Հայոց պատմություն

Ներկայացնել 8-րդ դարում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:
701 թ. կազմեց մեկ ընդհանուր վարչաքաղաքական միավոր` Արմինիա
անունով:
Արմինիայի առաջին արաբ ոստիկանի դաժան հարկահանությանը և կրոնական հալածանքներին հայերը 703 թ. պատասխանեցին ապստամբությամբ, որը
գլխավորում էր Սմբատ Բագրատունին:

705 թ. բյուզանդացիների ուղարկած օգնական 5000–անոց զորքը գալիս և Սմբատ Բագրատունու գլխավորած հայկական զորքի հետ Վանանդ գավառում կռվի է բռնվում արաբական զորքի հետ:
709 թ. Սմբատ Բագրատունին և նախարարները հայրենիք են վերադառնում:
725 թ. Արմինիա եկած Հերթ ոստիկանի դաժան բռնություններով անցկացվող «աշխարհագրով » խիստ ծանրանում է հայ ժողովրդի վիճակը:
775 թ. ապրիլի 25– ին Արածանիի ափին՝ Արձնի գյուղի մոտ, տեղի է ունենում վճռական ճակատամարտը: Հայերը, միմյանց քաջալերելով, հերոսաբար կռվում էին: Ճակատամարտի սկիզբը բարեհաջող էր հայ մարտիկների համար: Թշնամին նույնիսկ ստիպված էր նահանջել:

Գրավոր պատմել Պավլիկյան շարժման մասին, հիմնավորել, որ այն սոցիալական շարժում է:

Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է Պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց: Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:Պավլիկյանները քարոզում էին, որ մեկի փոխարեն գոյություն ունի երկու աստված՝ բարի և չար։ Այս աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ, որ նյութական է ու տեսանելի, ստեղծվել է չար աստծու կողմից։ Ինչ որ հոգեկան է ու անտեսանելի՝ բարի աստծու գործն է։ Պավլիկյանները գտնում էին, որ աշխարհում տիրող անհավասարությունն ու ճնշումները կապ չունեն բարի աստծու հետ։ Ուստի համոզված էին, որ պետք է պայքարել այս աշխարհի անարդարությունների դեմ, որոնք ծնունդ են առել չար աստծու ձեռքով։

Ես կարծում եմ, որ այս շարժումը որոշ չափով սոցիալական է, որովհետև նրանք մտածում էին հասարակության մասին, անարդարության մասին, բայց ես կարծում եմ, որ շարժումը այդքան էլ կարևոր իմաստ չունի, քանի որ այդ շարժումը եղել է նրանց եզրակացություններով:
ԱղբյուրըԱղբյուրը

Ներկայացրու Հերթ ոստիկանի աշխարհագրի պատճառներն ու հետևանքները :

Ոչ մահմեդականներից գանձվող ծխահարկը (ըստ գերդաստանների` երդերի) փոխարինվում է գլխահարկով, հողահարկի հետ մեկտեղ: Հարկատու է դառնում նաև հոգևորականությունը: Հարկ վճարողները նույնպես չէին ազատվում նվաստացումներից: Նրանց պարանոցից կապարե կնիքներ էին կախում ։ Հայ նախարարների տիրույթների մի մասը բռնազավթում էին արաբները` ստեղծելով ամիրայություններ կոչվող վարչաքաղաքական միավորներ: Խալիֆայության տիրապետության տակ հայտնված երկրներում ոչ մահմեդականները, հատկապես քրիստոնյաները դառնում էին կրոնական բռնության զոհ։ Նրանք իրավունք չունեին դատարաններում մահմեդականների դեմ վկայություն տալու և հասարակական վայրերում նրանց հետ նստելու, հագնվելու և այլն: Արաբներին ենթակա բոլոր երկրներում պետական բարձր պաշտոնները տրվում էին մահմեդականներին: Արգելվում էին խաչերով ու սրբապատկերներով երթերը, եկեղեցական զանգեր հնչեցնելը, խաչեր կանգնեցնելը:

Գրավոր ներկայացրու 774-775թթ. հակաարաբական ապստամբությունը, ընթացքը , նշանակալից ճակատամարտը:

Արաբական խալիֆայության գերիշխանության դեմ բռնկվում է նոր ու հզոր մի ապստամբություն: Ապստամբական շարժումը Շիրակի Կումայրի գյուղից սկսում է Արտավազդ Մամիկոնյանը: Նա ռազմական խորամանկությամբ Դվինում գտնվող արաբներից զենք էր ձեռք բերել՝ իբրև թե խալիֆայության թշնամիների դեմ կռվելու համար: Այդ զենքով նա Շիրակում զինում է իր ռազմիկներին և հարձակվում արաբ գլխավոր հարկահանի վրա: Խլելով հավաքված ամբողջ հարկը՝ իր ընտանիքով և զինակից նախարարներով Արտավազդը հեռանում է Մեծ Հայքի հյուսիսարևմտյան շրջանները: Խալիֆայությունն ավելի է սաստկացնում հարկային ճնշումը: Մուշեղ Մամիկոնյանը ստանձնում է ապստամբության ղեկավարությունը: Պարտության մատնելով Տարոն ներխուժած արաբական ջոկատին՝ նա ամրանում է Արտագերս ամրոցում: Մուշեղը 260 զինակիցների հետ Բագրևանդ գավառում ոչնչացնում է արաբ հարկահաններին: Դվինը զավթած արաբական կայազորից 4000 հեծյալ գալիս է Բագավան գյուղը, որտեղ Մուշեղի ջոկատը նոր հաղթանակ է տանում: Ապստամբությունը ծավալվում է: Մուշեղի շուրջ հավաքված հայկական ապստամբական ուժեր թվակազմը հասնում է 5000–ի: Մի շարք հայ նախարարների հետ նրանց էր միացել նաև սպարապետ Սմբատ Բագրատունին: Շատերին նույնիսկ թվում էր, թե եկել է խալիֆայության տիրապետության վերջը: Ապստամբները պաշարում են Կարինը: 775 թ. գարնանը ապստամբների դեմ խալիֆի ուղարկած 30–հազարանոց զորքը գալիս է Խլաթ: Հայկական զորքերը գալիս են Բերկրի: Մինչ Արճեշ հասած հայկական ուժերը կռվում էին այն գրաված խալիֆայական կայազորի դեմ, Խլաթից եկած և դարանամուտ եղած արաբական զորքը հարձակվում է նրանց վրա: Զոհվում են չորս նախարարներ և 1500 ռամիկներ:

Աղբյուրներ՝ հայոց պատմություն ,դասագիրք 7-րդ դասարան, Էջ 52-58, համացանց
Ներկայացրու 9-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները:
Սմբատ Բագրատունու որդին՝ Աշոտ Մսակերը, ընդարձակեց իր իշխանությունը Տարոնի, Շիրակի, Բագրևանդի, Տայքի և այլ երկրամասերի վրա և խալիֆայության կողմից 804 թ. պաշտոնապես ճանաչվեց Հայոց իշխան:
850 թ. հայ նախարարները, Հայոց իշխանաց իշխան Բագարատ Բագրատունու գլխավորությամբ, արաբ հարկահավաքներին թույլ չտվեցին անցնել երկրի սահմանը:
850թ. Բագարատը Աշոտ Արծրունու հետ արաբ նվաճողներին դուրս քշեց Տարոնից: Իսկ արաբների մեկ այլ զորախումբ էլ ջախջախվեց Վասպուրականում:
851 թ. Հայաստան ներխուժած արաբական զորաբանակի հրամանատար Յուսուֆը Խլաթում խաբեությամբ ձերբակալեց Բագարատին և ուղարկեց խալիֆայություն:

Գրավոր ներկայացրու 850-855թթ. հակաարաբական ապստամբությունը, ընթացքը, հետևանքը:
850թ. Բագարատը Աշոտ Արծրունու հետ արաբ նվաճողներին դուրս արեց Տարոնից: Իսկ արաբների մեկ այլ զորախումբ էլ ջախջախվեց Վասպուրականում: Հայերի ազատատենչ պայքարը կասեցնելու համար խալիֆայությունը դիմեց պատժիչ գործողությունների: 851 թ. Հայաստան ներխուժած արաբական զորաբանակի հրամանատար Յուսուֆը Խլաթում խաբեությամբ ձերբակալեց Բագարատին և ուղարկեց խալիֆայություն: Հովնան Խութեցու և Բագարատի որդիների՝ Աշոտի և Դավթի գլխավորած սասունցիների ջոկատը Տարոնում հարձակվեց և ոչնչացրեց զավթիչներին: Յուսուֆը, դիմելով փախուստի, թաքնվում է Բագարատ Բագրատունու կառուցած Ս. Փրկիչ եկեղեցու գմբեթում: Սասունցիները, գտնելով ոճրագործին, մահապատժի են ենթարկում: Ապստամբությունն ավելի է ծավալվում: Հայ ժողովրդի ազատագրական այդ պայքարն արտացոլվել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ » դյուցազներգությունում: 852 թ. խալիֆը հայ ապստամբների դեմ ուղարկեց իր մոտ ծառայության անցած Բուղա անունով մի թուրք վարձկան ավազակապետի: Նա հայտնի էր իր դաժանությամբ: Թշնամու զորքը ասպատակեց հայկական բնակավայրերը բնակչության մի մասին կոտորեց կամ գերեվարեց:

Աղբյուրներ՝Հայոց պատմություն, 7-րդ դասարան դասագիրք, էջ 58-62, համացանց

Լրացուցիչ աշխատանք

«Սասունցի Դավիթ արձանի պատմությունը»

download.jpg

Սասունցի Դավթի արձանը կոփածո պղնձից և բազալտից արձան է:
Հեղինակը՝ Երվանդ Քոչարն
Ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։
Արձանի բնորդն է հանդիսանում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև, փոխարինել է 1939 թվականից տեղադրված գիպսե տարբերակին։ Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, ծառս է եղել հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է: Արձանը բազմաթիվ անգամ պատկերվել բացիկների և ամսագրերի շապիկներին, բուկլետներում, լուսանկարներում, գրքերի նկարազարդումներում և ճամփորդական ուղեցույցներում’ դառնալով Երևանի խորհրդանիշներից մեկը:
Աղբյուրը

Նախագծային աշխատանք. քերականական առաջադրանք

1. Կարդա՛ տեքստը:
Ձնծաղիկը
Այսօր ես աշնանային անտառում դեղին, նարնջագույն, կարմրավառ տերևներ եմ հավաքում:
Հրաշք-ոսկի է իմ ձեռքերում և շուրջս:
Ես մտածում եմ այն մասին, որ շուտով կգա երկար ու ցրտաշունչ ձմեռը:
Եվ որքան քաջություն ու հույս  է անհրաժեշտ ունենալ փոքրիկ ձնծաղիկին, երբ նա գարնանը կհայտնվի դատարկ ու մերկ անտառում:
Որքան քաջություն և հույս պետք է ներդրված լինեն փոքրիկ կենդանի թերթիկներում, որպեսզի չդողան նրանք:
Իմ ընկեր, եղի՛ր ձնծաղիկի նման, ես գիտեմ՝ դու հիմա ամբողջովին մենակ ես…
Իմ ընկեր, ես հավատում եմ քո ուժերին, ինչպես ձնծաղիկը, քանի դեռ ողջ է թեկուզ մի թերթիկը, քո մի հույսը, կյանքը շարունակվում է:

2. Ըստ տեքստի բնութագրի՛ր ձնծաղիկին:

Ձծաղիկը վերջին հույսով ապրող էակ էր:

3. Տեքստում գտի՛ր կոչական ունեցող  նախադասութուն և կանաչ ներկիր:

4. Փակագծերում տրված բառերից ճիշտը տեղադրիր նախադասության մեջ:
Խաղողի  /կանաչ, զմրուխտ/ որթատունկերի և վարսաթափ ուռենիների մեջ թաքնված աղյուսե շենքը թաղված էր լռության մեջ:
Ճամփորդի  սիրտը կծկվում էր մի /անորոշ, անորսալի/ տագնապից:

5. Ուղղակի խոսքերը վերածել անուղղակիի:
Մոտեցավ և ցածրաձայն խորհուրդ տվեց.
-Հորդ լավ նայիր և մի՛ նեղացրու:

Մոտեցավ և ցածրաձայն խորհուդ տվեց, որ հորը լավ նայի ու չնեղացնի:

-Հետևի՛ր ինձ,- ասաց ընկերս,- հակառակ դեպքում կմոլորվես:

Ընկերս ասաց, որ հետևեմ նրան, հակառակ դեպքում կմոլորվեմ:

Երկրորդ ուսումնական շրջան

08.01.2019

09.00 — 09.30 — Առավոտյան ընդհանուր պարապմունք

09.30 — 11.00 — Նախագծային աշխատանք

11.00 — 12.30 — Ընտրությամբ գործունեություն

12.30 — 13.00 — Ընդմիջում

13.00 — 14.00 — Մարզական ակումբ

Օրվա լուսաբանում

Այսօր ձմեռային ճամբարի առաջին օրն էր ու մեր դպրոցում շիլաշփոթ էր։ Սկզբում ընդհանուր պարապմունք արեցինք, ընդհանուր պարապմունքի ժամանակ երգեցինք, պարեցինք։ Հետո ամեն մեկս գնացինք մեր ջոկատներ։ Ես Տաթև Ալեքսանյանի ջոկատից եմ։ 09.30 — 11.00 նախագծային աշխատանք արեցինք։ Ընտրեցինք մի պատմվածք, որը հետո պետք ներկայացնենք սկեչի տեսքով։ Նախագծային աշխատանքից հետո ամեն մեկս գնացինք մեր ընտրությամբ գործունեությանը։
Ընտրությամբ գործունեությունից հետո ընդմիջում արեցինք, որից հետո մեզ մոտ մարզական էր, ֆիզկուլտուրա արեցինք և գնացինք տուն։ Ահա այսպես անցավ ճամբարային առաջին օրը։

 

 

Ինչպես են Սուրբ Ծնունդը նշում աշխարհի տարբեր երկրներում

Ինչպես են Սուրբ Ծնունդը նշում աշխարհի տարբեր երկրներում

Աշխարհի տարբեր երկրներում ընդունված է Սուրբ Ծնունդը նշել իրենց հատուկ տարբեր ավանդույթներով, որը հիմնականում դրսևորվում է տնային յուրահատուկ զարդարանքով, ազգային ավանդական ուտեստներով և ազգային սովորություններով:

Արգենտինա

Սուրբ Ծննդյան նախապատրաստվելն Արգենտինայում սկսվում է դեկտեմբերի սկզբից կամ նույնիսկ նոյեմբերից: Արգենտինացիներն իրենց տները զարդարում են գեղեցիկ լույսերով և կանաչ, ոսկեգույն, կարմիր ու սպիտակ ծաղիկներով: Կարմիր ու սպիտակ ծաղկեպսակները կախում են տան մուտքից: Արգենտինայում որոշ մարդիկ սիրում են զարդարել տոնածառը բամբակյա գնդակներով, որը խորհրդանշում է ձյունը: Այստեղ եղևնուց բացի ցանկացած ծառ կարող է զարդարվել որպես տոնածառ: Ի դեպ, արգենտինացիներից շատերը կաթոլիկ են: Սուրբ Ծննդյան ուտեստը մատուցում են երեկոյան և շատ հաճախ պարտեզում: Մատուցում են տապակած հնդկահավ, տապակած խոզի միս, լցոնած լոլիկ և Սուրբ Ծննդյան հացը: Երեկոյան տեղի է ունենում գեղեցիկ հրավառություն: Մի մասը նախընտրում է դրսում անցկացնել, մյուսները նախընտրում են մնալ տանն ու նվիրել տոնածառի տակ դրված նվերները: Արգենտինայում խոսակցական հիմնական լեզուն իսպաներենն է, հետևաբար մարդիկ միմյանց շնորհավորելիս ասում են՝ «Ֆելիզ Նավիդադ» (“Feliz Navidad“):

Ճապոնիա

Սուրբ Ծնունդը Ճապոնիայում ոչ պաշտոնական տոն է, քանի որ այստեղ քրիստոնյաները քիչ են: Բայց որոշ սովորություններ ԱՄՆ-ից փոխանցվել են Ճապոնիային, ինչպես օրինակ ամանորյա բացիկներ նվիրելը: Սուրբ Ծնունդը այստեղ ոչ այնքան կրոնական տոն է, որքան ռոմանտիկ, և որոշ չափով այն հիշեցնում է Վալենտինի տոնը: Քանի որ այն ազգային տոն չէ, ուստի դեկտեմբերի 25-ին Ճապոնիայում բաց են դպրոցներն ու ձեռնարկությունները: Ճապոնիայի Սուրբ Ծննդյան տորթը բիսկվիթն է` զարդարված ելակներով ու ծաղիկներով:

Իսպանիա

Իսպանիայի տարբեր մարզերում խոսում են տարբեր լեզուներով, հետևաբար շնորհավորում են՝ ասելով` «Ֆելիզ Նավիդադ» (“Feliz Navidad“), կամ կատալոներեն՝ «Բոն Նադալ» (“Bon Nadal”): Սուրբ Ծննդյան առավել հայտնի սնունդը Իսպանիայում համարվում է ծովամթերքը: Երեկոյան իսպանացիները նախընտրում են փողոցներում քայլելով երգել ու կիթառ նվագել:

Ի դեպ, Իսպանիայում դեկտեմբերի 28-ը նույնպես առանձին տոն է, այն կոչվում է «Անմեղ սրբերի օր», որը շատ նման է ապրիլի 1-ի կատակի տոնին, երբ մարդիկ կատակում են ու խաբում միմյանց:

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում Սուրբ Ծնունդը նշում են ընտանիքով: Տոնածառը ևս զարդարում են ողջ ընտանիքով: Երեխաները հավատում են, որ Ձմեռ պապը թողնում է նվերները բարակ գուլպաների մեջ: Մեծ Բրիտանիայում Սուրբ Ծննդյան ուտեստը սովորաբար մատուցվում է ճաշի ժամին կամ կեսօրին: Այն պարունակում է տապակած հնդկահավ, տապակած բանջարեղեն, տապակած տավարի միս և Սուրբ Ծննդյան կարևորագույն ուտեստը համարվող սագի միս:

Իտալիա

Շատ իտալացիներ իրենց տներում ունեն Սուրբ Ծննդյան օրորոցն ու գոմը: Սուրբ Ծննդյան օրորոցներով և հյուղակների արտադրությամբ աշխարհում հատկապես հայտնի է Իտալիայի Նապոլի քաղաքը, այն Սուրբ Ծննդյան ամենամեծ հյուղակն ունեցող քաղաքն է համարվում, որը պարունակում է ավելի քան 600 օբյեկտներ:

Ըստ ավանդույթի՝ այդ հյուղակները տեղադրվում են դեկտեմբերի 8-ին, բայց մանուկ Քրիստոսի պատկերն այդ հյուղակում տեղադրվում է միայն դեկտեմբերի 24-ի երեկոյան: Ինչպես Իսպանիայում, այնպես էլ Իտալիայում Սուրբ Ծննդյան հիմնական ուտեստը համարվում է ծովամթերքը: Մատուցվում են ձկով պատրաստված 7 ճաշատեսակներ, որը ոմանք կապում են աշխարհի արարման 7 օրերի հետ, իսկ ոմանք էլ` կաթոլիկ եկեղեցու 7 խորհրդի հետ:

Ֆրանսիա

Ֆրանսիայում Սուրբ Ծնունդին տները զարդարվում են Սուրբ Ծննդյան օրորոցներով:

Ֆրանսիացիներն ունեն Սուրբ Ծննդյան շատ յուրահատուկ սովորություն: Նրանք ողջ գիշեր վառում են մոմերը, ինչպես նաև մուտքի մոտ թողնում սնունդ ու խմիչք` հավատալով, որ Մարիամն ու փոքրիկ Հիսուսը կարող է անցնեն իրենց տան կողքով:

Ֆրանսիացիների Սուրբ Ծննդյան հիմնական ուտեստ են համարվում տապակած հնդկահավը, տապակած սագը, պանիրները, ինչպես նաև շոկոլադե բիսկվիթը: