Շ տառի բառերը. Պարսկերեն

Շ տառի բառերը
تراش սափրիչ
موش մուկ
دوش ցնցուղ
دانش գիտելիք
شادی ուրախություն
شانه ուս, սանր
شب գիշեր
شیر կաթ, առյուծ, ծորակ
شور աղի
شیرین քաղցր
ماشین մեքենա
ریشه արմատ
شش վեց
شنا լող
شیشه ապակի
شیرینی քաղցրավենիք
شمشیر թուր

Է տառի բառերը. Պարսկերեն

Է տառի բառերը
اسم անուն
امروز այսօր
انسان մարդ
دبستان դպրոց
مدرسه ای մի դպրոց
مداد մատիտ
ساده պարզ
اداره հիմնարկություն
ستاره աստղ
دانه հատիկ
نمی داند չգիտի
سه երեք
ماسه ավազ
ایستاده կանգնած

Է տառի բառերը. Պարսկերեն

Է տառի բառերը
اسم անուն
امروز այսօր
انسان մարդ
دبستان դպրոց
مدرسه ای մի դպրոց
مداد մատիտ
ساده պարզ
اداره հիմնարկություն
ستاره աստղ
دانه հատիկ
نمی داند չգիտի
سه երեք
ماسه ավազ
ایستاده կանգնած

Զ տառի բառերը. Պարսկերեն

Զ տառի բառերը
باز կրկին, բաց
سرباز զինվոր
روز օր
میز սեղան
تمیز մաքուր
سبز կանաչ
دیروز երեկ
زن կին
زرد դեղին
زود շուտ
بازو բազուկ
زانو ծունկ
زبان լեզու
زیبا գեղեցիկ
بازی խաղ
زنبور մեղու
سوزن ասեղ
زمین հատակ
سبزی կանաչի
بازار շուկա
می ریزد լցնում է
می اندازد գցում է
ترازو կշեռք
ارزان էժան

Ի տառի բառերը. Պարսկերեն

Ի տառի բառերը
ایران Իրան
ایمان հավատ
این սա, այս
ایستاد կանգնեց
ایستادم կանգնեցի
سیب խնձոր
دید տեսավ
بیدار արթուն
بستنی պաղպաղակ
سینی սկուտեղ
بر می دارد վերցնում է
دوستی ընկերություն
ابری ամպոտ
ایرانی իրանցի
بیرون դուրս
بیست քսան
نیست չէ, չկա

Վարդանանց պատերազմ

Վարդանանց պատերազմը /Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 29-37,պատմել/

Ներկայացնել իրավիճակը Հայաստանի արևելյան մասում 5-րդ դարի առաջին կեսին:

15-րդ դարից սկսած հայ ժողովուրդը զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը: Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը: Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն. ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները: Վրաց Բագրատունիների հովանավորության տակ ստեղծված Զաքարյանների իշխանապետության օրոք առաջացած նոր իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները ևս հետզհետե անկում էին ապրում: Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին: Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ: Դարի թերևս միակ լուսավոր իրադարձությունը 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր Վաղարշապատ: Շուրջ մեկ հազարամյակ դեգերելով՝ կաթողիկոսական աթոռը ետ է վերադառնում, և կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին: Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ:

Պատմիր Վարդանանց զինված պայքարի ընթացքի մասին:

Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ։ Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը։ Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը։ Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով։ Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում։ 451 թվականի գարնանը պարսկական բանակը Փայտակարանից շարժվելով, սահմանամերձ Հեր և Զարևանդ գավառներով մտնում է Մարզպանական Հայաստան: Պարսկական զորքերի խնդիրն էր՝ ճնշել հայերի ապստամբությունը, գրավել նրանց ռազմաքաղաքական կենտրոն Արտաշատը:

Մայիսի 25-ին հայկական բանակը մոտենում է հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առնում գետի ձախ ափին։ Մայիսի 26-ին շաբաթ առավոտյան Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունում են մարտական դրություն։ Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանել էր երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակել փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն։ Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպ Մամիկոնյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը։ Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը: Վարդան Մամիկոնյանը, Հովսեփ Ա Վայոցձորցին և Ղևոնդ Երեցը քաջալերանքի խոսք են ասում հայոց զորքին՝ կոչ անելով արիաբար մարտնչելու թշնամու դեմ։

Aquote1.png

Չերկնչենք և չվախենանք հեթանոսների բազմությունից, իսկ եթե հասել է ժամանակը՝ մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, մահն ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք

 Վարդան Մամիկոնյան

Ճակատամարտը սկսում է նետաձգությամբ, նիզականետությամբ և փոխադարձ գրոհով։ Հասնելով գետին՝ պարսիկները կանգ են առնում, իսկ հայերը անցնում այն և ամբողջ ճակատով մարտի բռնվում։ Հայերի ճնշմամբ թշնամու բանակի ձախ թևն ու կենտրոնը նահանջում են։ Վարդան Մամիկոնյանը պահեստազորի մի մասը նետում է կենտրոն՝ այնտեղ ճնշումը ուժեղացնելու համար, մնացած մասով օգնության է շտապում ձախ թևին և ետ շպրտում թշնամուն։ Բայց հակառակորդի պահեստազորը՝ վերադասավորվելով, շրջապատում են իրենց թիկունքը թափանցած հայկական հեծելագնդին։

Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն

– Վարդանանց նշանաբան

Փորձիր ստորև ներկայացված գծապատկերի քո տարբերակը ստեղծել ՝նկարագրելով պատերազմի ընթացքը:

Հայկական զորքեր.png

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ է:

Վարդանանց պատերազմը կրոնական պատերազմ է, որովհետև պարսիկները հարձակվել էին հայերի վրա, որպեսզի հայերը կրոնափոխ լինեն, իսկ հայերը կռվում էին, որպեսզի պահպանեն իրենց կրոնը: Արդյունքում հայերը պարտվեցին պատերազմը, սակայն կարողացան պահպանել իրենց կրոնը:

Թվարկեք Վարդանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Պարսիկները ցանկանում էին հայերին հանել Բյուզանդիայի ազդեցության տակից, կրոնափոխ անել և միաձուլել իրեն ՝ պարսիկներին: Արդյունքում հայերը տալով մեծ զոհեր կարողացան պահպանել իրենց կրոնը, չնայած, որ այդ պատերազմը շատ ծանր էր նաև պարսիկների համար:

Հետազոտական աշխատանք <<Վարդան Մամիկոնյան>> /Լրացուցիչ/
Battle_of_Avarayr

Արշակունիներ. զինանշան

Մենք իրականացնում ենք նախագիծ, ըստ որի դասարանում գտնվող յուրաքանչյուր սովորող պետք է տեղեկություններ գտնի իրեն հանձնարարված թեմայով: Ինձ հանձնարարվել էր գտնել Արշակունիների դրոշի և զինանշանի մասին: Ստորև ներկայացնում եմ ՝

Այս դրոշը գործածվել է 4-րդ դ. վերջին և 7-րդ դ. սկզբին, երբ Հայաստանի հիմնական մասը հայտնվել էր Պարսկաստանի ենթակայության տակ, իսկ ավելի փոքր մասը` Բյուզանդական կայսրության: Պարսկական հատվածն այդպես էլ կոչվում էր` Պարսկական Հայաստան: Այդ ժամանակ պարսիկները փորձում էին քրիստոնյա Հայաստանում տարածել կրակապաշտություն: Տեղի ունեցան կրոնական մի քանի պատերազմներ և մարտեր Պարսկաստանի դեմ. դրանցից ամենահայտնին Վարդանանքն է` հայերի և Կովկասի քրիստոնյաների, իբերների և ալբանացիների միջև ծավալված պատերազմը` Մամիկոնյանների դրոշի տակ: Հենց այդ ժամանակվանից էլ  քրիստոնեական խաչը դարձավ կարևոր ձև` ազգային ինքնագիտակցություն հաստատելու և զավթիչներին հակադրվելու:

Տիգրան Մեծ թագավորի օրոք (մ.թ.ա. 96-95) Հայաստանի գերբին պատկերված էր
7 գլխանի վիշապ:

Արշակունիների տոհմի օրոք (62-428) ընդունվեց նոր գերբ` 1 գլխանի արծիվը` օձը կտուցով բռնած: Պատկերը չի գտնվել. ներկայացվում է նկարի տեսքով:

(Քանդակը նվիրված է Սողոմոն Թեհլերյանի հիշատակին, գտնվում է Կանադայում. նմանօրինակ արձան կա նաև Երևան-Հրազդան ավտոճանապարհին)

Image result for Արշակունիների զինանշանը