Մեր դպրոցի Ավետիտսներ

Ավետիս

Ամեն տարի հասնիք բարով, ավետիս,

Երկար կյանքով, առողջ անձով , ավետիս,

Մի կենաք հետ մարդու խռով , ավետիս,

Եվ մի նայեք խիստ խոժոռով , ավետիս,

Ողորմություն արեք սիրով , ավետիս,

Եվ խոսեցեք անուշ լեզվով , ավետիս,

Որ մենք զձեզ օրհնենք սիրով , ավետիս,

Որ դուք մընաք երկար ամով, ավետիս,

ձեր հեռավորք գայրի շուտով , ավետիս,

Եվ ձեր ոչխարըն հոտերով , ավետիս,

Կարասըն ձեր լըցվի գինով , ավետիս,

Եվ տունը ձեր շեն բարիքով , ավետիս:

 

Ավետիս

Այսօր տոն է Սուրբ Ծննդյան , ավետիս,

Ձեր սնդուկներ լեցվին հացով , ավետիս,

Ձեր ոչխարներ գային ջոկով , ավետիս,

ձեր կարասնին լեցվին գինով , ավետիս,

Ձեր քոցոնին գային ջոկով , ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով , ավետիս,

Ձեր ճուկն ու թաս երթան ու գան , ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի , ավետիս,

Ձեր մանչերուն աստված օրհնե, ավետիս: