Զուգահեռագծի մակերեսը

Թեորեմ Զուգահեռագծի մակերեսը հավասար է նրա հիմքի և բարձրության արտադրյալին:

Untitled

S=DCAE

Առաջադրանքներ(դասարանում)

1) Դիցուք՝ զուգահեռագծի հիմքը a-ն է, բարձրությունը՝ h-ը, իսկ մակերեսը՝ S-ը: Գտեք՝

ա) S-ը, եթե a=15սմ, h=12սմ,

S=15 x 12 = 180սմ^2

բ) a-ն, եթե S=34սմ2, h=8,5սմ,

a=34:8,5=4սմ

գ) h-ը, եթե S=162սմ2, a=9սմ:

h=162:9=18սմ

2) Զուգահեռագծի կից կողմերը հավասար են 12 սմ և 13սմ, իսկ սուր անկյունը 300 է: Գտեք զուգահեռագծի մակերեսը:

AB=12=>BH=12/2=6

S=78սմ^2

Վիլյամ Սարոյան. Իմ սիրտը լեռներում է

Վիլյամ Սարոյան

Ընթերցում ենք և քննարկում

Սլայդ 9 կամ էջ 152

Գլուխ առաջին

  • Քո կարծիքով ինչպիսի՞ն են հայր-տղա հարաբերությունները․ հիմնավորի՛ր մեջբերումներով։ Նմա՞ն են ձեր և ձեր ծնողների հարաբերություններին․ ինչո՞վ։

Կարծում եմ հայր-տղա հարաբերությունները շատ լավն էին։

grak.png

Հայրը իր տղայով հպարտանում էր և իրեն նմանեցնելով գովում։

grak

Տղայի հայրը հավատում էր տղայի կարողություններին, և վստահ էր իր վրա։

  • Տղաս, երբ դու հասնես իմ տարիքին, կիմանաս, որ երգերը կարևոր չեն, կարևորը հացն է: Աստված իմ, որքան վայրագորեն է հացը մաքառում սրտի հետ։

Ես այս տողերի հետ կիսով չափ համաձայն եմ, կիսով չափ ոչ։ Միշտ պետք է հացը կարևորես և միայն հաց ուտելուց հետո գործդ ավարտին հասնես, բայց միշտ չէ, որ պետք է միայն մտածես հաց ուտելու մասին և մոռանաս ամենօրյա գործերիդ մասին։

  • Առաջին մասի վերջին պարբերությունը

Ցանկապատեր

Ցանկապատ ասելով ես հասկանում եմ մի բան, որը մարդուն կտրում է աշխարհից, մարդկանց հետ շփումից։ Շատ տեղերում այն օգտագոծում են որպես դիզայն, այդ դեպքում կարծում եմ ցանկապատը գեղեցիկ է թվում։ Մանկապարտեզներում ցանկապատ դնում են նրա համար, որպեսզի երեխաները դուրս չգան տարացքից և մի վնաս չբերեն իրենց հետ, բայց բոլոր մարդիկ ձգտում են հասնել նրան, որը չի թույլատրվում։ Օրինակ՝ երբ ինչ-որ վարդերի կամ մրգերի այգիների շուրջը ցանկապատ են դնում մարդիկ ավելի հաճախ են փորձում քաղել միրգը կամ ծաղիկները, բայց երբ ցանկապատ չի լինում մարդիկ ուղղակի կողքով հիանալով անցնում են։ Կարծում եմ, եթե ամբողջ աշխարհից վերանա ցանկապատ ասվածը, նաև կվերանա թշնամությունը, որովհետև շատ մարդիկ ցանկապատ դնելով ուզում են պաշտպանվեն թշնամիներից, որոնք չկան։

Անցած շաբաթը խաղաղ չէր Իրանի համար

Անցած շաբաթը խաղաղ չէր Իրանի համար։

Իրանում ուրբաթ օրվանից սկսվել են ցույցեր մի ապրանքի գնի թանկացման պատճառով, որն ամենաէժաններից է համաաշխարհային մակարդակով հենց Իրանում։

Խոսքը բենզինի մոտավորապես կրկնակի թանկացման մասին է, քանի որ կա որոշում դրա մի լիտրը նախկին 15.000 ռիալի (մոտ 0.12 ԱՄՆ դոլար) փոխարեն (թեև կային պետական սուբսիդիաներ տարբեր խավերի ու զբաղմունքի տեր անձանց համար ամեն ամիս մինչև որոշակի քանակ այն 10.000 ռիալով վաճառելու համար) այժմ վաճառել 30.000 ռիալով (մոտ 0.24 ԱՄՆ դոլար)՝ բացառությամբ յուրաքանչյուր անձին հասանելիք ամսեկան 60, իսկ տաքսու վարորդների դեպքում` 400 լիտրի, որը պետք է վաճառվի նախկին 15.000 ռիալով։

Բենզինի գնի թանկացման դեմ Իրանի բնակիչները ցույցեր են սկսել գրեթե ողջ երկրի տարածքով՝ Թավրիզից մինչև Մաշհադ։

Կան տեղեկություններ զոհերի և մեծ թվով ձերբակալվածների մասին, որոնք երեկ իր խոսքում հաստատեց նաև երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Երեկ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Շամխանին կոչ է արել ցուցարարներին վերջ տալ անօրինական գործողություններին (շենքերի, բենզալցակայանների հրդեհում ևն), իսկ շաբաթ երեկոյան 20:00-ից 24 ժամով անջատվել էր համացանցը և չէր գործում ողջ Իրանի տարածքում։

Չնայած ԱՄՆ-ն պաշտոնական մակարդակով ողջունել է ցույցերը և հայտնել, որ «սատարում է» ԻԻՀ քաղաքացիներին, սակայն Իրանից դուրս ապրող հենց իրանցի մի քանի փորձագետներ երեկ կանխատեսում էին, որ Իրանի իշխանությունները կհաղթահարեն այս իրավիճակը և առժամանակ կկարողանան խուսափել իրենց համար անցանկալի սցենարներից։

#Մեր_հարավում_խառն_են

Ռուսաստանի տնտեսությունը

1․ Որոնք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախադրյալներն են բազմաճյուղությունը, արտադրության մեծ ծավալները և ռեսուրսները:

2․ Որոնք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը

Ռուսաստանի առաջատար ճյուղն արդյունաբերությունն է։ Այն մի բարդ համալիր է՝ բաղկացած հարյուրարվոր ճյուղային համալիրներից, առանձին ճյուղերից ու ենթաճյուղերից։ Դրանց թվում գլխավորներն են վառելիքա-էներգետիկական, մետալուրգիական, մեքենաշինական, քիմիական համալիրները, անտառային և թեթև արդյունաբերության ճյուղերը։

3․ Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում

Ռուսաստանի դաշնությունն աշխարհի հզոր տնտեսություն ունեցող խոշորագույն պետություններից է։ Չկա ժամանակակից տնտեսության որևէ բնագավառ, որ Ռուսաստանում լիովին բացակայի։ Ռուսաստանը նաև աշխարհի էներգետիկ ռեսուրսներով ամենահարուստ երկրներից է։

Պարապունք 15

Թեմա՝ հանրահաշվական կոտորակներ

Օրինակ՝

3/4

6/3=2/1=2

3+5/6

Օրինակ՝

14a/21a=2a/3a=2/3

2(x+y)/4(x+y)=1/2

4x(x-y)/16x^2(x-y)^2=1/4x(x-y)

2x+2y/x+y=2(x+y)/x+y=2

3x+3y/2x+2y=3/2

153

ա․2/4

բ․2/3

գ․3/14

դ․64/231

ե․a/3

զ․2a/3ab

ե․1/a^2

ը․2mn/3

թ․2/3a^2 b^2

ժ․6/x^2/7yz

154

ա․x+y/2ax

բ․1

գ․2/5

դ․1/2

ե․(x+y)^2/4xy

զ․5m/7n(a-b)

է․p/2q

ը․4(a+b)/9

155

ա․-1

բ․-2/3

գ․2n

դ․3a/7

156

ա․x+y

բ․b

գ․m-n/2mn

դ․2ab/a-b

ե․a-b/2a+2b

զ․2x+2y/x-y

157

ա․a-b/c+d

բ․a+b/m+n

գ․x/x+y

դ․b/1-b

ե․m/(m-n)

զ․a-b/y-x

է․p-1/a-b

ը․x-y/2y+2x

Դաս. գինու դպրոցում

This slideshow requires JavaScript.

Այս անգամ էլ դասը անցկացրեցինք գինու դպրոցում։ Այս անգամ գինին առանձնացրեցինք փլուշից։ Փլուշով գինին լցնում էինք սարքի մեջ և որքան հնարավոր է քամվում էր, հետո սարքը մասերի բաժանեցինք և փլուշը լցրեցինք տակառի մեջ։ Այս գործընթացը արեցինք երկու անգամ։

Ստամոքսի համար

Վրթանես Փափազյան

Ստամոքսի համար

  • աշխատանք բառարանով — անոսր-նուրբ, վսեմություն-վեհություն, քամահրել-անգոսնել, տիղմ-ճահիճ, ճիրան-ճանկ, լերկ-մերկ, անվրդով-խաղաղ, լայնատարած-ընդարձակ, հափրացնել-լիացնել, լեշացած-մահացած։

 

  • ամեն լեռ չի տեսնում անդունդ, մեծությունը չի իմանում, թե ի՞նչ է նյութում իր դեմ չնչինությունը, աղավնին չի հավատում օձի գոյությանը — առանձնացրու՛ հականիշ զույգերը․ հականիշների օգնությամբ ի՞նչ է ասում հեղինակը, համաձայնիր կամ հերքիր՝ քո փորձից ելնելով։

Լեռ – անդունդ

Մեծություն – չնչինություն

Աղավնի-օձ

Հականիշների օգնությամբ հեղինակը ուզում է ասել, որ մի մարդ ով բարի է կյանքում չի կարող մտածել, որ կա իր հակապատկերը՝ չարը։

  • երբ մտածեց ստամոքսը կշտացնելու համար թևերը ծալել — ի՞նչ է նշանակում թևերը ծալել, ինչու՞ է այն վտանգավոր։

Թևերը ծալել, նշանակում է չաշխատել, դա վտանգավոր է, որովհետև չաշխատելով ոչնչի չես հասնի։

  • Հեշտությամբ կշտանալը սկսեց մարել նրա մեջ բարձրերը թռնելու պահանջը — մեկնաբանի՛ր այս միտքը։

Այս միտքը նշանակում է, որ տեսնելով հեշտ ճանապարհը, շատ մարդիկ հրաժարվում են անել այն ինչը անում են իրենց պահելու համար։

  • Հեշտ ու դժվար ճանապարհները․․․ (ստեղծագործական աշխատանք):