Փետրվարի 23-25. Տնային աշխատանք

Տնային աշխատանք

Ընթերցի՛ր Հովհ․ Թումանյանի «Մարոն»պոեմը, անգիր սովորի՛ր  1-ին, 2-րդ,  3-րդ հատվածները, ձայնագրի՛ր հատվածներ պոեմից։

  1. Ի՞նչ գիտես պոեմ գրական ժանրի մասին, համացանցում փնտրի՛ր և տեղեկույթ գրի՛ր։
  2. Բնութագրի՛ր պոեմի կերպարներին առանձին-առանձին։
  3. Պոեմում ինչպե՞ս է ներկայացված նահապետական գյուղն ու ավանդույթները, մարդկանց մտածողությունն ու սովորույթները։ Գրի՛ր փաստացի պատասխան՝ մեջբերելով տողեր պոեմից։
  4. Ինչի՞ մասին էր պոեմը, մի քանի նախադասությամբ ներկայացրու՛ սյուժեն։
  5. Դու՛րս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանով, ի՞նչ անեծքներ կային պոեմում։

Գործնական քերականություն

Սովորի՛ր «Դերանուններ» դասը  և բլոգում կատարի՛ր առաջադրանքները․

1.Ընդգծի՛ր տողերում եղած դերանունները։

  • Բոլորովին, ինքը, մեկնումեկը, ինքնին, տեղնուտեղը, այլ, ոչ մի, այլևս, որքա՞ն, առմիշտ
  • Սա, ուր որ է, ինչ-ինչ, այժմ, որևիցե, փոքր-ինչ, ե՞րբ, միասին, նույնպիսի, եռաչափ
  • Ամեն մեկը, մեկտեղ, ու՞ր, այլուր, նույնտեղ, ամենուր, մի քանի, մեջտեղ, յուրովի, ամբողջ։

2. Ընդգծի՛ր թվականական երեք դերանուն։

  • Միմյանց, մի քանի, որչա՞փ, նույն, նույնքան, այստեղ
  • Քանի՞, այսպիսի, այդքան, նույնպես, ո՞ր, մի քանի, ո՞րերորդ, դա
  • Ոմանք, այսքան, այնպես, ո՞ր, մի քանի, ո՞րերորդ։

3. Ընգծի՛ր ածականական երեք դերանուն։

  • Այդպես, այս, ոչ մեկը, ինչպիսի՞, բոլոր, դու
  • Յուրաքանչյուր, իրենք, որտե՞ղ, որոշ, սրանք, ո՞ր
  • Ոչ ոք, միևնույն, համայն, որչա՞փ, ինչ-որ, ամենքը:

 

Տնային աշխատանք

Մեծերից՝ տատիկ-պապիկներից հարցրու՛ և գրի՛ր ասույթներ, առած-ասացվածներ, անեծք-օրհնանքներ։ Փորձի՛ր բարբառային տարբերակներով գրել, եթե կա նման հնարավորություն։

Գործնական քերականություն

1.Ընդգծի՛ր բաշխական թվականները

  • Մեկ-մեկ, բազմակի, երկուական, ինը տասներորդ, հինգական, իններորդ
  • Մեկումեջ, հինգ-հինգ, քանակական, չորս հինգերորդ, յոթական, երիցս
  • Երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական։
  1. Ընդգծի՛ր բարդ ածանցավոր թվականները։
  • Քառասուներորդ, հիսունհինգ, հարյուր ութսուն, տասական, երեք քառորդ, եռամսյա
  • Տասնմեկական, հնգամյակ, քսանմեկերորդ, քսանչորս, քառասուներկու, տասներեք
  • Քսաներկու, երեսունմեկ, երեսունական, տասնվեցական, քսանյոթ-քսանյոթ, երեսուն միլիոն։
  1. Փակագծերում տրված բառերը տեղադրի՛ր նախադասության մեջ՝ անհրաժեշտության դեպքում ենթարկելով համապատասխան փոփոխությունների:

Հանկարծ դրսից լսվեց անհասկանալի բացականչություններ , որոնք  որքան մոտենում էին, այնքան ավելի սարսափազդու էին դառնում(Դառնալ, մոտենալ, լսվել, բացականչություն)

Ես  ոչ մի կերպ չեմ պատկերացնում , թե առանց բարեգործության  ինչպես կարող է մարդ հանգիստ վայելել իր կարողությունը՝ բաժին չհանելով ուրիշներին :(Ուրիշ, ինքը, բարեգործություն, պատկերացնել)

Մանուկ հասակում մորիցս լսել էի, որ ամեն մարդու աջ ուսի վրա հրեշտակ կա նստած, ձախ ոսի վրա՝ սատանա․ նրանք շարունակ կռվում էին իրար հետ։  (Մայր, կռվել, մարդ, նստել)

Մեր բակում մի երկճյուղ հաստաբուն բարդի կար, որը կարծես իր ուսի վրա պահել էր կապույտ երկինքը։  (Պահել, երկճյուղել, բակ, ուս)

4. Բառերից քանիսու՞մ է գրվում ն տառը, լրացրու՛ և ընդգծի՛ր։

Ամբաստանել, անբասիր, բամբիռ, շիմպանզե, անփոփոխ, ամբիոն, ճամփորդ, շամփուր, բամբասել, Սամվել, անփույթ, փամփուշտ, սուսանբար, անբիծ, գամփռ։

Տնային աշխատանք

Ընթերցի՛ր բոլոր հուշերը Հովհ․Թումանյանի մասին, ընտրի՛ր հատվածներ և ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ և սովորի՛ր բանավոր ներկայացնել։

Գործնական քերականություն

1. Լրացրու՛ բաց թողնված տառերը, ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ց.

  • հանդիպակաց, մտացածին, մածուցիկ, խուրձ
  • արցունք, դերձակ, այտուցվել, հունցել
  • լվացք, պախուրց,  խորհրդածել,  քաղցր
  • հինավուրց, ուրց, տրցակ, ճրագալույց։

2. Ընդգծի՛ր դասական թվականները։

  • Քսանմեկերորդ, մեկ չորրորդ, երեսուներկուերորդ, հազարավոր, հարյուրերորդ, երկուստեք
  • Հնգյակ, չորրորդ, մեկ հարյուրերորդ, տասնչորսերորդ, երրորդական, քսանութերորդ
  • Առաջին, երեք քառորդ, հիսունմեկերորդ, կրկնակի, տասնիններորդ, երկրորդականություն։

3. Ընդգծի՛ր ածանցավոր թվականները։

  • Յոթանասուն, զրո, քսան-քսան, երեսուն, չորրորդ, հարյուր մեկ
  • Քառասուն, ինը-ինը, ութսունվեց, երկրորդ, երկու երրորդ, հինգական
  • Ինը հազար, երրորդ, վաթսուն, կես, առաջին, հարյուր հիսուն
  • Հիսուն, քառասուներեք, երկուական, մեկ երրորդ, տասնհինգ, իննսուն։

4. Ընդգծի՛ր և ուղղի՛ր այն նախադասությունները, որոնցում համաձայնության սխալ կա։(Ենթական և ստորոգյալը դեմքով, թվով պետք է համաձայնեն իրար)։

  • Այդ ամենի համար պատասխան պիտի տան Աշոտը կամ Արամը։
  • Աշակերտների մեծ մասը հաջողությամբ հանձնեցին ավարտական քննությունները։
  • Նիդեռլանդները բարեկամական կապեր է հաստատել իր հարևան պետությունների հետ։
  • Աշնան խաղաղ օրին նրան հաճելի էր և՛ տերևների խշշոցը, և՛ հնձանի դռնակի երգը։
  • Սկսվեց երգն ու նվագը, և ամենքը սպասում էին ինչ-որ մի անակնկալ դեպքի։

 

Քերականական, բառարանային աշխատանք

1.«Նոր բառերի» բառարանից դու՛րս գրիր քեզ հետաքրքրող 15 բառ իրենց բացատրություններով։

Բազմախոսուն-բազմաբովանդակ

Բեղափունջ-բեղերի փունջ

Գաղնաղբյուր-գաղտնիք

Գայլասամ-գայլի ատամ

Իրապայման-իրավիճակ

Ձյունամած-ձյունապատ

Միաբնույթ-բնությունով իրար նման

Օրինակերպ-օրինաչափ

2. Գրի՛ր հաճախ սխալ գործածվող այս բառերի ճիշտ ձևերը․

  • Հույսով եմ-հուսով եմ
  • տարեկետում-տարկետում
  • ընդամեն, ընդհակառակ-ընդամենը, ընդհակառակը
  • ամենալավագույն-ամենալավ, լավագույն
  • թռնել, փախնել, կպնել-թռչել, փախչել, կպչել
  • դառա, դառար, դառանք-դառձա, դառձար, դառձանք
  • վիրաբուժ, հոգեբուժ-վիրաբույժ, հոգեբույժ
  • թույլատվություն-թույլտվություն
  • բարյացկամ-բարիացակամ
  • դաստիրակ-դաստիարակ
  • նախագա-նախագահ
  • բարձրունք-բարձունք

3.  Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր ճիշտ թվականը։

  • Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջին առաջի) անգամ։
  • Շուրջ (ութանասուն, ութսուն)  դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։
  • Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը)  դրամ։
  • Բողոքի երթին մասնակցում էին (հարյուրավոր, հարուրավոր) մարդիկ։
  • Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) աթոռն է։
  • Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։
  • Այս տարի կաացավ հայերենագիտական միջազգային  (VII-րդ , 7-րդ) գիտաժողովը։
  • Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։