Հայոց պատմություն

Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

948 թ. Անանիա Մոկացի կաթողիկոսի օրոք Աղթամարից տեղափոխեց Կարս։

961 թ. Աշոտ III–ը որոշեց մայրաքաղաքը Կարսից տեղափոխել Շիրակի Անի
քաղաքը:

Աշոտ Ողորմածը 963–964 թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքն ընդարձակվելու  հնարավորություն չուներ։

998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։

1001 թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը,
որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր՝ Սյունյաց  Վասակ
թագավորի դուստրը։

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Աշոտ 3-րդ Ողորմածը շատ բարի և հոգատար մարդ էր: Նա աղքատների հանդեպ ցուցաբերած հոգատարության համար ստացավ Աշոտ Ողորմած անունը: Աշոտն
ավելի ամրապնդեց բանակը, այն դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան
լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ Գագիկ Առաջինը կրում էր շահնշահ հայոց պատվատիտղոսը: Դա նշանակում  էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ
նա ուներ գերադասելի դիրք։ 1001 թ. Տաշիր–Ձորագետի (Լոռի) թագավոր
Դավիթն ապստամբեց Գագիկ I–ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների
գերիշխանությունը։ Գագիկըհարձակվեցայդ թագավորության վրա և կարճ ժամանակում գրավեց այն։ Դավիթը դիմեց փախուստի։ Քանի որ Գագիկ I–ը վերջինիս
զրկեց իր հողերից:Գագիկի օրոք կարճ ժամանակով խախտվեց երկրի խաղաղությունը։ Իմ կարծիքով Աշոտ Ողորմածի օրոք ամեն ինչ ավելի լավ էր, կատարվում էր շինարարական լավ աշխատանքներ, Աշոտը հարգալից և հոգատար էր աղքատների հանդեպ, իսկ Գագիկ Առաջինի օրոք երկրում չկար խաղաղություն, ճիշտ է նա էլ է կատարել շինարարական աշխատանքներ և շինել եկեղեցիներ, բայց ես կարծում եմ, որ Աշոտ Ողորմածի օրոք ավելի լավ էր ամեն ինչ:

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:

Բագրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետը թևակոխեց Գագիկ I–ի օրոք (990–1020)։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը ։ Գագիկի օրոք կարճ ժամանակով խախտվեց երկրի խաղաղությունը ։ 998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան ։ Թագավորը հայոց սպարապետ, նշանավոր զորավար Վահրամ Պահլավունու հետ Ապահունիք գավառում կանգնեցրեց թշնամուն ։ Հայկական զորքին միացան նաև վրացիները ։ Ճակատամարտը տեղի ունեցավ Ապահունիքի Ծումբ գյուղի մոտ։ Հայ–վրացական զորքերը տարան փայլուն հաղթանակ, որից հետո արաբները մեկընդմիշտ հրաժարվեցին Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ իրենց ոտնձգություններից ։

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը, որոնք թագավորից ստացան ընդարձակ կալվածքներ ։ 1001 թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը ։ Շուտով ավարտվեց նաև Անիի Զվարթնոցատիպ (Գագկաշեն) եկեղեցու շինարարությունը ։

13-րդ դարի նշանավոր տիրակալները

Բնութագրել Ինոկենտիոս 3-րդ պապին:

Ինոկենտիոս 3-րդ պապը շատ կրթված էր, նա սովորել էր աստվածաբանություն, իսկ  համալսարանում՝ հռոմեական իրավունք: Ես ընթերցելով իր մասին հասկացա, որ նա շատ նվիրված է Աստծուն, այդ իսկ պատճառով նա բարձրագույն էր համարում Հռոմի պապի իշխանությունը: Ինոկենտիոս III–ը կազմակերպեց նաև  խաչակրաց չորրորդ արշավանքը: Նաև իր շնորհիվ XIII դարի սկզբին Հռոմի պապերի իշխանությունն
աննախադեպ վերելք ապրեց:

Համեմատել Ֆրիդրիխ Երկրորդ և Լյուդովիկոս Իներորդ արքաներին:

Ես կարծում եմ, որ նրանք երկունել շատ կարևոր գործեր են արել երկրի համար: Օրինակ՝Ֆրիդրիխ Երկրորդը ուներ փայլուն կրթություն: Նա գրում էր երկեր, բանաստեղծություններ: Նա նաև Նեապոլ քաղաքում հիմնադրեց համալսարան, ինչը շատ կարևոր էր ուսման համար: 1228 թ. Ֆրիդրիխ II–ը կազմակերպեց խաչակրաց VI արշավանքը: Նա Եգիպտոսի սուլթանի հետ համաձայնագիր ստորագրեց, որի համաձայն Երուսաղեմը, Նազարեթը և Բեթղեհեմը ժամանակավորապես վերադարձվեցին քրիստոնյաներին: Լյուդովիկոս Իներորդը նույնպես շատ կարևոր մարդ էր: Նրա օրոք Ֆրանսիայում ամրապնդվեց թագավորական իշխանությունը: Նա վերահսկում էր հարկերի գանձումը և ծախսերը: Լյուդովիկոսը իրականացրեց նաև դրամական բարեփոխում: Թագավորական տիրույթում արգելվեցին ավատատերերի միջև տեղի ունեցող պատերազմները: Մտցվեց «Արքայի 40 օր» կոչվող օրենքը: Բախման մեջ հայտնված կողմերը քառասուն օրվա ընթացքում պետք է դիմեին թագավորին: Պատերազմել կարող էին միայն այն դեպքում, երբ թագավորի միջնորդությամբ չէին հաշտվում: Արգելվեց վեճերի լուծումը մենամարտերի միջոցով: Ահա այս ամենից հետո ես կարծում եմ, որ երկուսնել իրենց կարևորությունը ունեին, բայց Լյուդովիկոսի օրոք ավելի շատ բան փոխեց և վերելք ապրեց, թեև երկուսնել շատ կարևոր մարդիկ էին:

Տալ հետևյալ հասկացությունների բացատրությունը.

հերետիկոս-Պաշտոնապես ընդունված հավատի կանոններից որևէ շեղում համարվում էր հերետիկոսություն: Հերետիկոսները մերժում էին խաչի պաշտամունքը, հոգևորականների անհրաժեշտությունը, մարդու մեղսածին լինելու և եկեղեցու միջնորդությամբ փրկվելու գաղափարը:

ինկվիզիցիա-Այն հատուկ դատարան էր, որը հետաքննում էր միայն հերետիկոսների գործերը: Եպիսկոպոսական բոլոր թեմերում ստեղծվեցին ինկվիզիցիայի դատարաններ, որոնք անմիջապես ենթարկվում էին պապին:

բանադրանք-Բանադրանք նշանակում է նզովք, անեծք:

կատարներ-XII–XIII դարերում  ամենատարածված հերետիկոսություններից էին կատարները և վալդենսները: Նրանք լայն գործունեություն էին ծավալել Հարավային Ֆրանսիայում:

վալդենսներ-XII–XIII դարերում  ամենատարածված հերետիկոսություններից էին կատարները և վալդենսները: Նրանք լայն գործունեություն էին ծավալել Հարավային Ֆրանսիայում:

աղանդներ-Աղանդի հետևորդները կոչվում են աղանդավորներ. դրանք մարդկանց (հավատացյալների) խմբեր են, որոնք անջատվել են ավանդական եկեղեցուց և, չընդունելով նրա դավանանքի որոշ կետեր կամ դավանանքն ամբողջությամբ, քարոզում են իրենց առաջնորդի կողմից առաջ քաշած գաղափարները:

Երրորդ ուսումնական շրջանի ուս․պլան

ընտրություն-պարսերեն
մարզաձև-բասկետբոլ
տեխնոլոգիա-գինեգուծություն․ ընկեր Գոհարի հետ
լրացուցիչ կրթություն դպրոցում(ակումբներ, երգչախումբ, պար, առարկայական, երկարացված օր…)- վոլեյբոլ
լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս-
երթուղայինի ծառայություն-չեմ օգտվում
տնային աշխատանքներ(կատարում եմ)-կատարում եմ
ուսումնական ճամփորդություններ(թվարկեք)-մասնացում եմ եռօրյա և մեկօրյա ճամփորդություններին

Խաչակրաց արշավանք

Պատմել խաչակրաց արշավանքի  մասին

Խաչակրաց արշավանքները արևմտաեվրոպական պետությունների և կաթոլիկ եկեղեցու` 1096–1270 թթ-ին դեպի Արևելք «Քրիստոնեական սրբավայրերը մահմեդականներից ազատագրելու» նշանաբանով կազմակերպած արշավանքներն են: Արշավանքի մասնակիցներն իրենց թիկնոցներին կրել են խաչի նշանը և այդտեղից՝ նրանց «խաչակիր» անվանումը: Արևելքից ներխուժած թյուրք-սելջուկները 1070–80-ական թվականներին նվաճեցին Փոքր Ասիայի բյուզանդական տիրույթները՝ լուրջ վտանգ դառնալով Կոստանդնուպոլսի համար: Բյուզանդիան Երուսաղեմն ազատագրելու և Հիսուս Քրիստոսի գերեզմանը փրկելու պատրվակով ռազմական օգնություն խնդրեց Արևմուտքից: Կաթոլիկ եկեղեցին՝ Հռոմի պապի գլխավորությամբ, Արևելքի քրիստոնյաներին իր ազդեցությանը ենթարկելու նպատակով, իսկ սնանկացած ավատատեր-ասպետները մերձավորարևելյան հարուստ երկրներին տիրանալու ակնկալությամբ նախաձեռնեցին Խաչակրաց արշավանքները: Առաջին արշավանքի (1096–99 թթ.) ժամանակ, որը 1095 թ-ի ուշ աշնանը հայտարարեց Հռոմի պապ Ուրբանոս II-ը, շուրջ 100 հզ. հեծյալ և 300 հզ. հետևակ խաչակիրներ հասան Կոստանդնուպոլիս, դաշինք կնքեցին Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Կոմնենոսի հետ, մտան Փոքր Ասիա և Նիկիայի ու Դորիլեոնի մատույցներում 1097 թ-ին ջախջախեցին Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերին:

Նույն թվականին խաչակիրների մի ջոկատ Տավրոսի կիրճերով ներխուժեց Դաշտային Կիլիկիա, մի այլ ջոկատ Կեսարիան ու Կոմանան գրավելուց հետո, անցնելով Անտիտավրոս լեռը, նույնպես մտավ Կիլիկիա, գրավեց Կոկիսոնն ու Մարաշը, որտեղ կառավարիչ նշանակվեց հայազգի Թաթուլ իշխանը: Առաջին արշավանքից հետո նրանք ստեղծեցինք այլ իշխանություններ:Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VII-ի և Գերմանիայի թագավոր Կոնրադ III-ի գլխավորած Խաչակրաց երկրորդ արշավանքը (1147–49 թթ.), որի առիթը 1144 թ-ին սելջուկների կողմից Եդեսիայի գրավումն էր, ավարտվեց անհաջողությամբ: Երրորդ արշավանքի (1189–92 թթ.) առիթը Եգիպտոսի Սալահ ադ Դին սուլթանի կողմից 1187 թ-ին Երուսաղեմի գրավումն էր: Արշավանքն առաջնորդում էին Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսը: Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը և Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը: Նրանց հաջողվեց գրավել Կիպրոս կղզին, որտեղ հաստատվեց ֆրանսիական Լուսինյան տոհմի իշխանությունը:
Խաչակրաց չորրորդ արշավանքի (1199 թ.) մասնակից գերմանական, ֆրանսիական և իտալական ավատատեր ասպետները, օգտվելով խաչակիրների ու Բյուզանդիայի միջև ծագած հակասություններից, 1204 թ-ին գրավեցին Կոստանդնուպոլիսը և ստեղծեցին Լատինական կայսրությունը (1204–61 թթ.):
Հինգերորդ արշավանքը (1217–21 թթ.), որին մասնակցում էին Ավստրիայի դուքսն ու Հունգարիայի թագավորը, ուղղված էր Եգիպտոսի դեմ և ավարտվեց անարդյունք: Վեցերորդ արշավանքի (1220–29 թթ) վերջին խաչակիրները ժամանակավորապես վերանվաճեցին Երուսաղեմը, որին 1244 թ-ին վերստին տիրեցին մահմեդականները: Յոթերորդ (1248–54 թթ.) և ութերորդ (1270 թ.) արշավանքները Եգիպտոս և Թունիս (գլխավորում էր Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX Սուրբը) նույնպես ձախողվեցին:

Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը

Խաչակրաց
8 արշավանքներ.

1-ին` 1096–99 թթ.
2-րդ` 1147–49 թթ.
3-րդ` 1189–92 թթ.
4-րդ` 1199 թթ.
5-րդ` 1217–21 թթ.
6-րդ` 1220–29 թթ.
7-րդ` 1248–54 թթ.
8-րդ` 1270 թ.

Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին

Իմ կարծիքով  Սալահ ադ Դինին ավելի հետաքրքիր արշավանք ունեցավ: Նրա արշավանքի ժամանակ  հաջողվեց գրավել Կիպրոս կղզին, որտեղ հաստատվեց ֆրանսիական Լուսինյան տոհմի իշխանությունը: Մյուսները նույնպես ստեղծեցին կայսրություններ և իշխանություններ, բայց նաև կային առաջնորդներ, ովքեր ոչինչ չկարողացան անել:

Գրավոր ներկայացրու  քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին

Ես կարծում եմ, որ այդ արշավանքը սխալ էր, որովհետև արշավանքի ավարտից հետո հազարավոր մանուկներ մահացան, սովամահ եղան, բայց վերջում ոչինչ չգրավեցին: Ճիշտ է կարելի է գնահատել երեխաների այդ քաջությունը, հավատքը, բայց ես կարծում եմ, որ, եթե չլիներ այդ արշավանքը հազարավոր երեխաներ ետ կգնային տուն և ուրախ կանցկացնեին իրենց մանկությունը:

Միջնադարյան քաղաքներ /դիտում/

Դիտել  կամ կարդալ 10-15 նախադասությամբ ամփոփել/ընտրիր երկուսից մեկը/

Միջնադարյան քաղաքներում եղել է կարգ ու կանոն, բայց դրա հետ մեկտեղ եղել են շատ խնդիրներ: Օրինակ՝ աղբահանության և կոյուղու խնդիրը: Մարդիկ աղբը գցում  էին տարբեր փոսերի մեջ, որից  հետո էլ փողոցում տհաճ հոտ էր տարածվում: Այնտեղ շենքերը այնպիսի քիչ հեռավորություն ունեին, որ կարող էիր մեկ շենքից մյուսը անցնել: Նաև այդ քաղաքներում կային հարուստներ, ովքեր ունեին աշխատողներ: Քաղաքացիները գյուղացիներից ցածր գներով մթերքներ էին գնում: Նաև որոշ քաղաքներում չկար լուսավորություն: Այնտեղ նաև շատ կարևոր օրհենքներ կային: Կար ոստիկանություն, նրանք հսկում էին, որ մարդկանց մոտ չլիներ զենքեր: Այդպես նվազում էր քաղաքի սպանությունները:

Միջնադարյան քաղաքների մասին

Միջնադարյան քաղաքների մասին  

Հայոց լեզու

Տնային աշխատանք

1.Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա-մեքենա, որը սլանում է ,  արևի շուրջը պտտվող մեքենա-մեքենա, որը պտտվում է արևի շուրջը,  թունելից դուրս եկող գնացք-գնացք, որը դուրս է գալիս թունելից, պատրաստակամորեն հորը մտնող երեխա-երեխա, որը պատրաստակամորեն մտնում է հորը, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ-մարդիկ, որոնք ախատում են փոշու ու մրի մեջ:

Բ. Ընկած գրիչ-գրիչը, որը ընկել է, մոռացված երգ-երգ, որ մոռացված է,  թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա, որ ընկած է թիթեռի ետևից , արձակված ու կախված վարագույր-վարագույր, որը արձակված ու կախված է,  լուծված  խնդիր-խնդիր, որ լուծված է, գիշերվա անձրևից խոնացացած օդ-օդ, որ գիշերվա անձրևից խոնավացել է:

  1. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող,  ապրած,  ապրել):

Նրա ապրած  երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն  կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:

3.Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրեցիր մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ չապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրելես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

Կարդա՛

Դերանուններ

Առարկա ցույց տրվող դերանունները (ես, սա, ինչ, ոչ ոք և այլն) նախադասության մյուսբառերի հետ կապվելու, հարաբերվելու համար գոյականների նման հոլովվում են: Սակայնդերանունների մի մասի՝ անձնական ՝  ես, դու, նա, ինքը, մենք, դուք, ցուցական՝ սա, դա, հարցական՝ ո՞վ, դերանունների սեռական  և տրական հոլովները կազմվում են գոյականիցտարբեր ձևերով: Եթե գոյականի սեռական և տրական հոլովները համընկնում են, նշվածդերանուններինը տարբերվում են (իմ-ինձ, քո-քեզ, մեր-մեզ, ձեր-ձեզ):
Բոլոր դերանունների բացառական, գործիական և ներգոյական (եթե ունեն) հոլովներըկազմվում են գոյականների նման՝ ուղղականի կամ տրականի ձևից:

Երրորդ դեմքի անձնական դերանունները (նա, ինքը, նրանք, իրենք ) տարբերվում են իրենց կիրառությամբ: Ինքը, իրենք դերաննուները նախադասության մեջ գործածվում են նույն նախադասության ենթակայի անվան փոխարեն:
Հարցական դերանունները թե շաղկապով կապված երկրորդական  նախադասությունների մեջ հարցական նշանը կորցնում են:

Գարնան քաղաքում

Տնային աշխատանք

Գարնան քաղաքում

Լցվում է փողոցն աղմուկ ու շարժում,
Դալուկ դեմքերին ծաղկում է ժպիտ,
Փայլում են տներն արևի փոշում,
Երկինք են պարզվում ծառերը վտիտ
Դեռ չչորացած բուլվարի վրա
Ճչում են զվարթ մանուկն՚երն արդեն.
Բոլոր խոսքերը խորհուրդ են հիմա
Եվ հայացքները նետ են իրար դեմ…
Մայթի քարերը հարազատ են քեզ —
Քեզ նոր է թվում երգը հնամյա.
Ազատ է հոգիդ, անչար է և հեզ,
Եվ տխրությունդ անուշ է հիմա…
Ժպտուն աղջիկներ՝ ծաղիկների պես,
Տիկիններ շքեղ և ծիծաղելի —
Բոլորը հիմա սիրելի են քեզ,
Ամեն ինչ անուշ խորհրդով էլի…
Մեռած սրտերն էլ, ծաղիկների պես,
Բացվում են հիմա արևի փոշում.
Մի քաղցր հուզում արբեցնում է քեզ,
Ու, հոգսով մղված՝ հոգսդ չես հիշում…
Օրհնությո՜ւն քեզ, ե՛րգ, և երա՛զ, և սե՛ր,
Օրհնությո՜ւն քեզ, կյա՛նք անուշ և անհուն,
Օրհնությո՜ւն և քե՛զ, տանջանքի գիշեր:
Եվ երկունք, և մահ — փա՛ռք և օրհնությո՛ւն…
  • Մգեցված բառերը բացատրի՛ր։ Էլ ո՞ր բառերն են անհասկանալի, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Դալուկ-գույնը գցած, մռայլ                                                                                              Վտիտ-տկար, թույլ, անզոր                                                                                          Բուլվարի-                                                                                                                              Հնամյա-հին

  • Բանաստեղծության մեջ ինչպե՞ս է նկարագրվում գարնան քաղաքը, գրավոր ներկայացրո՛ւ:

Բանաստեղծության մեջ գարնան քաղաքը նկարագրվում է՝ գեղեցիկ, ծաղկուն և լավ փոփոխություններով քաղաք:

  • Գրի՛ր շարադրություն ,,Հարազատ է ինձ․․․․․,, կամ ,,Նոր է թվում ․․․․,,   վերնագրերից  մեկով ։