Մյունխաուզենը և առյուծը

Մի օր Մյունխաուզենը գնում է ճանապարհորդության և ընկնում է  մի անտառ: Նա հասկանում է, որ այդ անտառում որսը շատ քիչ է: Ման է գալիս, ման է գալիս և աչքովն է ընկնում մի առյուծ: Հանկարծ նա նկատում է, որ այդ առյուծը գալիս է դեպի իրեն, իսկ նրա ետևում ճահիճ կար, աջ կողքում Կասպից ծովը, որը լի էր կոկորդիլոսներով, իսկ ձախում՝ անդունդ,  նա որոշում է իր ուժերով հաղթել սոված առյուծին: Երբ առյուծը մոտենում է նրան,  նա կռանում է, իսկ առյուծը ընկնում է ճահիճը և այդպես էլ նա որս չի գտնում: Մյունհաուզենը բոլորին պատմում է իր և առյուծի հանդիպման մասին:

Եղևնին-վերլուծություն

Ինձ այս պատմվածքը շատ դուր եկավ։ Ես այս պատմվածքից հասկացա, որ ուրիշների կյանքը չի կարելի խլել և քեզ ուրախություն պարգևել։ Այս հեքիաթը ուսուցողական էր, մի քիչ էլ տխուր։ Շատ գեղեցիկ է, երբ նայում ես դուրս ու տեսնում, որ եղևնիների վրա ձյուն է նստել։ Աննկարագրելի տպավորություններ։ Իմ կարծիքով այս պատմությունը պետք է բոլորը կարդան, որովհետև այն շատ լավ խրատ կարող է հանդիսանալ նրանց համար, ովքեր ուրիշի կյանքը օգտագործում են իրենց ուրախության համար։

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

Դեկտեմբերի իննին մենք գնացինք պատմության թանգարան: Այնտեղ մրցեցինք Էրեբունի և  Երևան խմբերով ու հաղթեց Էրեբունի Երևանը: Երկրորդ սրահում կար մի հին ժամացույց, ուղեկցողը մեզ պատմեց, որ այն ժամանակներում իրենց միակ ժամացույցը սա է եղել և քանի որ այդ ժամացույցի վրա ապակի չկար ագռավները գալիս էին նստում էին սլաքների վրա ու մարդիկ չէին կարողանում ժամադրվել այդ պատճառով  մի ոստիկան բարձրացրեցին և այդ ոստիկանը երկար փայտիկով քշեց այդ ագռավներին, իսկ  այդ օրվանից ոչմի ագռավ չէր նստում սլաքներին և մարդիկ հանգիստ ժամադրվում էին: Վերջում մենք գնացինք երորդ սրահ և խոստացանք հայրենիքին վնաս չտալ:

Խնձորեսկ.ճոճվող կամուրջ

Ըստ ձեզ մինչև ե՞րբ են մարդիկ քարանձավններում ապրել: Համոզված եմ` շատերդ կասեք մարդիկ վաղուց են լքել քարանձավները: Եվ կսխալվեք: Իրականում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում գնտվող Հին Խնձորեսկ կոչվող բնակավայրում մարդիկ ապրել են քարանձավներում ընդհուպ մինչև 1950-ական թվականները: Այո-այո, ասում են, որ վերջին քարանձավաբնակ մարդը լքել է իր «կացարանը» 1958թ.-ին: Այժմ այդ քարանձավներով հիանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ Ինչպես նշեցի, Խնձորեսկը գյուղ է ՀՀ Սյունիքի մարզում:  Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1580 մ: Խնձորեսկը, ըստ ավանդության, կառուցված լինելով խոր ձորերի մեջ, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ, որը հետագա ձևափոխությամբ դարձել է Խնձորեսկ։: Չնայած իր փոքր տարածքին, հարուստ է պատմամշակութային արժեք ներկայացնող  կոթողներով ու տեսաարժան վայրերով: Դրանցից ամենահայտնին թերևս Խնձորեսկի ճոճվող կամուրջն է: Դրան հասնելու համար պետք է մոտ 15 րոպե քայլել դրախտ հիշեցնող արահետով: Շուրջբոլորը կանաչ է ու մաքուր, ծայրեծար ձգվում է կամուրջը, որը կապում է միմյանց Հին և Նոր Խնձորեսկները: Կամուրջը կառուցվել է վերջերս` 2012թ-ին, գյուղի բնակիչների կողմից, իրենց սեփական ձեռքերով: Նույնիսկ բեռները տեղափոխելու համար ոչ մի մեքենա չի օգտագործվել, ամեն ինչ տեղափոխել են ձիերով: Յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ սա շատ խիզախ ու հայրենասեր գործունեություն է: Նպատակն էր թերևս պահպանել իրենց հայրենի քաղաքի բնական և պատմական ժառանգությունը, քանի որ նոր կամուրջը կարող է օգնել ձեզ տեսնել, զգալ, լսել, սովորել, և զգալ շատ բաներ հնագույն ժամանակներից ի վեր:Այն  ունի 160մ երկարություն և 63 մ առավելագույն բարձրություն և 14 տոննա քաշ: Իդեալական վայր է ադրենալինի սիրահարների համար: Գյուղի այցելուները, զբոսաշրջիկները վախենալով են անցնում օդից կախված կամրջով, մինչդեռ գյուղի բնակիչները կասկածի տակ չեն դնում մետաղալարերի ամրությունը:  Կամուրջից բացվում է հիանալի տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է ուշադրության արժանի ևս մի վայր` սբ. Թադևոս եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը: Նա հայ ազատագրական պայքարի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էր, Դավիթ-Բեկի հետևորդը: Նրա ջանքերով պահպանվեց ներկայիս Սյունիքը: Դե իսկ եկեղեցին այժմ կիսաքանդ է, պահպանվել է միայն պատերի մի մասը: Եվ վեջապես կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաքն է` իր բազմաթիվ տուն-քարանձավերով ու «առանձնատներով»: Ասում են` երբ Հին Խնձորեսկում նոր ընտանիք է ծնվել, աղջկա և տղայի հարազատները հավաքվել են և մի նոր քարանձավում «տուն» են սարքել ընտանիքի համար: Այնուհետև, նորաստեղծ ընտանիքի մեծացմանը զուգնթաց, այդ տունը մեծացել և դառել է բազմասենյականոց: Քարանձավ-բնակարանն ունեցել է երդիկ, խորը փորված հոր` մթերք պահելու համար, և ժայռափոր դարակներ: Կան նաև երկհարկանի և եռահարկ «տներ», որտեղ ապրել են այն ժամանակվա իշխանները: Դրանց մուտքին հասնելու համար պետք է ժայռից պարաններով իջնել:

Ձմեռ

Լինում է, չի լինում, մի աղջիկ է լինում։ Նա շատ է սիրում ձմեռը և ուզում է, որ շուտ գա ձմեռը, նա ամեն երեկո նստում էր պատշգամբին ու նայում երկնքին և մտածում ձյան մասին։ Երկինքը որոշում է կատարել աղջկա երազանքը և այնպես է անում, որ այդ տարի ձմեռը շուտ է գալիս։ Աղջիկը շատ է ուրախանում և իջնում է այգի՝ խաղալու ձյան ճերմակ փաթիլների հետ։ Փաթիլները պարելով իջնում են ցած, ու ամբողջ քաղաքը ծածկվում է ձյան ճերմակ շերտով, ամենուր լսվում է երեխաների ուրախ ծիծաղը։ Նա հասկանում է այդ ամենը և միշտ ժպիտով նայում երկնքին։