Տաթևի վանք

Տաթևի վանք, սուրբ Եվստաթեոս առաքյալի ուխտ, միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետությունում։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Ավանդության համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալիաշակերտ Եվստաթեոսի անունով։

Ըստ Ստեփանոս Օրբելյանի, ով հեղինակել է «Սիսական նահանգի պատմություն» աշխատությունը, Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ 8-րդ դարի վերջին եղել էՍյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Այստեղ են բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքով արծաթե հսկա (մարդաչափ) «Բաբկենյան խաչը» (պատրաստել էր Բաբիկ իշխանի որդի Վասակը), Բյուզանդիայից՝ «Աստվածամուխ սուրբ Նշանը», սուրբ Հովհաննեսի, սուրբ Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների, սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի, սուրբ Հռիփսիմեիմասունքները, Աստվածածնի մազերը։

 

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում

Ամեն ճանապարհ ունի սկիզբ և վերջ և բոլոր ճանապարհները ինչ-որ տեղ են տանում, բայց կար մի ճանապարհ, որ ոչ մի տեղ չէր տանում։ Մի օր մի փոքրիկ տղա որոշեց գնալ այդ ճանապարհով և գնաց-գնաց ոչ մի տեղ չհասավ, նա որոշեց ետ դառնալ, ինչքան գնաց-գնաց այնտեղ չհասավ, որտեղից որ եկել էր։ Տղան շատ տխրեց ու հուսահատվեց, այդ պահին մի աղջիկ մոտեցավ նրան և ասաց մի հուսահատվիր իրականում մենք մի մեծ լաբիրինթում ենք, ես այդ լաբիրինթոսի քարտեզը ունեմ, կարող էենք իրար հետ գնալ և գտնել ճանապարհը։ Տղան և աղջիկը ընկերանում են և երբ ետ են վերադառնում պատմում են բոլորին, որ դա մի լաբիրինթոս է, ու ոչ ոք չի գնում այդ ճանապարհով, բոլորը համերաշխ ապրում են, իսկ աղջիկն ու տղան չեն մոռանում այդ օրերը։

Ժպտացող գլխարկը

Կար-չկար մի փոքրիկ ժպտերեսիկ գլխարկ կար։ Ժպիտը դեմքին փոքրիկ Գլխարկը դիմեց ծնողներին.

-Եկեք գնանք ընտանեկան զբոսանքի։

Ընտանիքի անդամները որոշեցին փոքրիկի ուզածով անել և գնացին զբոսնելու։ Փոքրիկը շատ ուրախացավ։ Նա սիրում էր զբոսնել, մաքուր օդ շնչել։ Որոշեցին նաև ձուկ բռնել։ Վերցրեցին իրենց հետ ձուկ որսալու համար նախատեսված կարթ։ Հասան մի փոքրիկ լճակի, որտեղ շատ ձկներ էին լողում։ Նստեցին քարերի վրա։ Սկսեցին որսը։ Որսացին 16 ձուկ։ Իրենց հետ տարան տուն։ Սեղան գցեցին։ Իսկ հետո եկավ գիշերը։ Ժպտերես փոքրիկի օրը անցավ շատ հետաքրքիր, ընտանիքի անդամներինը նույնպես։ Ասքանը փոքրիկ ժպտերեսիկ  գլխարկի օրվա մասին։

«Զարմանալի աշուն»

Զարմանալի գեղեցկություն ունի այս աշունը։ Այս աշունը մյուս աշուններից շատ է տարբերվում, դեռ նոյեմբեր ամիսն է ինչ ձյուն է գալիս, բայց կան օրեր, որ անցկացնում ենք պայծառ արևի ջերմ շողերի տակ։Շատ հաճելի է աշնանը դուրս գալ և զբոսնել, մաքուր օդ շնչել։ Աշնանը տերևները հագնում են իրենց գույնզգույն հագուստը։ Աշունը շատ զարմանալի եղանակ է, կարծես հեքիաթում լինես։ Ամեն եղանակին տեղափոխվում ես մեկ ուրիշ աշխարհ։ Ահա զարմանալի գեղեցկություն ունեցող աշունը։

իմ այսօրը

Իմ օրը շատ հետաքրքիր անցավ։ Այսօր սովորականի նման մենք եկան դպրոց։ Սկսեցինք առավորտյան պարապունքը, դաս արեցինք և սկսեց երկարօրյան, երկարացված օրվա ընթացքում մենք կատարեցինք մեր տնային առաջադրանքները և իջանք բակ, բակում հետաքրքիր խաղեր խաղացինք, ու երբ եկավ տուն վերադառնալու ժամանակը, ես շատ տխրեցի:

Անտեսանելի Տոնինոյի արկածները-վերլուծություն

Անտեսանելի Տոնինոյի արկածները հեքիաթ-վիպակը զվարճալի էր և հետաքրքիր։ Այն սովորեցնում ու հասկացնում էր, որ անտեսանելի դառնալը վատ և տխուր բան է։ Եթե մարդ լինի անտեսանելի, ապա նաև կլինի միայնակ, չի կարողանա շփվել ոչ ոքի հետ։ Հետևաբար կլինի միայնակ և անուժ, չէ՞ որ միայնակ մարդը անուժ է։ Այս վիպակի ինձ դուր եկած կերպարը Տոնինոյի կերպարն էր, Տոնինոյի կերպարը և՛  տխուր է, և՛ ուրախ, իսկ վիպակը կարդալիս, ես այն պատկերում եմ իմ մտքում և փորձում մտածել, թե ինչ կանեի, երբ լինեի Տոնինոյի տեղը։