Կոմիտասյան օրեր

Առաջին ֆիլմ. ֆիլմը դիտելուց հետո բլոգներում պատմել, թե ինչ բացահայտումներ արեցիք Կոմիտասից:

Կարծում եմ Արթուր Շահնազարյանը համեմատում է հին ժամանակվա մշակույթը և մեր ժամանակների մշակույթը։ Շատ բան է ասվում ու ուսուցանում: Արթուր Շահնազարյանը պատմում էր նրա մասին, թե ինչպես այդքան որբ երեխաների միջից ընտրեցին հենց Կոմիտասին, որպեսզի նա գնա Էջմիածին, այնտեղ իմացան, որ Կոմիտասը միայն թուրքերեն գիտի, նրանք նրան ասեցին, որ նա այստեղ ոչինչ չունի  անելու, բայց երբ նա սկսեց երգել նրանց աչքերից արցունքեր եկան և Կոմիտասին ուղարկեցին  սովորել հայերեն: Կոմիտասը միակ հայ երգիչն էր, ով տարբերում էր, որն էր մերը, որը շատ դժվար է ոչ մի կոմպոզիտոր չէր կարողանում հասկանալ և դրա պատճառով կոչվում էր, որ հայերը երգ չունեն: Ինձ շատ դուր եկավ ֆիլմը, ես լիքը բացահայտումներ արեցի Կոմիտասից:

Կոմիտասի հոդվածները

Հոդված երկրորդ. քննարկել հոդվածի նյութը, մեկնաբանել՝ ելնելով սեփական փորձից:

Ես այդքան էլ համամիտ չեմ այս հոդվածի հետ։ Իմ կարծիքվ անպայման պետք է սիրես քո ազգային պարերը, բայց պարտավոր չես պարել, միայն սիրելն էլ է բավարար։  Այս հոդվածում գրված ամեն ինչը ես կապում եմ մեր դպրոցի հետ։ Ես նաև համամիտ եմ այն մտքի հետ, որ պարը պետք է որպես դաս մտցնել բոլոր դպրոցներում։ Պարը մեծ դեր ունի մարդու կյանքում։ Կարծում եմ, որ մարդը պարելով արտահայտում է իր զգացմունքները։ 

Կոմիտասի հոդվածները

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…

 

Այս հոդվածը ինձ շատ դուր եկավ։ Հոդվածը շատ բաներ է սովորոեցնում երեխներին։ Ամենից շատ ինձ դուր եկավ այս հատվածը՝ Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Այս հատվածը սովորեցնում է, որ պետք է միայն լավը սովորել։ Հոդվածը շատ իմաստներ ունի և ամեն մի տողը մի բան է սովորեցնում։

Ֆրանսիա

1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար աշխարհագրական դիրք։ Ունի հարմար հարևանային դիրք, որովետև բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են։ Ֆրանսիայի ծովային սահմաններն երկու անգամ ավելի երկար են, քան ցամաքայինը։ Այն սահմանակցում է Ատլանտյան օվկիանոսի և նրա մեջ մտնող Միջերկրական ծովի հետ, ինչը նրան հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։

2․ Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները

Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալներն են՝ հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, բարենպաստ կլիմայական պայմանները, մակերևույթի հարթ բնույթը և բնական ռեսուրսների (հողային, ջրային, մետաղային) առկայությունը։

3․ Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: 

ֆ

Խնամում ենք մեր դպրոցը

This slideshow requires JavaScript.

Շաբաթական երկու անգամ մենք ունենում ենք տեխնոլոգիա։ Տեխնոլոգիայի ժամանակ մենք խնամում ենք մեր դպրոցը։ Ծաղիկներ ենք տնկում։ Ջրում ենք ծառերը և ծաղիկները։ Այսօր տեխնոլոգիայի դասին դպրոցի տարածքը, թափված տերևները և անպետք խոտերը մաքրում էինք հատուկ գործիքներով։ Գլխավոր մուտքի տարածքը շատ գեղեցիկ և խնամված տեսք ունի։

 

Իմ ընկերուհի Նազենիի մասին պարսկերենով

نازنی یک هفته مریض است
نازنی مریض است
نازنی انار دوست دارد
نازنی رنگی آبی دوست داردی
نازنی امروز می‌ خواهد باستانی بخورد ا
نازنی سرما خورده است
نازنی با سینی آمد
در سینی میوه هست
سیب و آناناس و موز ن

Նազենին հիվանդ է։

Նազենին արդեն մեկ շաբաթ է հիվանդ է։

Նազենին սիրում է կապույտ գույնը։

Նազենին նուռ է սիրում։

Նազենին մրսել է։

Նազենին այսօր ուզում է պաղպաղակ ուտել։

Նազենին սկուտեղով եկավ։

Սկուտեղի մեջ մրգեր կան։

Սկուտեղի մեջ կա խնձոր, արքայախնձոր և բանան։

«Համբերանքի չիբուխը»

Պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Ամենից շատ ինձ դուր եկավ Օհան Ամու կերպարը, նա շատ վճռական, խիզախ, սկզբունքային և հայրենասեր մարդ էր։ Իմ կարծիքով պատմվածքի գլխավոր ասելիքը այն էր, որ ինչ էլ լինի երբեք պետք չէ սկզբունքները ընտանիքից վեր դասել։ Պատմվածքը շատ բաներ է սովորեցնում ընթերցողին, ամենակարևորը միշտ պետք է խիզախ լինես և ոչ մեկից չվախենալ։

Սեպտեմբերի 16-22, առաջադրանք 8-րդ դասարան

Տանը

Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

  1. հեղաշրջում-ինչ-որ բանի կտրուկ փոփոխություն
  2. ջրանիվ-ջրով պտտվող անտաիվ, որն արտադրում է էներգիա
  3. մանուֆակտուրա- խոշոր արտադրական ձեռնարկություն
  4. կապիտալ- հարստություն, որը ձեռներեցը, ներդնելով արտադրության մեջ, նոր շահույթ է ստանում

Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

ՆերկայացրուՙՙՆշանավոր գյուտերն ու հայտագործությունները ՙՙ17-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը

  1. Կռուցվեցին առաջին գործարանները
  2. 1784թ-ին ստեղծվեց առաջին շոգեմեքենան
  3. 1807թ. Ռ. Ֆուլտոնը ԱՄՆ–ում ստեղծեց առաջին շոգե նավը
  4. 1814 թ. անգլիացի ճարտարագետ Ջ. Ստեֆենսոնի գլխավորությամբ
    ստեղծվեց առաջին շոգեքարշը,
  5. իսկ 1823 թ.՝ առաջին երկաթուղին
  6. ստեղծվեց ջրանիվը

ՙՙՄի գյուտի պատմությունՙՙ, ներկայացրու որևիցե մի գյուտ կամ հայտնագործություն, այդ գյուտի դերը այժմյան աշխարհում։

Նախկինում եվրոպայում շատ ցեխոտ ու կեղտոտ էին ճանապարհները եղել։ Ու մարդկանց տհաճ էր քայլել այդ աղբի միջով՝ հատկապես այդ ժամանակվա փայտե կոշիկներով, որոնք ավելի շատ թատրոնի համար էին նախատեսված։ XIV դարում մարդիկ մտածեցին, որ կոշիկի տակ կարելի է ինչ-որ բանից պատրաստված մասինկ դնել, որպեսզի այն ավելի բարձր լինի։010 XVI արդեն  պատրաստում էին երկաթից երկար մասնիկներ, որոնք ամրացնում էին կոշիկի վրա։ Այդ կոշիկների վրա շատ անհարմար ու դժվար էր քայլելը, քանի որ դեռ աջի ու ձախի տարբերություն չէին դնում, նաև դեռ չէին մտածել կոշիկի լեզվակի մասին։ Սկզբում բարձրակրունկների վրա քայլում էին միայն տղամարդիկ, որպեսզի փողոցում քայլելիս ոտքերը չկեղտոտեն։ Իսկ արդեն XVII դարում նոր սկսեցին կանայք ևս հագնել։ Նրանք մտածում էին, որ բարձրակրունկների վրա կինոջ մեջքը ավելի ուղիղ  էր երևում, իսկ կեցվածքը՝ գեղեցիկ ու հստակ։ Չնայած, որ դժվար էր լինում քայելել երբեմն քսան սանտիմետրի հասնող բարձրակրունկների վրա այնուամենայնիվ բարձրակրունկները մտցրին մոդայի աշխարհ։ Հետո արդեն դրանք ներկում էին կանաչ, կարմիր կամ կապույտ գույներով,իսկ ձմռանը՝ սև ու կարմիր։ Հիմա արդեն բարձրակրունկները շատ մեծ տեղ են գրավում և մինչ այսօր դրանք ավելի ու ավելի նոր տեսքով են մեզ ներկայացնում։

«Գիրք ծաղկանց»

Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

  • Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները Զվարթի գրքում:

Զվարթի գրքում ամեն տեսակի ծաղիկ խորհրդանշում է մի բան, մարդ, լավ և վատ հիշողություններ տարբեր տեսակի բաներ, որոնք տեղ ունեն Զվարթի կյանքում։

  • Թվարկիր, թե ըստ պատմվածքի, գիրքը ի՞նչ դեր կարող է կատարել մարդու կյանքում: Ո՞րի հետ ես դու համաձայն.ինչու՞:

Ամենամեծ դերը, որ կարող է այս գիրքը կատարել մարդու կյանքում, դա վառ երեվակայություն ձեռք բերելն է։ Գիրքը շատ բաներ է սովորեցնում, ամեն տողը մի բան նշանակում է։

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Ես կարծում եմ, որ այս գրքի վերնագիրը նկարագրում է գլխավոր հերոսի՜ Զվարթի կյանքը։ Զվարթի կյանքում ամեն ինչ ծաղկած էր։