Գրականություն

Կարդում ենք Կոմիտաս
Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից 

  1. Ի՞նչ է ասում Իսահակյանը

Ա. Հայ ազգային երգի մասին

Նա ո՛չ օպերաներ է գրել,ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ էկատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկականերաժշտությունը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:

Բ. Կոմիտասի մասին

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինքնրան Գևորգյան ճեմարանում. տարիներապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայգյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ),ուր նա  երգեր  էր  հավաքում:  Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում.  բայց այս ամենը թվում  է  ինձ  ո՛չ  իրական:  Կոմիտասը  ինձ համար  հիմա  լեգենդ է,  հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:

  1. Բացատրի՛ր բառերը՝անսպառ – չվերջացող, փառապանծ – պարծանքի արժանի , անաղարտ – չաղավաղված, անխոնջ – չհոգնող, ակունք – այն տեղը, որից սկիզբ է առնում գետը, սկիզբ գեղջուկ – գյուղացի, ցասում – բարկություն:

Տնային աշխատանք

Կարդա՛ Աբրահամ Լինկոլնի նամակն իր տղայի ուսուցչին:

Ո՞վ է Աբրահամ Լինկոլնը. կարդա՛ տեղեկություններ:

Աբրահամ Լինքոլնը ծնվել է 1809 թվականի փետրվարի 12-ին։ ԱՄՆ-ի առաջին նախագահն է Հանրապետական կուսակցությունից (1861-1865), ամերիկյան ստրուկների ազատողը, համարվում է ԱՄՆ-ի ժողովրդի ազգային հերոս։ Աբրահամ Լինքոլնը ծնվել է աղքատ գյուղական ընտանիքում, դեռ վաղ տարիքից նա զբաղվել է ֆիզիկական ծանր աշխատանքով։ Նա հաճախել է դպրոց ընդամենը մեկ տարի, քանի որ ընտանիքը գտնվում էր նյութական ծանր վիճակում, սակայն նա հասցնում է սովորել տառերը և սկսում կարդալ գրքեր, որը նա շատ էր սիրում։ Երբ նա դարձավ չափահաս, սկսեց վարել ինքնուրույն կյանք, զբաղվեց ինքնուսուցմամբ և տալով քննություններ՝ կարողացավ ծավալել իրավաբանական գործունեություն։ Իլլինոյիս նահանգի հնդկացիների ապստամբության ժամանակ միացել է ոստիկանությանը, ընտրվել կապիտան, բայց չի մասնակցել մարտական գործողություններին։ Եղել է նաև Իլլինոյիսի օրենսդրական խորհրդի, ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամ, որտեղ հանդես է եկել ամերիկա-մեքսիկական պատերազմի դեմ։ 1858 թ.-ին եղել է ԱՄՆ-ի սենատորի թեկնածու, սակայն պարտվել է ընտրություններում։

Ներկայացրեք ձեր մտորումները. Ի՞նչ պետք է սովորեցնի ուսուցիչը:

Իմ կարծիքով ուսուցիչը պետք է սովորացնի ամենատարրական բաներից սկսած ամենաբարդ բաները: Ուսուցիչը դասից դուրս պետք է աշակերտի հետ ընկերանա, լինի ավագ ընկեր: Այդ ամենը սովորելու ցանկությունը էլ ավելի է մեծացնում: Ուսուցիչը աշակերտներին պետք է նաև ուսուցանի կյանքի մասին, հայտնի մարդկանց կյանքի մասին խոսքերով օգնի կյանքում ցանկացած իրավիճակից խելացի ելքով դուրս գալ:

Թողնել մեկնաբանություն