Բառերի թարգմանություն. Ն տառ

باران անձրև
مامان մայրիկ
من ես
دامن կիսաշրջազգեստ
داستان հեքիաթ
دندان ատամ
نان հաց
دانا գիտուն
نادان տգետ
انار նուռ
ندارد չունի
ندارم չունեմ
نبات բույս
نام անուն
نور լույս
تنور թոնիր

Պարսկերեն բառերի թարգմանությունն ու նշանակությունը. Ռ տառ

Ռ տառի բառերը

بار բեռ
مار օձ
سار սարյակ
ابر ամպ
در մեջ, դուռ
مادر մայրիկ
سرد սառը, ցուրտ
درد ցավ
تبر կացին
ترس վախ
درس դաս
دارد ունի
دارم ունեմ
ابرو ունք
راست աջ
برادر եղբայր

Ճամփորդություն դեպի ՙՙԿապույտ մզկիթ՚՚

Հոկտեմբերի 26-ին մենք մեր պարսկերենի ընտրության խմբով գնացինք Կապույտ մզկիթ։ Այնտեղ մեզ դիմավորեց ընկեր Մարիամը։ Սկզբում նստեցինք մզկիթի գրադարանում։ Ընկեր Մարիամը պատմեց մզկիթի ճարտարապետության մասին, Իրանի շուկաներից, հետո միասին գրադարանի գրքերը ուսումնասիրեցինք, ներկայացանք պարսկերենով, մեր անգիրները արտասանեցինք, հետո սկսեցինք շրջել մզկիթում, տեսանք կապույտ գեղեցիկ ափսեները, որոնց անունը Մինա էր, որը նշանակում է խաղաղություն։ Ընկեր Մարիամի հետ շատ բաներից խոսեցինք և վերջում գնացինք այնտեղ, որտեղ պարսիկները նամազ են անում։ Ես շատ բան իմացա Իրանի մասին։

 

 

This slideshow requires JavaScript.

Կապույտ մզկիթ

Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին։ Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն ու շքեղն էր, այլև ամենամեծն էր։ Նա մի քառանկյունի ընդարձակ շինություն է՝ բարձր մինարեով. և լայնանիստ գմբեթով։ Աղյուսակերտ է և մինարեն։ Գմբեթն ու պատերի մի մասը պատած են երկնագույն հախճապակով։ Բուն մզկիթի շինվածքները գտնվում են երկնագույն հարավային և հյուսիսային կողմերում, իսկ թևերում և դիմացը կառուցված են օժանդակ մի շարք մանր շենքեր ու խցիկներ, որոնք բուն մզկիթի հետ միասին շրջապատում են մի քառակուսի գեղեցիկ ու ընդարձակ բակ։ Վերջինիս կենտորոնում կառուցված է մի փոքրիկ ջրավազան, որի շուրջն ընկած է ստվերախիտ ծառերով ծածկված լայն ու խնամքով սալահատակված հրապարակը։ Մզկիթն ունի երեք մուտք, երկու փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային։ Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում։ Այն բաղկացած է երեք կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար հետ։ Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է նրա գմբեթը։ Դրան կից եղած մյուս երկու դահլիճները փոքր են և համեմատաբար ցածր առաստաղ ունեն։ Դահլիճներն ընդհանրապես անզարդ են, կառուցվածքով պարզ և ունեցել են հասարակ կահավորում։
Զարդարված են միայն դահլիճների՝ դեպի բակը բացվող լուսամուտներըը։ Իսկ դրանց զարդն էլ կազմում են գույնզգույն ապակիներով շրջանակների մոտ զետեղված արևելյան նախշերը։ Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը, որն իր մեծությամբ ու շքեղությամբ հարավային կողմում եղած մզկիթի հետ չէր կարող նույնիսկ համեմատվել։ Մինարեն հին Երևանի կառուցվածքների բարձրագույն կետն էր և ուշադրություն էր գրավում շատ հեռվից։