Հայոց լեզվի քեր․

ՓոխառությունСкачать

Առաջադրանքներ՝

1․ Ո՞ր բառից են ծագել մատուցել և մատչելի բառերը և ի՞նչ է այն նշանակել։

Մատուցել և մատչելի բառերը ծագել են գրաբարի մատչիմ բայից: Մատչիմ նշանակում է «մոտենալ, մոտ գալ, մերձենալ»: 

2․ Ի՞նչ են նշանակում կառամատույց և նավամատույց բառերը։

Կառամատույց նշանակել է «կառքեր մատուցելու՝ մոտեցնելու հրապարակ», այնուհետև նշանակում է «ուղևորման հարթակ երկաթուղային կայարանում»: Նավամատույց նշանակում է «նավահանգստի առափնյա այն հատվածը, որին անմիջապեո մոտենում ու կանգ է առնում նավը»:

3․ Բացատրեք մարդ բառի ստուգաբանությունը։

Ստուգաբանորեն հաստատվել է, որ այն բնիկ հայերեն բառ է. նրա ստուգաբանության բանալին տալիս են ազգակից լեզուները: Ըստ այդմ, մարդ ստուգաբանորեն նշանակում է «մահկանացու», այն ծագում է հնդեվրոպական mer (մեռ) արմատի mar ձայնդարձով տարբերակիցփծ՝ դ աճականով՝ մարդ-դ > մարդ:

4․ Մարդը մահկանացո՞ւ է։

Այո մահկանացու է։

5. Ի՞նչ են նշանակում գրաբարի կեցցէ և հասցե բառերը։

Կեցցե բառը գրաբարում կեալ (ապրել) բայի խոնարհված մի ձև է, գրաբարի ստորադասական եղանակի երկրորդ սպառնի բայաձև՝ կեցցէ, որ աշխարհաբար նշանակում է «ապրելու է, ապրի, կապրի, պիտի ապրի»:

Իմաստաարժեքային փոփոխությունների նույն ճանապարհն է անցել գրաբարյան հասցէ ( > հասցե) բայաձևը: Գրաբարում հասանել բայի ստորադասական եղանակի երկրորդ ապառնի ժամանակի մի բառաձև է հասցէ-ն. «հասնելու է, հասնի, կհասնի, պիտի հասնի» նշանակություններով: