Լաբարատոր փորձեր

Լաբարատոր փորձեր

Աղաթթվի քիմիական հատկությունները
Փորձ 1. Աղաթթվի փոխազդեցությունը ակտիվ մետաղներից ՝ ցինկի (Zn), մագնեզիումի (Mg) և ալյումինի (Al) հետ։
Տեղակալման ռեակցիա.
Zn + 2HCl ____ ZnCl + H²
Mg + HCl ____ + MgCl² + H²
2Al + HCl ____ AlCl³
Փորձ 2. Չեզոքացման ռեակցիա
Աղաթթվի փոխազդեցությունը նատրիումի հիդրօքսիդի հետ։
NaOH + HCl (թթու) = NaCl + H²O
Փորձ 3. Փոխանակման ռեակցիա, աղաթթվի փոխազդեցությունը աղերից խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի հետ
NaHCO³ + HCl ____ CO² | + NaCl + H²O

Առաջադրանքներ

1Ընկնող և անդրադարձած ճագայաթների միջև կազմած անկյունը 128° էՈրքա՞ն է ընկնող ճառագայթի և հայելու միջև կազմած անկյունը

Լուծում

90-64=26

Քանի որ α+α’=128 / 2 = 64, <F = 90-64=26 աստիճան

2Ընկնող լուսային ճառագայթը անդրադարձնող մակերևույթի հետ կազմում է 58° անկյունԻնչի՞ է հավասար ընկնող և անդրադարձող ճառագայթների միջև կազմած անկյունը: 

Պատ ՝ 64 աստիճան

3Աղջիկը կանգնած է հայելու դիմացնրանից 0.7 մ հեռավորության վրաՈրքա՞ն է աղջկա և իր պատկերի միջև հեռավորությունը:

Լուծում

0,7*2=1,4

Պատ ՝ 1,4 մ

4․Առարկան գտնվում է հարթ հայելուց 50 սմ հեռավորության վրա: Որքա՞ն կդառնա առարկայի և նրա պատկերի միջև հեռավորությանը, եթե  առարկան 10 սմ–ով մոտեցվի հայելուն:

Լուծում

(50-10)*2=80

Պատ ՝ 80 սմ

Գնում ենք Նովռուզը նշելու

Մարտի 18-ին ճամփորդեցինք դեպի Աշտարակ ութերորդ, իններորդ և տասներորդ դասարանի սովորողների խմբով։ Այս ճամփորդությունը մյուս ճամփորդություններից տարբերվում էր նրանով, որ խմբրի անդամներն էին պարսկերենի ընտրությամբ գործունեության խմբի գրեթե բոլոր անդամները և կրթահամալիրի պարսկահայ սովորողները։ Խմբի անդամներից արդեն պարզ է դառնում, թե որն էր մեր ճամփորդության նպատակը։ Մենք ոչ միայն գնացել էինք քայլելու Արագածոտնի մարզի գյուղերով և վանական համալիրներուվ, այլ նաև մասնակից դառնալու Կարբի գյուղի Վ․ Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում Նովռուզի միջոցառմանը։
Մեր կանգառներն էին Օհանավանի Հովհաննավանքը, Կարբի գյուղի դպրոցը և Մուղնու սուրբ Գևորգ եկեղեցին։ Առաջինը կանգ առանք Քասախ գետի կիրճի աջ եզրին տեղակայված Հովհաննավանքում, այնտեղ ընկեր Ազնիվը պատմեց վանքի մասին, հետաքրքիր քննարկում ունեցանք։ Վանքը կառուցվել է 4-13-րդ դարերում։ Եվ հետաքրքիրն այն էր, որ Հովհաննավանքը հայ գրչության նշանավոր կենտրոն է եղել, ունեցել հարուստ մատենադարան։
Օհանավանի սառը և թարմ օդը վայելելուց հետո գնացինք Կարբիի Վ․ Թեքեյանի անվան դպրոց։ Այնտեղ մեզ շատ ջերմ դիմավորեցին։ Թեև առաջին անգամ էինք դպրոցում, բայց այնպիսի տպավորություն էր կարծես հին ծանոթներ լինեինք և այնքան ուրախ էինք միմյանց տեսնելու կապակցությամբ։ Բայց այստեղ կարևոր է մեկ յալ բան․ երբ սկսվեց Նովռուզի միջոցառումը, ինձ պարուրեց այն միտքը, թե ինչքան լավ եմ տիրապետում պարսկերենին։ Հիմա ասեմ, թե ինչու։ Միջոցառումը պարսկերենով էր, իսկ մենք այն հասկանում էինք։ Դրանից ավելի տարօրինակ և հաճելի զգացողություն չէի ունեցել։ Դպրոցի պարսկերեն սովորողները շատ հետաքրքիր միջոցառում էին կազմակերպել։ Շատ լավ ելույթ ունեցան, հետաքրքիր էր դիտել մեզնից փոքր տարիքով երեխաների համերգը, ովքեր նույնպես պարսկերեն էին անցնում։ Վերջում մեզ էլ հերթ հասավ ելույթ ունենալու։ Մենք պարսկերենով ներկայացրինք Նովռուզը և պարեցինք իրանահայերի Թաշկիւնակներով պարը։ Կարծում եմ բոլորը հավանեցին մեր ելույթը։ Այնտեղ էին գտնվում նաև Երևանում Իրանի մշակույթի կենտրոնի նորանշանակ խորհրդական պարոն Թաբաթաբային։ Միջոցառումից հետո նստեցինք ու քննարկեցինք մեր դպրոցների լավ կողմերը, առավելությունները, հետաքրքիր զրույց ունեցանք Կարբիի դպրոցի ուսուցիչների հետ։ Նրանք էլ պատրաստակամություն հայտնեցին այցելել մեր դպրոց և իրագործել համատեղ հետաքրքիր նախագծեր։
Դպրոցում շրջայցից հետո և մեր զրույցից բավականություն ստացած գնացինք Մուղնիի սուրբ Գևորգ եկեղեցի Կարբի դպրոցի ուսուցիչների ուղեկցությամբ։ Հետաքրքիր օր ունենալուց հետո վերադարձանք դպրոց։ Օրը շատ բարեհաջող, հաճելի և ընկերական միջավայրում էր։

Տաղ անձնական “Չարենցյան օրեր”

Հարցեր և առաջադրանքներ

  • ա. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:

Այս տեսանյութում հնչում է Չարենցի Տաղ անձնական բանաստեղծությունը։

Այս բանաստեղծության մեջ Չարենցը պատմում է իր փողոցների մասին, որտեղ նա ապրել է։ Նա ապրել է Կարսում։ Ընթացքում մի քանի կանգառներ կան, այդ կանգառներն էին Կարսը, Չարենցի տուն թանգարանը, Սուրբ Առաքելոց եկեղեցին և վերջում Մխիթար Սեբաստացի կրթահամալիը։ Նա նաև պատմում էր Կարինե Քոթանճյանի մասին, ում չէր հասցրել նույնիսկ ասել մնաս բարով։

Մեջբերում.

Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Կարծում եմ այս տողերով Չարենցը ուզում է ասել, որ միգուցե նրան չի հաջողվել Կարինե Քոթանճյանին ասել մնաս բարով, բայց եթե դուք տեսնեք ասեք։

Չարենցը ծնվել է մարտի 13-ին, 1897-թվականին։ Նրա ծննդավայրն է Կարս, Կարսի մարզ, Ռուսական կայսրությունը։ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի էր պատմական Այրարատ նահանգում՝ Կարս քաղաքում։ Ներկայումս գործում է որպես մզկիթ։ Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք։ 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի։ 1917 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի։ 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի։ Այնուհետև 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի։

Հենց վերոնշյալ տողերում ենք մենք առաջին անգամ հանդիպում Կարինե Քոթանճյանի անվանը։ «Տաղ անձնական»-ը գրելու ընթացքում Չարենցն ընդամենը 22 տարեկան էր…

Չարենցը Կարինեի հետ ծանոթացել էր Կարսում։ Շուտով վրա է հասնում պատերազմական թոհ ու բոհը, Կարինեն իր ընկերուհիների հետ ցանկանում է մեկնել ռազմաճակատ, սակայն աղջկա հարազատները տեղափոխվում են Թիֆլիս՝ խուսափելով պատերազմի վտանգներից։

Կարինեն իսկական հայրենասեր էր. անվտանգությունը նրան չէր հուզում, նա ցանկանում էր վերադառնալ ու օգտակար լինել իր ժողովրդին։

Գնում ենք Աշտարակ

Արագածոտնի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։Արագածոտնի մարզն զբաղեցնում է Արարատյան ֆիզիկա-աշխարհագրական շրջանի հյուսիսարևմտյան մասը (950 մետրից մինչև 4090 մ բացարձակ բարձրությունները)։ Հարավում լեռնալանջերը ձուլում են Արարատյան դաշտին, հյուսիսում ձգվում են մինչև Արագածի լեռնագագաթը։

Մուղնի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Հեռավորությունը Աշտարակից՝ 2 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1260 մ։ Մուղնին նաև ճանաչված է եղել որպես Մղոն, Մոգնի, Մողան, Մողնի, Մուխնի, և Մուղնա գյուղ[1]։Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղի հյուսիս արևելյան կողմում է գտնվում XVII դարի «Կարբո ծով» ջրամբարը, իսկ հարավային մասում՝ սբ. Գևորգ (1664-1669 թթ.) եկեղեցին և Մուղնու վանական համալիրը (XIV-XVII դդ.)։

Սուրբ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Հայաստանի ՀանրապետությանԱրագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Ագարակ գյուղ հյուսիսարևելյան մասում։ Եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, իսկ գավիթը՝ ներկայումս ամբողջովին քանդված, 13-րդ դարում[3]։ Եկեղեցին կամարածածկ, ուղղանկյուն հատակագծով և կիսաշրջանաձև աբսիդով մի կառույց է:

Երևանյան հիվանդութուն

Պարբերական հիվանդություն (ՊՀ) կամ Ընտանեկանմիջերկրածովյանտենդ կամ երևանյան հիվանդութուն ժառանգական բորբոքային հիվանդություն: ՊՀ-ն աուտուբորբոքային հիվանդություն է, առաջանում է Միջերկրածովյան տենդի գենի (MEFV) մուտացիաների հետևանքով, որոնք կոդավորում են 781 ամինաթթուներից կազմված պիրին կոչվող սպիտակուցը։ Թեև բոլոր էթնիկ խմբերում հիվանդության դեպքեր լինում են, սակայն առավել հաճախ այն հանդիպում է միջերկրյածովյան ավազանում՝ հայերի, սեֆարդների, միզրահների, ադրբեջանցիների, արաբների, քրդերի, հույների, թուրքերի և իտալացիների մոտ։ Հիվանդությունն ունի տարբեր անվանումներ՝ ընտանեկան պարոքսիզմալ պոլիսերոզիտ, պարբերական պերիտոնիտ, հետադարձ պոլիսերոզիտ, բարորակ պարոքսիզմալ պերիտոնիտ, պարբերական հիվանդություն կամ պարբերական տենդ, Ռիմանի պարբերական հիվանդություն կամ Ռիմանի համախտանիշ, Վոլֆի պարբերական հիվանդություն։ Ինչպես նաև, “պարբերական տենդ” տերմինը կարող է բնորոշել պարբերական տենդի համախտանիշներից յուրաքանչյուրը։ Հիվանդության սրացմանը կարող են նպաստել մրսածությունը, սննդային գործոնը, սթրեսը, կլիմայի փոփոխությունը, սուր շնչառական կամ աղիքային վարակները։

ՊՀ սկսվում է հիմնականում (50%) կյանքի առաջին տասնամյակում, 30% դեպքերում՝ երկրորդ տասնամյակում, այսինքն, հիվանդների մեծ մասի մոտ ՊՀ սկսվում է մինչև 20 տարեկանը, իսկ 1% դեպքերում՝ 40 տարեկանից հետո։

Տարբերում են ՊՀ-ի յոթ տեսակ։ Հիվանդների 90%-ի մոտ առաջին նոպան լինում է մինչև 18 տարին լրանալը։ Նոպաները տևում են 2-4 ժամ և անցնում են 6 ժամից մինչև 4 օրվա ընթացքում։ Հիմնականում ուղեկցվում են տենդով։

Լույս

Լույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում: Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը: Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում: 

luchi_sveta_10.jpg

Իսկ ի՞նչ է լույսը: Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17 – րդ դարում: 

051112_1936_IsaacNewton1.jpg

Ըստ Նյուտոնի.Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից ՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով ՝ ճառագայթների երկայնքով:

1_1429683285364.JPG

Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը: 

8224.jpg

 Ըստ Հյուգենսի.Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

1_1429684219670.JPG

Վակումում լույսի տարածումը հերքեց լույսի ՝ առաձգական ալիք լինելը: Սակայն 19-րդ դարի երկրորդ կեսին, էլեկտրամագնիսական ալիքների փորձնական ստացումը, լույսի և էլետրամագնիսական ալիքների արագության համընկնելը, թույլ տվեց Մաքսվելին և Հերցին իրենց աշխատություններում հաստատել լույսի ալիքային բնույթը և լույսը նույնացնել էլետրամագնիսական ալիքի հետ: Լույս կամ տեսանելի ճառագայթում են անվանում 400 − 800ՏՀց (1ՏՀց = 1012 Հց) հաճախության էլեկտրամագնիսական ալիքները, որոնք մարդու մոտ կարող են առաջացնել տեսողական զգայություններ: Տարբեր հաճախությունների ճառագայթումները մարդու մոտ տարբեր գույների զգայություններ են առաջացնում՝ սկսած կարմիրից՝ 400−480ՏՀց, մինչև մանուշակագույն՝ 670 − 800ՏՀց:

Visible-spectrum.jpeg

Հետագայում Ալբերտ Այնշտայնը՝ ֆոտոէֆեկտի երևույթը բացատրելիս, նորից անդրադարձավ լույսի մասնիկային բնույթին և ցույց տվեց, որճառագայթելիս և կլանվելիս, լույսը իրենից ներկայացնում է լուսային մասնիկների ՝ ֆոտոնների հոսք: Այսպիսով լույսն ունի հատկությունների երկակիություն: Սակայն անկախ այն բանից, թե ինչ բնույթ ունի լույսը ՝ մասնիկների հոսք է, թե էլեկտրամագնիսական ալիք, այն ներկայացվում է որպես ճառագայթներ, որոնք սկսվում են լուսատու մարմնից և տարածվում բոլոր ուղղություններով ՝ ցույց տալով լուսային էներգիայի տարածման ուղղությունը: Տեսանելի տիրույթում ճառագայթող մարմնին անվանում են լույսի աղբյուր: Եթե լույսի աղբյուրի չափերը շատ փոքր են մինչև լուսավորվող մարմին ընկած հեռավորության համեմատ, ապա այն անվանում են լույսի կետային աղբյուր: Լույսի աղբյուրները բաժանվում են նաև բնական և արհեստական աղբյուրների: Լույսի  բնական աղբյուրներն են ՝ Արեգակը, աստղերը, կայծակը, լուսատիտիկը և այլն:  

image005.png

 Լույսի արհեստական աղբյուրներն են՝ ջերմային աղբյուրները (շիկացման լամպ, գազայրիչի բոց, մոմի լույս և այլն) և ոչ ջերմային աղբյուրները (ցերեկային լույսի լամպ, լուսադիոդ, լազեր, հեռուստացույցի կամ համակարգչի էկրան):  

im1.1.jpg

Լույսի աղբյուր կարող են լինել ոչ միայն լուսատու մարմինները, այլև այն մարմինները, որոնք անրադարձնում են իրենց վրա ընկած լույսը բոլոր ուղղություններով, դարռնալով տեսանելի: Այդպիսի աղբյուրներ են՝ Լուսինը, մոլորակները և մեր շուրջը գտնվող բոլոր տեսանելի առարկաները: Լույսի տարածումը համասեռ միջավայրում:Ֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լույսի հետ կապված երևույթները, կոչվում է օպտիկա:Օպտիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է լուսային ճառագայթների տարածման օրինաչափությունները՝ հաշվի չառնելոով նրանց ալիքային հատկությունները, կոչվում է երկրաչափական օպտիկա: Երկրաչափական օպտիկայի օրենքներից մի քանիսը հայտնագործվել է լույսի բնույթը պարզելուց շատ առաջ: Այդպիսի օրենքներից է՝ լույսի ուղղագիծ տարածման օրենքը, որը ձևակերպել է հույն գիտնական Էվկլիդեսը՝ մ. թ. ա. երրորդ դարում: 

euclid-3.jpg

Համասեռ, թափանցիկ միջավայրում լույսն ուղղագիծ է տարածվում:Դրանում կարելի է համոզվել փորձերի օգնությամբ, որոնք հարմար է կատարել լազերային ցուցափայտի արձակած ճառագայթով: Այս կերպ կարող ենք տեսնել, որ ապակե անոթի մեջ լցված ջրում ՝ համասեռ, թափանցիկ միջավայրում, լազերային ճառագայթը տարածվում է ուղիղ գծով: 

maxresdefault (2).jpg

Լույսի ուղղագիծ տարածման հետևանք են հստակ ստվերները, որոնք ընկնում են անթափանց մարմիններից, երբ դրանք լուսավորվում են լույսի կետային աղբյուրից: 

Shadows3.jpg

Օրինակ՝ եթե կետային լույսի աղբյուրի և էկրանի միջև անթափանց գունդ տեղադրենք, ապա էկրանի վրա մուգ շրջանի տեսքով ստվեր կհայտնվի: Ստվերն այն տեղն է, որտեղ չի ընկնում լույսի աղբյուրի լույսը:

maxresdefault.jpg

Եթե լույսի կետային աղբյուրի փոխարեն օգտագործվի ավելի մեծ չափեր ունեցող աղբյուր՝ լամպ, ապա հստակ ստվերի փոխարեն լուսավորված ֆոնին կստանանք ստվեր և կիսաստվեր: Դա ոչ միայն չի հակասում, այլ, ևս մեկ անգամ հաստատում է լույսի ուղղագիծ տարածման օրենքը: 

62.png

Այն մասում, որտեղ լույս չի ընկնում լամպի և ոչ մի կետից, լիակատար ստվեր է, իսկ այն տիրույթում, որտեղ լույսը միայն որոշ կետերից է ընկնում՝ առաջանում է կիսաստվեր: Հսկայական չափերի ստվեր և կիսաստվեր գոյանում են Արևի և Լուսնի խավարումների ժամանակ: Արևի խավարումն առաջանում այն դեպքում, երբ Լուսինը՝ Երկրի շուրջը իր պտույտի ժամանակ, ամբողջովին կամ մասնակիորեն ծածկում է Արեգակը: 

5b2e464aa65a02e9397cd1865eb2fb10.jpg

Իսկ, երբ Լուսինն է հայտնվում Երկրագնդի առաջացրած ստվերի կոնի մեջ, ապա տեղի ունենում Լուսնի խավարում: 

Lusin.png

Լուսնի խավարումների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել Արիստոտելին ՝ մ. թ. ա. չորրորդ դարում, եզրակացնել, որ Երկիրը գնդաձև է, ինչի վկայությունը Լուսնի վրա Երկրագնդի ստվերի շրջանաձև լինելն է: 

1. Արևոտ օրը 5 մ բարձրություն ունեցող տանձենին գցում է 1 մ երկարությամբ ստվեր, իսկ բարդին ՝ 4 մ երկարությամբ ստվեր: Ինչի՞ է հավասար բարդու բարձրությունը: Պատասխանը գրել մետրերով ՝ տասնորդական թվի ճշտությամբ:

5 մ բարձրություն – 1 մ երկարությամբ ստվեր

x – 4 մ երկարությամբ ստվեր

x = 4 * 5 / 1 = 20

Պատ ՝ 20 մ

2. Ուղղաձիգ դրված կես մետրանոց քանոնի ստվերի երկարությունը 0.6 մ է: Դրա օգնությամբ որոշեք տան բարձրությունը, եթե վերջինիս ստվերի երկարությունը 7.2 մ է:  

0,5 մ – 0,6 մ երկարությամբ ստվեր

x – 7,2 մ երկարությամբ ստվեր

x = 0,5 * 7,2 / 0,6 = 6

Պատ ՝ 6 մ

Ինչպե՞ս է մահացել Չարենցը

Ինչպե՞ս է մահացել Չարենցը

Եղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի և մահվան: Նրա ընտաբիքի անդամները ծանր վիճակում էին հայտնվել և Չարենցը ստիպված էր վաճառել իր գրասեղանը, գրքերը և լիքը այլ իրեր: Ամենամեծ ցավը հենց այդ գրասեղանի վաճառքն էր, որի վրա ամեն օր Չարենցը գրում էր այն գործերը, որոնք պիտի դառնային հայ գրականության նշանավոր էջերը: Այդ ծանր օրերին նրա կողքին է եղել Ավետիք Իսահակյանը: Ցավերի պատճառով Չարենցը ստիպված է եղել դեղեր ընդունել: Երբ նրա դեղերը վերջացել են նրա կինը՝ Իզաբելլան իսահակյանին խնդրել է, որ այդ դեղերից հայթհայթի: Ըստ որոշ վկայությունների, որքան էլ զարմանալի թվա, այդ դեղ կոչվածը մորֆի է եղել: 1937թ.-ի հուլիսի 26-ին Չարենցին հանում են տնային կալանքից ու տանում բանտ: Նա մեղադրվում էր խորհրդային իշխանության դեմ պայքար մղելու համար: Հենց այդ թվականի նոյեմբերի 27-ին տեղեկացվում է, որ Չարենցը բանտում մահացել է, բայց մեկ ամիս առաջ նա Իսահակյանին նամակ է գրաց լինում, որ նա հոգով պայծառ է ու առույգ: Ապա տարիներ հետո բացահայտվում է, որ Չարենցին սպանել են: Շատերը համոզված են, որ Չարենցի դեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը բանաստեղծ Գևորգ Աբովն է եղել: Նա Չարենցի մասին ասում էր. «Ընկերներ, մեզ բոլորիս համար պարզ է, որ Չարենցն ունեցել է նացիոնալիստական ռեակցիոն տրամադրություն, դա դաշնակցական կոնցեպցիա է»:

Ուռուցքներ

Ուռուցքներ, նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

Տարբեր ուռուցքների զարգացման հարցում կարող են գերակշռել առանձին պատճառական գործոններ։ Այսպես, մաշկի քաղցկեղի առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, թոքերի և ըմպանի քաղցկեղին՝ ուռուցքածին նյութերը, աղտոտված մթնոլորտային օդի մշտական շնչումը, միզապարկի քաղցկեղին՝ ուռուցքածին ցիկլիկ ամինները, իսկ այլ դեպքերում՝ օրգանիզմի ներքին ուռուցքածին գործոնները՝ տրիպաոֆանի կամ թիրոզինի ածանցյալները։ Ուռուցքածին նյութերի ազդեցությանը կարող են նպաստել նյութափոխանակության, ինչպես նաև ֆերմենտային համակարգի խանգարումները, միզակապությունը ևն։ Արգանդի, կրծքագեղձի, շականակագեղձի, վահանագեղձի, հիպոֆիզի և մակերիկամի ուռուցքի առաջացման համար մեծ է հորմոնային տեղաշարժերի դերը։ Ուռուցքածին գործոններն ազդում են բջիջների այն մակրոմոլեկուլների վրա, որոնցով պայմանավորված է սպիտակուցի կենսասինթեզը, հետևապես բջիջների աճը, տեսակավորումը, բազմացումը և վարքագիծը։

Ուռուցքային բջիջներն իրենց կաոուցվածքով, տեղակայմամբ և փոխհարաբերակցությամբ զգալիորեն տարբերվում են մայր հյուսվածքի բջիջներից։ Ուռուցքների աճը և բազմացումը պայմանավորված է նրանց բջիջների ակտիվ կիսմամբ։ Փորձառական ճանապարհով լիովին հնարավոր է ուռուցքային բջիջները տեղափոխել մի օրգանիզմից մյուսը և ստանալ նոր ուռուցք, ինչպես նաև մեկուսացնել այդ բջիջները, աճեցնել և երկար ժամանակ պահպանել որպես բջջային կուլտուրա։ Ուռուցքի աճին զուգընթաց ուռուցքային բջիջներից գոյացած նոր բջիջները կարող են ձեռք բերել նոր հատկանիշներ և տարբերվել ուռուցքային մայր բջիջներից։

Հավաքներ

Այժմյան՝ Հայաստանում տիրող իրավիճակից ելնելով, ուսումնասիրեցինք հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը՝ կետ առ կետ:

Հավաքի հասկացությունը.

Նախ հասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում հավաքը: Հավաքը՝ դա, երկու կամ ավելի անձից կազմված խումբ է, որի նպատակն է ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելը կամ արտահայտելը: Հավաքը հանրային է և դրան կարող է մասնակցել ցանկացած ոք: Հավաքները իրականացվում են տարբեր միջոցներով, օրինակ՝ մի տեղում հավաքվել կամ մի տեղից մյուսը տեղաշարժվել, որն էլ անվանում ենք երթ: Հավաքի վայրը պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է:

Համաչափության և այլ հիմնարար սկզբունքները.
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը.

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չեն կիրառվում տվյալ հավաքի ժամանակ:

Արգելվում է հավաքներ կազմակերպել հետևյալ նպատակներով. սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու։

Հավաքներին մասնակցելու իրավունքը.

Հավաքի մասնակից է այն անձը, ով տվյալ պահին գտնվում է հավաքի վայրում՝ դրան մասնակցելու նպատակով: Հավաքին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մարդ՝ ՀՀ-ի քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Ոչ ոք չունի իրավունք որևէ մեկին ստիպել մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնող կամ աշխատանքային պարտականությունները կատարելող անձիք, սակայն, եթե նրանք գտնվում են աշխատանքային ժամից դուրս, կարող են մասնակցել հավաքին:

Հավաքի կազմակերպիչը

Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ:Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է զսպվածություն ցուցաբերեն։

Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։