Վերլուծություն

Ինձ այս պատմվածքը շատ է դուր եկել: Պատմվածքում կային շատ զվարճալի պահեր: Ինձ դուր եկավ նրանց խմբավորված աշխատանքը: Պատմվածը և՛ զվարճալի էր, և՛ մի քիչ տխուր: Կաին լիքը պահեր, որ նրանք իրենց գլուխնեին գովում: Իմ կարծիքով այս պատմվածքը իրականություն չէր կարող լինել, որովհետև վերջի պահերին չէր կարող նա արջի ճանկերից այդքան հեշտ պրծնել: Պատմվածքը շատ արկածային էր, բայց շատ անհավանական էր: Ինձ դուր չեկավ Շաքար Ամին, որովհետև նա մտածում էր թե աշխարհի ամենալավ որսորդն է:

Անհատական նախահիծ

Անհատական նախագիծ՝ կարդալու եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մի քանիսը: Բեմադրելու եմ ,,Անբան Հուռին,, հեքիաթը պատրաստված պլաստիլինե հերոսներից: Նախագծի ընթացքում պատրաստելու եմ ռադիոնյութեր: Նաև վերլուծելու եմ Թումանյանի հեքիաթները:

Հաղարծինի վանք

aaaaaaaa.pngՀաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին — XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Ճարտարապետություն

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն[1]:

imgres.jpg

Մարտի 18-ին մենք դասարանով ճամփորդեցինք դեպի Մեծամորի թանգարան և Այղր լիճ: Առաջինը գնացինք Մեծամորի թանգարան, այնտեղ կային հնադարյան իրեր, այդ մարդիկ փորել են այդ թանգարանի հատակը և ներքևում պատրաստել հնադարայան իրերի սրահ: Երկրորդ հարկում կային բրոնզե խոհանոցային պարագաներ, զարդեր, որոնք կարողացել էին կրել միայն մեծահարուստները և կար մի մարդու պառկած կմախք ու նա պատված էր կժերով: Ճանապարհին մենք տեսանք բազմաթիվ արագիլների: Հետո գնացինք այգում նախաճաշելու և զբոսնելու: Նաև գնացինք ,, Փալանչո ,, թատրոն ,, Անբան Հուռին,,  հեքիաթ-ներկայացումը դիտելու: Հետո գնացինք Սուրբ Ղազար եկեղեցի, մոմ վառեցինք, աղոթեցինք և վերջապես գնացինք Այղր լիճ, լճի մոտից եղեգներ քաղեցինք, այդ ամենից հետո գնացինք երթուղային ու գնացինք դպրոց: Այս ճամփորդությունը ինձ համար հետաքրքիր էր և հետազոտական: Իհարկե, ընկեր Սոնայի հետ հետաքրքիր է անցնում ճամփորդությունները, բայց ընկեր Սոնայի և ընկեր Բաբկենի հետ էլ ավելի հետաքրքիր է անցնում:

Չարենցյան մտորումներ

Չարենցը շատ մեծահոգի մարդ էր, այդ ամենը երևում է իր գրած բանաստեղծություններից։ Չարենցի բանաստեղծությունները ես շատ եմ սիրում, մենք միշտ կամ բանավոր կամ գրավոր վերլուծում ենք, ամեն մեկը հայտնում է իր Չարենցյան կարծիքը։ Եղիշե Չարենցի ստեղծագործությունները սիրվել և սիրվում են ժողովրդի կողմից և համոզված եմ, որ կշարունակվեն սիրվել, որովհետև ինչքան էլ Չարենց կարդաս, մեկ է, չես հոգնի։ Ովքեր չգիտեն, թե ով է Չարենցը, թող փնտրեն, գտնեն Չարենցի մասին տեղեկություններ, թող կարդան Չարենցյան բանաստեղծությունները։ Մի՞թե նրանց հետաքրքիր չէ, թե ինչու են Չարենց անվանել։

Ճամփորդելու ենք Դիլիջան Անանյանի հետքերով

Untitled.png

Ճանապարհին անցնելու ենք երկու մարզով Կոտայքով և Գեղարքունիքով:Կոտայքի մարզկենտրոնը Հրազդանն է: Երբ անցնում ենք Կոտայքի մարզով ճանապարհին տեսնում ենք վանակատ քարը, որը հրաբխային քար է: Գեղարքունիքի մարզկենտրոնը Գավառն է, տեսնելու ենք Սևանը, Սևանին նաև ասում են Գեղամա ծովակ:

Հայրենագիտություն

Untitled.png

 

Մենք գնալու ենք Այղր լիճ, Սուրբ Ղազար եկեղեցի և Մեծամոր:                                                        Այղր լիճը Հայաստանի Հանրապետության ամենացածրադիր լիճն է, նաև անվանում են Ակնա լիճ։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ զբաղեցնելով 50 հա մակերես։ Ունի 2 մ խորություն, ձագարաձև ուրվագիծ և ստորերկրյա սնում։ Ենթադրվում է, որ Այղր լիճը Արաքսի հին հունի մի հատվածն է։ Լճից սկիզբ է առնում Մեծամոր (Սևաջուր) գետը, որն օգտագործվում է բացառապես ոռոգման նպատակով։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3030 մ, լճի մակերեսը՝ 0.5 կմ²։ Այն օղակացված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։