Նորագյուղ և կիլիկիա քայլարշավ

Այսօր մենք գնացինք քայլարշավ դեպի նորագյուղ և կիլիկիա թաղամասեր: Ամբողջ ճանապարհին Հայկը ապահովում էր ուղիղ եթերը և տեղեկացնում մանրամասներ: Ճանապարհը անցանք քայլքով, որը տեվեց մեկ ժամ իսկ մեքենայով կտեվեր տասնըհինգ րոպե: Ճիշտն ասած՝ ճանապարհին մրսեցինք: Ճանապարհի ընթացքում մեզ միացավ ութերորդ դասարանիցի Առաքելյան Դավիթի մայրը՝ ընկեր Լիլիթը: Ես շատ տպվորված եմ Նորագյուղի մարդկանցից, որովհետև այնտեղի մարդիկ շատ բարեհամբյուր և հյուրընկալ էին: Նրանք մեծ հաճույքով պատասխանեցին մեր հարցերին:  Ես շատ տխրեցի տեսնելով այնտեղի պայմանները: Ձմռանը շատ դժվար էր մարդկանց համար, որովհետև տունը տաքացնելու պայմասնները շատ քիչ էին: Բոլոր տների մոտ շներ կաին և ամբողջ ընթացքում մեզ հանգիստ չտվեցին՝ անընդհատ հաչում էին: Բոլոր տներում վառարան էին վառում, որպիզի տաք լիներ և այդ ծխի հոտը տարածվել էր ամբողջ բլուրով մեկ: Շատ տների անցումնները այնքան նեղ էին, որ գրեթե անանցանելի էին: Նրանց խնդիրները կրկնապատկվում էին ձմռանը: Փնտրեցինք ինչ-որ հետաքրքիր արվեստանոց կամ շինություն, բայց չգտանք: Ասացին երգիչներ կան, բայց այդպես էլ չհանդիպեցինք: Մի խոսքով ես տխուր եմ և մտահոգված, որ երևանում կան նման խնդիրներով մարդիկ:

Հովհ․ Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի ընթերցում-քննարկում

christmas-winter-wallpapers-3-300x187

Ճամբարային երկրորդ օրը էլ ավելի զվարճալի և հետաքրքիր անցավ: Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով, հետո եկանք դասարան և <<Անխելք մարդը>> ընթերցեցինք, վերլուծեցինք և բեմադրություն պատրաստեցինք որպիզի վաղը բեմադրենք: Հետո անհատական ուսումնական պլանները տեղադրեցինք բլոգներում և վերջում գնացինք ընտրությամբ գործունեության: Հուսամ բոլոր օրերն էլ կանցնեն ուրախ և արկածներով լի օր:

Խմբային աշխատանք․ Հովհ․ Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի ընթերցում-քննարկում-բլոգային վերլուծություն-դերային ներկայացում։

Հարցաշար՝

  • Բնութագրի՛ր հերոսներից յուրաքանչյուրին:

Իմ կարծիքով աղջիկը գլուխգովան էր, աստված բարի և մեծահոգի, գայլը և ծառը շահամոլ, իսկ անխելքը անբախտ, որովհետև անխելք էր ծնվել:

  • Ո՞րն է հեքիաթի խորհուրդը, ասելիքը։

Հեքիաթի ասելիքը այն էր, որ մի բան որոշում ես անելպետք է ձգտես և ինքնավստահ լինես:

  • Եթե դու լինեիր անխելք մարդու փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։

Եթե անխելք մարդու փոխարեն լինեի աստծուց խելք կխնդրեի ոչ թե բախտ, որովհետև եթե խելք ունենայի բախտ էլ կունենայի:

  • Ունեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը․ ի՞նչ ես մտածում այս մտքի շուրջ։

Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև լավ է, երբ քո սեփական ուղեղով ես մտածում:

Ձմեռային ուսումնական ճամբարի անհատական պլան

christmas-winter-wallpapers-3-300x187.jpg

Հունվարի 8

9.00-9.30 — Ընդհանուր պարապմունք

9.30-12.30 — Նախագծային ընթերցողական աշխատանք

Տարբեր երկրների շփման մշակույթի, էթիկետի ուսումնասիրություն

12.00-12.30- Լեզվաբանական խաղ

12.30-13.00- Ընդմիջում

13.00 – 14.00- Ֆիզկուլտուրա` ըստ սովորողների ընտրած մարզաձևերի։

 

Հունվարի 9

9.00-9.30- Ընդհանուր պարապմունք

9.30-10.30- Խմբային աշխատանք․ Հովհ․ Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթիընթերցում-քննարկում-բլոգային վերլուծություն-դերային ներկայացում։

Հարցաշար՝

  • Բնութագրի՛ր հերոսներից յուրաքանչյուրին:
  • Ո՞րն է հեքիաթի խորհուրդը, ասելիքը։
  • Եթե դու լինեիր անխելք մարդու փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։
  • Ունեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը․ ի՞նչ ես մտածում այս մտքի շուրջ։

10.30-11.00- Դիջիթեքյան նյութերի ընտրություն, խմբագրում

11.00-12.30- Ընտրությամբ գործունեություն

12.30-13.00- Ընդմիջում

13.00-13.30- Թարգմանչական նախագիծ․ Կայքեր՝ 1,    2,   

13.30-14.00- Անհատական ուսումնական պլանների լրացում սովորողների բլոգներում, օրվա ամփոփում բլոգներում:

 

Հունվարի 10

9.00-9.30- Ընդհանուր պարապմունք

9.30-10.00-  «Անխելք մարդը» հեքիաթի դերային ներկայացում խմբերով

10.00- 11.00- Հեքիաթախաղ հոգեբան Հայկուշ Գևորգյանի հետ․ «Եդեմականծաղիկը»

11.00- 12.30-  ռեժիսոր  Ջորջ Սթիվենսոնի օսկարակիր ֆիլմի դիտում․ հանդիպման նախապատրաստում

12.30-13.00- Ընդմիջում

13.30-14.00- Անհատական ուսումնական պլանների լրացում սովորողների բլոգներում, օրվա ամփոփում բլոգներում, թարգմանություն:

 

Հունվարի 11

Ճամփորդության ուղղություններ, ժամակարգ

10.00-10.45- «Ընթերցում եմ» նախագիծ Անգլիական այգում

11.00-12.30- թատերական ներկայացման դիտում

12.30-13.00- վերադարձ դպրոց, նախագծային աշխատանքի շարունակություն։

Ճամբարային առաջին օր

Այսօր ճամբարային առաջին օրն էր: Շատ հետաքրքիր օր էր: Առավոտյան պարապմունքին մասնակցեցինք, հետո գնացինք դասարան և արաբական երկրների իրավունքների, ավանդույթների մասին կարդացինք, քնարկեցինք: Արաբական երկրներում շատ օրենքներ կան: Քնարկումից հետո ուսումնական խաղեր խաղացինք և վերջում գնացինք ֆիզկուլտուրայի: Այսպես անցավ ճամբարային առաջին օրը: