Ամառային առաջադրանք

Գուշակի՛ր հանելուկը և պատասխանը ուղարկի՛ր armineab@mskh.am հասցեով։

2․ Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ ասածվածքները։

Ամառը բեր, ձմեռը կեր։

Ամռանը կուտակիր ուտելիք, որ ձմռանը ուտես։

Ամառվա փուշ, ձմեռվա նուշ։

Ամառվա փշերը, որ հավաքես, ձմեռը նուշ կուտես։

Ամառ պառկես հովեր, ձմեռ կսատկեն կովեր։

Եթե՞ ամռանը չաշխատես, կովերդ կսատկեն։

3․ Ամռանը վերաբերող ուրիշ ի՞նչ ասացվածքներ ես լսել։ Հարցուփորձ արա մեծահասկաներից, օգտվի՛ր տեղեկատվական այլ աղբյուրներից և գտածդ առածները ներկայացրո՛ւ քո ուսումնական բլոգում։ Չմոռանա՛ս գրավոր պատմել նաև կատարածդ աշխատանքի ընթացքի մասին։

4 Հիմա  ինքդ փորձիր ամռան մասին հետաքրքիր ասացվածքներ հորինել ու ձայնագրել։

Ամառ աշխատիր, ձմեռ կեր։

Ով աշխատի, նա ել ձմռանը կուտի։

 

5 Որտեղի՞ց են առաջացել ամառվա ամսանունները։

Հունիս

Ամսանունն առաջացել է հեթանոսական Յունոնա (Հերա) աստվածուհու անունից:

Հուլիս

Այս ամսանունը հուլիս է կոչվել ի պատիվ հռոմեական պետական ու քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարի:

Օգոստոս
Օգոստոս ամիսն իր անունը ստացել է հռոմեական Օգոստոս կայսեր անունից:

6 Քեզ ծանոթ ամառվա ամսանունները ի՞նչ անվանումներ են ունեցել հին հայկական տոմարում։ Քո կարծիքով ինչո՞ւ են այդպես անվանվել։ Փորձի՛ր ստուգաբանել։ 

ՆԱՎԱՍԱՐԴ ամսվա անունը իրանական ծագում ունի, կազմված Է «նոր» և «սարդ» բաոերից և նշանակում է նոր տարի։ Նավասարդը հայոց հին տոմա­րի աոաջին ամիսն Է, որի 1-ը անշարժ տոմարով համապատասխանում է օգոստոսի 11-ին։ Այդ ամսվա աոաջին օրը՝ նոր տարին, հայերի համար հանդիսա­ցել Է ժողովրդական խրախճանքների տոն։

Փոքրիկ լրագրողական պատում

Օգոստոսի 7-ին՝ Մայր դպրոցում, տեղի ունեցավ լրագրողական մի փոքրիկ ասուլիս, Տիար Բլեյանի և ուրիշ լրագրողական խմբերի հետ։ Մեր լրագրողական խոմբը նույնպես ներկա էր գտնվում ասուլիսին։ Այնտեղ մենք լսեցինք <<Կանաչ պարեկներին>> և Աստղ Կիրակոսյանին։ <<Կանաչ պարեկները>> շրջում էին կրթահամալիրով և հետևում  ծաղիկների խնամքին, իսկ Աստղ Կիրակոսյանը աշխատում է մանկապարտեզում դաստիարակ։ Այս ընթացքում Ընկեր Մարինեն իր հինգ տարեկանների հետ խաղում էր ու մարզվում։ Հետո մենք միացանք Ընկեր Մարինեի խմբին և գնացինք դպրոց, իսկ դպրոցում էլ լողացինք ու խաղացինք։