5-րդ դասարանցիների մուտքը Միջին դպրոց նախագիծ՝ «Սովորող-սովորեցնող»

Մելանյա Քեքեջյան— Մելանյա Քեքեջյանի բլոգը ուսումնասիրելով ես հասկացա, որ Մելանյան իսկական սեբաստացի է, նա սիրում է այն բոլոր բաները, որոնք բնորոշ են իսկական սեբաստացուն։ Մելանյան ունի շատ ընտանեկան նախագծեր և Մելանյայի բլոգ մտնելով չեք կարող ձանձրանալ, քանի-որ նա ունի բազմաթիվ հետաքրքիր նյութեր։ Նրա նախագծերից  կառանձնացնեմ «Գնում եմ մայր դպրոց․․․» նախագիծը, քանի որ այն հետաքրքիր և ստացված  էր։

Անի Հարությունյան— Անի Հարությունյանը ունի բազմաթիվ հետաքրքիր ընտանեկան նախագծեր: Նրա նյութերից կառանձնացնեմ «Ընտանեկան շրխկան համույթը», քանի որ այդ նյութը բավականին հետաքրքիր և ստացված էր։ Անին իր բլոգում բավականին ակտիվ է և իր բլոգ մտնելով կարող ես հասկանալ, որ նրա համար ուսումը կարևոր  է։

Կատարինա Բադալյան— Կատրինա Բադալյանը այդքան էլ ակտիվ չէ իր բլոգում, սակայն նրա հաջողված նախագծերից կարող եմ առանձնացնել «Գնում եմ մայր դպրոց․․․» նախագիծը։

Գայանե Սարգսյան— Գայանե Սարգսյանը բավականին ակտիվ բլոգավարություն է իրականացնում։ Գայանեն ունի մեծաքանակ հետաքրքիր նյութեր։ Նրա իրականացրած ընտանեկան նախագծերը այդքան էլ շատ չեն, բայց կան հետաքրքիր նյութեր։ Նրա ընտանեկան նախագծերից կառանձնացնեմ «Սնկով ապուր» նախագիծը։

Դավիթ Գուրգենի Մարգարյան— Դավթի բլոգը գործող է, բայց Դավիթը ունի բաժինների հետ խնդիր՝ բաժինները չեն երևում։ Այդքան էլ ակտիվ բլոգ չէ, բայց հուսով եմ՝ ամեն ինչ կշտկվի։

Յուրա Սահակյան—  Յուրա Սահակյանի բլոգը ուսումնասիրելուց հետո տպավորությունները շատ էին։ Նա վարում է բավականին ակտիվ բլոգավարություն։ Նրա ընտանեկան նախագծերից կարող եմ առանձնացնել «Ընտանեկան ռիթմիկ նվագախումբ» և «Իմ ընտանեկան ալբոմից, մի լուսանկարի պատմություն» նախագծերը։ Այդ նախագծերը ուսումնասիրելուց հետո կարող եք լցվել դրական լիցքերով։

Իննա Ջաբուրյան— Իննա Ջաբուրյանը բավականին ակտիվ բլոգավարություն է իրականացնում։ Իննան ունի բազմաթիվ հետաքրքիր նյութեր։

Ապիտոնյան Դավիթ— Դավիթը նույնպես վարում է ակտիվ բլոգավարություն։ Կարող եմ նրա նյութերից առանձնացնել «Հովհաննես Թումանյան Հայրենիքիս հետ» տեսանյութը, որը գեղեցիկ և հետաքրքիր է։

Հովհաննիսյան Եվա— Հովհանիսյան Եվայի բլոգը ուսումնասիրելով հասկացա, որ Եվան սիրում է նկարչությունը, արվեստը։ Եվան ունի բազմաթիվ հետաքրքիր նախագծեր, բայց կառանձնացնեմ «Գնում եմ մայր դպրոց․․․» ռադիոնյութը։

Օֆելյա Եսոյան— Եսայան Օֆելյան այդքան էլ ակտիվ չէ բլոգում, բայց ունի հետաքրքիր նյութեր։

Անուշ Հովհաննիսյան— Անուշ Հովհաննիսյանը նորմալ ակտիվություն է ցուցաբերում։

Դավիթ Սուրենի Մարգարյան— Դավիթ Մարգարյանը ունի շատ ընտանեկան ստացված նախագծեր։ Դրանցից կառանձնացնեմ «Ընտանեկան երգչախումբը» և «Սնկեր» նախագծերը։ Դավիթի բլոգում ամեն ինչ լավ վիճակում է։

Արսինե Բադալյան— Արսինեն ունի շատ հետաքրքիր նախագծեր։ Բլոգում ամեն ինչ կարգին է։

Լորի Նիքոլյան— Լորիի բլոգը ուսումնասիրելուց առանձնացրել եմ մի քանի հետաքրքիր և գեղեցիկ տեսանյութեր, դրանք են «Համո սահակյան ի՞նչ կատարվեց» ընթերցումը և «Բաղդադի մասին» ընթերցումը։

Լիա Վարդանյան— Լիա Վարդանյանն ունի նյութեր, սակայն ունի բաժինների հետ խնդիր և հրպարկված նյութերը բաժիններում ընդգրկված չեն։

Հերմիկ Քեշիշյան-Հերմիկը բավականին ակտիվ բլոգավարություն է վարում, ունի հետաքրքիր նախագծեր 1, 2:

Կարապետ Քեշիշյան-Կարապետը սովորում է հեռավար և մասնակցում է բոլոր նախագծերին։ Նրա բլոգում ամեն ինչ լավ է։

Կրտսեր ընկերների բլոգների ուսումնասիրությունը շատ հետաքրքիր էր։ Մեծ բավականություն ստացա բլոգները ուսումնասիրելով։ Շատերի հետ կցանկանայի ծանոթանալ, բոլորը շատ խելացի երեխաներ էին։ Միայն բլոգները ուսումնասիրելով նրանց մասին շատ բան իմացա։

Թողնել մեկնաբանություն