресенье, — говорит Франческо очень строгим голосом. — Нарочно не считается.
— Ясное дело, — говорит синьор Чезаре.
Но ему никак не удается порезаться не нарочно. Он старается нечаянно повести бритвой не так, как надо, однако это очень трудно просто невозможно. Он делает все, что только можно, чтобы оказаться невнимательным, но не может. Наконец всеми правдами и неправдами он все-таки ухитряется порезаться. Для Франческо настает время браться за дело. Он стирает ваткой капельку крови, дезинфицирует царапину денатуратом и залепляет кусочком липкого пластыря.
И так каждое воскресенье. Каждое воскресенье синьор Чезаре дарит сыну капельку своей крови, а Франческо все больше убеждается, что на свете нет человека рассеяннее его отца.

Իմ բառարանը

Прывички-սովորություն

Хирургии-վիրաբույժություն

Флакон-սրվակ, տուփ

Ухитряется-խորամանկել

Пластыиря-սանտավիկ, կպչուն պլաստիր

 

Թարգմանություն Կիրակնօրյա առավոտը

Եթե դուք հարցնեք, թե ո՞վ է սենյոր Չեզարե, ապա ձեզ անպայման կասեն. «Դա սովորությունների մարդ է»: Ամեն կիրակի նա ուշ է արթնանում, երկար թափառում է բնակարանում գիշերային հագուստով, իսկ երբ խբում է ժամը տասնմեկը, նա գնում է սափրվելու: Նա սափրվում է բաղնիքում և միշտ դուռը բաց թողնում: Այդ պահին անհամբեր սպասում է Ֆրանչեսկոն: Ֆրանչեսկոն ընդհամենը վեց տարեկան է, և արդեն իր մոտ բացահայտվում են ընդունակություններ բժշկության հանդեպ, հատկապես վիրաբուժության: Հենց որ հայրը սկսում է սափրվել, նա դեղերի դարակից հանում է բամբակի տուփը, կպչուն ժապավենը, անցնում բաղնիք, նստում այնտեղ նստարանին և սպասում:

-Ի՞նչ ես ուզում,- հարցնում է սենյոր Չեզարեն, փրփրոտելով դեմքը:

Սովորական օրերին նա սափրվում է էլեկտրական սափրիչով, սակայն կիրակի օրերին, նա պատրաստում է օճառով փրփուր, վերցնում է անվտանգ սափրիչը ածելիով, ինչպես հին բարի ժամանակներում:

— Ի՞նչ ես ուզում.

Ֆրանչեսկոն լրջագույն տեսքով անհանգիստ նստած է նստարանին և լռում է.

-Հը՞…

-Ահա, մտածում եմ, կարող է պատահաբար վնասես քեզ, — ասում է Ֆրանչեսկոն, և ես այդ ժամանակ քեզ առաջին օգնություն ցույց կտամ:

-Լավ, — ասում է սենյոր Չեզարեն,-բայց միայն թե դու դիտավորյալ չվնասես քեզ, ինչպես անցած կիրակի,- ասում է Ֆրանչեսկոն շատ խիստ ձայնով:

— Պարզ բան է,- ասում է սենյոր Չեզարեն:

Չնայած նրան ոչ մի կերպ չի հաջողվում ոչ դիտավորյալ վնասվել: Նա ջանում է ածելիով անփութորեն այնպես անել ոնց պետք է, սակայն դա անհնար է և ոչ մի կերպ չի հաջողվում: Նա ամեն ինչ անում է որպեսզի անզգույշ լինի, սակայն չի կարողանում: Ի վերջո ամեն գնով պայքարելով նրան հաջողվում է վնասվել: Ֆրանչեսկոյի համար գալիս է գործելու ժամանակը: Նա բամբակով սրբում է արյան կաթիլները, վնասազերծում է քերծվածքը և կպցնում կպչուն պլաստիրը: Եվ այսպես ամեն կիրակի: Ամեն կիրակի սենյոր Չեզարեն որդուն նվիրում է իր արյան մի կաթիլը, իսկ Ֆրանչեսկոն էլ ավելի է համոզվում, որ աշխարհում ավելի ցրված և անուշադիր մարդ չկա, քան իր հայրն:

Թե ինչպես սովորեցի գրել

Դպրոցում ես շատ բաներ եմ սովորել: Երբ առաջին դասարան էի,  շատ արագ սովորեցի գրել, առաջի բառը, որ սովորեցի գրել իմ դասընկերուհու անունն էր Աննա, հետո՝ Անի, Արսեն, Արմեն: Մենք նկարում էինք մեր դասընկերոջը, գրում նրա անունը, մուտքագրում նրա անունը և նկարչական paint ծրագրով նկարում նրան: Տառերը սովորեցինք մեր դասընկերների անուններով: ՈՒ մեկ էլ չհասկացանք, թե ինչպես արագ բոլոր տառերը սովորեցինք: Գրել սովորեցի շատ գրելով: Երբ երրորդ դասարանում բացեցի իմ բլոգը, ես սկսեցի գրել իմ ճամփորդությունների մասին, իմ օրվա տպաորությունների մասին, իմ կարդացած պատմությունների մասին և արդյունքում սովորեցի գրել: Ժամանակի ըթացքում ինչքան շատ գրեմ, այնքան շատ եմ վարժվելու:

Երկու այծ

 

Երկու կամակոր այծ դեմ առ դեմ եկան մի նեղ գերանի վրա, ուր կամուրջ էր ձգված մի գետակի վրա:
Երկուսը միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով. պետք է նրանցից մեկը ետ կանգներ և մյուսին ճանապարհ տար:
— Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:
— Ինչու դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կանես: Գիտես ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում էլ ես:
Այծերը ճակատ — ճակատի զարկեցին, իրար գլուխ պատռեցին, և վերջը երկուսն էլ կամուրջից սայթաքեցին, ջուրը թափվեցին:

Ինձ այս պատմվածքը շատ է դուր եկել: Ես այս պատմվածքից սովորեցի, որ պետք չէ կռիվ անել, պետք էմյուսներին զիճել և բարի լինել: Պատմվածքը երկու այծերի մասին էր, որոնք միմիանց չզիճելով, կամուրջն անցնելով ընկան գետը: Ինձ դուր չեկավ այս հատվածը — Ինչու դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը: Ինձ դուր չեկավ այս հատվածը, որովհետև, եթե դու կարող ես գնալ հետ ինչու դու չես գնում, որ վեճը ավարտվի ու նաև դու միշտ պետք է բարեկիթ գտնվես և զիճես մյուսներին:

The death Kikos

Առաջադրանք 2

Հ. Թումանյանի հեքիաթի` “The Death of Kickos” հիման վրա պատրաստեք ընտանեկան ռադիոնյութ կամ տեսաֆիլմ, որտեղ Paint ծրագրով տվյալ հեքիաթի տեսարաններին համապատասխան ձեր նկարած նկարները կլինեն և ձեր ու ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկի  խոսքը: Ֆիլմի մեջ երաժշտություն էլ կարող եք մտցնել: Տվյալ առաջադրանքը պարտադիր չէ մինչև շաբաթվա վերջ ավարտել: Այն մի քիչ ժամանակատար է և կարող եք հետո էլ ավարտին հասցնել:  

Մաթեմատիկան և Էկոտուրը համատեղ

<> նախագծի շրջանակներում, այսօր մաթեմատիկայի դասի ընթացքում մենք մաքրեցինք մեր դպրոցի տարածքը: Տարածքից հանեցինք մեծ քարերը, հավաքեցինք տոպրակները, ապակու կտորները: Դպրոցի տարածքը մաքրեցինք: Իմ կարծիքով մարդիկ ճիշտ չեն անում, որ աղբը թափում են հատակին, աղբ թափելու համար կա աղբաման: Չէ որ Երկիր մոլորակը մեր ընդհանուր տունն է, այն պետք է միշտ պահել մաքուր: Ես սիրում եմ, երբ իմ շուրջը ամեն ինչ մաքուր է, կոկիկ և գեղեցիկ: Այդպես շատ հաճելի է: Բացի այդ, եթե մենք մեր դասարանը չմաքրենք, տվյալ թեման լավ չենք հասկանա, իմ կարծիքով այդ ամենն այդպես է, որովհետև մաքրությունը օգնում է ուղեղին, որպեսզի թեման լավ ընբռնի, մաքրությունը հասկացվում է, իսկ կեղտոտությունը՝ ոչ: