Ազգային տնտեսություն

1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները

Կլիման, աշխարհագրական դիրքը:

2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
ա) գյուղատնտեսությունն է

Սոմալի, Հնդկաստան, Եթովպիա, Նեպալ, Մալի
բ) արդյունաբերությունն է

Բրազիլիա, Սինգապուր, Մարոկկո, Թուրքիա, Ինդոնեզիա
գ) սպասարկման ոլորտն է

3. Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:

Իմ կարծիքով, սեռատարիքային կազմը բնակչության վրա ազդում է այնպես, որ ժամանակի ընթացքում մարդկանց գիտելիքները շատանում են։ Նաև մարդիկ շատանում են և տնտեսությունը, բժշկությունը և տեխնոլոգիաները զարգանում են։

4. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Երկրի աշխարագրական դիրքից է կախված, թե տնտեսության որ ճյուղը ինչ ազդեցություն կունենա։ Օրինակ՝ եթե երկրի տարածքում ծով կա դրանով կզարգանա երկրի ՝ տուրիզմը, ծովամթերք ուտելու հնարավորություն կլինի և ամենակարևորը հնարավոր կլինի նավերի օգնությամբ տեղափոխել մեծ քանակությամբ ռեսուրսներ։

5. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Օրինակ, եթե հարևան երկիրը ունի ծով, իր երկրում տուրիզմը զարգացած կլինի, որովհետև տուրիստները ավելի շատ կգնան բնական պայմաններով հարուստ երկիր:

6. Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Ես կարծում եմ, որ հարևան երկրները ունեն երկկողմ ազդեցություն երկրի տնտեսության զարգացման վրա: Երկկողմ ասելով հասկանանք, որ և՛ լավ, և՛ վատ ազդեցություն ունի հարևան երկիրը երկրի տնտեսության զարգացման վրա: Իմ կարծիքով, եթե հարևան երկիրը զարգացած է, նա կարող է օգնել տնտեսության զարգացման նպատակով, իսկ եթե հարևան երկիրը զարգացած չէ, ապա շատ հնարավոր է, որ երկիրը սկսի հարևան երկրի տնտեսությամբ չզարգացած լինելու պատճառով, դիմել շատ քայլերի, որոնք կազդեն երկրի տնտեսության զարգացվածության վրա:

Աշխարհի պետությունների խմբավորումը

1. Նշել տարածքով ամենախոշոր 15 երկրները

Ռուսաստան, Կանադա, Չինաստան, ԱՄՆ, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան, Արգենտինա, Ղազախստան, Ալժիր, ԿԴՀ, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա, Ինդոնեզիա, Սուդան։

2. Նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները: Առանձնացնել այն երկրները, որոնք և տարածքով են խոշոր և բնակչությամբ:

Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Ինդոնեզիա, Պակիստան, Բրազիլիա, Նիգերիա, Բանգլադեշ, Ռուսաստան, Ճապոնիա, Մեքսիկա, Ֆիլիպիններ, Եգիպտոս, Եթովպիա, Վիետնամ։

Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան, Մեքսիկա, Ինդոնեզիա,

3. Նշեք 5 սահմանադրական և 5 բացարձակ միապետություններ

Սահմանադրական միապետություններ՝

Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Իտալիա։

Բացարձակ միապետություններ են՝

Վատիկան, Սաուդյան Արաբիա, Քաթար, Օման, ԱՄԷ։

Աշխարհի բնակչության թիվն ու շարժը

1. Որո՞նք են աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառները: 

Աշխարհի բնակչության կտրուկ աճի պատճառներից են՝ բժշկության, հասարակության և տեխնոլոգիաների զարգացումը։

2. Ինչու ՞ է անհրաժեշտ իմանալ բնակչության մասին տվյալները:   

Այդ գիտելիքները անհրաժեշտ են երկրի մակերեսին բնակավայրերն ու բնակչությունը ճիշտ տեղաբաշխելու և ընդհանրապես մարդկանց կենսագործունեությունը տարածության ու ժամանակի մեջ ճիշտ կազմակերպելու համար։

3. Ինչու ՞ է զարգացած երկրներում բնակչության աճը ավել քիչ, քան ոչ զարգացած երկրներում, չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում կյանքի պայմաններն ավելի լավ են:

Բնակչության թիվը հատկապես արագ է աճում աշխարհի առավել աղքատ և տնտեսական թույլ զարգացած տարածաշրջաններում և երկրների հաշվին աշխարհի բնակչության աճի արագացումը մեր ժամանակաշրջանի ամենալուրջ հիմնածնդիրներից է։ Այն իր հերթին առաջացել է համամոլորակային և տեղական մասշտաբների բազմաթիվ այլ հիմնախնդիրներ, ինչպիսին են, օրինակ, աղքատության հաղթահարման, զբաղվածության, բնապահպանական, չվերականգնվող հանքահումքային և վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործման հիմնախնդիրները։

Բնական ռեսուրսներ

1․ Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև: 

Բնական պայմանները կախված բնության տարրերի տարածական տարբերություններից, աշխարհագրական թաղանթի մի հատվածում մարդկանց գոյության, առողջության և կենսագործունեության համար կարող են լինել նպաստավոր, մի այլ հատվածում՝ աննպաստ: Բնական պայմանների նպաստավորորությունը որոշվում է այն հանգամանքով, թե դրանք ինչքանով են հարմար մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար:

Բնական ռեսուրսները նույնպես բնական միջավայրի տարրեր են: Նյութական
տեսանկյունից դրանք շատ հաճախ նույն տարրերն են ինչ-որ բնական պայմանները: Եթե
մարդու կողմից բնությունից կորզված այդ տարրերն օգտագործվում են տնտեսության մեջ
արտադրական նպատակների համար, ապա դրանք համարվում են բնական ռեսուրս:

Բնական պայմանների և ռեսուրսների տարբերությունն այն է, որ գոյության բնական
պայմանները մշտապես եղել են և այժմ էլ մնում են նույնը և էական փոփոխություններ չեն
կրում, մինչդեռ՝ բնական ռեսուրսների քանակը և տեսականին փոխվել է հասարակության
առաջընթացի, գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը զուգ ընթաց:

2․ Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:

Այո, կարող է։

Օրինակ, Սևանա լճի ջուրը բնական պայման է մարդկանց հանգստի, ջրաէլեկտրաէներգետիկ
արդյունաբերության, ձկնաբուծության համար, քանի որ այդ գործունեությունների ժամանակ
բնությունից ջուր չի կորզվում (վերցվում): Իսկ երբ այդ ջուրը հասնում է Արարատյան
հարթավայրի դաշտերն ու այգիները և օգտագործվում ոռոգման համար, այսինքն կորզվում
բնությունից՝ դառնում է բնական ռեսուրս:

3․ Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:

Սպառվող չվերականգնվող՝

Նավթ, բնական գազի, հանքաքար, ալյումին, կրաքար

Սպառվող վերականգնվող՝

Օդ, ջուր, կենդանիներ, բույսեր

Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը

Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը

Ամենասկզբում եղել է մեկ գիտություն. գիտություն բնության մասին: 16-17 դարերից մայր գիտությունից տրոհվել են կենսաբանությունը, քիմիան, ֆիզիկան և աշխարհագրությունը: Այնուհետև Աշխարհագրություն ընդհանուր գիտությունից առանձնացել են ֆիզիկական աշխարհագրությունը (երկրագիտությունը) և սոցիալ-տնտեսական աշխարհագրությունը, որը ի սկզբանե անվանվել է տնտեսական աշխարհագրություն:

Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները: 

Ժամանակակից աշխարհագրության հիմնական խնդիրներն են՝

ա) առավելագույն խորությամբ ուսումնասիրել և ճանաչել մադու շրջակա միջավայրի ինքնազարգացման և ինքնակառավարման սահմանները, որպեսզի մարդու տնտեսական գործունեությունը կազմակերպվի այնպես, որ երբեք չխախտվեն այդ սահմանները և շրջակա միջավայրը պահպանվի այնպիսի վիճակում, որը հնարավորություն կընձեռի մարդկությանը մշտապես ապահովել անհրաժեշտ բնական ռեսուրսներով,

բ) խորը ուսումնասիրել բնակչության և տնտեսության տեղաբաշխումը և ապա` գնահատել, այսինքն` որոշել, թե այդ տեղաբաշխումն ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է նպաստում երկրի հասարակական զարգացմանը: Այդ գնահատման համար օգտագործվող չափորոշիչը տնտեսության տեղաբաշխման արդյունավետությունն է, որն արտահայտում է, թե որքա՞ն նյութեր, էներգիա, աշխատաժամանակ և դրամ է ծախսվել և դրա դիմաց ի՞նչ արդյունք է ստացվել,

գ) կանխատեսել բնության վրա մարդու գործունեության ազդեցության բոլոր հնարավոր հետևանքները: Այս խնդիրն առավել կարևորվեց այն պատճառով, որ բնության վրա անխոհեմ ազդեցության հետևանքով Երկրագնդի տարբեր մասերում առաջացան բազմաթիվ բացասական երևույթներ: Դրանցից են, օրինակ` Սևանա և Արալյան լճերի ջրի մակարդակների իջեցումն ու դրա հետևանքով առաջացած էկոլոգիական ծանր իրավիճակը կամ էլ` Աֆրիկայի անապատային տարածքի ընդարձակումը սավաննաների տարածքի հաշվին:

Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ:

Հասարակական՝

Տնտեսագիտություն, պատմություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն և ժողովրդագրություն։

Բնական՝

Կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, բնագիտություն, և աստղագիտություն։

Աշխարհագրություն

Ինչպե՞ս է առաջացել աշխարհագրությունը

Աշխարհագրությունը առաջացել է դեռևս ՄԹԱ. Մոտ 5000 տարի առաջ: Մարդիկ սկսել են առևտուր անել, ճամփորդել, ուսումնասիրել ուրիշ երկրներ, գծել են գծագրեր, նկարել ծովերը, լճերը գետերը, չափել դրանց խորությունը: Ուսումնասիրել են լեռները, սարերը, քարանձավները, հեռադիտակով նայել են երկնքին և աստղերի օգնությամբ կողմնորոշվել տեղանքում: Հետզհետե զարգացել է նավաշինությունը, ճամփորդությունը և տրանսպորտը (Մեքենա, գնացք) և ֆիզիկական աշխարհագրությունը ստացել է նաև տնտեսակական աշխարհագրություն ճյուղը:

Որո՞նք են ժամանակակից աշխարհագրության հիմնախնդիրները:

ա) առավելագույն խորությամբ ուսումնասիրել և ճանաչել մադու շրջակա միջավայրի ինքնազարգացման և ինքնակառավարման սահմանները, որպեսզի մարդու տնտեսական գործունեությունը կազմակերպվի այնպես, որ երբեք չխախտվեն այդ սահմանները և շրջակա միջավայրը պահպանվի այնպիսի վիճակում, որը հնարավորություն կընձեռի մարդկությանը մշտապես ապահովել անհրաժեշտ բնական ռեսուրսներով,

բ) խորը ուսումնասիրել բնակչության և տնտեսության տեղաբաշխումը և ապա` գնահատել, այսինքն` որոշել, թե այդ տեղաբաշխումն ինչքանո՞վ է ճիշտ և ինչքանո՞վ է նպաստում երկրի հասարակական զարգացմանը: Այդ գնահատման համար օգտագործվող չափորոշիչը տնտեսության տեղաբաշխման արդյունավետությունն է, որն արտահայտում է, թե որքա՞ն նյութեր, էներգիա, աշխատաժամանակ և դրամ է ծախսվել և դրա դիմաց ի՞նչ արդյունք է ստացվել,

գ) կանխատեսել բնության վրա մարդու գործունեության ազդեցության բոլոր հնարավոր հետևանքները: Այս խնդիրն առավել կարևորվեց այն պատճառով, որ բնության վրա անխոհեմ ազդեցության հետևանքով Երկրագնդի տարբեր մասերում առաջացան բազմաթիվ բացասական երևույթներ: Դրանցից են, օրինակ` Սևանա և Արալյան լճերի ջրի մակարդակների իջեցումն ու դրա հետևանքով առաջացած էկոլոգիական ծանր իրավիճակը կամ էլ` Աֆրիկայի անապատային տարածքի ընդարձակումը սավաննաների տարածքի հաշվին:

Նշեք 5 բնական և 5  հասարակական գիտություն, որո՞նք կապ ունեն աշխարհագրության հետ: Հնարավորության դեպքում ցույց տվեք այդ կապը:

Բնական

Բնագիտություն, ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, կենդանաբանություն:

Հասարակական

Պատմություն, տնտեսագիտությունը, սոցիոլոգիան, քաղաքագիտությունը, ժողովորդագրությունը։