Հայերենում տարածված սխալներ

Սեպտեմբերի 29

Հայերենում տարածված սխալներ

Ընտրել որևէ հաղորդում, ուսումնասիրել ընթացքում հնչող խոսքը։ Արտահայտել կարծիք՝ ցույց տալով լեզվական սխալները։

Ես դիտեցի Առաջին ալիքի «Փոքրիկ փիլիսոփաները» հաղորդումը։

Սխալները, որոնք ես գտել եմ․

-Էմիլի անունը քո տատիկի անունն ա․

-Էմիլի անունը քո տատիկի անունն է

-Ինչն ա փոխվել․

-Ինչն է փոխվել

-Ինչ գույն ա․

-Ինչ գույն է

Այս հաղորդման մեջ հիմնականում հարցերի սխալ ձևակերպումն է։ Է տառի փոխարեն հաճախ խոսակցականում օգտագործում են ա տառը։ Հաճախ կրկնվող սխալներց ռուսաց լեզվով բառեր օգտագործելն էր։ Կարծում եմ այս հաղորդման սխալներին պետք է ուշադրություն չդարձնենք, որովհետև այս հաղորդումը նկարված է մի շարք երեխաների հետ, որոնց մեծամասնությունը նույնիսկ չի գիտակցում ինչ է խոսում։

Ավանդազրույցներ հայ ժողովրդի ծագման մասին

Հունական ավանդազրույց

Հույն պատմիչ, աշխարհագրագրետ Ստրաբոնն իր «Աշխարհագրություն» աշխատությունում, հիմք ընդունելով Հոմերոսի Ոդիսական պոեմի վկայությունը, նշում է, որ արգոնավորդներից մեկը՝ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմենոսը անցել է Իբերիան ու Աղվանքը, հասել՝ մինչև Կասպից ծով և Արմենիա ու Մեդիա, ապա իր ուղեկիցների հետ հաստատվել է Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում, բնակեցրել Եկեղիքն ու Սպերը: Հենց Արմենոսն էլ իր անունը թողել է Արմենիային:

Սակայն այդ ժամանակաշրջանում Առաջավոր Ասիայի խորքերը հույների թափանցելու վերաբերյալ պատմական հավաստի տեղեկություններ չկան: Ենթադրվում է, որ առասպելը ծագել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ:

Վրացական ավանդազրույց

XI դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելիի «Վրաց թագավորների և նախահայրերի պատմություն»-ում ասվում է, որ կովկասյան բոլոր ազգերի նախահայրը Նոյի որդի Հաբեթի թոռ Թարգամոսն էր՝ մի քաջ մարդ, որը Բաբելոնի աշտարակաշինությունից ու լեզուների բաժանումից հետո իր տոհմով եկավ ու բնակություն հաստատեց մարդկանց համար անմատչելի երկու լեռների՝ Արարադի (Կորդվաց լեռներ) և Մասիսի միջև ընկած տարածքում: Նրա ութ որդիները հզոր ու անվանի հսկաներ էին: Նրանցից Հայոսը, որն առավել զորեղն էր, ստացավ հոր ժառանգության (երկրի) կեսը: Մյուս յոթ եղբայրները հպատակվում էին նրան: Վրացական ավանդության համաձայն Հայկը (Հայոսը) հայերի նախահայրն է Քարթլոսը՝ վրացիների, Ռանոսը՝ աղվանների, Եգրեսը՝ եգերների և այլն:

Այս ավանդությունը առանձնակի, որոշիչ արժեք չի ներկայացնում, քանի որ ստեղծվել է արդեն գոյություն ունեցող հայկական ավանդության ազդեցությամբ ու նմանությամբ: Ենթադրվում է, որ ավանդությունը գրի է առնվել Վրաց Բագրատունիների՝ Հայաստանի նկատմամբ հավակնությունների օրինականացման նպատակով:

 Արաբական ավանդություն

Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ։ Առավել հանգամանորեն այն շարադրված է 12-13-րդ դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում։ Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները։ Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին։

Կենցաղի և առօրեականության գեղագիտական բնութագիրը․ Հասարակագիտություն

Սեպտեմբերի 27-30

Թեմա՝ Կենցաղի և առօրեականության գեղագիտական բնութագիրը:/13-15/այլ աղբյուրներ ևս/

  • Ըստ ձեզ առօրյաում հանդիպող գեղեցկությունը կարևոր է թե ոչ:Պատասխանը հիմնավորե՛ք: Թվարկե՛ք ձեր առօրյաում ինչն է ձեզ համար գեղագիտորեն հաճելի:/գրավոր/

Ինձ համար առօրյայում հանդիպող գեղեցկությունը շատ կարևոր է, քանի որ ինձ համար գեղեցիկ միջավայրը, առօրյան մոտիվացիայի աղբյուր է։ Ես երբեք տգեղ միջավայրում չեմ կարող ինձ լավ զգալ, ազատ զգալ և այլն։ Գեղեցիկ կենցաղ, առօրյա և միջավայր ասելովես հասկանում եմ նախ և առաջ ինձ շրջապատող մարդկանց, հետո միջավայրի մաքրություն և գեղեցկություն։ Եթե լինի մի միջավայր, որտեղ միջավայրը գեղագիտորեն գեղեցիկ է, բայց մարդիկ ոչ ես այդ միջավայրում չեմ կարող երկար մնալ։ Եթե լինի մի միջավայր, որտեղ մարդիկ լավն են, ինձ հոգեհարզատ, սակայն միջավայրը տգեղ, ես այդտեղ ինչ-որ ժամանակ կարող եմ դիմանալ, սակայն ոչ շատ երկար։

Հայոց լեզվի քեր.

Հայերեն ստուգաբանական բառարանից դուրս գրիր կենդանական և բուսական աշխարհին բնորոշ բառեր՝ բառհոդվածներով՝ ցույց տալով դրանց ծագումը:

Ի՞նչ օրինաչափություն ես նկատում։

Վագր

Փիղ

Ձուկ

Ուղտ

ՇուՆ

Դաղձ

Կակտուս
Յասաման

Թփուտ

Վարդ

Homework

Destination B1 UNIT 4 Present perfect simple, present perfect continuous Ex. C, D

Ex. C

Look at the picture and use the prompts to write sentences. Use the correct form of the present perfect simple.

1 The lesson hasn’t started yet.

2 The teacher has already written on the board.

3 Joe and Tim have just come into the classroom.

4 Tony hasn’t finished getting books ready.

5 Christine has already opened book.

6 Dave has dropped pen on the floor.

7 He hasn’t picked it up yet.

Ex. D

Complete using the correct present perfect continuous form of the verbs in brackets. Use short forms where possible.

Mandy: Hi Matt. How are you? What have you been doing recently?

Matt: Oh, hi Mandy! Well, I have been studying for my exams.

Mandy: That sounds boring! Have you been working hard?

Matt: Very! Basically, I have just been siting at my desk in my bedroom for the past three weeks and I haven’t been going out all.

I have been working with Michael, my best friend, some of the time, though, so at least I’ve had some company. How about you?

Mandy: Well, my mum and I have been painting my bedroom for the last few days.

That has been fun! And We have also been planning our summer holiday.

Matt: Great! Where are you going?

Mandy: Well, we haven’t decided yet. We have been looking at different places to see which we like best.

Matt: I’m sure you’ll have a great time, wherever you go. Oh, by the way.

I have been thinking of having a party when I finish my exams. Would you like to come?

Mandy: Sure! That would be great!

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
1. Փոքր ծառ է սովորական նշենին. Հազիվ հասնում է 4-8 մ բարձրության, 10-40 նմ բնի տրամագծով։ Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին նաև բարձր դեկորատիվ ծառատեսակ է։ Հատկապես գեղեցիկ է վաղ գարնան, երբ ծառը ամբողջովին ծածկվում է ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով։ Տարածված է Կովկասում, Միջին Ասիաում, Իրանում, Աղվանստանում, Փոքր Ասիաում։ Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից։ Սովորական որորը տարածված է Եվրոպայում, Ասիաում,Կամչատկայում՝ մինչև Սառուցյալ Օվկիանոս, Սև Ծովի ափերին,Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալում և Օխոտյանծովում։ Միջին մեծության որոր է, թևերը մոխրագույն՝ սևծայրերով. Մնացած փետրավորումը սպիտակ է, կտուցը և ոտքերը մուգ կարմիր են։ Ամռանը գլուխը սև է, ձմռանը՝ սպիտակ, աչքի մոտ ունի գորշ կետ։

Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր
բաղադրիչներն են գրվում մեծատառով։
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Էկոլոգիա

Մեր օրերում բնապահպանական խնդիրները շատ արդիական են։ Երկրի զարգացումը շատ է ազդում բնապահպանության վրա։ Օրինակ` նավթի արդյունաբերությունը։ Ջրի անխնա օգտագործումը։ Կան երկրներ, որոնք շռայլ օգտագործում են ջուրը, քանի որ ջրի պակաս չունեն, բայց կան նաև երկրներ, ովքեր բավարար ջուր չունեն, որպեսզի բոլորին ինչ-որ չափով բավարարի։ Կարծում եմ ամենամեծ խնդիրներից մեկը դա ջրի ախտոտվածությունն է, ջրի անխնա օգտագործումը։ Կան երկրներ, որոնք այնքան ջուր են օգտագործում 1 օրում, որքան օգտագործում են ջրի մեծ պակաս ունեցող երկրները 1 ամսում։

Այս նկարում ներկայացված է 2004 թվականի տվյալներով տարբեր երկրների մեկ օրում օգտագործված ջրերի ցուցանիշները։

ԱՄԷ — ն համարվում է ջուր սպառող երկիր։ Արաբական լիգայի 22 երկրներից, ներառյալ ԱՄԷ –ն ամենացածր ջրի հասանելիությունն ունեն աշխարհում, չնայած ԱՄԷ -ն ջուրը սպառող ամենաբարձր երկրներից է: Ջրի դաշնային վարչության տվյալներով ԱՄԷ-ի միջին բնակիչը օգտագործում է 550 լիտր ջուր ՝ միջին 170- ի դիմաց: Օրինակ, ԱՄԷ -ի այն բնակիչները, ովքեր ամեն օր ցնցուղ են ընդունում, միջինում օգտագործում են 15 լիտր ջուր 1 րոպեում։ Աղազերծումը ԱՄԷ -ում խմելու ջրի հիմնական աղբյուրն է: Դուբայում միայն աղի ջրից օգտագործվում է 98,8 տոկոս ջուր: Միայն 1,2 տոկոսն է գալիս ստորերկրյա ջրից: Առանց աղազերծման ԱՄԷ -ում խմելու ջուր չէր լինի: Մեծ քանակությամբ հանածո վառելիք է օգտագործվում աղազերծված ջրի արտադրության մեջ, և դա առաջացնում է տարբեր ձևերի ածխածնի միացությունների արտանետում օդ ՝ դրանով իսկ նպաստելով գլոբալ տաքացման ազդեցությանը։ Կարելի է նշել, որ ջրի պիկ պահանջարկը կայուն աճում է 2004 -ից 2014 թվականներին։ Դուբայում ՝ 2011 -ի փոքր նվազումով: Աբու Դաբիում խմելու ջրի պահանջարկը նույնպես ցույց է տալիս նման միտում ՝ 2000 -ից մինչև օրական 1000 միլիոն լիտրից մի փոքր ավելի արժեքներով: 2012 թվականին օրական 3700 միլիոն լիտր: Դուբայի կոշտ կլիմայի պայմաններում խնայված մեկ լիտր ջուրը վաստակած մեկ լիտր ջուր է: Ջուրը էական նշանակություն ունի մարդկության, կենդանիների և գյուղատնտեսության համար, և առաջիկա 32 տարում աշխարհում պահանջարկի աճը կկազմի 30 տոկոս, շատ կարևոր է, որ մենք զգույշ և պատասխանատու սպառենք, որպեսզի այն հասանելի լինի գալիք սերունդների համար»: Այդ մասին ասել է Աբդուլ Լաթիֆը:

Կարևոր կետեր, որոնք ես առանձնացրել եմ

• ԱՄԷ-ի բնակիչներն օրական օգտագործում են մինչև 550 լիտր ջուր (միջազգային միջին օրական արժեքը կազմում է 170-300, ինչը 82 տոկոսով բարձր է համաշխարհային միջինից):

• ԱՄԷ -ն աշխարհում ջրի սպառման ամենաբարձր մակարդակներից մեկն ունի `կապված կլիմայի, բնակչության և եկամուտների հետ:

• ԱՄԷ -ն ունի շշալցված ջրի ամենաբարձր սպառումը մեկ շնչի հաշվով (տարեկան 265 լիտր}

• ԱՄԷ -ին բաժին է ընկնում աշխարհի աղազերծված ջրի 14 տոկոսը

Այսպիսով ես հասկացա, որ աղազերծումը ԱՄԷ-ի հիմնական ջուր ստանալու միջոցն է։ Աղազերծված ջրի արդյունաբերության մեջ բավականին վառելիք է օգտագործվում, որից էլ առաջանում են տարբեր ձևերի ածխածնի միացությունների արտանետում դեպի օդ, որը նպաստում է գլոբալ տաքացմանը, և օդի ախտոտմանը։ Կարծում եմ ես ինքս բավականաչափ գիտելիք չունեմ, որպեսզի առաջարկեմ տարբերակներ, որոնք կարող են օգնել ջրի անխնա օգտագործման կանխարգելման։ Կան բազում մեծ ու խելացի մարդիկ, որոնք իրենց խելքով և գիտելիքներով կարող են կանխարգել մոտակա տարիներում սպասվող ջրի մեծաքանակ պակասը։ Ինձնից միայն հասնում է հետևել նրանց խորհուրդներին և տարածել այն իմ շրջապատում, որպեսզի նրանք նույնպես տարածեն և էդպես շարունակական ամեն մեկը սկսի հոգ տանել իր շրջակա միջավայրի մասին։


Հետաքրքիր կայք, որտեղ ներկայացվում է ամենաքիչ ջուր սպառող երկրների 2019 թվականի ցուցանիշները

Ջրի աշխարհաչափեր․

Աղբյուրներ՝ 1, 2