Դաս. Գինու դպրոցում

Այս անգամ էլ դասը անցկացրեցինք գինու դպրոցում։ Սկզբում ընկեր Արտակը մի քիչ պատմեց գինու սարքելու պրոցեսից, հետո անցանք գործի։ Հատուկ երկար փայտերով պետք է խառնեյինք գինին, որը դեռ պատրաստ չէր։ Խառնելու ժամանակ վերևի հատվածը պետք է փրփրեր, եթե չէր փրփում ուրեմն ինչ-որ խնդիր կար։

 

This slideshow requires JavaScript.

Նախագծային աշխատանք 3

ԳԻՆԻ

Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:
Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի տղան խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին:
Եվ մի այրի կին մի որդի ուներ և այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն: Եվ այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին, և թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի: Եվ եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Եվ նա ասաց. թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Եվ մայրն ասաց. թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել: Եվ թագավորը հրաման արձակեց. թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք:

 

Առակը ինձ շատ դուր եկավ։ Առակի գլխավոր ասելիքը այն էր, որ ամեն ինչ պետք է այնպես օգտագործես, որ դրանից քեզ միայն օգուտ գա, ոչ թէ վնաս։ Ես համաձայն եմ այս ասելիքի հետ, որովհետև միշտ պետք է ամեն ինչ խելացի անես, որպեսզի քեզ վնաս չգա։

Նախագծային աշխատանք 2

ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ՈՐԴԻ

Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի: Եվ ամեն օր որդին այծերին տանում էր արոտ և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց. «Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմռանը մեզ Թացան լինի»:
Իսկ մի օր, երբ որդին այծերին արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, և անձրև եկավ, և հեղեղ եկավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը: Մայրն ասաց. «Որդի ուր են այծերը և ինչու դու այսօր արևով եկար»: Որդին ասաց. «Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ լցրեց գետը»:

Այս առակը շատ իմաստներ ունի։ Առակի գլխովոր ասելիքը այն է, որ պետք չէ մարդկանց շահի համար խաբել, որովհետև մի օր խաբելու համար կկորցնես քո ողջ ունեցվածքը։ Ես համաձայն եմ այս ասելիքի հետ, որովհետև երբեք պետք չէ շահի համար այն մարդկանց ովքեր, որ քեզ վստահում են խաբել։ Խաբելը լավ բան չէ, որովհետև խաբելով ոչ մի լավ բանի չես հասնի, փոխարենը քո վատ արարքը վերջում գլխիդ կգա։

Տեխնոլոգիայի դաս. Ջերմոցում

Այս անգամ մեր տեխնոլոգիայի դասը անցկացրեցինք ջերմոցում։ Բույսեր տնկեցինք, ծաղիկները ջրեցինք և ծաղկի կտրոնները դրեցինք ջրի մեջ, որպեսզի արմատակալի։ Նաև կրիաների ակվարիումը մաքրեցինք և կերակրեցինք կրիաներին։

This slideshow requires JavaScript.

Իտալիա

  • Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն են Միջերկրական ծովի մեջտեղները գտնվելն է, որտեղ են տաք ջրերն ու հարմար լողափերը, խնամված դաշտերը, տարբեր ցիտրուսների և խաղողի այգիները Ապլերի գեղատեսիլ լճերն ու հետահովիտները։ Իր աշխարհագրական դիրքը՝ գրեթե լրիվ շրջապատված Միջերկրական ծովով, ամելի շատ կապում է Եվրոպան, Ասիան և Աֆրիկան իրար։  Իտալիայում է նաև գտնվում Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝Մոնբլան։ Իտալիայի մեծ մասը լեռանյին է։ Ունի երկու գործող հրաբուխներ՝ Էնտան և Վեզուվը։ Իտալիան գրեթե չունի օգտակար հանածո։ Այն հարուստ է ալյումինի, սնդիկի, նավթի, , բնական գազի, բազմամետաղների, մարամարի և ծծմբի հանածոներով։ Կլիման միջերկրածովային է․ Ամառը չոր է ու շոգ, իսկ ձմեռը տաք ու անձրևոտ։

  • Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:

Իտալիայի բնությունը շատ գեղեցիկ է, բայց քիմիական հանքերի պատճառով այն վերանում է։

Կլիմայական պայմաներում նումնպես կան առավելություններ և թերություններ․ կլիման բարենպաստ է հողագործության համար, բայց քանի որ տեղումները ամառը քիչ են լինում ոռոքման խնդիրներ են առաջանում։

  • Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
  • Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Italy...png

m268c06a4.png

Ծերունին և ծովը

Գլուխ Գ (մինչև վերջ)

Բացատրել բառերը. կռնակ-մեջք, գալարվել-ոլորվել, մթագնել-մթնել, հորձանք-ալիք, թափոր-երթ, դավ-նենգ՝ չար արարք, ստեպ-ստեպ-հաճախ, անդադրում-անդադար, զսպան-զսպակ, ածելի-ածելիլու, ավար-անմշակ, համակվել-լցվել, կափկափել-բաբախել, մոլեգին-անզուսպ, ընկղմվել-մխրճվել, շեշտակիություն-, ջլատվել-թուլանալ, խորհրդածել-մտածել, խելահեղ-խելագար, սեպ-, մխրճվել-մտնել, ընկրկել-նահանջել, հրացոլք-հրեղեն ցոլք, հոգնաբեկ-հոգնած:

Վերլուծական աշխատանք.

«Դու գլուխս կուտես, ա՛յ ձուկ,— մտածեց ծերունին։— Դա, իհարկե, քո իրավունքն է։ Կյանքումս երբեք չեմ տեսել քեզնից ավելի հսկայական, գեղեցիկ, հանդարտ ու վեհանձն արարած։ Ի՜նչ արած, սպանի՛ր ինձ։ Ինձ համար արդեն մեկ է, թե ով ում կսպանի»։

Եվ ի՜նչ թեթևություն ես զգում, երբ պարտված ես,— մտածեց նա։— Չէի էլ իմանում, որ այսպես հեշտ է դա։

Կարծում եմ պարտվել շատ տեղերում լավ է, որովհետև ամեն պարտությունից հետո մի բան սովորում ես և հաջորդ պայքարում այդ նույն սխալը չկրկնելով հաղթում ես։

 

Դավիթ Բեկ

Դավիթ Բեկը եղել է զորավար։ Նա ծառայում էր վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում և եղելլ է դրա ճանաչված զորավարներից: Դավիթ Բեկը իր զորախմբով 1722-ի վերջին եկել է Կապան և գլխավորել օտար զավթիչների դեմ բռնկված ազատագրական շարժումը։ Դավիթ Բեկը Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով։ 1724-25- ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարներ ԹորոսըՄխիթար Սպարապետը, Ստեփան ՇահումյանըՏերԱվետիսը հաջող մարտեր են մղել շրջակա թշնամիների դեմմաքրել Սյունիքը մահմեդական հրոսակ ցեղերից։ 1725-27-իներբ Թուրքիան ռազմակալել է Այսրկովկասըառժամանակ ջլատվել են Դավիթ Բեկի ուժերը։ Նա փակվել է Հալիձորի բերդում (1727-ի մարտև մարտնչել այն պաշարած թուրքական գերակշիռ զորքերի դեմ։ Անսպասելի հակագրոհով ջախջախելով թուրք զորքերին՝ Դավիթ Բեկը նրանց մնացորդներին ոչնչացրել է ՄեղրիիԲարգուշատի և Բեխ ավանի մատույցներում։ Դավիթ Բեկը մահացել է 1728թ – ին։ Այդ ժամանակները թուրքական զորքերը վերստին ռազմակալել են Սյունիքը և Արցախը։

1882-ին Րաֆֆին գրել է «Դավիթ Բեկ» պատմավեպը, 1950-ին Ա. Տիգրանյանը՝ «Դավիթ Բեկ» օպերան, Նկարահանվել է նաև «Դավիթ Բեկ» գեղարվեստական ֆիլմ 1944-ին։