Մխիթարյանների դերը հայ մշակույթում

Մխիթարյանների դերը հայ մշակույթում

Մխիթարյանները բավականին մեծ դեր են ունեցել հայ մշակույթի զարգացման և բարելավման մեջ։ Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում մինչ օրս պահվում են 4000-ի չափ ձեռագրեր, տասնյակ հազարավոր հնագույն տպագրություններից մինչև մեր օրերում լույս տեսած հայերեն գրքեր։

Մեջբերում.

Բացի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և Վիեննայի վանքի վանական դպրոցներից, որոնք հիմնականում պատրաստել են հոգևորականներ, Մխիթարյանները դպրոցներ են ունեցել այն բոլոր քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են ապրել։

Այս տողերից կարող ենք հասկանալ, որ Մխիթարյանները տարբեր քաղաքներում դպրոցներ են կառուցել և շատ հայեր, ովքեր ապրել են տարբեր քաղաքներում հնարավորություն են ստացել հենց հայկական ուսում ստանալ։

ԵՎ ամենակարևորներից մեկը այն է, որ Մխիթարյանների աշխատանքը ընդգրկել է հայ մշակույթի բոլոր ոլորտները` մատենագրություն, լեզվաբանություն, պատմագրություն, աշխարհագրություն, հնագրություն և այլն։

Թողնել մեկնաբանություն