Ջուրը կյանքի աղբյուր


Գաղտնիք չէ, որ ջուրն աշխարհի ամենապահանջված, կենսական նշանակություն ունեցող նյութն է, այն  ամենուր է, նույնքան հին է, որքան Երկիրն ինքը:

Կյանքն առանց ջրի գոյություն ունենալ չի կարող: Չի կարող մի պարզ պատճառով, որ ոչ մի բնական օրգանիզմ չի կարող ապրել առանց ջրի: Անջուր օրգանիզմը ժամանակի ընթացքում մեռնում է, քայքայվում, մի խոսքով՝ ջուրը կյանք է: Ջուրը բնության կարևոր տարրերից մեկն է կյանքի հիմնական բաղադրիչները։Ջուր խմում ենք, ջուր ուտում ենք բառիս բուն իմաստով ուտում ենք. քանի-որ հենց ջուրն է կերակրում այն օրգանիզմին, որոնցով հետագայում սնվում է մարդ էակը:Մարդը և իր գործունեությունը բացառապես կախված են ջրից, և եթե գա մի օր, որ ջրի այդ հսկայական պաշարները վերանան, ապա անհնար կլինի պատկերացնել կյանքի հետագա ընթացքը: Սակայն մենք մարդիկս այնքան էլ անհանգստացած չենք այդ սարսափելի խնդրից և մենք օգտագործում ենք ջուրն անխնա։

Բնագիտական առարկաների ուսուցման ընթացքում միշտ առնչվում ենք ջրի հետ` ներկայացնելով ջրոլորտի կազմությունը, ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ջրի կենսաբանական դերը և այլն: Շատ քիչ կամ գուցե բացարձակ չենք խոսում ջրի զարմանահրաշ հատկության` հիշելու ունակության մասին: Ինչու՞ ենք մոռանում, ինչու՞ չենք կարևորում այս փաստը: Չէ՞ որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ մարդը շրջապատված է չարությամբ, նենգությամբ, կեղծավորությամբ, դավաճանությամբ, թշնամությամբ, <խեղդվում է> խաբեության և անարդարության մեջ: Ուրեմն մեր կյանքի կարևոր պահերին գոնե հիշենք, որ ջուրը կարողանում է կլանել իր ճանապարհի ցանկացած ինֆորմացիան` պատերազմ և խաղաղություն, սեր և ատելություն,  բարություն և չարություն, հավատարմություն և դավաճանություն:  Վախենա՞նք… Ո՛չ, ապրենք այնպես, որ չվախենանք այն փաստից, որ մի օր ջուրը մեզ կվերադարձնի իր մտապահածը: Ուզում եմ հիշատակել նաև մեր հայկական հին առածներից մեկը` <Լավություն արա, գցիր ջուրը>: Ուրեմն ապրենք` հուսալով, որ մեզ հետ կվերադառնան մեր կատարած լավ գործերն ու շրջապատին փոխանցած դրական էմոցիաները: