Ճամբարի ինքնագնահատում

Ճամաբարային յուրաքանչյուր օր անցել է շատ հետաքրքիր և զվարճալի: Առավոտյան պարապունքներին ներկա եմ գտնվել: Մասնակցել եմ բարձր տրամադրությամբ: Ճամբարի ընթացքում մենք շատ բաներ ենք արել՝ պար ենք սովորել, համով ուտեստներ ենք պատրաստել, ուսուցողական խաղեր ենք խաղացել, այցելել ենք ագարակ նաև ճամփորդության ենք գնացել: Ճամբարում շատ հետաքրքիր է անցնում:

Տեղեկություն Շուշի քաղաքի մասին

Շուշի քաղաք,գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, համանուն շրջանի վարչական կենտրոն։ Մինչև 1923 թվականը հանդիսացել է Պարսկաստանի և Ցարական Ռուսաստանի կազմի մեջ գտնվող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կենտրոնը՝ մինչև 20-րդ դարի սկիզբը ունենալով կարևոր դերակատարություն ինչպես Արցախի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ 1920 թ.-ին թուրքերի կողմից ավերվել է և հայաթափվել:
Շուշիի հիմնադրման, ամրոցաշինության, այդ հին բնակավայրի կառուցապատման և նրա հուշարձանների էթնիկ պատկանելիությունը ուսումնասիրող հետազոտողները, մինչև Շուշիի ազատագրումը, ստիպված էին առավելապես բավարարվել 18-19-րդ դդ. հեղինակների կեղծած և մուսուլմանամետ գրավոր աղբյուրներով։

Իմ Ամանորը

Իմ Ամանորը անցավ շատ լավ։ Դեկտեմբեր ամսից նախատոնական տրամադրություն էր։ Մենք պատրաստեցինք համեղ ուտեստներ, սեղան գցեցինք։ Ամանորի գիշերը, 12 զարկելուն պես, մենք շամպայնով լցված բաժակները ձեռքներս, բարեմաղթանքներ ասեցինք։ Ամանորին մեր տուն հյուրեր եկան։ Մենք մեծ որախությամբ ընդունեցինք նրանց։ Մենք ունենք Ամանորյա ավանդույթ՝ պատրաստել ավանդական ուտեստներից գոնե մի քանիսը։ Այս ավանդույթը ոչ բոլորն են պահպանել, բայց կան նաև պահպանողներ։ Մենք պատրաստվել ենք Ամանորին մեծ ոգևորությամբև ուրախությամբ և այդպես տոնել և՛ Ամանորը, և՛ Սուրբ Ծնունդը։

Ավազակի դուստր Ռոնին-վերլուծություն

Ինձ շատ դուր եկաբ այս գիրքը։ Ես այն ընթերցել եմ ձմեռային արձակուրդների ժամանակ։ Այս գիրքը ավազակային կյանքի մասին էր։ Ինձ դոր եկավ Ռոնիի և Բիրկի արկածներն ու միասնականությունը։ Ռոնիի հայրն ու Բիրկի հայրը թշնամիներ էին, չնայած այդ ամենին Ռոնին և Բիրկը միմյանց շատ լավ էինք ընդունում։ Ռոնին օգնում էր Բիրկին։ Այս գիրքը կարդալուց հետո ես շատ բան հասկացա։ Հասկացա, որ ինչքան շատ լավություն անես մյուսներին, իրենք էլ քեզ լավություն կանեն։ Խորհուրդ կտամ բոլորդ կարդաք, իսկ, որ նախադասությունը լավ չհասկանաք, էլի՛ կարդացեք, մի զլացեք։

Ճամբարային տասներորդ օր

Ճամբարային տասներորդ օրը նույնպես մրցաշարային օր էր, բայց այս առավոտ իջանք Մայր Դպրոց՝ մարմնամարզության։ Ընթերցասրահում գիրք ընթերցեցինք, խաղեր խաղացինք։ Քիչ հետո եկավ ժամանակը,որ պետք է գնայինք Դպրոց-Պարտեզ։ Հասանք դպրոց, սկսեցինք խաղալ։ Մի խումբը խաղում էր «Այլ Կերպ», մյուս խումբը «Աշխարհագրական լոտո», իսկ հաջորդ խումբ խաղում էր շախմատ։ Այսօր դարձյալ շախմատի մրցում կազմակերպեցինք։ Հետաքրքիր և օգտակար խաղեր էին։ Հետո եկավ երկարացված օրվա ժամանակը և մենք գնացինք հեծանիվ վարելու։ Ճամբարային տասներորդ օրը լի էր խաղերով, ծիծաղով և շախմատներով։

Ճամբարային իններորդ օր

Այսօր նախապատրաստվում էինք կլոր սեղանին: Մենք տիար Բլեյանի համար տրուֆելներ պատրաստեցինք: Այս օրը նաև շախմատային օր էր: Մենք բաժանվեցինք երկու խմբի և մրցաշար կազմակերպեցինք: Շատ խաղեր խաղացինք՝ հետաքրքիր և ուսումնական: Օրը հագեցած էր ուսումնական խաղերով, մրցաշարներով և տրյուֆելներով:

Ճամբարային ութերորդ օր

Այս օրը ճամփորդական օր էր: Այսօր մենք գնացինք Չարենցի կամար և Ջրվեժի արգելոց: Չարենցի կամարում մենք սահնակ քշեցինք, ուսումնասիրեցինք։ Տեսանք գեղեցիկ, ճերմակ տեսարան։ Ջրվեժի արգելոցում նախաճաշեցինք և գնացինք սահնակ, դահուկ քշելու։ Չարենցի կամարի աստիճանները սառած էին, մի քիչ բարդ էր բարձրանալը, բայց իրար օգնելով բարձրացանք։ Սառած աստիճանների վրայով սահեցինք։ Մեր օրը անցավ ուրախ և ձյունառատ։

Ճամբարային յոթերորդ օր

Առավոտյան տողանը արեցինք, որից հետո գնացինք դասարան բնագիտական փորձեր կատարալե։ Առաջին փորձը օսլայով և տաք ջրով էր, որից ստացանք հետաքրքիր խառնուրդ։ Այսօր պատրաստեցինք համեղ կեքսեր, այցելեցինք ագարակ։ Կեքսերը շատ համեղ էին ստացվել։ Ագարակում ձիերին շաքար, գազար և խնձոր տվեցինք, նրանք շատ հաճույքով կերան։ Քիչ հետո եկան և ձիերին մեկին դուրս հանեցին՝ վազեցնելու։ Դիտելուց հետո, մի խումբ սովորողներ այցելեցին «Կլոր սեղան», իսկ մենք գնացինք երկարացված օրվա կաբինետ և խաղացինք շատ հետաքրքիր խաղեր։

Ճամբարային վեցերորդ օր

Այսօր ճամբարային վեցերորդ օրն է, որը դարձյալ անցավ հետաքրքիր և գունեղ: Օրը սկսեցինք առավոտյան պարապմունքով և մարմնակրթությամբ: Այսօր պատրաստեցինք պիցցա: Շատ համեղ էր: Խաղացինք շատ հետաքրքիր խաղեր, հեծանիվ վարեցինք, քշեցինք ինքնագլորներ: Օրը շատ զվարճալի անցավ:

win_20170116_121046win_20170116_121921