Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում

Աշխատելու  ընդհանուր  կանոնները.

  1. Ուշադիր  լսեք  ուսուցչին  և  կատարեք  նրա  ցուցումները
  2. Քիմիայի  կաբինետում  պետք է աշխատել  արտահագուստով, ձեռնոցներով  և  ակնոցներով: Արգելվում է սնունդ ընդունել:
  3. Աշխատանքային  սեղանը  պետք է մաքուր  պահել, չպետք է լինեն ավելորդ  առարկաներ, որոնք տվյալ աշխատանքին չեն վերաբերվում:
  4. Աշխատանքը ավարտելուց հետո մաքրեք և կարգի  բերեք  աշխատանքային  սեղանը:
  5. Խստիվ արգելվում է կատարել փորձեր, որը չի վերաբերվում տվյալ աշխատանքին, ձեռքերով վերցնել նյութերը, փորձել նյութերի համը:

Քիմիական  նյութերի  հետ  վարվելու  կանոններըՓորձեր կատարելու համար  դուք օգտագործելու եք տարբեր նյութեր, որոնք գտնվում են փակ տարաներում, իսկ հեղուկ նյութերը փակ անոթներում:

  1. Փորձեր կատարելու համար վերցրեք նյութերի փոքր բաժիններ: Պինդ նյութերից  սովորաբար պահանջվում է թեյի գդալի ¼ չափ, իսկ հեղուկներից` 1-2 մլ:
  2.  Նյութերից վերցնելու ժամանակ ամանների խցանները սեղանի վրա դրեք շրջված, այսինքն այն մասով, որը չի մտնում ամանի մեջ:
  3. Մի թողեք նյութերով  ամանների  բերանը  բաց, նյութից նմուշ վերցնելուց հետո  ամանի բերանը փակեք և դրեք տեղը:
  4. Չօգտագործված նյութերը չի կարելի հետ լցնել մաքուր նյութի վրա, այլ լցրեք այդ  նպատակների համար հատուկ նախատեսված անոթի մեջ:
  5. Օգտվեք միայն այն նյութերից, որոնց վրա գրված են անունները և որոնք դրված են  ձեր սեղանի վրա:
  6. Պինդ նյութերը ամանից վերցրեք միայն չոր գդալիկով կամ փորձանոթով: Մինչև  նյութերը փորձանոթի մեջ յցնելը` ստուգեք կոտրված չէ արդյո՞ք փորձանոթի  հատակը կամ ճաքած չէ՞ արդյոք:
  7. Փորձեր կատարելիս միշտ օգտագործեք մաքուր լաբորատոր ամանեղեն:

Նախազգուշացումներ1Աշխատելիս նյութերը չթափեք ձեռքերին և հագուստին,  հատկապես հիմքերը և թթուները:

2. Փորձանոթում լուծույթը տաքացնելիս կամ եռացնելիս անհրաժեշտ է  օգտվել բռնիչից:  Փորձանոթի բերանը չի կարելի պահել ոչ իր և ոչ էլ լաբորատորիայում ներկաների կողմը:

3. Մի թեքվեք դեմքով դեպի փորձանոթի բերանը, որտեղ եռում է լուծույթը, այն կարող է ցայտել ձեր դեմքին:

4.Նյութերի  հոտը  որոշելու  նպատակով  չի կարելի անոթը  մոտեցնել  դեմքին, այլ  ձեռքի  ափով  շարժում կատարեք  անոթի  բերանից  դեպի  քիթը:

5.Թթուները  ջրով  նոսրացնելիս (հատկապես  խիտ  ծծմբական  թթուն) հիշեք  հետևյալ  կանոնը, պետք  է թթուն  բարակ  շիթով  դանդաղ  լցնել  սառը  ջրի  մեջ  խառնելով:

     Առաջին  օգնություն.          1. Առաջին  օգնությունը  ցույց  տալ  միայն  ուսուցչի  կամ  լաբորանտի մասնակցությամբ:

2.Մաշկի  կամ  հագուստի  վրա  թթու  թափելիս` այդ տեղը լվացեք ջրի շիթով 2-3  րոպե այնուհետև մշակեք 2–3 %-անոց նատրիումի հիդրոկարբոնատի  (խմելու  սոդայի)  կամ  ամոնիակի լուծույթով:

3.Մաշկի կամ հագուստի վրա ալկալու թափվելիս անմիջապես այդ տեղը լվացեք մեծ քանակով ջրով, հետո  բորաթթվի: Կամ  քացախաթթվի  1–2%-անոց   լուծույթով,  վերջում  թրջոց  դրեք   կալիումի  պերմանգանատի  1–2%-անոց  լուծույթով:

Արկածային մի օր

Լրացուցիչ /տնային/ աշխատանք

Պատմի՛ր որևէ հետաքրքիր դեպք, որ տեղի է ունեցել քեզ հետ այս ամառ: Պատումդ վերնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:

Օգոստոս ամսին մենք ընտանիքով գնացել էինք Վրաստան՝ Քոբուլեթի քաղաք: Այնտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Ամենահետաքրքիրը այն էր, որ մայրս ու քույրս ինձնից գաղտնի որոշել էին կազմակերպել իմ ու Նունեի՝ ընկերուհուս, հանդիպումը  Վրաստանում: Եվ ամենակարևորն այն էր, որ այդ օրը ընկերուհուս ծննդյան օրն էր, և ես չէի հիշում, երբ տեսա, որ բոլորը նրան շնորհավորում և նվերներ են տալիս, հիշեցի, որ նրա ծնուդն է: Մենք փոքրիկ խնջույք կազմակերպեցինք և շատ ուրախ տոնցինք նրա ծնունդը: Եվ խնջույքի ամենալավ իրադարձությունը այն էր, որ ես ծանոթացա Նունեի բարեկամների հետ, ովքեր դրական և ուրախ մարդիկ էին: Նրանք ամբողջ խնջույքի ժամանակ ուրախ երգեր էին երգում և զվարճացնում մեզ բոլորիս:

Ֆիզիկա տնային աշխատանք

Լրացուցիչ առաջադրանք

     1.Որն է ֆիզիկական մեծություն

1. վարկյանը  2.ատոմը

3. թռիչքը  4. սնդիկը

  1. Որն է ջերմային երևույթը

1. կապարի հալվելը 2. որոտը

3. գնդի գլորվելը 4. աղավնու թռիչքը

3.Որն է  մեխանիկական երևույթը

1. ջրի եռալը   2. որոտըփ

3. կայծակը   4. ճոճանակի տատանվելը

4.Որն է  ձայնային երևույթը

 1. լամպի թելիկի շկացումը   2. մարմնի անկումը

 3. տերևների սոսափյունը       4. մոլորակի շարժումը

5.Որն է էլեկտրական երևույթը

 1. արձագանքը   2. էլեկտրոսալիկի տաքանալը

 3. նետի թռիչքը 4. մարմնի լողալը

6.Որն է լուսային երևույթը

  1. ամպերի շարժվելը     2. որոտը

 3. աստղերի առկայծումը     4. արտույտի երգելը

Քիմիա

Քննարկվող հարցեր                                                                                                                           

1. Ինչ է ուսումնասիրում քիմիան, քիմիայի ուսումնասիրման ոլորտները:

Քիմիան երևույթ է, որը ուսումնասիրում է երևույթներ, նյութեր, նյութերի բաղադրությունը, նրանց կառուցվածքը, հատկությունները, տարածվածությունը, ստացումը, կիրառումը:

2. Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք:

Կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, էկոլոգիա, աշխարհագրություն, աստղագիտություն:

3. Ինչ է նյութը և մարմինը

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութեր և մարմիներ են:

Տնային առաջադրանքներ`Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝քանոնը, արձանը, ամանեղենը, զարդերը:      

Քանոն-երկաթ, փայտ

Արձան–քար, մետաղ

Ամանեղեն–կավ, փայտ, պղինձ

Զարդեր–արծաթ, ոսկի

Պարզաբանեք քիմիա բառի իմաստը:

Քիմիա բառը առաջացել է խիմոս բառից, որը նշանակում է խառնուրդ։

Սովորել էջ 5-10, վարժ.էջ 7,11