Ավոգադրոյի օրենքը և հետևությունները

Ինչպիսի՞ ագրեգատային  վիճակներում  կարող  են  գտնվել  նյութերը,թվարկեք…

Պինդ, հեղուկ, գազային, պլազմա (աստղերի վրա), ամորֆ (անձև):

Ինչու՞ նյութի  գազային  վիճակը  տարբերվում  է  հեղուկ  և  պինդ  վիճակներից, պատասխանը  հիմնավորեք…

Հեղուկի մոլեկուլները կատարում են համընթաց շարժում: Գազային մոլեկուլները իրարից տասնյակ անգամ հեռու են:

Ի՞նչ գազային  նյութեր  գիտեք, որոնք  սենյակային  ջերմաստիճանում  գտնվում  են  գազային  վիճակում, թվարկեք….

Օդի բաղադրությունը

Ազոտ ՝  N2, 79% (80%)

Թթվածին՝  O2 20%

Ածխաթթու գազ՝ CO2 0,03% (0,04%)

Ազնիվ գազեր՝ Արգոն, Հելիում, Նեոն He, Ne, Ar

Բնական գազի 90% մեթան գազն է:

Ո՞ր նյութերին  է  վերաբերվում  Ավոգադրոյի  օրենքը, ինչու՞ …

Տարբեր գազերի հավասար ծավալներում արտաքին միատեսակ պայմաններում (ճնշում, ջերմաստիճան) պարունակվում են հավասար թվով մոլեկուլներ:

Ի՞նչ ծավալ  է   զբաղեցնում  1 մոլ  նյութաքանակով  ցանկացած  գազ  նորմալ  պայմաններում….

Մեկ մոլ քանակով ցանկացած գազի զբաղեցրած ծավալը հաստատուն  է:  Նորմալ պայմաններում (ն.պ.) (0Cº, 101,325  կՊա ճնշում) այն կազմում է 22,4 լիտր կամ 22,4 դմ³ ,  կոչվում է գազի մոլային ծավալ՝ Vm=22,4 լ/մոլ:

Որոշեք  ի՞նչ ծավալ  է  զբաղեցնում  2 մոլ հելիում գազը նորմալ պայմաններում:

V(He)=2 մոլ* 22,4=44,8լ

Ի՞նչ ծավալ  է   զբաղեցնում  64 գ  թթվածին  գազը՝ Օ2 նորմալ պայմաններում:

V=n*Vm, m(Օ2)=64գ.

V (Օ2)=?լ

64/32

Պարսկական գրականություն․ Ռասուլ Յունան

Ռասուլ Յունան — «Ուղղահայաց գիծ» շարքը կարդացեք Գրական կամուրջ կայքում:

Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք: Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը: Ստեղծագործեք՝ պատումներից մեկի ազդեցությամբ:

Վերջին տեսարանը

Այս պատումը մի առյուծի մասին է, ով պատժում է կրկեսի աշխատողին․ նրա գլուխը կտրելով, ով իրեն այդքան տանջել էր։

Անձրև

Լուսանկարների ալբոմը թերթեց և հասավ իր երիտասարդությանը: Հենվել էր մի ծառի և կեցվածք էր ընդունել: Գլխի ետևում` երկնքի մի անկյունում, երևում էր մի կտոր սև ամպ: Հանկարծ ամպը ահագնացավ և քիչ անց աձրևը թրջեց ամբողջ դեմքը… Թրջեց ալբոմը և կյանքը …
Այդ օրը զարմանալի օր էր: Միայն ծերունու տանն էր անձրև տեղացել:

Այս պատումը երիտասարդության մասին է։ Կարծում եմ <<Սև ամպը>> ծերունու համար  երիտասարդությունից մնացած մի վատ հիշողություն էր։

Այրված Դաշտը

Դաշտը այրվել էր: Աղավնին վայրէջքի տեղ չուներ: Հանկարծ աչքը մի ճյուղի ընկավ և առանց հապաղելու վայր իջավ, սակայն ճյուղը ոտքի տակ ամուր էր: Չկարողացավ հավասարակշռությունը պահել: Ուզեց նորից թռչել, բայց մի ձեռք խանգարեց ու նրան իր ճանկերում սեղմեց:
Աղավնին որսորդի հրացանափողին էր վայէջք կատարել:

Այս պատումը ինձ դուր եկավ։ Պատումը կյանքի ճանապարհների մասին է։ Կարծում եմ պատումի գլխավոր ասելիքը այն է, որ պետք չէ ընտրել հեշտ ու կարճ ճանապարհ և միշտ պետք է համոզված լինել, որ այդ ճանապարհը անվտանգ է։

Հերթ

Այս պատումը կյանքի փորձի մասին է։ Երիտասարդ անգղը սպասում էր, որ առյուծը ուտի նրա կերը և հետո նա ուտի առյուծի ուտելիքը, իսկ ծեր անգղը իմաստուն լինելով սպասում է առյուծը սատկի, որ նա էլ ուտի առյուծին։

Մի քանի հոգի

Հիսունից ավելի անգամներ դեմքը հանձնել էր պլաստիկ վիրահատության դանակին և հիմա նման էր, թե Անջելինա Ջոլիին և թե` Նիկոլ Քիդմանին: Մի քիչ էլ նման էր Ջուդի Ֆասթերին:
Մի կին նրա կողքով անցնելիս` ասաց.
— Այս կնոջ անունը անշուշտ Անիջոյ է:
Երիտասարդ կինը լսելով այդ անունը` շրջվեց.
— Տիկին, ինձ հետ էի՞ք:

Ճամփորդություն

Մարդը գերադասում էր գետ լինել, քան թե քար: Մի օր համբերությունը հատեց և բղավեց.
— Ես գնում եմ այստեղից:
Ոչ ոք չասաց մի գնա: Ճամփա ընկավ և շարժվեց գետին զուգընթաց: Ուզում էր ծովին հասնել` անծայրածիր կապույտին: Սակայն, երբ դաշտավայրին հասավ, ինչ-որ տագնապ ողջ էությունը համակեց:
Գետը սուզվում էր հողի խորքերը:

Ուղղահայաց գիծ
Երբ օդանավից դուրս նետվեց, որքան ջանք գործադրեց անկարգելը չբացվեց: Վերածվեց երկինքը գետնին կապող գծի:

Մահվան դատապարտվածը

Երբ նրա ուղղությամբ կրակ բացեցին, վերփոխվեց թռչունի և առաջին կղկղանքը թափեց բանտի տանիքին:
Այս դեպքը միայն մի սիրահարված զինվոր տեսավ:

Նրանք չպետք է սիրահարվեն

Տղամարդը իր գործընկերոջն ասաց.
— Ես քեզ սիրում եմ:
— Ինչի՞ մասին ես խոսում.- հարցրեց աղջիկը:
— Սիրուց.- պատասխանեց տղամարդը:
Աղջկա ներսում ինչ-որ մաս թույլ ,տագնապային ազդանշան հաղորդեց: Վտանգավոր բան զգաց և անհապաղ ասաց.
-Այս ծրագիրը ինձ չի հաղորդվել:
Այնուհետև շրջվեց ու գնաց: Տղամարդը, զգալով իր սխալը, աշխատեց այդ մասին ոչ մեկին ոչինչ չասել: Նա չգիտեր, որ իր ասածները ձայնագրվել են հսկիչ սենյակում: Մի քանի օր անց նրան վերադարձրին այն գործարանը ուր արտադրվել էր և սրտի մեջ հզոր անտիվիրուսային անտենա տեղադրեցին:

Ոչինչ

Նրանք ձյունոտ մի օր բաժանվեցին միմյանցից:
Մեկը գնաց դեպի հյուսիս, իսկ մյուսը` դեպի հարավ:
Ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել:

Սննդային թունավորում

Սննդային թունավորումներ

-սննդային տօքսիկոզներ

-կենցաղային թունավորումներ

Թունավորում մեթիլսպիրտից,/փայտիսպիրտ/,էթիլսպիրտից/գինուսպիրտ/,բենզինից, նավթից, շմոլգազից:

-բոտուլիզմ

https://kristinesahakyants.wordpress.com/2014/02/12/%D5%BD%D5%B6%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/

Պարսկական գրականություն․ Օմար Խայամ

Օմար Խայամ — 123։ Ծանոթացեք Օմար Խայամի ստեղծագործություն

ներին։ Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։ Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ (օրինակներով)։ Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։ Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

 

Կարծում եմ քառյակներում կար մեկ ընդհանուր գիծ, բոլոր քառյակներում տխրություն կար և հեղինակը ամեն կերպ փորձում էր հասկացնել, որ կյանքը վատն է ու ծիծաղում է մեզ վրա։

Այս քառյակները գրեթե ոչնչով չեն տարբերվում Հովհանես Թումանյանի քառյակներից։ միայն տարբերվում են նրանով, որ Հովհանես Թումանյանի քառյակները ինչ-որ չափով կապ ունեն իր հետ, իսկ Օմար Խայամի քառյակներում ամեն տող վերաբերվում է ամբողջ աշխարհին։

 

Քեզ ընկերներ մի՛ որոնիր անկյուններում դու օտար,
Քեզ տրված բեռը մի՛ կիսիր
դու նրանց հետ հավասար.
Թող որ նրանք փորձեն իրե՛նց
բաժին հոգսերը հոգալ,
Մենա՛կ մնա. քո ցավերին ի՛նքդ գտիր դեղ ու ճար:

Կարծում եմ այս քառյակի գլխավոր ասելիքը այն է, որ մարդ պետք է ապրի իր կյանքով և ոչ ոքի թույլ չտա, որ մտնեն իր անձնական կյանք։ Այս քառյակը շատ իմաստներ ունի և ամեն տող մի խորհուրդ է, որը մեզ կյանքում պետք կգա։

Թումանյանական օրեր

Փետրվարի 19 ին մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Ամեն տարի տարբեր դասարանների խմբեր գնում են քայլքի և քայլքի ընթացքում արտասանում Հովհաննես Թումանյան։ Այս տարի էլ բացառություն չէր։ Միջին դպրոցից մի քանի խումբ գնաց քայլքի։ Ամբողջ քայլքի ընթացքում Հովհաննես Թումանյան արտասանեցինք և քայլքով հասանք Խնկո Ապոր գրադարան։ Այնտեղ անցկացրեցինք վիկտորինա, վիկտորինան Թումանյանի կյանքի, հեքիաթների, բանաստեղծությունների և պատմվածքների հետ էր կապված։ Նրանց, ովքեր վիկտորինայի ժամանակ ակտիվ էին, Թումանյանի հեքիաթներից նվիրեցին։ Օրը անցավ շատ հետաքրքիր։

Ադրբեջան

1. Բնութագրեք Ադրբեջանի աշխարհագրական դիրքը:

Ադրբեջանը գտնվում է Հարավ-արևմտյան Ասիայում՝ Հարավային կովկասում։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։

2. Ի՞նչ դեր ունի Ադրբեջանը հվ-արմ Ասիայում:

Բաքուն եղել է Հարավային Կովկասի հայերի հասարակական քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը։ Ուրբանիզացման մակարդակով Ադրբեջանը միջին տեղ է գրավում աշխարհում։ Այդ ցուցանիշներով Ադրբեջանը զիջում է Հայաստանին։

3. Որո՞նք են Ադրբեջանի զարգացման նախադրյալները:

Ադրբեջանի խոշոր գետերի ջրերը օգտագործում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Ադրբեջանի համար նաև շատ մեծ տնտեսական նշանակություն ունի Կասպից ծովը։ Կասպիական ջրերը պարունակում են միլիոնավոր տոննա տարբեր աղեր, հատակում կան նավթի և բնական գազի պաշարներ։ Ադրբեջանի բնական ռեկրեացիոն բազմազան ռեսուրսները որոշակի հնարավորություն են ստեղծում հանգստի ու զբոսաշրջության զարգացման համար։ Կասպից ծովը նաև հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով։ Այն նաև էժան տրանսպորտային հաղորդակցության միջավայր է և միավորում է ավազանի հինգ պետությունները։ 

Շրջանագծի աղեղի աստիճանային չափը

Շրջանագծի վրա նշենք երկու կետ՝ A-ն և B-ն: Դրանք շրջանագիծը տրոհում են երկու աղեղի: Այդ աղեղները տարբերելու համար նրանցից յուրաքանչյուրի վրա նշենք միջանկյալ կետ, օրինակ՝ L-ը և M-ը:

zzzzxv

Աղեղները նշանակում են այսպես՝ ALB և AMB: Երբեմն նշանակում են առանց միջանկյալ տառի երբ պարզ է լինում, թե խոսքը աղեղներից որի մասին է:

Աղեղը կոչվում է կիսաշրջանագիծ, եթե նրա ծայրերը միացնող հատվածը այդ շրջանագծի տրամագիծ է:

n

Անկյունը, որի գագաթը շրջանի կենտրոնն է, կոչվում է նրա կենտրոնային անկյուն:

Դիցուք O կենտրոնով շրջանի կենտրոնային անկյան կողմերը շրջանագիծը հատում են A և B կետերում: AOB կենտրոնային անկյանը համապատասխանում են A և B ծայրերով երկու աղեղ: Եթե <AOB-ն փռված է, ապա նրան համապատասխանում է երկու կիսաշրջանագիծ: Իսկ եթե անկյունը փռված չէ, ապա ասում են, որ այդ անկյան ներսում ընկած աղեղը փոքր է կիսաշրջանագծից, մյուսը՝ մեծ:

Շրջանագծի աղեղը կարելի է չափել աստիճաններով:

Եթե O կենտրոնով շրջանագծի AB աղեղը փոքր է կիսաշրջանագծից  կամ կիսաշրջանագիծ է, ապա համարվում է, որ նրա աստիճանային չափը հավասար է AOB կենտրոնային անկյան աստիճանային չափին:

futj

Իսկ եթե AB աղեղը մեծ է կիսաշրջանագծից, ապա համարվում է, որ նրա աստիճանային չափը հավասար է 3600-<AOB:

m

Այստեղի հետևում է, որ շրջանագծի՝ ընդհանուր ծայրեր ունեցող երկու աղեղների աստիճանային չափերի գումարը հավասար է 3600: