Առասպել

Եղբայրն ու քույրը խոստում տվեցին աստվածահաճո վանք կառուցել, որպեսզի իրենցից հետո աշխարհին թողնեն անմոռաց հիշատակ: Նրանք ճանապարհորդեցին Հայաստանով, հասան մինչև Գառնիի խորաձորը. նրանց առաջ դեպի լեռները հեքիաթային հիասքանչ տեսարան բացվեց: Որոշում են հենց այստեղ էլ կառուցել տաճարը: Ժամանակը անցնում էր, եղբայրն ու քույրը թափառում էին մի տեղից մյուսը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն ժայռը, որը հարմար կլիներ Աստծո տաճարը կառուցելու համար. կարծես թե ամեն անգամ ինչ¬որ խորհրդավոր մի ձայն շշնջում է. «Ո՛չ, ո՛չ, դա այն ժայռը չէ»… Եվ մի օր քույրն, իր ձեռքերը վեր կարկառելով, խնդրեց Աստծուն օգնել նրանց, որ կարողանան գտնել կառուցման տեղը:

Իսկ առավոտյան, երբ արևը դեռ նոր էր ոսկեզօծել լեռնային գագաթները, եղբայրն ու քույրը բացեցին իրենց աչքերը և լույսի մի վառ ճառագայթ տեսան: Նա ելնում էր մի մեծ ժայռի գագաթից: Նրանք բարձրացան ժայռի վրա ու երիտասարդ դյուցազնը, վերցնելով իր ձեռքը սուրսայր բրիչն ու ծանր կռանը, սկսեց թործել ժայռը, օրեցօր ավելի ու ավելի խորանալով նրա մեջ: Իսկ քույրը իջեցնում էր փորած անցքի մեջ իր երկար հյուսերը, կապելով նրանց ծայրերից զամբյուղը, ու վերև էր բարձրացնում ժայռի կտորտանքները: Անցնում էին օրերն ու շաբաթները, և աստիճանաբար, գիշեր ու ցերեկ չարաչար աշխատելով, նրանք կարողացան այդ շատ ամուր ժայռի մեջ փորելով՝ կերտել մի աննման տաճար: Ու երբ նայեցին տաճարին նորից, մնացին ափուբերան՝ նրա խստակամ ու կատարյալ տեսքը ապշեցուցիչ էր: Պսակված հիասքանչ կատարով, զարդարված զմայլելի փորազարդերով, փորաքանդակներով ու սյունագավիթով, այդ տաճարը դարձավ մարդկային հոգու կատարյալ կերտություն:

Եղբայրն ու քույրը ապրեցին այդ տաճարում մինչև իրենց կյանքի վերջը: Եղբոր ու քրոջ մահից առաջ կատարվեց ևս մի դեպք: Ժամանակին առաքյալներ սուրբ Բարդուղիմեոսը և սուրբ Թադևոսը հանձնել էին սուրբ Էջմիածնի վանքին հռոմեական լեգեոներ Լոնջինի գեղարդը, որով նա խոցել էր խաչված Հիսուս Քրիստոսի մարմինը, որ համոզվի նրա մահացած լինելուն: Թշնամիներից թաքցնելու համար և այդ գեղարդը ապահով տեղ պահելու նպատակով մասունքը տրվեց նորակառույց վանքին: Եվ այստեղից ծագեց վանքի անունը՝ Գեղարդ: Այդ սրբությունը պահպանում է վանքը քամիներից ու փոթորիկներից, կայծակներից ու հրաբուխներից, մարդկային դաժանությունից ու թշնամու ներխուժումներից:

Աշխարհ որտեղ որ ասում են միայն ես բառը:

Մի Աշխարում մենակ (ես) բառն են ասում: տարիներ ամիսներ հետո այդ աշխարհում ավելանում է ևս մեկ բառ,այդ բառը եղավ (ոչ), այդ բառը արդեն բոլորն են ասում և նրանք ավելի ու ավելի բառեր սովորեցին և արդեն իրենք իրար հետ խոսումեն իրար հարցեր եին տալիս և պատասխանում: և այդ Աշխարհը դառավ  տառերի Աշխարհ: