Հայոց լեզու

Կետադրական աշխատանք
Արտագրե՛լ և կետադրե՛լ։
ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն
էլ պատահել է փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր` տարիներ առաջ`
ճահճային թռչունների որսի ժամանակ մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը
պատշգամբի մի անկյունում նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն բերելով
խոտեր ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները բայց երբ համոզվում են որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում պատյանից դուրս են հանում
գլուխն ու ոտքերը և քայլում դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ
ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր
կենդանիներ են դրանք շաբաթներով կարող են ոչինչ չուտել  բայց շատ հեշտ են
դիմանում  որովհետև շարժումներ քիչ են անում  և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է ուստի չի շտապում:

բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել` երբ և ով էր կորիզը
նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել թե ինչպես էր կորիզը
հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո’, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտե’մ, եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի
տղաների հերթական կենսախինդ սերունդը դարձյալ չհամբերելով կմագլցի վեր,
կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները` շտապելուց ու խառնաշփոթից մի քանի
ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում, կիսավեր
գմբեթի վրա կսեղմվեն իրար` ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր
հարսանեկան զգեստը։

գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին` սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից`
արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները
շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում,
որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են
ստեղծել` կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք
պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը, հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար. իրենց ամենօրյա տեղերում
էին թե’ հսկիչները, թե’ հասարակությունը, թե’ նապաստակը և թե’ աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ
իրեն, չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:

Լրացնել բաց թողած տառերը:
Դուրս գրել հնչյունափոխված բառերը, վերականգնել անհնչյունափոխ արմատները:

Տասներկուերորդ դարում անողոք ու անօրեն թշնամին պաշարեց Բաղաբերդը: Երբ գրավեց այն, հրո ճարակ  դարձրեց ավելի քան իննսուն հազար մագաղաթե մատյան:
Մինչ այդ քաջարի մի հայորդի փորձեց ինչ-որ բան փրկել: Կտրիճ երիտասարդը մեջքին կապեց տասնինը թանկարժեք մատյաններ, ահռելի անդնդախոր կիրճի վրայով պարանով անցավ հանդիպակա- կողմը: Մտավ անտառ ու կանգ առավ հաստաբուն մի թ-կենու մոտ: Փրկված մատյանները թաքցրեց սաղարթախիտ ծառի հսկայական փչակում:
Անձնվեր երիտասարդի մասին որև-  տեղեկություն չի պահպանվել, իսկ փչակը ութ հար-ր տարի ծառայեց իբրև յուր-րինակ մի մատենադարան, որը հայտնաբերվեց պատահաբար: Այժմ հնամենի մատ-նները պահպանվում են մեր երկրի գլխավոր ձեռագրատանը։

Թողնել մեկնաբանություն