Նյութի ագրեգատային վիճակների փոփոխությունը

1. Ինչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Պինդ, հեղուկ, գազային, պլազմա, ամորֆ

 

2. Որոնք են ջրի ագրեգատային վիճակները: 

Պինդ-սառույց, հեղուկ-ջուր, գազային-գոլորշի

 

3. Ինչով են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Նյութի մոլեկուլների խտությունով

 

4. Որ պրոցեսն է կոչվում հալում:

Բյուրեղային նյութի անցումը պինդ վիճակից հեղուկ վիճակի կոչվում է հալում։

 

5. Որ պրոցեսն է կոչվում պնդացում:

Հալման հակառակ պրոցեսը կոչվում է պնդացում։

 

6. Ինչ է հալման ջերմատիճանը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը հալվում է, կոչվում է հալման ջերմաստիճան։

 

7. Ինչ է գոլորշիացումը:

Հեղուկի ազատ մակերևությից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում։

 

8. Ինչ է խտացումը:

Նյութի անցումը գազային վիճակից հեղուկ վիճակի կոչվում է խտացում։

 

9. Որ գոլորշին է կոչվում հագեցած:

Այն գոլորշին, որն իր հեղուկի հետ շարժուն հավասարակշռության մեջ է, կոչվում է հագեցած։

Ներքին էներգիա

1.Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Ջերմահաղորդման պրոցեսը կատարվում է առանց աշխատանք կատարելու՝ ներքին էներիայի փոփոխման հետևանքով։ Իսկ աշխատանքի կատարման ժամանակ՝ ընկդհակառակը։

2.Ինչ է ջերմանաքանակը:

Ջերմաքանակը մարմի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում։

3.Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Այն նշանակում են Ջ-ով՝ ջոուլով։ Օգտագործվում են նաև ԿՋ՝ կիլոջոուլ, ՄՋ՝ մեգաջոուլ։

4.Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Եռման ջուր ստանալու համար ավելի շատ է ջերմաքանակ պահանջվում։

5.1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

1լ տարողությամբ անոթը ավելի շուտ ջերմաքանակ կկորցնի։

6.Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը

Ջերության հաղորդումը մարմնի տաք մասերից սառը մասերին՝ մոլեկուլների ջերմային շարժման և փոխազդեցության հետևանքով, անվանում են ջերմահաղորդականություն։

7.Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

Լավ ջերմահաղորդիչներ են բոլոր մետաղները, վատ հաղորդիչներից է օդը։

8.Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:

Քանզի օդը համարվում է գազ , իսկ գազերում մոլեկուլների հեռավորությունը ավելի մեջ է  և մոլեկուլների բոախումները հազվադեպ են տեղի ունենում , հետևաբար էներգիան չափազանց դանդաղ է  փոխանցվում մի մոլեկուլից մյուսին:

9.Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Օրինակ՝ Աղյուսե պատերը լավ են պահում սառչելուց, կրկնակի ապակիները՝ բաժանված օդի շերտով, նույնպես լավ են ջերմամեկուսացնում սենյակը։ Ձմռանը մուշտակը մարդու մարմինը տաք է պատում ցրտից։

10.Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:

Մեխանիկական ալիքներ

1.Որ ալիքներն են կոչվում պարբերական:

Այն ալիքները, որոնց ամենաբարձր կետերի տատանումների բարձրությունների մինչև եղած հեռավորությունը համընկնում է, կոչվում են պարբերական :

2.Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը:

Սեղմման դեֆորմացիա առաջանում է այն ժամանակ, երբ ինչ-որ մարմնի ազդեցությամբ այլ մասնիկներ իրար սեղմվելով ազդում են այլ մարմնի վրա, որը դրանից սկսում է տատանվել։

3.Որ ալիքն են անվանում մենավոր:

Մենավոր ալիք են անվանում ալիքի այն տեսակին, որի դեպքում որևէ տեղից սեղմման դեֆորմացիայի ալիքը անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարում է։

4.Ինչպես կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը:

Եթե պարանի մի մասը կապենք անշարժ մարմնից, մյուս մասը բռնենք ձեռքով, այնուհետև կտրուկ ծայրը տանենք մի կողմ և վերադարնանք, կստանանք <<վազող>> մենավոր ալիք։

5.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին:

Երբ տեղի է ունենում ալիքի փոխանակում առանց ինչ-որ նյութ տեղափոխելու։

6.Բացատրել թե ինչպես է գոյանում առաձգական ալիքը:

Երբ մեխանիկական ալիքը տարածվում է առաձգական միջավայրում։

7․Որ ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ:

Լայնական են կոչվում այն ալիքները, որոնց մասնիկները տատանվում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը ուղղահայաց։

8.Որ ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է երկայնական։

9.Ինչպիսի տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

Մեխանիկական

10.Որ երևույթներն են հաստատում, որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:

Երբ պարանի ազատ ծայրից ալիքը հասնում է մյուս ծայր ոչ թե ակնթարթորեն, այլ որոշ ժամանակում, ապա այդտեղից եզրակացնում ենք, որ ալիքը ունի արագություն։

11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը։

V=(x2-x1)/T= (x2-x1)/ t2-t1 կամ

T=1/v=> V= լամբդա անգամ նյու

12.Ինչ է պարբերական ալիքի երկարություն:

Պարբերական ալիքի երկարությունը մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունն է։

13.Ինչպես է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:

Այն հավասար է ալիքի երկարության և տատանումների պարբերության հարաբերությանը

14.Ինչով է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը:

15.Ինչ է երկրաշարժի ուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որն է դրանց տարբերությունը:

Երկրաշարժի ուժգնությունը, արտահայտված բալլերով, տվյալ վայրում արդեն տեղի ունեցած երկրաշարժերի գնահատման չափանիշն է։

16.Ինչ է ձայնը; Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային:

Ձայնը ֆիզիկական բարդ երևույթ է, որը ներառում է ձայնի աղբյուրի տատանումները և այդ տատանումների հետևանքով առաջացած միջավայրի սեղղծմման դեֆորմացիայի տարածումը։

17. Ինչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը: Ինչ է ձայնի հնչերանգը:

Եթե ձայնի աղբյուրը կատարում է մեկ հաճախությամբ բնութագրվող տատանումներ, ապա նրա արձակած ձայնը կոչվում է պարզ ձայն կամ երաժշտական տոն։ Տոների նմանօրինակ հավաքածուն անվանում են հնչերանգ։

18.Ինչ է արձագանքը, անդրաձայնը: Որ առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն:

Մեխանիկական տատանումներ

1.Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:

Ճոճվող ճոճանակը, թելից կախված ծանրոցը։

2.Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:

Նրանց լայնույթն աստիճանաբար նվազում է, և, ի վերջո, ճոճվորղ իրը կանգ է առնում։

3.Որ տատանումներն են անվանում պարբերական:

Պարբերական տատանումներ են կոչվում այն տատանումները, որոնք հավասար ժամանակից հետո նույնությամբ կրկնվում են։

4.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:

Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների հաճախականություն։

5.Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:

6.Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:

Տատանվող մարմնի առավելագույն շեղույթը կոչվում է տատանումների լայնույթ։

7.Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում

Տատանումների հաճախությունը 1վ ում տատանումների թիվն է։

1Հց

8.Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:

1վ^-1

9.Քանի  Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:

1 կՀց=10^3Հց

1 ՄՀց=10^6Հց

1 ԳՀց=10^9Հց

10.Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:

Տատանումների պարբերությունը հավասար է ժամանակի և կատարված տատանումների քանորդին։

Տատանումների հաճախականությունը հավասար է կատարված տատանումների և ժամանակի քանորդին։

11.Որոնք են տատանումների մարման պատճառները:

մարմնի վրա ազդող ուժի դադարելը, դրա հակազդող ուժի հայտնվելը։

12.Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:

Եթե մարմնի վրա ազդող ուժը չդադարի։

13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:

Ճոճանակը եթե հրենք, կսկսվի ճոճվել։ Եթե էլ չհրենք, այն դանդաղ սկսում է դանդաղել։

15.Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:

Եթե թելը թեթև է նրա վրա կախված գնդիկից, բայց գնիկի տրամագծից երկար է, ուրեմն մաթեմատիկական ճոճանակ է։

14.Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:

Զսպանակավոր ճոճանակը զսպանակ է, որի մի ծայրը ամրացված է անշարժ, իսկ մյուսից կաղված է բեռ։

16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:

Շեղման հետևանքով առաջացող ներքին ուժի ազդեցությունը արտաքին ուժերի բացակայությամբ կոչվում է ազատ տատանում։

17.Որ տատանումներն են կոչվում սեփական:

Նույն ազատ տատանումերն են։

18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:

Եթե տատանողական համակարգի վրա ազդող ուժը, որը ժամանակի ընդհացքում փոխում է որոշակի պարբերությամբ կոչվում է հակադրական տատանումներ։

19.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական    է էներգիան:

20.Էներգիայի ինչ փոխակերպումներ են  տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ:

Ճոճանակը գնալով դանդաղում է, և, ի վերջո, կանգնում։

21.Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի պոտենցիալ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:

22.Որ դիրքում է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի կինետիկ էներգիան առավելագույնը և որ դիրքում նվազագույնը:

23.Ինչպես կարելի է ստանալ չմարող տատանումներ:

Պետք է անընդհատ հրել ծանրոցը։

24.Ինչ մեծություններից է կախված մաթեմատիկական ճոճանակի տատանումների պարբերությունը և ինչ մեծություններից  այն կախված չէ: Գրել բանաձևը:

sksksksksksksksskskkskskskskskskkskssk

25.Ինչ մեծություններից է կախված զսպզնզկզվոր ճոճանակի տատանումների պարբերությունը: Գրել բանաձևը:

skkskskskskskskskkssksksks

26.Որքան է ազատ անկման արագացումը ՝ հասարակածում, բևեռներում, Երևանում:

27.Ինչու են հարկադրական տատանումները չմարող:

Հարկադրական տատանումները չմարող են, որովհետև թելից կախված գնիկն անընդատ շարժում են

28.Ինչից է կախված հարկադրական տատանումների լայնույթը:

29.Ինչ է ռեզոնանսը:

Հարկադրական տատանումների լայույթի շեշտակի աճը, երբ հարկադրվող ուժի տատանւմների հաճախականությունը համնկում է տատանողական համակարգի սեփական հաճախականությանը, կոչվում է ռեզոնանս։

Երկարության չափման հիմնական միավորը

Որպես երկարության չափման հիմնական միավոր ընդունված է 1մ (մետր)։ Այն իրենից ներկայացնում է երկու տարբեր մետաղների՝ պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված, հատուկ ձև ունեցող մի ձող։ Ձողի լայնքով, իրարից որոշակի հեռավորության ընդունել որպես երկարության չափանմուշ անվանել են 1մ։ Չափանմուշը պահվում է Ֆրանսիայի Սևր քաղաքում ՝ Չափերի և Կշիռների Միջազգային բյուրոյում։ Բոլոր պետությունները ստացել են այդ միակ և ընդհանուր չափանմուշի պատճեները, որոնց հետ համեմատելով էլ պատհաստվում են այն բազմապիսի մետրերը, որ մենք օգտագործում ենք չափումներ կատարելիս։

Ֆիզիկական երևույթներ


Խնդիրների լուծումն ու դրանց պատասխանները

Եթե թելը այրենք, որ դեպքում սայլակը չի շարժվի։

Պատ՝. Երրորդ դեպքում

Քարը ջարդելիս բաժանվում է երկու մասերի։ Բեկորներից մեկը ստանում է 12 մ/վ արագություն, իսկ մյուսը 4 մ/վ։ Որ բեկորի զանգվածն է մեծ և քանի անգամ։

Պատ՝. Առաջին բեկոևի զանգվածը մեծ է 3 անգամ։

Քանի՞ կիլոգրամ է պարունակում 0,035տ ֊ն

Պատ. ՝ 35 կգ

Քանի՞ գրամ է պարունակում 0,35 կգ.֊ը

Պատ՝ 350 գ.

350 գ.֊ը արտահայտեք կիլոգրամներով

Պատ՝0,35 կգ

8. Հեղուկի ծավալի որոշումը չափագլանի միջոցով

Տարբերակ 1.

Հեղուկի ի՞նչ առավելագույն ծավալ կարելի է չափել 6ա նկարում պատկերված չափագլանով.

Պատ՝ 100 մլ

Ինչքա՞ն է չափագլանի ամենափոքր մեկ բաժանման արժեքը.

Պատ.՝ 2մլ

Ինչքա՞ն է չափագլանում գտնվող հեղուկի ծավալը.

Պատ.՝ 76մլ

Ֆիզիկա տնային աշխատանք

Լրացուցիչ առաջադրանք

     1.Որն է ֆիզիկական մեծություն

1. վարկյանը  2.ատոմը

3. թռիչքը  4. սնդիկը

  1. Որն է ջերմային երևույթը

1. կապարի հալվելը 2. որոտը

3. գնդի գլորվելը 4. աղավնու թռիչքը

3.Որն է  մեխանիկական երևույթը

1. ջրի եռալը   2. որոտըփ

3. կայծակը   4. ճոճանակի տատանվելը

4.Որն է  ձայնային երևույթը

 1. լամպի թելիկի շկացումը   2. մարմնի անկումը

 3. տերևների սոսափյունը       4. մոլորակի շարժումը

5.Որն է էլեկտրական երևույթը

 1. արձագանքը   2. էլեկտրոսալիկի տաքանալը

 3. նետի թռիչքը 4. մարմնի լողալը

6.Որն է լուսային երևույթը

  1. ամպերի շարժվելը     2. որոտը

 3. աստղերի առկայծումը     4. արտույտի երգելը