Ջուրը կյանքի աղբյուր


Գաղտնիք չէ, որ ջուրն աշխարհի ամենապահանջված, կենսական նշանակություն ունեցող նյութն է, այն  ամենուր է, նույնքան հին է, որքան Երկիրն ինքը:

Կյանքն առանց ջրի գոյություն ունենալ չի կարող: Չի կարող մի պարզ պատճառով, որ ոչ մի բնական օրգանիզմ չի կարող ապրել առանց ջրի: Անջուր օրգանիզմը ժամանակի ընթացքում մեռնում է, քայքայվում, մի խոսքով՝ ջուրը կյանք է: Ջուրը բնության կարևոր տարրերից մեկն է կյանքի հիմնական բաղադրիչները։Ջուր խմում ենք, ջուր ուտում ենք բառիս բուն իմաստով ուտում ենք. քանի-որ հենց ջուրն է կերակրում այն օրգանիզմին, որոնցով հետագայում սնվում է մարդ էակը:Մարդը և իր գործունեությունը բացառապես կախված են ջրից, և եթե գա մի օր, որ ջրի այդ հսկայական պաշարները վերանան, ապա անհնար կլինի պատկերացնել կյանքի հետագա ընթացքը: Սակայն մենք մարդիկս այնքան էլ անհանգստացած չենք այդ սարսափելի խնդրից և մենք օգտագործում ենք ջուրն անխնա։

Բնագիտական առարկաների ուսուցման ընթացքում միշտ առնչվում ենք ջրի հետ` ներկայացնելով ջրոլորտի կազմությունը, ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ջրի կենսաբանական դերը և այլն: Շատ քիչ կամ գուցե բացարձակ չենք խոսում ջրի զարմանահրաշ հատկության` հիշելու ունակության մասին: Ինչու՞ ենք մոռանում, ինչու՞ չենք կարևորում այս փաստը: Չէ՞ որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ մարդը շրջապատված է չարությամբ, նենգությամբ, կեղծավորությամբ, դավաճանությամբ, թշնամությամբ, <խեղդվում է> խաբեության և անարդարության մեջ: Ուրեմն մեր կյանքի կարևոր պահերին գոնե հիշենք, որ ջուրը կարողանում է կլանել իր ճանապարհի ցանկացած ինֆորմացիան` պատերազմ և խաղաղություն, սեր և ատելություն,  բարություն և չարություն, հավատարմություն և դավաճանություն:  Վախենա՞նք… Ո՛չ, ապրենք այնպես, որ չվախենանք այն փաստից, որ մի օր ջուրը մեզ կվերադարձնի իր մտապահածը: Ուզում եմ հիշատակել նաև մեր հայկական հին առածներից մեկը` <Լավություն արա, գցիր ջուրը>: Ուրեմն ապրենք` հուսալով, որ մեզ հետ կվերադառնան մեր կատարած լավ գործերն ու շրջապատին փոխանցած դրական էմոցիաները:

Վերացող մասնագիտություններ

21-րդ դարում հասարակությունն արագ զարգանում է: Միևնույն ժամանակ, բնակավայրերի տեսքը փոխվում է, նոր և գործող քաղաքներն արագորեն աճում են, և ծնվում է կյանքի ժամանակակից ձև: Արտադրական հսկայական արտադրամասերում մարդկային աշխատուժը փոխարինվել է ավտոմատ ռոբոտներով, որոշ գործողություններ վերափոխվել են ճանաչումից `համեմատած անցած դարերի հետ, և նույնիսկ անցած տասնամյակների ընթացքում, մյուսները ամբողջովին անհետանում են մոռացության: Այս առումով հայտնվեց «անհետացող մասնագիտությունների» հայեցակարգը: Փոփոխվող իրականության հետ մեկտեղ պատմության ընթացքում բազում մասնագիտությունների անուններ են ընկնում: Ոմանք պարզապես իրենց անունը վերածում են մեկ այլ նշանակման, բայց կան նաև այնպիսիները, որոնք ամբողջովին դադարում են գոյություն ունենալուց:

TOP մասնագիտությունները, որոնք դադարել են գոյություն ունենալ.

  • Daguerreotype- ը… Նրանք ստեղծեցին առաջին դիմանկարային լուսանկարները: Հետո տեսախցիկներ չկային, բայց կային արծաթե թիթեղներ, որոնց վրա ստեղծվել են հենց առաջին լուսանկարները: Նրանց փոխարինեցին լուսանկարիչները, որոնք կտտացրեցին կինոնկարը: Բայց սա բոլորովին այլ տեսակի աշխատանք է, հետևաբար, մենք կարող ենք վստահորեն ասել, որ daguerreotypes- ը արդեն դարձել է պատմության մի մասը:
  • Ծխնելույզը մաքրում է… Նրանք պարբերաբար դուրս էին գալիս կեղտոտ ծխնելույզներ որոնելու համար: Ոչ մի ընտանիք չէր կարող անել առանց նրանց ջանքերի և աշխատանքի: Ժամանակակից սերունդը այս մասնագիտության մասին գիտի միայն շնորհիվ այն առասպելների և հեքիաթների, որոնք գոյատևել են մինչ օրս: Ծխնելույզի ավլումներն անցկացվել են բարձր հարգանքով, քանի որ ծխնելույզներն ու բուխարիները կանխել են հրդեհները:
  • Առնետների նռնակներ… Իհարկե, շատերը չեն լսել մասնագիտությունների նման անուններ: Բայց, փաստորեն, դա շատ կարևոր և վտանգավոր դիրք էր, այդ մարդկանց կարելի էր համեմատել գերհերոսների հետ: Նրանք փրկեցին ամբողջ քաղաքները կրծողների ներխուժումից, որոնք կեղտի և հիվանդությունների իրական կրողներ էին: Դա առնետներն էին, որոնք բերեցին ժանտախտը, որը ջնջեց Եվրոպայի կեսը 16-րդ դարում: Այսօր շատ երկրներում նրանք խստորեն վերահսկում են կարգը ՝ կանխելով կոյուղաջրերի և աղբի տարածումը: Անհրաժեշտության դեպքում մաքուր հասարակական վայրերը պարբերաբար օգտագործեք ուժեղ թունավորումներ և վնասատուների դեմ պայքարի այլ ապրանքներ: Նախկինում տասնյակ հազարավոր առնետներ սպանվել էին ձեռքով:
  • Լապտերներ… Ամեն երեկո նրանք գնում էին աշխատանքի երկար փայտերով, լուսավորում էին փողոցային լապտերները և քաղաքը վառ պահում: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ ժամանակին էլեկտրաէներգիա գոյություն չուներ:
  • Մարզիչ — տաքսիստ, քշեց ձիով ձգվող սայլը: Բայց մեքենայի գալուստով մարդիկ դադարեցին շարժվել անվաբազկաթոռներից և ֆաետոններից, այդ իսկ պատճառով այդ մասնագիտության կարիքը անհետացավ:
  • Մասնագիտություն կոշիկի շինգեր ժամանակին շատ պահանջարկ ուներ: Կեղտոտ կոշիկները վատ ձև են, ուստի բոլոր բարձրաստիճան և պարզապես կոկիկ տղամարդիկ պարբերաբար կանգնած էին աթոռների մոտ, որի շուրջ պտտվում էին խոզանակներով և կոշիկի լեհերով պատանիներ ունեցող երիտասարդ տղաները:

Եղիշե Չարենցի կանայք․ Արփիկ

«Չարենցի կրակոցը» հատված Արփիկի մահվան մասին

13620773_1752610965009966_7450751445313642346_n

-Լսե՞լ եք վերջին ցնցող նորությունը:Ասում են՝Չարենցն իր կնոջ գերեզմանն է բացել տվել:Չտեսնված բան է:

-Ինչպե՞ս թե բացել է…Չի կարող պատահել:
-Ճշմարիտ եմ ասում:Դա անցած գիշեր է արել:Այնտեղ է գնացել բանտապետի ու մի քանի ծառայողի հետ:Ընկել է գերեզմանաթմբի վրա,լաց է եղել:Իսկ թե հետո ինչպես է համոզել,որ դագաղը դուրս բերեն,միայն Աստծուն է հայտնի…
-Այո,իրոք որ արտառոց դեպք է,-ասաց Աբովը՝քորելով ծոծրակը:
-Ոչ… թե արտառոց,այլ սարսափելի,-ուղղեց Դաբաղյանը:-Տեսնես ի՞նչ է մտքովն անցել…
-Երբեք չես իմանա,-Ալազանը ակնոցը հանեց ու դրեց բաճկոնի գրպանը:-Նրանից ամեն ինչ կարելի է սպասել:Չարենցը մոլեգին խառնվածք է,իսկ նրա արարքները հանճարի տարօրինակություններ են…
…Մատուցողը ետ եկավ,սեղանին շարեց սկուտեղով բերած ափսեներն ու շշերը:Բոլորը մի պահ լռեցին…
…-Բայց դուք շարունակությունը լսեք,-դարձյալ զրույցն իր կողմը շրջեց Զարյանը:-Պատմում են նաեւ,թե այդ գիշեր Չարենցը բացված դագաղում դրել է կնոջ արծաթե մահադիմակն ու իր նոր բանաստեղծությունները՝շշի մեջ զմռսած:Ու այդպես էլ թաղել են…
-Իսկ դա ի՞նչ է,-դեմքը թթվեցրեց Վանանդեցին:-Դարձյա՞լ տարօրինակություն:
-Չգիտեմ,-Զարյանը հորանջեց ու ափով ծածկեց բերանը:-Ոմանք այդպես խենթանում են:Մեկ ուրիշն այդպես սիրում է…
-Ու դու դա համարում ես արդարացու՞մ:
-Ո՛չ,ես դրան անվանում եմ ՍԵՐ:
-Ի՞նչ…
-Սեր,հարգելի՛ս,սեր,որն ինքն է արդարացնում ամեն բան…

«Չարենցի կրակոցը». Զրույց Բակունցի հետ

..-Գիտե՞ս,Ակսել,-խոսեց Չարենցը,և նրա ձայնը հևքով էր լցված:-Ես մի գաղտնիք պիտի բացեմ,բայց միայն քո առաջ:Մի’հավատա բոլոր նրանց,ովքեր ասում են,թե Արփիկը մեռավ հիվանդության կամ ուշացած վիրահատության պատճառով:Երդվում եմ,դա ճիշտ չէ:Նա մեռավ,որպեսզի պատժեր ինձ:Նա վրեժ լուծեց ինձնից:Նա փոխհատուցեց իմ մեղքը մահով:Այդպես որոշեց…Դեռ այն ժամանակ,երբ նա առաջին անգամ եկավ բանտ,ու ես պատրաստ էի ոտքերն ընկնել ներումի համար,նա ինձ այդպես էլ ոչինչ չասաց:Հասկանո՞ւմ ես,ոչինչ:Չհարցրեց պատահածի մասին,չմեղադրեց,չլքեց,քանի որ հոգու խորքում պատրաստ ուներ այս մեկը`զոհաբերությունը դավադրության պես,նվիրվածությունը`վրեժի նման…Ասա ինձ,Ակսել,մահը սիրո երաշխիք կարո՞ղ է լինել…:Ասա,հատուցման համար գոյություն չունե՞ր սահմանված մի չափ:Եվ ասա,թե ինչ են անում,եթե անեծքն աղոթքից նախապատվելի է դառնում…

Հ.Չարխչյան

Գ.Մահարի. Արփիկը մահացավ

Արփիկը մահացավ:
Այդպես մարում է մեծ,լուսավոր,պայծառ ջահը:
Այս մթնում նստել ու լալ,
Ի՞նչ է մնում ինձ,էլ ի՞նչ:
Բալիկ իմ,լավ իմ,զուլալ,
Աստղիկ իմ ջինջ…

Դա 1927 թվականի հունվարի 1-ն էր:

Հայոց լեզվի քեր․

ՓոխառությունСкачать

Առաջադրանքներ՝

1․ Ո՞ր բառից են ծագել մատուցել և մատչելի բառերը և ի՞նչ է այն նշանակել։

Մատուցել և մատչելի բառերը ծագել են գրաբարի մատչիմ բայից: Մատչիմ նշանակում է «մոտենալ, մոտ գալ, մերձենալ»: 

2․ Ի՞նչ են նշանակում կառամատույց և նավամատույց բառերը։

Կառամատույց նշանակել է «կառքեր մատուցելու՝ մոտեցնելու հրապարակ», այնուհետև նշանակում է «ուղևորման հարթակ երկաթուղային կայարանում»: Նավամատույց նշանակում է «նավահանգստի առափնյա այն հատվածը, որին անմիջապեո մոտենում ու կանգ է առնում նավը»:

3․ Բացատրեք մարդ բառի ստուգաբանությունը։

Ստուգաբանորեն հաստատվել է, որ այն բնիկ հայերեն բառ է. նրա ստուգաբանության բանալին տալիս են ազգակից լեզուները: Ըստ այդմ, մարդ ստուգաբանորեն նշանակում է «մահկանացու», այն ծագում է հնդեվրոպական mer (մեռ) արմատի mar ձայնդարձով տարբերակիցփծ՝ դ աճականով՝ մարդ-դ > մարդ:

4․ Մարդը մահկանացո՞ւ է։

Այո մահկանացու է։

5. Ի՞նչ են նշանակում գրաբարի կեցցէ և հասցե բառերը։

Կեցցե բառը գրաբարում կեալ (ապրել) բայի խոնարհված մի ձև է, գրաբարի ստորադասական եղանակի երկրորդ սպառնի բայաձև՝ կեցցէ, որ աշխարհաբար նշանակում է «ապրելու է, ապրի, կապրի, պիտի ապրի»:

Իմաստաարժեքային փոփոխությունների նույն ճանապարհն է անցել գրաբարյան հասցէ ( > հասցե) բայաձևը: Գրաբարում հասանել բայի ստորադասական եղանակի երկրորդ ապառնի ժամանակի մի բառաձև է հասցէ-ն. «հասնելու է, հասնի, կհասնի, պիտի հասնի» նշանակություններով: 

Պատմություն

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ի՞նչ քայլեր էր իրականացնում Բյուզանդիան Հայաստանում Անի-Շիրակի թագավորության անկումից հետո

Անի-Շիրակ թագավորության անկումից հետո Բյուզանդիան շարունակում էր հայոց պետականությունն առհասարակ վերացնելու և հայկական անկախ բոլոր պետական կազմավորումներն իրեն ենթարկելու քայլերը։ Հայաստանն ավելի թուլացնելու նպատակով Բյուզանդական արքունիքը հայ ազնվականությանը երկրից հեռացնելու նոր քայլեր կատարեց։ Հայ իշխաններին բարձր տիտղոսներ շնորհվեցին, կայսրության արևմտյան շրջաններում տրվեցին ընդարձակ կալվածքներ։ Հայկական զորքերը ցիրուցան արվեցին, մի մասն էլ տարվեց տերության խորքերը։ Այս ամենին հաջորդեց բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Ասիա, Վրաստան և այլ շրջաններ։

  • Ովքե՞ր էին սելջուկ-թուրքերը, որտե՞ղ է նրանց հայրենիքը։

Սելջուկ-թուրքերի նախնիները քոչվոր անասնապահներ էին, նրանց հայրենիքն էր համարվում Ալթայից մինչև Միջին Ասիա ընկած տարածքը։

  • Ինչպիսի՞ հետևանքներ ունեցավ սելջուկ-թուրքերի արշավանքերը դեպի Հայաստան

1047 թ․ սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակը առաջին անգամ ներխուժեց Հայաստան։ Այն բյուզանդացիների թողտվությամբ հասավ մինչև Բասեն և ճանապարհին ավիրեց բազմաթիվ բնակավայրեր։ 1048 թ․ տեղի ունեցավ սելջուկյան 100-հազարանոց բանակի երկրորդ արշավանքը։ Թյուրք-սելջուկները գրավեցին Կարինի մոտ գտնվող Արծն վաճառաշահ ու հարուստ քաղաքը, ավերեցին այն, կոտորեցին բնակչությանը։ 1054 թ․ տեղի ունեցած երրորդ արշավանքի արդյունքում՝ սելջուկները կրկին հարուստ ավարով հեռացան Հայաստանից։

  • Ե՞րբ և որտե՞ղ տեղի ունեցավ սելջուկ-բյուզանդական վճռական ճակատամարտը և ինչպիսի՞ն դարձավ տարածաշրջանը դրանից հետո

1071 թ․ բյուզանդացիները փորձեցին կասեցնել սելջուկների առաջխաղացումը և մեծ բանակով շարժվեցին արևելք։ Ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ։ Բյուզանդացիները ծանր պարտություն կրեցին։ Բազմաթիվ գերիների հետ սելջուկների ձեռքն ընկավ նաև կայսր Դիոգենեսը։ Շուտով կնքվեց հաշտություն, որով բյուզանդացիները ճանաչեցին սելջուկների տիրապետությունը Հայաստանի ու Փոքր Ասիայի վրա։

Հայոց լեզվի քեր․

285. Տեքստն այնպես փոխադրի՛ր, որ զգացվի՛ ինքդ զարմացած ես և ուզում ես ուրիշներին էլ զարմացնել:

Կպատկերացնե՞ք, երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային հնագույն կենդանիների և ծառերի քարացած մնացորդներ հայտնաբերվեցին, ոչ ոք դրան չհավատաց: Անհավատալի է, բայց մոտ հիսուն տարի պահանջվեց, որ վեցերորդ մայրցամաքի դինոզավրերի մասին ճշմարտությունը հաղթանակի:

Անտարկտիդայում հնէաբանական վերջին գտածոն եզակի է: Մի այնպիսի հսկայական չափսերի կմախք է հայտնաբերվել, որպիսին գիտնականները դեռ երբեք ոչ մի տեղ չէին հանդիպել, թվում է թե հեքիաթ է: Դա երեք մետր վաթսուն սանտիմետր բարձրություն ունեցող փետրավոր, սարսափելի հսկայական գիշատիչ մողես է, որը ջայլամ է հիշեցնում, բայց ձիու գլխից մեծ գլուխ և արծվի հզոր կտուց ունի: Պարզվեց, որ գտածոն քառասունվեց միլիոն տարեկան է: 

288. Նախադասությունները տարբեր ձևերով  կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։
Մանեն կարդում էր, բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար։

Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն, Վարդանին նորից հանդիպեցինք ձորում։
Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն՝ Վարդանին, նորից հանդիպեցինք ձորում։

Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները՝ Արամն ու Արեգը։
Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները, Արամն ու Արեգը։
Աճում էին Հակոբի խնձորենիները՝ որդիները՝ Արամն ու Արեգը։

Երկաթուղու վարչության կառավարիչը, ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով մի մարդ, և մյուս հյուրերը երգում էին։
Երկաթուղու վարչության կառավարիչը՝ ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով մի մարդ, և մյուս հյուրերը երգում էին։  

Այդ կնոջից, Սառայի մորից հետո աներս նորից ամուսնացել է։
Այդ կնոջից՝ Սառայի մորից հետո, աներս նորից ամուսնացել է։

Հայոց լեզվի քեր․

Կետադրել տեքստը՝ բացատրելով կետադրական նշանների կիրառության անհրաժեշտությունը։

Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝ ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում, և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան, իր տան մեջ է, ուստի չի շտապում:

Հայոց լեզվի քեր․

Առաջադրանք․

Կետադրել տեքստը

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները՝ փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային. տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

– Մանա՛ս, ինչո՞ւ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը՝ եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած՝ ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա էլի, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքե՛լ…

– Մանա՛ս, իմացի՛ր՝ առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ո՞ւմ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա, մի հատ Մանասի գլխին՝ ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ-աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն։