Իմ ուսումնական 7-րդ տարին

Այս տարի մեր առարկաների մեջ ավելացել են երկրաչափություն, հանրահաշիվ, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն առարկաները։ Սկզբում դժվար էր թվում սովորել այս բոլոր առարկաները, բայց իրականում այդքան էլ դժվար չէ։ Այս տարի ավելի հետաքրիր անցավ, քան անցած տարիները, այս տարի ավելի հետաքրքիր նախագծեր իրականացրեցինք։ Շատ հետաքրքիր ճամփորդություններ գնացինք։ Այս տարի իմ գիտելիքի պաշարը էլ ավելի շատացավ։ Այս տարի եղան դասատուների որոշակի փոփոխություններ, բայց դա ինձ չխանգարեց գնալ իմ նույն հունով։ Ընտրությամբ գործունեւոթյան մեծ էլ ավելի հաջողությունների հասանք, մասնակցեցինք շատ կլոր սեղանների, ներկայացրեցինք մեր պարսկերեն լեզուն, մեծ առաընթաց ունեցանք պարսկերենում։ Ես մեծ հաջողությունների հասա նաև վոլեյբոլում, մեր դպրոցը ներկայացրեց իր թիմը և մենք գրավեցինք երրորդ տեղը։

Վոլեյբոլը իմ կյանքում

Ուզում եմ մեծ հաջողությունների հասնել վոլեյբոլի մեջ։ Սկզբում վոլեյբոլի գնում էի ժամանակ անցկացնելու համար, բայց հիմա ամեն ինչ լուրջ է։ Վոլեյբոլի գնում եմ արդեն 9 ամիս։ Առաջին մրցման ժամանակ գրավեցինք 3-րդ տեղը։ Այդ հաղթանակից հետո սկսեցի ավելի լուրջ վերաբերվել վոլեյբոլին։ Ոչ մի պարապմունք բաց չեմ թողնում։ Հատուկ կառանձնցնեմ իմ մարզչին` ընկեր Անդրանիկին, նա շատ բարի, հոգատար և մեր մասին մտածող մարզիչ է։