Արկածային մի օր

Լրացուցիչ /տնային/ աշխատանք

Պատմի՛ր որևէ հետաքրքիր դեպք, որ տեղի է ունեցել քեզ հետ այս ամառ: Պատումդ վերնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:

Օգոստոս ամսին մենք ընտանիքով գնացել էինք Վրաստան՝ Քոբուլեթի քաղաք: Այնտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Ամենահետաքրքիրը այն էր, որ մայրս ու քույրս ինձնից գաղտնի որոշել էին կազմակերպել իմ ու Նունեի՝ ընկերուհուս, հանդիպումը  Վրաստանում: Եվ ամենակարևորն այն էր, որ այդ օրը ընկերուհուս ծննդյան օրն էր, և ես չէի հիշում, երբ տեսա, որ բոլորը նրան շնորհավորում և նվերներ են տալիս, հիշեցի, որ նրա ծնուդն է: Մենք փոքրիկ խնջույք կազմակերպեցինք և շատ ուրախ տոնցինք նրա ծնունդը: Եվ խնջույքի ամենալավ իրադարձությունը այն էր, որ ես ծանոթացա Նունեի բարեկամների հետ, ովքեր դրական և ուրախ մարդիկ էին: Նրանք ամբողջ խնջույքի ժամանակ ուրախ երգեր էին երգում և զվարճացնում մեզ բոլորիս:

Թողնել մեկնաբանություն