Իմ առաջին վրանային ճամբարը Մեղրաձորում

This slideshow requires JavaScript.

Ամբողջ գիշեր չկարողացա քնել, անհամբեր սպասում էի, թե երբ է լույսը բացվելու, որ գնամ ճամբար: Առավոտյան մայրիկիս ու քույրիկիս հետ վերցրեցի իրերս ու ուղիղ ժամը 9-ին եկեղեցու մոտ էինք: Հասանք Մեղրաձոր ու սպասեցինք մինչև մեր իրերը տեղ կհասնեն: Այդ ընթացքում ուսումնասիրեցինք մեր վրանային ճամբարի տարածքը: Վրանները հավաքելուց հետո ճամփա ընկանք դեպի գետ: Գետում մի լավ լողացինք, ես ջուր շատ եմ սիրում:

Մենք այդ հինգ օրերի ընթացքում շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Շատ քայլեցինք, սար բարձրացանք, չռիկներում լողացինք, խաղացինք: Ճամբարում ես ձի նստեցի, նետով կրակել սովորեցի և սուսերով  կռվեցի: Մեր վրանում հինգ մարդ էր քնում, գիշերները մեր վրանում շատ ուրախ էր անցնում: Մենք անընդհատ խոսում էինք ու ծիծաղում: Ես ուտելու հետ այնքան էլ սեր չունեմ, բայց ընկեր Վահրամի ու ընկեր Գնելի պատրաստած խորովածը երկար կհիշեմ, այն շատ համեղ էր: Ես այդ հինգ օրերը երկար կհիշեմ: Շնորհակալ եմ ընկեր Աշխենից և ընկեր Սոնայից. նրանք շատ ուշադիր էին մեր հանդեպ: