Առաջին կիսամյակի ամփոփում․ հաշվետվություն

Այս տարին կարծում եմ բոլորիս համար շատ դժվար տարի էր։ Ոչ միայն մեր երկրի, այլև բոլոր երկրների համար։ Շատ պատճառներ կան այս տարին վատ տարի համարելու համար։ Քովիդ 19, պատերազմ, հրդեհներ, երկրաշարժեր և այլ վատ բաներ, բայց այդ ամենը չխանգարեց ուսուցմանը։ Այս տարի մի քիչ այլ կերպ կազմակերպվեց ուսուցումը, բայց մեկ է ոչ ոք չտուժվեց։ Այս տարվա ուսուցումը հիմնականում կազմակերպվեց առցանց ձևով։ Այս տարի ես եկա մի նոր միջավայր, տեղափոխվեցի 9-րդ դասարան, եկա Ավագ-դպրոց։ Ավագ դպրոցում գրեթե ամեն ինչ փոխվեց, այստեղ ամեն ինչ ուրիշ է, գնահատման համակարգը, ուսուցիչները, սովորելու միջավայրը։ Այս կիսամյակում իրականացրել եմ շատ նախագծեր, հասել եմ մեծ հաջողություններ, բայց կներկայացնեմ ինձ ավելի շատ դուր եկած նախագծերը, հաջողությունները։ Գրականություն առարկայից իմ համար սիրելի նախագիծ դարձավ «Պատումներ Արցախի բարբառով» նախագիծը, որը իրականացրել եմ Օքսանաի հետ։ Գրել եմ հետաքրքիր վերլուծական աշխատանքներ։ Նյութերը կարող եք տեսնել այս հղումով։ Հետաքրքիր նախագծեր եմ իրականացրել նաև բնագիտական առարկաներից` Ֆիզիկայից, քիմիայից, աշխարհագրությունից, կենսաբանությունից։ Կատարել ենք բազմաթիվ փորձեր ֆիզիկայից և քիմիայից։ Փորձերի հղումները 1, 2, 3։ Այս տարի Անգլերենից ավելի շատ աշխատել ենք քերականության վրա, ահա իմ անգլերենի բաժինը։ Այս տարվա հաջողությունները շատ էին, բայց վատ դեպքերը չեն թողնում, որ դրանցով ուրախանանք։ Ինձ համար հաջողություն էր, որ իմ զինվոր եղբայրը ողջ առողջ վերադարձավ տուն։ Այս տարի իմ ընտրությամբ գործունեությունից՝ պարսկերենից սկսել ենք արդեն հեքիաթներ, տեքստեր և այլ բաներ կարդալ։ Ճիշտ է շատերը հրապարակված չեն իմ բլոգում, բայց մի քանիսը կարող եք տեսնել այս հղումով։ Այս տարվա իմ ամենամեծ ձեռքբերումը դա <<Ինչու՞, ինչպե՞ս>> գրքի շնորհանդեսին գտնվելն էր, քանի որ այդ շնորհանդեսը իմ կյանքում շատ բան փոխեց դեպի պատմություն առարկան։ Ահա իմ պատումի հղումը, կարդացեք և կհասկանաք ինչ ինկատի ունեի։

«Ինչու՞, ինչպե՞ս…». գրքի շնորհանդես

Ինչու՞ և ինչպե՞ս ուսուցանել պատմությունը դպրոցում…

Դեկտեմբերի 24-ին ընկեր Վարդանի հետ մասնակցեցինք «Ինչու՞, ինչպե՞ս» գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ ՀԲԸՄ գրասենյակի դահլիճում։ Շնորհանդեսի սկզբում, քանի դեռ չէր սկսվել, փոքր-ինչ ծանոթացանք գրքին, որից հետո հեղինակներն ավելի մանրամասն ներկայացրեցին գրքի բովանդակությունը։ Գրքի հեղինակը Նարեկ Մանուկյանն է, ով համառոտ ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը և բովանդակությունը: Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես փոխել պատմության ուսուցման ձևը դպրոցում՝ այն դարձնելով մերօրյա խնդիրներին ավելի համահունչ։ Ներկա սերունդը հիմնականում պատմությունը անհետաքրքիր առարկա է համարում, բայց կարծում եմ՝ դա այդքան էլ սովորողի մեղքը չէ, այլ խնդիրը ուսուցչի և ուսուցման ձևի մեջ է, առարկան պետք է այնպես ուսուցանել, մատուցել, որ բոլորը հետաքրքրությամբ սովորեն։Նարեկ Մանուկյանը հետաքրքիր փոփոխություններ է առաջարկում իր գրքում՝ պատմության ուսուցման հետ կապված: Դրանցից շատերը մեր դպրոցում ի սկզբանե գործածվել են և այժմ էլ գործածվում են, բայց պետք է այնպես անել, որ բոլոր դպրոցներում ուսուցումը այդպես հետաքրքիր դառնա, որպեսզի սովորողը ավելի հետաքրքրությամբ ուսումնասիրի պատմությունը։ Այդ փոփոխություններից մեկն էլ պատմության ուսուցումը դասարանի չորս պատերից դուրս իրականացնելն է, որը սովորողին ավելի է մոտեցնում իրական պատմությանը։ Սովորողը պետք է զգա միջավայրը, թե որտեղ է տեղի ունեցել տվյալ պատմական իրադարձությունը, որպեսզի նրան ավելի հեշտ լինի սովորել և յուրացնել այն։Կարծում եմ՝ այս գիրքը հետագայում ընթերցողների կյանքում շատ բան կփոխի…հետաքրքիր և ուսանելի միջոցառում էր…

Ֆիզիկա. ինքնաստուգում

1․ Քանի՞ անգամ պետք է մեծացնել լիցքերի միջև հեռավորությունը, որպեսզի նրանցից մեկի լիցքի մեծությունը 16 անգամ մեծացնելուց հետո նրանց փոխազդեցության ուժը մնա նույնը: 

Screenshot_9.png

4-ով

2․ Նկարում պատկերված երեք կետային լիցքերից որո՞նք են իրար ձգում: 

Screenshot_2 (3).png
  • A և B
  • C և B
  • A և C

3․ Քրոմի միջուկում կա 52 մասնիկ, դրանցից 28-ը նեյտրոններ են: Միջուկում քանի՞ պրոտոն կա: 

446px-Capa_electrónica_024_Cromo.svg.png

52-28=24

4․ −5 նԿլ , −4 նԿլ և −3 նԿլ լիցքերով 3 միատեսակ գնդեր հպում են միմյանց, այնուհետև իրարից հեռացնում: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գնդի ձեռք բերած լիցքը: 

металлические шары. jpg.jpg

5․ Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված: 

08355b.gif
  • ջերմային
  • մագնիսական
  • քիմիական
  • կենսաբանական

6․ Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը պղնձե հաղորդալարում: 

RF_choke_coil.jpg_220x220.jpg
  • բացասական իոնների
  • դրական իոնների
  • էլեկտրոնների
  • նեյտրոններիվ

7․ Որքա՞ն ժամանակում հաղորդալարով կտեղափոխվի 24 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 2.5 Ա է:

24:2,5=9,6

8․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան: 

0004-005-Vyberite-pary.png
  • Ռեզիստոր
  • Ամպերաչափ
  • Մարտկոց
  • Անջատիչ
  • Լամպ

9․ Ջահի լամպի պարույրով յուրաքանչյուր 8 վայրկյանում անցնում է 2 Կլ լիցք: Ինչի՞ է հավասար հոսանքի ուժը լամպում:

2:8=0,25

10․ Էլեկտրական սղոցը, որով անցնում է 10 Ա հոսանք 25 րոպեում կատարեց 5700 կՋ աշխատանք: Որքա՞ն է լարումը նրա սեղմակներին: 

4717_1_b.jpg

U=380

11․ Որքա՞ն է լարումը 0.4 կՕմ դիմադրություն ունեցող հաղորդչի ծայրերին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 200 մԱ է: 

Om2.gif

80

12․ Ռեզիստորով, որի ծայրերին կիրառված է 4 Վ լարում, 2 րոպեում անցել է 90 Կլ լիցք: Գտեք հաղորդչի դիմադրությունը: Պատասխանը գրեք ամբողջ թվի ճշտությամբ: 

480:90=5

0004-005-Vyberite-pary.png

13․ Քանի՞ էլեկտրոն կանցնի 300 Օմ դիմադրություն ունեցող հաղորդալարով 50 վայրկյանի ընթացքում, եթե նրա ծայրերին կիրառվի 4.8 Վ լարում: Պատասխանը գրել հարյուրերորդականի ճշտությամբ: 

n=q:e, q=I*t, I=U:R. 4,8:300= 0,016, 0,016*50=0,8

heating-wire.png

14․ Որքա՞ն է նկարում պատկերված շղթայի տեղամասով անցնող հոսանքի ուժը, եթե հաղորդիչներից առաջինի դիմադրությունը՝ R1 = 5 Օմ է, երկրորդինը՝ R2 = 5 Օմ: Լարումը տեղամասի ծայրերում՝ U = 60 Վ: 

13.jpg

I=U*R

5*60=300

15․ Շղթան կազմված է միմյանց հաջորդաբար միացված երեք հաղորդիչներից, համապատասխանաբար՝ 3 Օմ, 3 Օմ և 4 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում 60 Վ է: Որոշեք լարում յուրաքանչյուր հաղորդչի ծայրերին: 

13.jpg

I=U*R60*3=18060*4=240

16․ Շղթան կազմված է միմյանց զուգահեռ միացված երեք լամպերից, համապատասխանաբար՝ 5 Օմ, 2 Օմ և 0.5 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում՝ 60 Վ: Որոշեք յուրաքանչյուր լամպով և ամբողջ շղթայով անցնող հոսանքի ուժը: 

image-5f26d071.png

I=U*R60*5=30060*2=12060*0,5=30

17․ 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական փոշեկուլը միացրեցին 120 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 10 րոպեի ընթացքում:

18․ 3 Վ լարման և 4 Ա հոսանքի ուժի դեպքում գրասալիկի մարտկոցի լիցքավորումը տևեց 0.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

19․ Էլեկտրական փոշեկուլի տեղեկագրում գրված է 127 Վ և 2.5 Ա: Որքա՞ն է նրա էլեկտրաշաժիչի հզորությունը: 

231656323.jpg

20․ Ջեռուցչում հոսանքի ուժը 2 Ա է, իսկ ցանցի լարումը, որին նա միացված է 120 Վ է: Որքա՞ն ժամանակում այն կարող է եռացնել 0.5 կգ զանգվածով 5 °C ջերմաստիճանի ջուրը: Ընդունել, որը ջուրը եռում է 100 °C ջերմաստիճանում, իսկ նրա տեսակարար ջերմունակությունը՝ cջուր =4200 Ջ/կգ°C 

«Ամանորյա հեքիաթ»

«Ամանորյա հեքիաթ»

Վերլուծություն

Այս հեքիաթը շատ հետաքրքիր և ուսուցողական էր։ Իմ կարծիքով այս հեքիաթի ասելիքը այն է, որ ամեն ինչ չի տրվում միանգամից և էնպես ինչպես ուզում ենք, բայց օրերից մի օր ցանկություները իրականություն են դառնում, բայց հնարավոր է մենք նույնիսկ չնկատենք, որ մեր ցանկությունները իրականացել են։ Այս հեքիաթի մեջ ամենից շատ հետաքրքրեց այն, որ մայրիները այդքան բանի միջով անցնելուց հետո չչարացան կյանքի հանդեպ և շարունակեցին ապրել իրենց երազանքներով, ու կարծում եմ հենց այդ էլ նպաստեց, որ նրանց երազանքները իրականացան։

Մեջբերում

Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: 

Ես այդքան էլ համաձայն չեմ այս մտքի հետ, որ իրականությունը մեզ չի հարցնում, թե ինչ ենք երազում, քանի որ իրականության երազանքի ճամփան մենք ենք կառուցում։ Կարծում եմ եթե մտածենք, որ իրականությունը չի հարցնում մեզ, թե ինչ ենք երազում, ապա շատ մարդիկ հիմա չէին ունենա այն ինչին հասել են իրենց ցանկություններով։

“My Christmas Wish”

I think this year was a very difficult year for all of us. Not only for our country, but for the whole world. There are a lot of reasons to consider this year as a bad year. Covid 19, war, forest fires, earthquakes and other bad things. I had many wishes for this year, but all of them disappeared. From the very first day of the war we had to go to Artsakh, but who thought that such a tragedy would happen. I had big plans for this New Year, for example, my sister and I have decided to be baptized for this new year. Ok, let’s put all those wishes aside. Now most of all I want from the New Year is to bring peace. Let’s remember what is joy and start living a new life, leaving everything in the past. End of the civil war. I want the children to continue believing in miracles, not to think for a second that their country is in a bad state. I want to be a good year next year. First of all, I want to feel peace. I want to feel good in my own country. I want all my dreams that in 2020 did not come true to come true in 2021.

Մեյոզ․ Կենսաբանություն

Մեյոզ  կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոտիկ բաժանումն ընթանում է երկու փուլերով՝ մեյոզ I (ռեդուկցիոն) և II (էկվացիոն)։ Յուրաքանչյուր փուլում բջիջները բաժանվում են մեկ անգամ։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի S փուլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր՝ հոմոլոգ քրոմոսոմներ կազմված երկու քույր քրոմատիդներից։ Մեյոզի սկզբում հոմոլոգ քրոմոսոմները մոտենում են միմյանց (կոնյուգացիա) և հազվադեպ փոխանակում գենետիկական տեղեկատվություն (կրոսինգովեր)։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզ առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզ երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ (գամետներ) քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։

Հոսանքի աշխատանքը և հզորությունը. Ջոուլ — Լենցի օրենքը

Թեմատիկ հարցեր և խնդիրներ.1. Բնակարանի տաքացման համար օգտագործվող 140 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը 8 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:R = 140 ՕմI = 3,5 Աt = 8 ժամ = 28800 ժA – ?A = IUt = I * IR * t = I2 * R * t = 3,5 * 140 * 28800 = 49392000 Ջ = 49,392 մՋ2. Ավտոտնակում էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 24 ժամում, եթե լամպը միացված էր 110 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:U = 110I = 0,8t = 24 = 86400վA – ?A = IUt = 0,8 * 110 * 86400 = 7603200 Ջ = 7,6032մ3. 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական վարսահարդարիչը միացրեցին 127 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 15 րոպեի ընթացքում: R = 50 ՕմU = 127 վt = 15 րոպե = 900 վA = ?A = IUt : I = U / RA = IUt = U / R * U * t = U2t / R = 127 * 900 / 50 = 2286 * 900 / 50 = 36576 Ջ4. 6 Վ լարման և 2 Ա հոսանքի ուժի դեպքում համակարգչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում: A = U * I * t = 6 * 2 * 1,5 * 5400 = 97200 Ջ5. 450 Վտ հզորություն ունեցող հեռուստացույցը, ըստ հաշվիչի ցուցմունքի, ծախսել է 360 կՋ էներգիա: Որքա՞ն ժամանակ է միացված եղել հեռուստացույցը:t = P / A = 450 / 360 = 1,256. Ճեպընթաց էլեկտրագնացքը, որի շարժիչների ընդհանուր հզորությունը 200 կՎտ է, շարժվում է 180 կմ/ժ միջին արագությամբ: Որքա՞ն աշխատանք են կատարում նրա էլեկտրաշարժիչները 560 կմ ճանապարհ անցնելիս:P = 200 կՎտV = 180 կմ / ժS = 560 կմA – ?t = S / V = 560 / 180 = 3ժA = Pt = 200 * 3 = 6007. Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 80 վ-ում 40 Օմ դիմադրություն ունեցող ջեռուցիչ տարրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին: t = 80R = 40U = 120A – ?A = IUtI = U / R = 120 / 40 = 3A = IUt = 3 * 120 * 80 = 28800 Ջ8. Հաղորդչի դիմադրությունը 150 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 1.6 Ա: Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում: R = 150I = 1,6t = 10Q – ?Q = I2Rt = 2,56 * 150 * 10 = 3840Հարցեր. Տնային աշխատանք1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ի՞նչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:Փակ էլեկտրական շղթայի որևէ տեղամասով լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է աշխատանք, որն անվանում են հոսանքի աշխատանք:Բանաձև ՝ A = qUA – ն հոսանքի աշխատանք է, U – ն ՝ լարումը շղթայի տեղամասում, իսկ q – ն՝ այդ տեղամասի կամայական լայնական հատույթով t ժամանակում անցած լիցքը:2. Ո՞րն է հոսանքի աշխատանքի միավորը ՄՀ-ում:Միավորների ՄՀ-ում էլեկտրական հոսանքի աշխատանքն արտահայտվում է ջոուլով (Ջ):3. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ի՞նչ բանաձևով են հաշվում:Էլեկտրական շղթայում հոսանքի՝ աշխատանք կատարելու արագությունը բնութագրող մեծությունը անվանում են հոսանքի հզորություն և նշանակում ՝ P տառով:Եթե t ժամանակում հոսանքը կատարում է A աշխատանք, ապա P=At: Հաշվի առնելով աշխատանքի բանաձևը կստանանք P=U⋅I:4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպե՞ս են առնչվում այդ միավորները վատտին:Միավորների ՄՀ-ում հզորության միավորը մեկ վատտն է ` 1 Վտ։ 1 Վտ – ն այն հզորությունն է, որի դեպքում 1 վայրկյանում կատարվում է 1 Ջ աշխատանք ` 1 Վտ = 1 Ջ / վ:5. Ի՞նչ է էլեկտրաէներգիայի հաշվիչը: Ի՞նչ հիմնական մասերից է այն բաղկացած: Ինչպե՞ս է էլեկտրաէներգիայի հաշվիչը միացվում սպառիչին:Կենցաղում հոսանքի աշխատանքը չափում են Էլեկտրական հաշվիչ կոչվող հատուկ սարքով: Այս դեպքում գործածվում է հոսանքի աշխատանքի արտահամակարգային միավորը ՝ 1 ԿՎտ · ժ1 ԿՎտ · Ժ = 1000 Վտ ⋅ 3600 վ = 3600000 ՋՀաշվիչում ալյումինե սկավառակը հորիզոնական դիրքով դրվում է երկու էլեկտրամագնիսների բևեռների միջև: Էլեկտրամագիսներից մեկը ամպերաչափի, իսկ մյուսը ՝ վոլտաչափի բաղկացուցիչ մաս է: Առաջին էլեկտրամագնիսի փաթույթը սպառիչին միացված է հաջորդաբար, իսկ երկրորդինը ՝ զուգահեռ:Դաս 19 – 20.1. Ձևակերպեք Ջոուլ-Լենցի օրենքը:Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:2. Բացատրեք, թե ինչու է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:Քանի որ մետաղե հաղորդչում ազատ էլեկտրոնները էլեկտրական դաշտի ազդեցությամբ կատարում են ուղղորդված շարժում: Սակայն, հաճախակի բախվելով մետաղի բյուրեղացանցի իոններին, իրենց կիենտիկ էներգիայի մի մասը հաղորդում են դրանց: Իոնները սկսում են ավելի ուժգին տատանվել, մեծանում է հաղորդչի ներքին էներգիան և, հետևաբար, բարձրանում է ջերմաստիճանը:3. Ինչպիսի՞ն է ժամանակակից շիկացած լամպի կառուցվածքը:Ժամանակակից շիկացման լամպը հայտնագործել է ամերիկացի նշանավոր գյուտարար Թոմաս Էդիսոնը 1878 թվականին: Նկարում պատկերված է շիկացման լամպի կառուցվածքը: Վոլֆրամե պարույրաձև շիկացման թելիկի (1) ծայրերն ամրացված են երկու մետաղալարերի (2) ՝ կալիչներին: Այդ մետաղալարերն անցնում են ապակե ոտիկի (3) միջով և զոդված են լամպակոթի (4) մետաղե մասերին: Լամպակոթին ամրացված է ապակե բալոնը (5): Մինչև 40 Վտ հզորությամբ լամպերի բալոններից օդը հանվում է, իսկ 40 Վտ – ից մեծ հզորությամբ լամպերի բալոնները, ընդհակառակը, լցնում են իներտ գազով, օրինակ ՝ ազոտի հետ խառնված արգոնով կամ կրիպտոնով: Լամպը, պտտելով, մտցնում են կոթառի (նկար 47, բ) մեջ: Դրանով լամպակոթի մետաղե մասերը, որոնց զոդված են շիկացման թելիկից եկող մետաղալարերը, հպվում են կոթառի այն սեղմակներին, որոնց ամրացված են ցանցից եկող հաղորդալարերը: Այդպիսով ՝ լամպը միանում է լուսավորության ցանցին: Լամպի բալոնին, որպես կանոն, նշված են լամպի ՝ նորմալ շիկացում ապահովող հզորությունը և այն հաշվարկված լարումը, որի դեպքում շիկացման թելիկում անջատվում է այդ հզորությունը:4. Ո՞րն է լամպի կոթառի դերը:Կոթառով լամպակոթի մետաղե մասերը, որոնց զոդված են շիկացման թելիկից եկող մետաղալարերը, որոնց ամրացված են ցանցից եկող հաղորդալարերը:5. Էլեկտրական շղթայի ո՞ր միացումն են անվանում կարճ: Ի՞նչ անցանկալի երևույթների կարող է հանգեցնել այն:Կարճ միացումը էլեկտրական շղթայի մասերի միջև անմիջական կամ հողանցումով ոչ սովորական էլեկտրական միացում, որը տեղի է ունենում փոքր դիմադրության միջոցով։ Կարճ միացման պատճառ կարող են լինել էլեկտրատեղակայանքների մեկուսացման խախտումը, ինչպես նաև հոսանքակիր լարերի մերկ մասերի պատահական հպումը։ Հոսանքի կտրուկ աճը, որը ժամանակակից հզոր էլեկտրական շղթաներում հասնում է հարյուր հազարավոր ամպերի, էլեկտրական սարքերում ամենավտանգավոր երևույթներից մեկն է և կարող է ավերիչ բնույթ ունենալ։6. Ի՞նչ նպատակով է օգտագործվում էլեկ

տրական ապահովիչը:Անցանկալի երևույթների ազատվելու համար օգտագործվում են ապահովիչներ, որոնք անջատում են շղթան, երբ շղթայում հոսանքը դառնում է ավելի մեծ, քան կարճ միացման հոսանքը:

«Բան ունեմ ասելու»

Սարոյան «Բան ունեմ ասելու»

Վերլուծություն

Բան ունեմ ասելու  Արդեն երկրորդ անգամն էր, որ կարդում էի այս պիեսը, բայց ամենևին էլ նույնը չէի զգում ինչ առաջին անգամ կարդալուց: Սարոյանը տեղեր էր թողել մտածելու: Սխալ է երեխաներին հիմարի ժպտիով հարցնել իրենց ամենամեծ ցանկությունների մասին, իսկ հետո նրա երազանքները փշուր փշուր անել տալով այն ինչ ինքն ամենևին էլ չէր ուզում: Մեր օրերում երեխաները չեն հասկանում հիմանկանում ինչն է ձմեռ պապիկից նվեր խնդրելու իմաստը։ Հասուն երեխաները չեն հավատում ձմեռ պապիկին միայն նրա համար, որ իրենց ծնողներն են նվերներ գնում,  ձմեռ պապիկ չկա բայց իմաստը կայանում է նրանում թե ինչպես ես հավատում դու այդ հրաշքին։Երեխաները մեր օրերում ձմեռ պապիկից ուզում են միայն նյութական բաներ չհասկանալով որ դա չէ ամենակարևորը, կան երեխաներ որոնք հասկանում են իրական հրաշքը ինչ է և նրանք ձմեռ պապիկից ոչ թե միայն խաղալիքներ են ուզում այլ երջանկություն։

Օ Հենրի «Մոգերի ընծաները»

«Մոգերի ընծաները»

Վերլուծություն

Այս պատմվածքը շատ հետաքրքիր և ուսուցողական էր։ Պատմվածքը մի երիտասարդ զույգի մասին էր, որոնք ապրում էին աղքատ կյանքով, սակայն միմյանց հանդեպ անսահման սերը թույլ չէր տալիս նկատել չքավորությունը։ Աղջկա անունն էր Դելլա, իսկ տղայինը Ջիմ։ Պատմվածքում զույգերը զոհում են իրենց կյանքի կարևոր մասնիկ համարվող իրերը, որպեսզի մեկը մյուսի համար ամանորյա նվեր գնեն։ Աղջիկը կտրում է իր գեղեցիկ մազերը, վաճառելով և գումար ստանալով, այն մազերը՝ որոնք տղան սիրում էր աղջկա մեջ ամենաշատը։ Տղան էլ վաճառում է իր հնամաշ ժամացույցը, որը երբեք իր ձեռքից չէր հանել։ Որպես ամանորյա նվեր աղջիկը 21 դոլարով գնում է պլատինե շղթա տղայի ժամացույցի համար, իսկ տղան ժամացույցը վաճառելով գնում է սանրեր, որպեսզի Դելլան ավելի հաճախ խնամի իր գեղեցիկ մազերը, սակայն ոչ Դելլան ոչ էլ Ջիմը չէին պատկերացնում, որ տուն հասնելուն պես կիմանային, որ նրանց նվերները այդ պահին այլևս ոչ ոքին էլ պետք չէր։ Կարծում եմ այս պատմվածքի գլխավոր ասելիքը այն էր, որ կապ չունի մարդկանց չքավորությունը, կարևորը մարդկային լավ արժեքներն են, որոնք Դելլան ու Ջիմը ունեին։

Չարլի Չապլինի նամակը դստերը

<<Չարլի Չապլինի նամակը դստերը>>

Վերլուծություն

Այս նամակը կարդալուց հետո Չարլի Չապլինին ճանաչեցի մի ուրիշ տեսանկյունից։ Նա իմ համար մինչ այս նամակը կարդալը ուղղակի հայտնի ծաղրածու էր, իսկ հիմա նա ինձ համար մարդկային լավ որակներ ունեցող մարդ է, ով իր աղջկան փորձում էր սովորեցնել բարի լինել և իրեն մյուսներից վեր չդասել ու ամենակարևորը հարստության մեջ լինելով չմոռանալ աղքատությունը, իր անցյալը։ Կարդալով Չապլինի նամակը և ծանոթ լինելով նրա կենսագրությանը կարող եմ ասել, որ նա ուղղակի հիանալի մարդ է եղել։ Նամակի բովանդակությունը իմ մեջ նկարագրվում է հոր կերպարը, որը կյանքի խորհուրդներ էր տալիս իր աղջկան: Չապլինը իր այս նամակով ուզում էր իր դստերը ասել, որ ինչ բարձունքի էլ հասած լինես, ինչքան էլ հայտնի լինես երբեք չպետք է մոռանաս ով ես եղել անցյալում: Պետք չէ երբեք քեզ ինչ որ մեկից բարձր դասես, լինես չափից շատ եսասեր: Պետք է օգնես դիմացինիդ, եթե նա դրա կարիքը ունի: Չապլինը խոսում էր մարդկային արատների մասին, որոնք ոչնչացնում են մարդու տեսակը, և լավ հատկանիշները: Լինելով ծայրաստիճան աղքատ և դառնալով 20-րդ դարի ամենահայտնի կերպարներից մեկը, նա միշտ եղել է մարդ, և իմ կարծիքով այս տողերով նա ուզեցել է աղջկան և ամբողջ մարդկությանը, ովքեր նույնպես կարդացել են այս նամակը դարձնել ավելի լավը։ Կարդալով հուզվում ես ու զգում ես Չապլինի, Ջերալդինայի հանդեպ տածած հայրական սերը: