Ընտրությամբ գործունեություն

Ինքնաթիռում շարքերը համարակալված են 1-ից մինչև 25-ը, բայց 13 համարի շարք չկա: 15-րդ շարքում կա միայն չորս, իսկ բոլոր մնացած շարքերում՝ վեցական նստելատեղ: Քանի՞ նստելատեղ կա այդ ինքնաթիռում:

Լուծում                                                                                                                                                               25*6=150-6-2=142                                                                                                                                                                              Պատ՛. 142 նստելատեղ

 

 

 

 

 

 

 

 

Երկու սև ամպ

Երկու սև ամպ չարացել էին և չար հողմի հետ մենամարտի մեջ էին: Սև ամպերը քշված հողմի առաջ գնում էին հալածական: Հողմը նրանց չէր կարողանում տարբերել և լայն երկնքով մեկ տարածում էր: Ամեն ինչ թողած մի գործով են զբաղվում՝ մենամարտում են: Սև ամպերը անդադար շարունակոում էին գնալ, խիզախել և ամեն ինչ իրար հետ էին անում: Այս բանաստեղծության իմաստը այն է, որ պետք է լինել միասին և համախմբված:

Արմավիր մայրաքաղաք

Image result for սարդարապատ

Արմավիրը եղել է Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին , ըստ ավանդության “Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ”։ Վանի թագավորության արքա Արգիշտի Առաջին թագավորն այստեղ կառուցել է բերդ, իր անունով այն կոչել Արգիշտիխինիլի, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Արմավիրը տնտեսական, մշակութային և պաշտամունքային խոշոր կենտրոն էր։ Մովսես Խորենացու պատմության համաձայն, Վաղարշակ թագավորը Արմավիրի մեհյանում/հեթանոսական տաճար/ կանգնեցրել է արեգակի, լուսնի և իր նախնիների արձանները ։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց/ծառի տեսակ/ անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի տերևների խշշոցի ձայնով։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։ Երբ Բագրատունիներն էին թագավոր, այն ունեցել էավելի քան 10 հազար բնակիչ և թագավորության չորրորդ քաղաքն էր։ Հնագիտական պեղումներից հայտնի են դառնում Արմավիրի երկու թաղամասերի մասին՝  Ալիսո և Բլուր  անվանումներով: 1712 թվականից սկսվեց կառուցվել Սարդարապատի բերդը: Բերդի տարածքը կազմում էր 10-12 հազար հեկտար, ուներ 10-12 , տեղ-տեղ մինչև 15 մետր բարձրությամբ պարիսպներ և բազմաթիվ աշտարակներ:

Մինչև քրիստոնեությունը պետական կրոն ընդունելը ըստ Մովսես Խորենացու Արմավիրում եղել են երեք հեթանոսական տաճարներ՝ լուսնի, արևի և նախնիների հիշատակման տաճարները։ Արմավիր քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմել է Ալեքսանդր Թամանյանը: Քաղաքում գործում են կոնյակի, պահածոների, կաթի և կաթնամթերքի, հացի, շինանյութերի արտադրության, կահույքի արտադրության գործարաններ:

Վերլուծություն

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ

Ծով բարություն, շընորհք ու սեր

Ճոխ պարգև եմ առել վերուստ։

 

Անհուն հանքը իմ գանձերի,

Սիրտս է առատ, լեն ու ազատ.

Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—

Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

 

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,

Աշխարհքով մին՝ ահա էսպես

Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

 

Ես հարուստ եմ, ես բախտավոր

Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,

Իր տրվածն եմ տալիս իրեն։

 

Այս բանաստեծության իմաստը այն է, որ Հոհաննես Թումանյանը պատմում է թե ինչ բարի է նա եղել, բոլորին օգնել է: Թե ինչ ուրախ է, ինչ խիզախ և անվախ: Ինձ դուր եկավ այս բանաստեղծությունը, որովհետև գանձերը նաև կարող են լինել, նրա բանաստեղծությունները որոնք ես շատ եմ սիրում: Առաջին քառյակում ներկայացվում է, Թումանյանի գանձերը, Թումանյանի գանձերը շատ շատ են, բայց կասեմ երկուսը դրանք են բարությունը և օգնությունը, Թումանյանը բոլորին օգնում էր և բաժանում նրա բարությունը: Երկրոդ քառյակում ասվում է, որ ինչքան էլ տաս, նվիրես, երբեք մի դադարիր տալ, նվիրել, չէ՞ որ այդ ամենը փոխադարձ է։ Երրորդ քառյակում ասվում է, որ պետք չէ ոչնչից վախենալ, պետք է ամեն ինչի դիմանալ։ Չորրորդ քառյակում ասվում է, որ պետք չէ ամբողջ կյանքը «պարտքը ուսերին» ապրել, տվյալ դեպքում, Աստված Թումանյանին տվել էր բարություն և շնորհք, իսկ Թումանյանը այդ ամենը բաժանում էր բոլորին, որպեսզի չարերը բարի դառնան, շնորհք չունեցողները՝ ունենան։ Հովհաննես Թումանյանը գրել է շատ ու շատ բանաստեղծություններ, բայց իմ կարծիքով հնարավոր չէ առանձնացնել որևէ մեկը, քանի որ դրանք շատ են, բայց ամեն մեկը յուրահատուկ և գեղեցիկ։ 

Բարբառը իմ ընտանիքում

Մենք մեր ընտանիքում, հաճախ օգտագործում ենք Արթիկի բարբառը: Երբ մեզ հյուր է գալիս իմ տատիկի քույրիկը՝ Արթիկից, մենք սկսում ենք խոսել Արթիկի բառբառով:
Օրինակ
Չգիտեմչիդեմ
Կգամ քեզ մոտկուգամ քեզի մոտ
Ոնց որ թեինչխոր թե
Ինձանից լավընձնից լավ
Մոծակը կծեցմոծակը խաձեց
Կարում եմկար կենեմ
Կանգնի մի րոպեկեցի մի րոպե
Մի քանի հատքնիմ
Գործ անելգործ էնել
Մի բան ասաբանմը ասա
Այս բոլոր բարբառները մեր ընտանիքում հնչում և օգտագործվում են:
Կան մի քանի արտահայտություններ, որ ես սովորել եմ գրքերից և բարբառային հեքիաթներից:

 

Տնային աշխատանք

Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնված մինչ էսօր.

Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։

Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,

Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։

Կըլթացնում են, արտորում

Արտուտները արտերում,

Թըռչում մանուկ հոգուս հետ,

Ճախրում, ճըխում եթերում։

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,

Հեռվից անթիվ ձեռքերով.

— Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,

Դուք եք կանչում ինձ ձեր քով։

Ո՜նց է ժպտում իմ հոգին

Չարին, բարուն,― ամենքին.

Լույս է տալիս ողջ կյանքիս

Ու էն ճամփիս անմեկին։

Քանի՜ ձեռքից եմ վառվել,

Վառվել ու հուր եմ դառել,

Հուր եմ դառել` լույս տվել,

Հույս տալով եմ սպառվել։

Կարդա՛ Թումանյանի քառյակները, քո ընտրությամբ 5-ը սովորի՛ր անգիր: Բլոգումդ մեկնաբանիր ընտրածդ քառյակները:

Ո՜նց է ժպտում իմ հոգին

Չարին, բարուն,― ամենքին.

Լույս է տալիս ողջ կյանքիս

Ու էն ճամփիս անմեկին։

Այս քառյակում քնարական հերոսը բարի է և բոլոր մարկանց նրա հոգու չափով է չափում:

Համացանցից գտե՛ք հետաքրքիր պատմություններ /դեպքեր, իրադարձություններ, հուշեր/ Թումանյանի կյանքից:

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղմարտի 23, 1923, Մոսկվա), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ: Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա

Проект

Напишите, какую сказку(сказки) О. Туманяна вы прочитали.

Я выбрала сказку «Безхвостая лиса».

 

Кто из героев вам понравился, почему?

Мне болше всего понравилсья молотильщик, потому что только он отдал лисе то, что она хотела, не попросив чего — нибудь взамен.

Кто не понравился, почему?

Мне не понравилась старуха, потому что из-за одного пустяка она отрезала лисе хвост.

 

Напишите диалог между вами и одним героем из сказки ( о чем бы вы спросили его, что бы вы рассказали, какой совет бы вы дали ему?). Можете поменять конец сказки.

 

-Здравствуй лиса.

-Здравствуй, Анаит.

-Ты не устала, проходить этот путь.

-Немного. Но я рада что это закончилось.

-Я тоже. Ну ладно. Пока.

-Пока.

 

Найдите фразеологизмы в сказках О. Туманяна на армянском языке и переведите на русский язык. Сравните с фразеологизмами в русском переводе сказки.  Например: կնկա ծալը պակաս է – у женщины в голове заклепки не хватает,  у женщины не все дома. Составьте отдельный фразеологический словарь.

Պառավը վրա է հասնում-Старуха набросилась на нее