Գործնական աշխատանք

Խմելու սոդայի լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի որոշումը.
Նատրիումի հիդրոկարբոնատի ՝ NaHCO³, ջրային լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի խտության որոշումը։
Կշռեցինք 5 գրամ սոդա, չափիչ գլանով չափեցինք 100 մլ ջուր, այնուհետև ջուրը լցրեցինք կոլբայի մեջ և պատրաստեցինք լուծույթը։

1. Որոշենք լուծված նյութի սոդայի զանգվածային բաժինը լուծույթում։
Օմեգա (NaHCO³) = ?%
Օմեգա (NaHCO³) = m (NaHCO³) / m (լուծույթ) * 100%
m (լուծույթը) = m (NaHCO³) + m (H²O)
Ռո S⁴c = (H²O) = 1 գ/մլ (գ/ս³), հետևաբար
m (H²O) = 100 գ
5 գ / 5 գ + 100 գ * 100 % = 500 / 105 = 4,76%

Որոշել լուծված նյութի մոլային բաժինը լուծույթում։
X (NaHCO³) = n (NaHCO³) / n (NaHCO³) + n (H²O)
n = m / M
M – թվապես հավասար է Mr
Mr (NaHCO³) = 84
Mr (H²O) = 2*1 + 16 = 18
n (NaHCO³) = 5 գ / 84 գ/մոլ = 0,05 մոլ
n (H²O) = 100 գ / 18 գ/մոլ = 5,56 մոլ

X = 0,05 մոլ / 0,05 մոլ + 5,56 մոլ * 100 = 5 / 5,6 = 0,9%

Խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի (NaHCO3)- ի 10%-անոց 200գ ջրային լուծույթ պատրաստելու համար քանի՞ գրամ սոդա և ջուր պետք է վերցնել…

100 գրամ – 10 գրամ

200 գրամ – X գրամ

X գրամը = 200 * 10 / 100 = 20 գ (սոդա)

200 – 20 = 180 գ (ջուր)

Թումանյանական օրեր. 1

Գրականություն-«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

1․ Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ):

Այս բալլադը թահավորի և նրա աղջկա մասին էր։ Եկավ ժամանակը, որ պետք է աղջիկը ամուսնանար։ Թագավորը դեսպաններ ուղարկեց ամեն ամրոց, ամեն արքունիք, ու ասավ թե ով է այդ քաջը, ով արժանի է իր դստերը թող զենք ու զրահը վերցնի ու գա։ Տարբեր երկրներից գալիս են հազարավոր տղաներ, բայց աղջիկը չի ցանկանում, որ նրա սրտին կռվով հասնեն և նա բոլորին ասում է, որ գնան ու իր համար անշեջ հուր բերեն։ Ով կբերեր անշեջ հուրը նրա հետ էլ կամուսնանար Փարվանան։ Անցնում են տարիներ, աղջիկը ամեն օր ճամփին նայելով սպասում է, թե երբ է գալու այդ մեկը, ով իր հետ կբերեր անշեջ հուր, բայց քանի գնում էր ոչ ոք էդպես էլ չէր գալիս ու աղջիկը ողջ կյանքը սպասեց ճանապարհին նայելով։

Փորձիր պարզել՝  ինչ է բալլադը:

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

2. Կարդալ Թմկաբերդի առումը, արձակ շարադրել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ):

Նադիր շահը ցանկանում էր տիրանալ Թմկաբերդին, բայց պարտվում էր քաջ Թաթուլին։ Քաջ Թաթուլը ուներ շատ գեղեցիկ կին։ Անցավ ինչ-որ ժամանակ և Շահը որոշեց, որ պետք է տիրանա համ Թմկաբերդին համ էլ Թաթուլի կնոջը: Թաթուլը մարդ ուղարկեց, որ իրեն գովեն: Տիրուհին գայթակղվեց և հարձակման ժամանակ բոլորին խմեցնելով, թշնամուն ներս թողեց: Նա պատասխանեց ամուսնու մասին հարցին ու ասաց, որ նա քաջ էր ու գեղեցիկ:

Փորձիր պարզել՝  ինչ է պոեմը:

Պոեմը չափածո մեծածավալ ստեղծագործություն է, որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։

3. Թումանյանը բազմաժանր ստեղծագործող է: Բացի վերը թվարկածից, էլ ինչ ժանրերով է Թումանյանը ստեղծագործել: Կարդա, բեր օրինակներ:

Թումանյանը հիմնականում ստեղծագործում էր՝ պոեմ,հեքիաթ, բալլադ և բանաստեղծական ժանրերով:

4․ Նայիր «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած  «Հավերժի ճամփորդը» փաստավավերագրական ֆիմը։

Ջուր

Ջուրն ամենատարածված ու ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակում և կենդանի նյութի էվոլյուցիայի հիմքը տիեզերքում։ Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը։

Երկրի վրա ջուրը գոյություն ունի ոչ միայն օվկիանոսներում ու ծովերում։ Այն գոյություն ունի տարբեր ձևերով՝ գետերն ու լճերը, ճահիճները,  ամպերն ու մառախուղը, անձրևը, ձյունը և այլն։ Երկիր մոլորակի ջրի պաշարների հիմնական մասն ամբարված է սառցի տեսքով` սառցաշերտերում և սառցալեռներում։ Պինդ ջրով (ձյուն, սառույց) ծածկված է ցամաքի 20%-ը։ Համաշխարհային օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և ստորերկրյա ջուրն առաջացնում է Երկիր մոլորակի միասնական ջրային թաղանթը՝ ջրոլորտը։

Ջրոլորտի երեք հիմնական բաղադրիչներն են` Համաշխարհային օվկիանոսը,  մթնոլորտային ջուրը և ցամաքային ջրերը։

Ջրի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություններն սկսվել են դեռևս դրա քիմիական բաղադրության հաստատումից առաջ։ Այսպես, 1612 թ. իտալացի գիտնական Գ. Գալիլեյն ուշադրություն է դարձրել սառույցի փոքր խտության վրա հեղուկ ջրի համեմատ՝ որպես ջրի մակերեսին սառույցի լողալու պատճառ։ Հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ  պարզագույն քիմիական բանաձևի հետևում թաքնված է մի նյութ, որն օժտված է յուրահատուկ կառուցվածքով և ոչ պակաս յուրահատուկ հատկություններով։

Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:

Ջուրն օժտված է բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։ 

Ջրի ֆիզիկական հատկությունները

Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է: Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում: Ջուրն ուննի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում: Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը: Ջրի բոլոր այս անոմալ հատկությունները պայմանավորված են ջրի մոլեկուլների միջև առկա ջրածնային կապերով:

Ջրի քիմիական հատկությունները

Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000°C տաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում: Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է ՝ առաջացնելով ջրածին և թթվածին: Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով քայքայելիս ՝ 2H2O -> t°2H2 + O2: Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների ՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման: Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ: Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ: Բարձր ջերմաստիճանում ջուրը փոխազդում է պակաս ակտիվ մետաղների հետ: Ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդների հետ՝ առաջացնելով ալկալիներ։

Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10-9)

1. Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)
H2Օ⇌H++ OH կամ HՕH + HOH⇌H3Օ+ OH
2. Փոխազդում է մետաղների հետ.
ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում) ՝
2Na+2H2O = 2NaOH+H2
Ca+2H2O = Ca(OH)2+H2
պակաս ակտիվ (ցինկ,երկաթ) `
Zn+H2O = ZnO+H2
3Fe+4H2O = Fe3O4+4H2
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։
3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
K2O+H2O = 2KOH
BaO+H2O = Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ
SO3+H2O=H2SO4
P2O5+3H2O=2H3PO4
5. Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.
6. Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.
C+H2O=CO+H2 (ջրագազ)

Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են ` գույնը, համը, հոտը։ Ջուրը դառնահամ են դարձնում Ca և Mg աղերը, քաղցրահամ են դարձնում K և Na աղերը։ Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս (չի կարելի խմել այն ջուրը, որից քլորի հոտ է գալիս), 100 մանրէից ավելի չպետք է պարունակի և պետք է լինի քաղցրահամ։

Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետացներից ` նատրիումի հետ
Ջուրը քայքայում են ալկալիական մետաղները՝ Li, Na, K, Rb, Cs եւ քայքայում են հողալկալիական մետաղները՝ Ca, Sr, Ba։

m (NaHCo3) = 8,4գ
m (H2O) = 100գ
Cm (NaHCO3) = n (NaHCO3) / V (լուծույթ) = 0,1մոլ/0,1լ = 1մոլ/լ

Ջրային օբյեկտների աղտոտման գլխավոր աղբյուրը արտադրական հոսքաջրերն են, որոնք թափվում են գետերը, լճերն ու ջրամբարները: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիական միացություններով և տաք հոսքաջրերով:

Նավթը և նավթամթերքը ջրի մեջ բնական վիճակում իսպառ բացակայում են: Այդ պատճառով էլ դրանց նույնիսկ չնչին քանակության հայտնվելն արդեն նշանակում է ջրի աղտոտում: Առաջին հերթին վատանում են հատկապես ձկնկիթի և ձկների զարգացման պայմանները, դանդաղում է կերային ռեսուրսների վերարտադրությունը, ընկնում է ձկների սննդարար արժեքը: Որսված ձկները հաճախ լինում են թունավոր, ոչ պիտանի սննդի օգտագործման համար: Մեծապես տուժում են ձկնային տնտեսությունը և ձկնորսությունը:

Կենդանի մարդու օրգանիզմում 70% ջուր է. ըստ դրա, որոշենք ջրի զանգվածի պարունակությունը իմ օրգանիզմում

40 (իմ քաշը) * 70 / 100 = 28

ՀՀ տնտեսություն․ տուրիզմ

1․ Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Տվյալ ճյուղի զարգացման նախադրյալներից են՝ աշխարհագրական դիրքը, կլիման, ռեսուրսները, արտաքին տնտեսական հարաբերությունները, ռելեֆը և այլն։ Զբոսաշրջիկների համար բավականին հետաքրքիր և գրավիչ են ոչ միայն Հայաստանի տարբեր տեսարժան վայրերի դասական ուղևորությունները, այլև արշավային զբոսաշրջության գրեթե բոլոր տեսակները, այդ թվում՝ քայլարշավ, լեռնագնացություն, քարանձավախուզություն և այլն:

2․ Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

Զբոսաշրջությունը Հայաստանում երկրի տնտեսության ճյուղերից մեկն է։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 2013 թվականից հատել է 1 միլիոնի սահմանագիծը։ 2016 թվականի ընթացքում, չնայած ներքին ու արտաքին լուրջ խնդիրներին, Հայաստանում զբոսաշրջությունը ոչ միայն չնվազեց, այլև նախորդ տարվա համեմատ ավելացավ մոտ 6 %-ով՝ հասնելով 1,26 միլիոնի։ ԽՍՀՄ գոյության տարիներին (1922-1991) Խորհրդային Հայաստան են այցելում միութենական մյուս հանրապետությունների հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնականում հանգստի կազմակերպման կամ աշխատանքային նպատակներով։ Զբոսաշրջիկների համար Երևանում և շրջաններում կառուցվում են հյուրանոցային համալիրներ, որոնք մեծ համբավ էին վայելում այցելուների մոտ։  1980-ական թվականներին Երևանում կառուցվում են նոր հյուրանոցներ՝ «Երիտասարդական պալատը», «Դվինը», «Շիրակը» և այլն։ Ամառային հանգստի կազմակերպման նշանավոր կենտրոններ են դառնում Դիլիջանը, Ծաղկաձորը, Սևանը, Արզնին, Վանաձորը (նախկին Կիրովական), Ջերմուկը և այլն։ 1990-ական թվականներին զբոսաշրջությունը Հայաստանում անկում է ապրում՝ կապված աղետալի երկրաշարժի, Արցախյան ազատամարտի ու տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Փակվում է Հայաստանի երկաթուղին. այն գործում է միայն հարևան Վրաստանի հետ, անխափան շարունակում է գործել միայն «Զվարթնոց» օդանավակայանը, իսկ «Էրեբունին» վերածվում է ռազմական օդանավակայանի։ Փակվում են Հայաստանի սահմանները արևելյան ու արևմտյան հարևաններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ 2000-ական թվականներից Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար նոր էջ է բացվում։ Եթե մինչ այդ երկիր էին գալիս գերազանցապես ԽՍՀՄ քաղաքացիներ, մասնավորապես՝ ռուսներ, վրացիներ ու հայեր, ապա նորանկախ Հայաստանը և ազատագրված Արցախը տեսնելու համար տարեցտարի Երևան են այցելում հազարավոր սփյուռքահայեր՝ Ռուսաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Լիբանանից, Ֆրանսիայից և այլ հայաշատ երկրներից։ Հայաստան են այցելում նաև եվրոպացի ու ամերիկացի զբոսաշրջիկներ։ Նրանց մի մասը ժամանում էր տարածաշրջան՝ եռակի այցելության նպատակով՝ լինելով ինչպես Հայաստանում, այնպես էլ հարևան Ադրբեջանում ու Վրաստանում։ Այդուհանդերձ, Հայաստանում զբոսաշրջիկների թիվը առավելագույնն է լինում. դա պայմանավորված էր սփյուռքահայերի հետ։ 2011 թվականի տվյալներով Հայաստանում կար 128 հյուրանոց, 102 ճամբար, 31 հանգստյան տուն, 19 տուրիստական բազա՝ ընդհանուր առմամբ նախատեսված մոտ 98500 մարդու համար։

3․ Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Դարերով կատարելագործվելով և նոր ֆունկցիաներ ձեռք բերելով՝ տուրիզմ ոլորտը հասել է մեր օրեր՝ դառնալով ուժեղ և տնտեսության մեջ մեծ դեր ունեցող ոլորտ: 2016թ. տվյալների համաձայն, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1մլն 260 հազար մարդ, ինչն ընդամենը 68 հազարով է ավել 2015թ. զբոսաշրջիկների թվից:

4․ Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

5․ Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Զբոսաշրջությունը զարգացնելու համար հարկավոր է Հայաստանը՝ որպես հարուստ պատմություն, գեղեցիկ բնություն ունեցող երկիր, ավելի ճանաչելի դարձնել աշխարհի համար։ Նաև պետք է ստեղծել այնպիսի ծառայություներ, որոնք հասանելի կլինեն շատերին և հայտնի կդառնան ու այդ ծառայությունների շնորհիվ հետաքրքրություն կմտցվի տարբեր երկրացիների մոտ մեր երկրի զբոսաշրջության վերաբերյալ։ Պետք է առանձնացնել և ցույց տալ այն ամենը, ինչը Հայաստանը դարձնում է հետաքրքիր տուրիզմի համար։

Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ

11

Արական և իգական օրգանիզմների տարբերությունը պայմանավորված է նրանց սեռական քրոմոսոմներով: XX քրոմոսոմ ունեցող օրգանիզմը կլինի իգական սեռի, XY ունեցողը՝ արական:

Ժառանգական հիվանդություններ և զարգացման արատներ

Ժառանգական են այն հիվանդությունները, որոնք ծնողներից փոխանցվում են սերունդներին: Ժառանգական հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած է որոշակի գենի մուտացիան։ Մուտացիայի ենթարկված գենի գործունեության արդյունքում սինթեզվում է փոփոխված կառուցվածքով սպիտակուց (ֆերմենտ), որն էլ հանգեցնում է նյութափոխանակային գործընթացների շղթայի համապատասխան փուլի խանգարումների։ Այդպիսի փոփոխություններն անվանում են «մետաբոլիզմի բնածին խանգարումներ»։ Ներկայումս հայտնի են մարդու ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ։ Դրանց մի մասը որոշվում են այնպիսի գեներով, որոնց գործունեությունը կախված չէ միջավայրի պայմաններից։ Դրանք առավելապես մոնոգենային մենդելյան տիպով ժառանգվող հիվանդություններ են. օրինակ՝ ֆենիլկետոնուրիան (ֆենիլկետոնամիզություն), հեմոֆիլիան (արյան ոչ բնականոն մակարդելիություն) և այլն։

Կան հիվանդություններ, որոնց պայմանավորող գեների ազդեցությունն այս կամ այն չափով կախված է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններից։ Օրինակ՝ պոդագրա (հոդատապ) հիվանդությունը, որը ոչ ճիշտ սնման հետևանք է։ Բազմագործոն ժառանգական հիվանդությունների դեպքում ևս միջավայրի գործոնները որոշակի դեր են խաղում, սակայն կարևոր է նաև դրանց նկատմամբ մարդկանց ունեցած ժառանգական նախատրամադրվածությունը։ Այդպիսի հիվանդությունների շարքին են դասվում ստամոքսի խոցային հիվանդությունը, չարորակ ուռուցքների շատ տեսակներ և այլն։

Էլեկտամագնիսական երևույթներ

Էլեկտամագնիսական երևույթներ

33. Մագնիսական դաշտ էլեկտրամագնիսների հաստատուն մագնիսներ երկրի մագնիսական դաշտը

Տարբերակ 1

Դադարի վիճակում գտնվող լիցքավորված մարմնի շուրջը գոյություն ունի  էլեկտական և մագնիսական դաշտեր

Ուղիղ հոսանքի մագնիսական դաշտում ինչպես դասավորվում խարտվածքը հաղորդիչն ընդգկող փակ կողերով

Մագնիսը որ մետաղին որ մետաղին է ուժեղ ձգում, պողպատ

Երբ մագնիսական սլաքին մոտեցին հաստատուն մագնիսի բևեռնեից մեկը, սլաքի հարավային բևեռը վանվեց: Մագնիսի որ բևեռն էին մոտեցել սլաքին, հարավային

Պողպատը մագնիսը մեջեղից կտում ենք այն բաժանելով երկու կտորների: Կտրվաքների Ա և Բ ծայրերը օժտված կլինեն մագնիսական հատկություններով Բ ծայը կլինի մագնիսի հյուսիսային բևեռը, Իսկ Ա հաավային

Երկու մագնիսների նույնանուն բևեռներին մոտեցվում են գնդասեղներ ինչպես կդասավովեն գնդասեղները եթե նրանց բաց թողնենք, կկախվեն ուղաձիգ

Ինչպես են ուղղված մագնիսական գծերը պայտաձև մագնիսների բևեռնեի միջև, Բ ից Ա

Պատկերված է երկու բևեռների միջև մագնիսական դատի ուժագերի տեսքը: Այդ դաշտը ստեղծվել է նույնանուն թե տարանուն բևեռների միջև, տարանուն

Մագնիսների որ բևեռներն են պատկերված նկար 95-ում Ա հարավային Բ հյուսիսային

Հյուսիսային մագնիսական բևեռը դասավորված է աշխարհագրական հարավային բևեռի մոտ իսկ հարավայինը հյուսիսայինի մոտ

34.

Տարբերակ 1

Նկար 113-ում պատկերված է հեռախոս

Ինչպես են կոչվում հեռախոսի այն մասեր որոնք նկարի վրա նշված են համապատասխան թվերով

Նկար 114-ում պատկերված են հոսանքակիր հաղորդչի վրա մագիկան դաշտի ազդեթությունը ուսումնասիրելու նպատակով կատարվելիք փորձի երեք տարբեր կայանքներ ՝ ա,բ,գ: Դրանցից որով կարելի է փորձը իրականացնել: Բ

Ինչպիսի պայմաններ են անհրաժեշտ հաղորդչում  ինդուկցիոն հոսանք ստանալու համար; Մագնիսը պետք  շարժել այնպես, որպեսզի մագնիսական գծերը հատեն հաղորդալարը, որի ծայրերը միացրած են Ագեգատը որի մեջ միացված են գեներատոր և շոգետուրին կոչվում են տուրբոգեներատոր

1. 2. մեմբրան 2. 1. իրան 3. 4. հաստատուն մագնիս 4. 5. Կոճեր 5. 3. կափարիչ

Քիմիա

Առաջադրանք 1. Որո՞նք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկեք….

Ջրի երեք ագրեգատային վիճակները- ջրի եռալը, ջրի պնդանալը, ջրի տաքացումը բնության մեջ: Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝պինդ, հեղուկ և գազային: Ջուրն օժտված է  բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։ Ջրի անոմալ առանձնահատկություններից են  եռման (+100°C) և պնդացման (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները:

Առաջադրանք 2. Որո՞նք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ ռեակցիաների հավասարումները…

Առաջադրանք 3. Որո՞նք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…

Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են գույնը, համը, հոտը։ Ջուրը դառնահամ են դարձնում Ca և Mgաղերը, քաղցրահամ են դարձնում K և Na աղերը:

Առաջադրանք 4. Ջրի  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղներից` նատրիումի  հետ, գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը….և  հավասարեցրեք  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով….

Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետացներից նատրիումի հետ

Ջուրը քայքայում են ալկալիական մետաղները՝ Li, Na, K, Rb, Cs: Ջուրը քայքայում են հողալկալիական մետաղները՝ Ca, Sr, Ba

Na+2HOH -2NaOH+H2

Առաջադրանք  5.  Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր… 

Խմելու ջուրը պիտի պարունակի 100 մանրէից ոչ ավել։

Չի կարելի խմել այն ջուրը, որից քլորի հոտ է գալիս։

Առաջադրանք   6.  Որո՞նք  են  ջրի    աղտոտման  պատճառները …

Ջրային օբյեկտների աղտոտման գլխավոր աղբյուրը արտադրական հոսքաջրերն են, որոնք թափվում են գետերը, լճերն ու ջրամբարները: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիականմիացություններով և տաք հոսքաջրերով:

Առաջադրանք 7. Խմելու  սոդայի` նատրիումի   հիդրոկարբոնատի  լուծույթի  պատրաստումը  և  կոնցենտրացիայի  որոշումը…

m(NaHCo3)=8,4գ

m(H2O)=100գ

Cm(NaHCO3)= n(NaHCO3)/V(լուծույթ)=0,1մոլ/0,1լ=1մոլ/լ

Առաջադրանք 8. Խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի (NaHCO3)- ի 10%-անոց 200գ ջրային լուծույթ պատրաստելու համար քանի՞ գրամ սոդա և ջուր պետք է վերցնել…

Իրավունք․ Գենդեր

Գենդերը իգականությանը և արականությանը վերաբերող և դրանք տարբերակող բնութագրիչների ամբողջություն:

Կախված համատեքստից՝ այս բնութագրիչները կարող են ներառել կենսաբանական սեռը, առանձնահատկությունները, սեռի հիման վրա առանձացած սոցիալական կառուցվածքներն ու գենդերային ինքնությունը: Շատ մշակույթներում կիրառվում է գենդերի երկբևեռ համակարգը, ինչը ենթադրում է, որ մարդիկ կարող են ունենալ 2 գենդեր՝ աղջիկ/կին կամ տղա/տղամարդ:

Գենդերը կարող է արտահայտվել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունըմ գիտությունն ու առողջապահությունը:

Գենդեր տերմինը առաջին անգամ սեռականության ոլորտում գործածել է հոգեբան Ռոբերտ Ստոլերն իր «Սեռ և գենդեր» անունով աշխատությունում (Ստոլլեր 1968): «Գենդեր» բառի գործածման իմաստը «տղամարդկայնության»և «կանացիության» սոցիոմշակութային իմաստները կենսաբանականից առանձնացնելն էր:

Գենդերը մարդկանց ներքին ընկալումն է և փորձը, հասարակական կառուցվածքը, որտեղ սահմանվում են որոշակի վարքագծեր տղամարդկանց և կանանց անձերի համար` կախված պատմությունից, հասարակություններից, մշակույթներից և դասակարգերից:

Գենդերը պարունակում է ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և մշակութային բաղկացուցիչներ:

Ռոբերտ Աբաջյան․ մեր օրերի հերոսը

-Պապ ջան, ծնունդդ շնորհավոր: Տղեդ գնում ա դիրք պահելու…

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի` ապրիլի 1-ին հոր հետ ունեցած վերջին հեռախոսազրույցն էր. զինվորը շտապեց իր կյանքի գնով հայրենի հողը պահելու:

Ընտրել մեկ անհատ.

Որպես անհատ ես ընտրել եմ Ռոբերտ Աբաջյանին՝ Ապրիլյան պատերազմի հերոսին։

Տեղեկություն գտնել այդ մարդու մասին․

Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին՝ Երևանում։ Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է կանչվել 2014 թվականի երկրորդ զորակոչով՝ Արաբկիրի ԶԿ-ից։ Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամաշտաբ հարձակման են անցնում։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ վեց զինծառայողից բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ մղելով հակառակորդի հարձակումները ու խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակումից հետո թշնամին նահանջում է ու կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատարի մահվանից հետո Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը, ով իդեպ ոտքի վիրավորում էր ստացել։ Ռոբերտը տեսնում է, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Անդրանիկ Զոհրաբյանը նույնպես վիրավորում էր ստացել։ Ցավոք շուտով արյունահոսությունից մահանում է Անդրանիկը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու բազմաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։ Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվում է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։ Աբաջյանը դառնում է թվով 24-րդը, ով արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաև տվյալ տիտղոսի ամենաերիտասարդ կրողը (19 տարեկան)։

Ինչպիսին կլիներ պատմությունը, եթե չիներ այդ մարդը․

Առանց Ռոբերտի ես չեմ պատկերացնում մեր պատմությունը։ Ինչու չէ նաև առանց մյուս զինվորների, ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն մեզ և իրենց հայրենիքի։ Կարծում եմ նա մեծ դեր է ունեցել մեր պատմության մեջ։ Փրկել է զինվորների, մարդկանց կյանքեր իր անձնազոհությամբ։ Քաջ քայլ է չէ՞։ Քիչ մարդիկ կան մեր ժամանակներում, որ նման խիզախ քայլի կդիմեին։ Եթե նա չլիներ միգուցե 10-ից ավել հայեր մահացած լինեին, ճիշտ է այդքան էլ մեծ թիվ չէ, բայց մեր համար յուրաքանչյուր հայ կարևոր է։ Կորող էինք մեծաքանակ դիրքեր կորցնել։ Եթե նա չլիներ շատ մարդիկ էդպես էլ չէին իմանա թե քաջությունը ինչ բան է, ինչպես նաև ես։ ԵՎ այդպես շարունակ կարող եմ անթիվ պատճառներ գրել, թե ինչպիսին կլիներ պատմությունը, եթե նա չլիներ։

Հետաքրքիր տեսանյութեր․

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում

Ռոբերտ Աբաջյան. հերոսապատում

Ռուսերեն․ թարգմանություն

Законы Вселенной просты и изысканны. Каждый получает именно то, что хочет.

Не больше. Но и не меньше…

Не секрет, что далеко не все люди одинаково успешны и счастливы в жизни. Честно говоря, достигать успеха получается лишь у немногих. По статистике, всего пять человек из сотни успешны, и примерно столько же могут назвать себя счастливыми людьми. В чём же причина таких неутешительных цифр? Ответ прост. Успеха достигают только те, кто берёт на себя ответственность за свою собственную жизнь. Те, кто не оставляет её на волю случая, рока и судьбы. Те, кто создаёт успех и счастье своими руками и каждый день. Ну, и конечно, понимает, КАК это можно сделать…

Мы живём в удивительное время. Наука и технологии переживают невиданный расцвет, человеческие знания расширяются за счёт синергии различных форм познания и построения новых моделей Вселенной. И в этом обновлённом мире мы всё больше понимаем, на что способны. От открывающихся возможностей захватывает дух.

Каждый человек может построить жизнь по собственному сценарию. Добавить в неё успеха – ровно столько, сколько желает, ощутить счастье – всегда, когда захочет. И для этого не нужно ничего особенного. Достаточно понимать, какие простые правила работают, и пользоваться ими себе на благо.

Տիեզերքի օրենքերը պարզ և նրբագեղ են։ Բոլորը ստանում են այն, ինչ ուզում են։

Ոչ ավել։ Բայց ոչ էլ պակաս․․․

Գաղտնիք չէ, որ ոչ բոլոր մարդիկ են նույնքան հաջողակ և երջանիկ։  Անկեղծ ասած, հաջողության հասնել ոչ բոլորին է ստացվում։  Ըստ վիճակագրության, հարյուրից ընդհամենը հինգ մարդ է հաջողակ, և մոտավորապես այդքանն էլ կարող են իրենց տալ «երջանիկ մարդ» կոչումը։

Ի՞նչ է այդքան հիասթափեցնող թվերի պատճառը։ Պատասխանը շատ պարզ է։ Հաջողության հասնում են միայն նրանք, ովքեր պատասխանատվություն են վերցնում իրենց սեփական կյանքի համար։ Նրանք, ովքեր չեն թողում այն պատահականության և ճակատագի հույսին։ Նրանք, ովքեր ստեղծում են հաջողություն և երջանկություն իրենց ձեռքերով և ամեն օր։ Եվ, իհարկե, հասկանում է, թե ԻՆՉՊԵՍ է այն պետք անել․․․

Մենք շատ զարմանալի ժամանակներում ենք ապրում։ Գիտություններն ու տեխնոլոգիաները նոր ծագում են ապրում, մարդկային գիտելիքները Տիեզերքի մոդելների նոր ստեղծման հաշիվ զարգանում են։ Եվ այս նոր աշխարհում մենք ավելի լավ ենք հասկանում, թե ինչքան բան ենք կարող անել։ Բացվող հնարավորություններից շնչակտուր ես լինում։

Ամեն մարդ կարող է կյանքն ըստ իր սեփական սցենարի կառուցել։ Ավելացնել դրան այնքան հաջողություն, ինչքան ուզում է, զգալ երջանկություն, երբ որ ցանկանում է։ Եվ դրա համար ոչ մի առանձնահատուկ բան պետք չէ։ Բավարար է հասկանալ, թե որ պարզ կանոններն են աշխատում, և օգտագործել դրանք ինքդ քո օգտին։