Writing’s on the Wall. Պատերի գրվածքները

Sam Smith — Writing’s on the Wall

I’ve been here before
But always hit the floor
I’ve spent a lifetime running
And I always get away
But with you I’m feeling something
That makes me want to stay

Ես նախկինում եղել եմ այստեղ
Բայց միշտ հարվածեք հատակին
Ես ամբողջ կյանք փորձել եմ փախչել
Եվ դա միշտ ինձ մոտ ստացվել է
Բայց քեզ հետ զգում եմ մի այնպիսի զգացողություն
Որը ստիպում է ինձ մնալ

I’m prepared for this
I never shoot to miss
But I feel like a storm is coming
If I’m gonna make it through the day
Then there’s no more use in running
This is something I gotta face

Ինձ պատրաստել էին սրան
Իմ կրակոցը միշտ դիպչում է նշանակետին
Բայց ես զգում եմ, որ փոթորիկ է գալիս
Եթե ես գոյատևեմ այս օրը
Այլևս վազելու իմաստ չի լինի
Սա մի բան է, որին ես պետք է բախվեմ

If I risk it all
Could you break my fall?
How do I live? How do I breathe?
When you’re not here, I’m suffocating
I want to feel love run through my blood
Tell me, is this where I give it all up?
For you I have to risk it all
‘Cause the writing’s on the wall

Եթե՞ ես սեղանին դնեմ ամեն ինչ
Չե՞ս թողնի ինձ ընկնեմ
Ինչպե՞ս ապրեմ, ինչպե՞ս շնչեմ
Երբ դու իմ կողքին չես ես խեղդվում եմ
Ես ուզում եմ զգալ, թե սերը ինչպես է հոսում իմ երկաների միջով
Ասա՛ ինձ, միթե՞ այստեղ ամեն ինչ կվերջանա
Քեզ համար ես պետք է վտանգի ենթարկեմ ամեն ինչ
Այդ մասին փաստում են պատերի գրվածքները

A million shards of glass
That haunt me from my past
As the stars begin to gather
And the light begins to fade
When all hope begins to shatter
Know that I won’t be afraid

Անցյալում ապակու կոտրված միլիոնավոր բեկորները, հետապնդում են ինձ
Երբ աստղերը սկսում են երևալ
Եվ լույսը սկսում է մարել
Երբ հույս էլ չի մնում
Իմացիր որ ես չեմ վախենա

If I risk it all
Could you break my fall?
How do I live? How do I breathe?
When you’re not here, I’m suffocating
I want to feel love run through my blood
Tell me, is this where I give it all up?
For you I have to risk it all
‘Cause the writing’s on the wall
The writing’s on the wall

Եթե՞ ես սեղանին դնեմ ամեն ինչ
Չե՞ս թողնի ինձ ընկնեմ
Ինչպե՞ս ապրեմ, ինչպե՞ս շնչեմ
Երբ դու իմ կողքին չես ես խեղդվում եմ
Ես ուզում եմ զգալ, թե սերը ինչպես է հոսում իմ երկաների միջով
Ասա՛ ինձ, միթե՞ այստեղ ամեն ինչ կվերջանա
Քեզ համար ես պետք է վտանգի ենթարկեմ ամեն ինչ
Այդ մասին փաստում են պատերի գրվածքները
Պատերի գրվածքները

How do I live? How do I breathe?
When you’re not here, I’m suffocating
I want to feel love run through my blood
Tell me is this where I give it all up?
How do I live? How do I breathe?
When you’re not here I’m suffocating
I want to feel love, run through my blood
Tell me, is this where I give it all up?
For you I have to risk it all
‘Cause the writing’s on the wall

Եթե՞ ես սեղանին դնեմ ամեն ինչ
Չե՞ս թողնի ինձ ընկնեմ
Ինչպե՞ս ապրեմ, ինչպե՞ս շնչեմ
Երբ դու իմ կողքին չես ես խեղդվում եմ
Ես ուզում եմ զգալ, թե սերը ինչպես է հոսում իմ երկաների միջով
Ասա՛ ինձ, միթե՞ այստեղ ամեն ինչ կվերջանա
Քեզ համար ես պետք է վտանգի ենթարկեմ ամեն ինչ
Այդ մասին փաստում են պատերի գրվածքները

Հայաստանի ազգային փոքրամասնությունները

Հայաստանն աշխարհին հայտնի է որպես մոնոէթնիկ երկիր, սակայն, Հայաստանում ևս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, ռուսներ և այլն: Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, մտածելակերպ և, ամենակարևորը, տարբեր կրոններ, բայց դա չի խանգարել նրանց տարիներ շարունակ ապրել կողք-կողքի: Ահա մի փոքր ակնարկ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների և նրանց յուրօրինակ սովորույթների մասին:

Եզդիներ

Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին: Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները, իսկ տղամարդիկ անպայման պետք է բեղ ունենան: Եթե տղամարդը բեղ չունի, ապա սրբավայրում աղոթք անելը մեղք է համարվում:

Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, ով համարվում է տիեզերքի արարիչը: Եզդիական կրոնում չկա երկաստվածություն, այսինքն չկան բարու և չարի աստվածներ՝ նրանց համար աստված մեկն է: 

Մոլոկաններ

Էթնիկ տեսակետից մոլոկանները համարվում են ռուսներ, իսկ կրոնական առումով քրիստոնյաներ են, սակայն չեն ընդունում խաչը, սրբապատկերների պաշտամունքը և ճոխ եկեղեցական արարողությունները:

Մոլոկանների անվան ծագման հետ կապված կան մի քանի մեկնաբանություններ: Դրանցից մեկի համաձայն նրանց անունը ծագել է Молоко բառից, քանի որ նրանք պասի ժամանակ խախտել են պասի կանոնները և կաթ օգտագործել: Սակայն հենց մոլոկաններն իրենց անվան ծագումը կապում են աստվածաշնչյան հոգևոր կաթ (духовное молоко) բառի հետ: 

Հրեաներ

Հրեաները Հայաստանում ապրում են անհիշելի ժամանակներից, սակայն որպես համայնք ձևավորվել են 1991թ-ին: Ըստ հրեաների՝ իսկական հրեան պետք է սիրի գիրքը, լինի հարուստ և հաճախ այցելի բժշկի: Հրեաները շատ են սիրում այցելել բժշկի, որովհետև նրանց միշտ թվում է, թե նրանք հիվանդ են: 

Հրեաների տունը կարելի է ճանաչել հենց դռան մուտքից։ Յուրաքանչյուր հրեայի դռան աջ կամ ձախ անկյունում փակցված է մեզուզա, որի մեջ ձեռագիր փաթույթ է դրված: Այս ավանդույթը գալիս է դեռ Եգիպտոսից, երբ Աստված հրամայեց, որ հրեաները արյունով նշան անեն իրենց դռան վրա:  Հրեաներն ունեն նաև իրենց սուրբ հացը՝ մացան, որն ուտում են միայն զատիկի օրերին: Մացա բառը նշանակում է քամած, կամ զուրկ խոնավությունից: Իր տեսքով և համով այն հիշեցնում է նշխարհ, սակայն պատրաստվում է միայն ալյուրից և ջրից: Հրեաները Նոր տարին տոնում են 2 օր, ըստ հրեական տոմարի սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին, և այդ պահից էլ սկսվում է տարվա հաշվարկը: Նոր տարուն սեղանին միշտ դնում են մեղրով խնձոր, որպեսզի տարին քաղցր անցնի:

Հրենաերի մեզուզան

Հրեաների գերեզմանատուն