Հողի աղտոտումը պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդներով

Ի՞նչ է հողը, հողի բաղադրությունը 

Հողը բնական գոյացություն է ՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով ՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողը երկրակեղևի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է մթնոլորտի և օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։ Օդի թթվածինը կլանում են կենդանիները և բույսերը, և այն մտնում է քիմիական միացությունների բաղադրության մեջ։ Օդի հետ հողի մեջ թափանցած ազոտը որսում են որոշ բակտերիաներ։ Ցերեկը հողի տաքանալու ժամանակ դուրս են գալիս գազեր ՝ ածխաթթու գազ, ծծմբաջրածին, ամոնիակ։ Հողն անընդհատ զարգանում և փոփոխվում է։ Բնութագրվում է բերրիությամբ՝ բույսերին մատչելի սննդանյութերով և ջրով ապահովելու ունակությամբ, որի շնորհիվ այն դառնում է արտադրամիջոց, աշխատանքի առարկա, նյութական բարիքների աղբյուր։ Հողը գյուղատնտ․ արտադրության հիմնական միջոցն է. ագրոտեխնիկական, ագրոքիիական ու բարելավող միջոցառումների կիրառմամբ այն կարելի է դարձնել առավել արդյունավետ, որի ցուցանիշը բույսերի բերքատվությունն է։

Որո՞նք են բույսերի պաշտպանության միջոցները՝ բույսերի վնասակար օրգանիզմների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և վերացման համար կիրառվող քիմիական, կենսաբանական միջոցները

Բույսերի պաշտպանությունը, գիտությունների համալիր, ընդգրկում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ պայքարի ձևերն ու եղանակները։ Խնդիրներն են վնասատուների տեսակային կազմի, տարածման, վնասի բնույթի ու չափի, բույսերի և վնասատուների փոխադարձ կապի բացահայտումը, պայքարի արդյունավետ, մարդկանց և շրջապատի համար անվտանգ եղանակների մշակումը։ Բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարում են ագրոտեխնիկական, կենսաբանական, քիմիական, մեխանիկական և կենսաֆիզիկական եղանակներով։ Էկոլոգիապես անվտանգ է կենսաբանական եղանակը, երբ ստեղծվում են բույսերի հիվանդադիմացկուն սորտեր, իսկ բույսերի կարանտինի միջոցով սահմանափակվում է վնասատուների և հիվանդությունների տարածումը։

Ինչպե՞ս են բույսերը պաշտպանում ՝ բույսերի, բուսական արտադրանքի աճեցման, փորձարկման, պահպանման և փոխադրման վայրերում վնասակար օրգանիզմների դեմ քիմիական և կենսաբանական պայքարի միջոցների օգտագործում:

Բույսերը հիվանդանում են սնկային հիվանդություններով, երբեմն ՝ բակտերիալ, և վնասվում են վնասատուներից։ Դրանց դեմ հիմնականում կիրառվում է քիմիական պայքար, ավելի քիչ չափով ՝ կենսաբանական։ Օգտագործվում են նաև բուսական պատրաստուկներ, որոնք իհարկե ավելի քիչ արդյունավետ են։

Ի՞նչ են ագրոքիմիկատները` պարարտանյութերը, քիմիական հողաբարելավիչները, որոնք նախատեսված են բույսերի սնուցման, հողերի բերրիության բարելավման համար.

Ագրոքիմիկատները նույն թունաքիմիկատներն են, որոնք քիմիական պատրաստուկներ են, որ օգտագործվում են բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ։

Ի՞նչ է պեստիցիդը ` բույսերի պաշտպանության միջոց, ցանկացած նյութ կամ նյութերի խառնուրդ, որը նախատեսված է որոշակի վնասատուների (ներառյալ մարդկանց և կենդանիների հիվանդություններ փոխանցողների, սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի, փայտանյութի, կենդանիների կերերի արտադրության, վերամշակման, փոխադրման, իրացման գործընթացներին խանգարող և խոչընդոտող վնասատուների), բույսերի և սնկերի անցանկալի տեսակների կանխարգելման, ոչնչացման կամ պայքարի համար: Պեստիցիդների խմբում ներառված են միջատասպանները (ինսեկտիցիդներ), կրծողների դեմ պայքարի միջոցները (ռոտենդիցիդներ).

Պեստիցիդները (թունաքիմիկատներ) քիմիական միացություններ են, որոնք կիրառվում են բույսերի վնասատուների և հիվանդությունների, գյուղատնտեսական կենդանիների արտաքին մակաբույծների, մարդկանց ու կենդանիների հիվանդություններ փոխանցողների դեմ պայքարելու համար: Պեստիցիդ բառն առաջացել է լատիներեն «պեստիս»՝ վարակ, և «ցիդ»՝ սպանել, բառերից:

Պեստիցիդները թողարկվում են փոշիների, դուստերի, լուծույթների, էմուլսիաների, աերոզոլների և այլ ձևերով: Կիրառվում են մեծ մասամբ սրսկումների, փոշոտման, ախտահանման և այլ եղանակներով: Պեստիցիդներն այս կամ այն չափով թունավոր են տաքարյուն կենդանիների և մարդկանց համար, ուստի անհրաժեշտ է դրանք օգտագործելիս պահպանել անվտանգության կանոնները:Մի շարք պեստիցիդներ մարդու օրգանիզմ են թափանցում սննդի` հիմնականում մրգերի, բանջարեղենի, կաթի, կարագի, մսի հետ: Մարդու օրգանիզմում դրանց բացասական ազդեցության հետևանքները կարող են դրսևորվել ալերգիայով, տարբեր օրգանների գործունեության խանգարումներով, չարորակ ուռուցքների առաջացմամբ, իմունիտետի նվազմամբ և այլն: Ուստի պեստիցիդների պարունակությունը սննդամթերքում չպետք է գերազանցի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Ի՞նչ է սնկասպանները (ֆունգիցիդներ), մոլախոտերի դեմ պայքարի համար նախատեսված նյութերը (հերբիցիդներ), բույսերի աճի կարգավորիչները, ֆերոմոնները, դեֆոլիանտները, դեսիկանտները:

Սնկասպանները քիմիական պատրաստուկներ են, պայմանավորված բնակլիմայական պայմաններով, երբ առկա է բարձր խոնավություն և ջերմություն, սնկերը բույսերի վրա ակտիվ տարածում են գտնում։ Դրանց դեմ պայքարում են ֆունգիցիդներով։  

Թեմատիկ հարցեր և վարժություններ

Թեմատիկ հարցեր և վարժություններ.   

1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսերի աճման համար:

Բույսերի աճման համար անհրաժեշտ է հող, ջերմություն, լույս, խոնավություն ՝ ջուր:

2. Ինչո՞ւ  են  ազոտը և ֆոսֆորը համարվում կենսական  տարրեր:

Կենսական են կոչվում այն տարրերը, որոնք առաջացնում են բարդ օրգանական նյութեր, և, որոնք էլ ապահովում են օրգանիզմի կենսագործունեությունը: Ֆոսֆորը և ազոտը իրենց դերն ունեն օրգանիզմի կենսագործունեության մեջ, այդ իսկ պատճառով էլ համարվում են կենսական տարրեր:

3. Ինչո՞ւ են հողին տալիս պարարտանյութեր, ինչպիսի՞ պարարտանյութեր գիտեք….

Պարարտանյութերը հարստացնում են հողը բույսին անհրաժեշտ միկրոէլեմենտներով, առավելապես ՝ ազոտով, ֆոսֆորով, կալիումով, երկաթով, պղնձով, բորով և այլն: Նույն էլեմենտները կան նաև օրգանական ծագման, որպես կանոն դրանք լինում են թռչնաղբի, գոմաղբի կոմպոստի մեջ, բայց ավելի քիչ քանակությամբ: Պարարտանյութերի տեսակներից են ՝ ազոտական (ամոնյակային սիլիտրա, կարբամիտ, միզանյութ և այլն), ֆոսֆորական (սուպերֆոսֆաթ), կալիումական (կալիումի քլորիդ): Այժմ լայնորեն կիրառվում են կոմբինացված պարարտանյութերը, որում պարունակվում է և՛ ազոտ, և՛ ֆոսֆոր, և՛ կալիում, օրինակ ՝ նիտրոամոֆոսկա: Այն գրանուլացված պարարտանյութ է, որը միաժամանակ պահպանում է երեքից էլ ՝ ազոտ, ֆոսֆոր կալիում:

4. Ի՞նչ է «Նիտրատային  աղետը»:

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակությամբ օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա՛ թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներ անվանվեցին նիտրատային աղետ:

Նախկինում, երբ որպես պարարտանյութ օգտագործում էին գոմաղբը, նիտրատների հիմնախնդիր չի առաջացել: Գոմաղբմ ու օրգանական բնույթի մյուս պարարտանյութերը դանդաղ քայքայվում են՝ ապահովելով ազոտի մուտքը դեպի բույսեր, և հողում նիտրատների ավելցուկ չի առաջացնում:

5. Ո՞ր տարրերն են ընդգրկված 5֊րդ խմբի գլխավոր ենթախմբում:

5-րդ խմբի գլխավոր ենթախմբում ընդգրկված տարրերն են ՝ ազոտը (N), ֆոսֆորը (P), արսենը (As), ծարիրը (Sb) և բիսմութը (Bi):

6. Ո՞ր տարրի  մոտ է ավելի ուժեղ արտահայտված ոչ մետաղական հատկությունները ազոտի՞, թե՞ ֆոսֆորի. ինչո՞ւ:

Ոչ մետաղական հատկությունները պայմանավորված են էլեկտրոնային շերտերում, մասնավորապես ՝ արտաքին էլեկտրոնային շերտում եղած էլեկտրոնների թվով: Որքան քիչ է արտաքին էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թիվը, այնքան հեշտությամբ են նրանք էլեկտրոններ տալիս, հետևաբար, այնքան ուժեղ են նրանց ոչ մետաղական հատկությունները և հակառակը: Մենդելեևի պարբերական աղյուսակում դեպի աջ գտնվող տարրերը ավելի ոչ մետաղական են, քան ձախ ուղղության վրա գտնվողները, նույն կերպ, վերևում գտնվող տարրերը ավելի ոչ մետաղական են, քան դեպի ներքև իջնողները, հետևաբար, ազոտն ավելի ոչ մետաղական է, քան ֆոսֆորը:

7. Ազոտը և ֆոսֆորը համարվում են կենսական տարրեր. ինչո՞ւ:

Ազոտը երկնագնդի մթնոլորտի մոտավորապես 78 % – ն է կազմում, սակայն, միացությունների ձևով ՝ երկրակեղևում, ըստ զանգվածային բաժնի ՝ 0,0017 %: Ֆոսֆորի զանգվածային բաժինը երկրակեղևում 0,105 % է: Ազոտն առկա է սպիտակուցների, նուկլեինաթթուների, հեմոգլոբինի և բազմաթիվ այլ կենսաբանորեն ակտիվ նյութերի մոլեկուլների բաղադրության մեջ: Չափահաս մարդու օրգանիզմը միջին հաշվով 1,8 կգ ազոտ է պարունակում: Ֆոսֆորը նույնպես առկա է կենդանի օրգանիզմների համար խիստ կարևոր նյութերի, օրինակ ՝ նուկլեինաթթուների և լիպիդների բաղադրության մեջ: Միացությունների ձևով ֆոսֆորը մտնում է մարդու և կենդանիների ոսկրային, մկանային և նյարդային հյուսվածքներ կազմության մեջ։ Նրանց համար ֆոսֆորի աղբյուր է ծառայում բուսական սնունդը։ Սննդի մեջ ֆոսֆորի միացությունների պակասության դեպքում մարդու և կենդանիների մեջ առաջանում են լուրջ հիվանդություններ։ Ազոտի քանակի կտրուկ նվազման ժամանակ առաջանում է դեկոմպրեսիա հիվանդությունը։

5. Ի՞նչ է պարարտանյութը:

Պարարտանյութը քիմիական միացություն է:

Լաբարատոր փորձեր

Լաբարատոր փորձեր

Աղաթթվի քիմիական հատկությունները
Փորձ 1. Աղաթթվի փոխազդեցությունը ակտիվ մետաղներից ՝ ցինկի (Zn), մագնեզիումի (Mg) և ալյումինի (Al) հետ։
Տեղակալման ռեակցիա.
Zn + 2HCl ____ ZnCl + H²
Mg + HCl ____ + MgCl² + H²
2Al + HCl ____ AlCl³
Փորձ 2. Չեզոքացման ռեակցիա
Աղաթթվի փոխազդեցությունը նատրիումի հիդրօքսիդի հետ։
NaOH + HCl (թթու) = NaCl + H²O
Փորձ 3. Փոխանակման ռեակցիա, աղաթթվի փոխազդեցությունը աղերից խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի հետ
NaHCO³ + HCl ____ CO² | + NaCl + H²O

Գործնական աշխատանք

Խմելու սոդայի լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի որոշումը.
Նատրիումի հիդրոկարբոնատի ՝ NaHCO³, ջրային լուծույթի պատրաստումը և կոնցենտրացիայի խտության որոշումը։
Կշռեցինք 5 գրամ սոդա, չափիչ գլանով չափեցինք 100 մլ ջուր, այնուհետև ջուրը լցրեցինք կոլբայի մեջ և պատրաստեցինք լուծույթը։

1. Որոշենք լուծված նյութի սոդայի զանգվածային բաժինը լուծույթում։
Օմեգա (NaHCO³) = ?%
Օմեգա (NaHCO³) = m (NaHCO³) / m (լուծույթ) * 100%
m (լուծույթը) = m (NaHCO³) + m (H²O)
Ռո S⁴c = (H²O) = 1 գ/մլ (գ/ս³), հետևաբար
m (H²O) = 100 գ
5 գ / 5 գ + 100 գ * 100 % = 500 / 105 = 4,76%

Որոշել լուծված նյութի մոլային բաժինը լուծույթում։
X (NaHCO³) = n (NaHCO³) / n (NaHCO³) + n (H²O)
n = m / M
M – թվապես հավասար է Mr
Mr (NaHCO³) = 84
Mr (H²O) = 2*1 + 16 = 18
n (NaHCO³) = 5 գ / 84 գ/մոլ = 0,05 մոլ
n (H²O) = 100 գ / 18 գ/մոլ = 5,56 մոլ

X = 0,05 մոլ / 0,05 մոլ + 5,56 մոլ * 100 = 5 / 5,6 = 0,9%

Խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի (NaHCO3)- ի 10%-անոց 200գ ջրային լուծույթ պատրաստելու համար քանի՞ գրամ սոդա և ջուր պետք է վերցնել…

100 գրամ – 10 գրամ

200 գրամ – X գրամ

X գրամը = 200 * 10 / 100 = 20 գ (սոդա)

200 – 20 = 180 գ (ջուր)

Ջուր

Ջուրն ամենատարածված ու ամենաանհրաժեշտ նյութն է Երկիր մոլորակում և կենդանի նյութի էվոլյուցիայի հիմքը տիեզերքում։ Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը։

Երկրի վրա ջուրը գոյություն ունի ոչ միայն օվկիանոսներում ու ծովերում։ Այն գոյություն ունի տարբեր ձևերով՝ գետերն ու լճերը, ճահիճները,  ամպերն ու մառախուղը, անձրևը, ձյունը և այլն։ Երկիր մոլորակի ջրի պաշարների հիմնական մասն ամբարված է սառցի տեսքով` սառցաշերտերում և սառցալեռներում։ Պինդ ջրով (ձյուն, սառույց) ծածկված է ցամաքի 20%-ը։ Համաշխարհային օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և ստորերկրյա ջուրն առաջացնում է Երկիր մոլորակի միասնական ջրային թաղանթը՝ ջրոլորտը։

Ջրոլորտի երեք հիմնական բաղադրիչներն են` Համաշխարհային օվկիանոսը,  մթնոլորտային ջուրը և ցամաքային ջրերը։

Ջրի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրություններն սկսվել են դեռևս դրա քիմիական բաղադրության հաստատումից առաջ։ Այսպես, 1612 թ. իտալացի գիտնական Գ. Գալիլեյն ուշադրություն է դարձրել սառույցի փոքր խտության վրա հեղուկ ջրի համեմատ՝ որպես ջրի մակերեսին սառույցի լողալու պատճառ։ Հետագա ուսումնասիրությունները պարզել են, որ  պարզագույն քիմիական բանաձևի հետևում թաքնված է մի նյութ, որն օժտված է յուրահատուկ կառուցվածքով և ոչ պակաս յուրահատուկ հատկություններով։

Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:

Ջուրն օժտված է բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։ 

Ջրի ֆիզիկական հատկությունները

Սովորական պայմաններում ջուրն անգույն, անհամ, անհոտ հեղուկ է: Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից, որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է, իսկ այս դեպքում, օրինակ, սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից, դրա համար այն լողում է ջրի վրա, դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում: Ջուրն ուննի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում: Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը: Ջրի բոլոր այս անոմալ հատկությունները պայմանավորված են ջրի մոլեկուլների միջև առկա ջրածնային կապերով:

Ջրի քիմիական հատկությունները

Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000°C տաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում: Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է ՝ առաջացնելով ջրածին և թթվածին: Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով քայքայելիս ՝ 2H2O -> t°2H2 + O2: Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների ՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման: Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ: Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ: Բարձր ջերմաստիճանում ջուրը փոխազդում է պակաս ակտիվ մետաղների հետ: Ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդների հետ՝ առաջացնելով ալկալիներ։

Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10-9)

1. Ջուրը ամֆոտեր միացություն է, ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10−9)
H2Օ⇌H++ OH կամ HՕH + HOH⇌H3Օ+ OH
2. Փոխազդում է մետաղների հետ.
ակտիվ մետաղներ (նատրիում, կալցիում) ՝
2Na+2H2O = 2NaOH+H2
Ca+2H2O = Ca(OH)2+H2
պակաս ակտիվ (ցինկ,երկաթ) `
Zn+H2O = ZnO+H2
3Fe+4H2O = Fe3O4+4H2
պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում։
3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.
K2O+H2O = 2KOH
BaO+H2O = Ba(OH)2
4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ
SO3+H2O=H2SO4
P2O5+3H2O=2H3PO4
5. Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.
6. Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.
C+H2O=CO+H2 (ջրագազ)

Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են ` գույնը, համը, հոտը։ Ջուրը դառնահամ են դարձնում Ca և Mg աղերը, քաղցրահամ են դարձնում K և Na աղերը։ Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս (չի կարելի խմել այն ջուրը, որից քլորի հոտ է գալիս), 100 մանրէից ավելի չպետք է պարունակի և պետք է լինի քաղցրահամ։

Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետացներից ` նատրիումի հետ
Ջուրը քայքայում են ալկալիական մետաղները՝ Li, Na, K, Rb, Cs եւ քայքայում են հողալկալիական մետաղները՝ Ca, Sr, Ba։

m (NaHCo3) = 8,4գ
m (H2O) = 100գ
Cm (NaHCO3) = n (NaHCO3) / V (լուծույթ) = 0,1մոլ/0,1լ = 1մոլ/լ

Ջրային օբյեկտների աղտոտման գլխավոր աղբյուրը արտադրական հոսքաջրերն են, որոնք թափվում են գետերը, լճերն ու ջրամբարները: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիական միացություններով և տաք հոսքաջրերով:

Նավթը և նավթամթերքը ջրի մեջ բնական վիճակում իսպառ բացակայում են: Այդ պատճառով էլ դրանց նույնիսկ չնչին քանակության հայտնվելն արդեն նշանակում է ջրի աղտոտում: Առաջին հերթին վատանում են հատկապես ձկնկիթի և ձկների զարգացման պայմանները, դանդաղում է կերային ռեսուրսների վերարտադրությունը, ընկնում է ձկների սննդարար արժեքը: Որսված ձկները հաճախ լինում են թունավոր, ոչ պիտանի սննդի օգտագործման համար: Մեծապես տուժում են ձկնային տնտեսությունը և ձկնորսությունը:

Կենդանի մարդու օրգանիզմում 70% ջուր է. ըստ դրա, որոշենք ջրի զանգվածի պարունակությունը իմ օրգանիզմում

40 (իմ քաշը) * 70 / 100 = 28

Քիմիա

Առաջադրանք 1. Որո՞նք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկեք….

Ջրի երեք ագրեգատային վիճակները- ջրի եռալը, ջրի պնդանալը, ջրի տաքացումը բնության մեջ: Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝պինդ, հեղուկ և գազային: Ջուրն օժտված է  բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։ Ջրի անոմալ առանձնահատկություններից են  եռման (+100°C) և պնդացման (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները:

Առաջադրանք 2. Որո՞նք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ ռեակցիաների հավասարումները…

Առաջադրանք 3. Որո՞նք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…

Ջրի օրգանոլեպտիկ հատկություններն են գույնը, համը, հոտը։ Ջուրը դառնահամ են դարձնում Ca և Mgաղերը, քաղցրահամ են դարձնում K և Na աղերը:

Առաջադրանք 4. Ջրի  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղներից` նատրիումի  հետ, գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը….և  հավասարեցրեք  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով….

Ջրի փոխազդեցությունը ակտիվ մետացներից նատրիումի հետ

Ջուրը քայքայում են ալկալիական մետաղները՝ Li, Na, K, Rb, Cs: Ջուրը քայքայում են հողալկալիական մետաղները՝ Ca, Sr, Ba

Na+2HOH -2NaOH+H2

Առաջադրանք  5.  Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր… 

Խմելու ջուրը պիտի պարունակի 100 մանրէից ոչ ավել։

Չի կարելի խմել այն ջուրը, որից քլորի հոտ է գալիս։

Առաջադրանք   6.  Որո՞նք  են  ջրի    աղտոտման  պատճառները …

Ջրային օբյեկտների աղտոտման գլխավոր աղբյուրը արտադրական հոսքաջրերն են, որոնք թափվում են գետերը, լճերն ու ջրամբարները: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիականմիացություններով և տաք հոսքաջրերով:

Առաջադրանք 7. Խմելու  սոդայի` նատրիումի   հիդրոկարբոնատի  լուծույթի  պատրաստումը  և  կոնցենտրացիայի  որոշումը…

m(NaHCo3)=8,4գ

m(H2O)=100գ

Cm(NaHCO3)= n(NaHCO3)/V(լուծույթ)=0,1մոլ/0,1լ=1մոլ/լ

Առաջադրանք 8. Խմելու սոդայի` նատրիումի հիդրոկարբոնատի (NaHCO3)- ի 10%-անոց 200գ ջրային լուծույթ պատրաստելու համար քանի՞ գրամ սոդա և ջուր պետք է վերցնել…

Վիտամիններ

Անհատական հետազոտական աշխատանք

Վիտամիններ (լատ.՝ vita, «կյանք»), կենսաբանորեն ակտիվ օրգանական և տարբեր կառուցվածք ունեցող միացություններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար և այդ առումով անփոխարինելի են։ Ակտիվ օրգանական միացությունն անվանվում է վիտամին, երբ տվյալ օրգանիզմը չի կարողանում այն սինթեզել անհրաժեշտ քանակությամբ և ստանում է սննդի միջոցով։ Այս պատճառով «վիտամին» տերմինն պայմանական է կախված արտաքին միջավայրի պայմաններից և օրգանիզմից։ Օրինակ ասկորբինաթթուն՝ վիտամին C-ի տարատեսակներից մեկը, վիտամին է մարդու, բայց ոչ կենդանի օրգանիզմների մեծամասնության համար։ Որոշ առողջական խնդիրների դեպքում վիտամինների հավելումը կարևոր է, բայց շատ քիչ փաստեր են հայտնի առողջ մարդու կողմից վիտամինների ընդունման օգտակարության վերաբերյալ։ Կան կազմությամբ վիտամիններին մոտ նյութեր, նախավիտամիններ, որոնք, մտնելով մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։ Վիտամինները չեն ընդգրկում լրացուցիչ սննդանյութերը՝ հանքային աղերը, ճարպաթթուները և ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են ավելի մեծ քանակով, քան վիտամինները և ոչ էլ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ բազմաթիվ այլ սննդանյութեր[3]։ Ներկայումս լայնորեն ընդունված են 13 տարբեր վիտամիններ, որոնք դասակարգվում են ոչ թե ըստ կառուցվածքի, այլ ըստ իրենց կենսաբանական և քիմիական ակտիվության։ Սրա պատճառով, յուրաքանչյուր վիտամին կազմված է կենսաբանորեն ակտիվ տարբեր բաղադրիչներից՝ վիտամերներից։ Օրինակ՝ վիտամին A-ն, ներառում է ռետինալը, ռետինոլը և 4 այլ անհայտ կարոտինոիդներ։ Վիտամերները օրգանիզմում կարող են փոխակերպվել վիտամինի ակտիվ ձևին, ինչպես նաև, սովորաբար, կարող են փոպակերպվել մեկը մյուսին։ Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։Մինչև 1930-ականների կեսերը, երբ առաջին անգամ կիսասինթետիկ ճանապարհով ստացան վիտամին B-ն և C-ն, վիտամինների միակ աղբյուրը սնունդն էր։ 20-րդ դարի կեսից վիտամինները սկսվեցին արդեն քիմիական ճանապարհով սինթեզվել և վաճառվել, առանձին կամ մուլտիվիտամինային կոմպլեքսների ձևով։ Վիտամինների կառուցվածքային ակտիվությունը, ֆունկցիան և առողջության մեջ դերը ուսումնասիրող գիտությունն անվանվում է վիտամինոլոգիա։

Անօրգանական շղթաներ

☆֊ Հաշվարկային֊ լաբորատոր փորձեր` <<Անօրգանական շղթաներ>>

Գրեք ներքոբերյալ անօրգանական շղթաների ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը.

  • Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Mg→ MgO →Mg(OH)2→  MgCl2
  • Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4

Միացման ռեակցիա, այրման ռեակցիա, ջերանջատման ռեայցիա

Փորձ 1.

Մագնեզիումի այրումը

Mg+O2—->MgO+Q

2Mg+O²—->2MgO+Q

Փորձ 2.

Հիմքի Մագնեզիումի հիդրոքսիդի ստացումը.

MgO+H²O—–>Mg(OH)2-Մագնեզիումի հիդրոքսիդ

Փորձ 3.

չեզոքացման ռեակցիա

Mg(OH)²+2HCl(թթու)—->MgCl(աղ)²+2H²O

Միացման է կոչվում երբ երկու կամ ավել նյութեր միանում են և առաջանում են մեկ բարդ նյութ։

Այրման ռեակցիաները օքսիդավերականգման ռեակցիաներ են ջերմության և լույսի անջատմամբ։

Հիմքի և թթվի միջև ընթացող փոխանակման ռեակցիան, որի հետևանքով առաջանում է աղ և ջուր, կոչվում է չեզոքացման ռեակցիա։

Քիմիա․ Ինքնաստուգում

1.Ո՞ր  շարքում են  նշված միայն ֆիզիկական մարմիններ.

   ա) գիրք, մեխ, ալյումին, ազոտ
   բ) սեղան, գրիչ, տետր, մատանի
   գ) երկաթ, քանոն, ոսկի, թթվածին
  դ) պղինձ, ջուր, արծաթ, ջրածին

  1. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում.   ջրի կաթիլ, պղնձե թաս,  ալյումինե կաթսա,   ռետինե գնդակ,  պղնձե կուժ, սառցե դղյակ,  ոսկե  մատանի.

1)3                        2)  6                            3)  4                                  4) 5

3. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
     1) 
 ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ
    2)  կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ
    3)  շաքարավազ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ
    4)  սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ

4. Ինչպիսի՞ ագրեգատային վիճակում կարող է գտնվել սնդիկը.

  1. միայն պինդ  վիճակ
  2. միայն  գազային վիճակում
  3. միայն  հեղուկ  վիճակում
  4. բոլոր  երեք  վիճակներում

 5.  Որքա՞ն է ոսկու  ձուլակտորի զանգվածը,  որի ծավալը  2 սմէ, իսկ ոսկու խտությունը  19,3 գ/սմ3է.

1) 38,6գ                    2) 9,65գ                   3) 3,86գ                       4) 1,93գ

6. Ո՞ր  շարքում  են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.

    1)   Al, HCl,  Cu, Na2SO4                                      3)  H2O, N2, O3,  Ni, S8

   2)   AgBr, H2, CaCO3, P4                                      4)  NaOH, CO2, NH3, CuSO4

7. Ո՞ր  շարքում են առկա միայն կովալենտային կապերով միացություններ.

     1)  NaCl, HCl, Cl2, NaHCO3                                      3)  H2, NH3, H2O, CH4

    2)  KBr, HNO3, CaO, P4                                            4)  N2, Br2, CuSO4, Fe

8. Հետևյալ նյութերից չորս  սյունակով  առանձնացրեք  օքսիդները, հիմքերը, թթուներն  ու   աղերը, նշեք  յուրաքանչյուրի  անվանումը.    HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2,   Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3.

      Օքսիդ       Հիմք         Թթու             Աղ
 Na2O
BaO
CO2
Al2O3
MgO
SO3
Ca(OH)2
Fe(OH)2
NaOH
Al(OH)3
 HNO3
HCl
H2SO4
H3PO4
AgNO3
NaHCO3
K2SiO3
NaCl
CaCl2

9. Ո՞ր  շարքում է  գրված ֆոսֆոր,  թթվածին,  ածխածիներկաթ և ազոտ քիմիական տարրերի նշանները.

    1)  F, C, P, Si, Na
    2)  O, C, Li, K, Ba
    3)  P, O, C, Fe, N
    4)  K, Na, P, Fe, C 

    10. Ո՞ր տարրական մասնիկներից է կազմված ատոմը.
    1)  միայն էլեկտրոններից
    2)  նեյտրոններից  և  էլեկտրոններից
    3)  պրոտոններից, էլեկտրոններից  և  նեյտրոններից
    4)  միայն պրոտոններից

  1.  Բնութագրեք  հետևյալ  տարրերը՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, քլոր, բրոմ, յոդ, սիլիցիում, մանգան, պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի ….  (նշված տարրերից ընտրեք մեկ մետաղ և մեկ ոչմետաղ)  ըստ  հետևյալ ըստ հետևյալ սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը Al
բ)  կարգաթիվը, միջուկի  լիցքը՝ Z =13 ; +13
գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը) պրոտոնների-27, նեյտրոնների-14, էլեկտրոններ-27
դ)  պարբերության  համարը, լրիվ  լրացված  էներգիական  մակարդակների  թիվը 3(3,8,2)

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական), արտաքին

էներգիական  մակարդակում  էլեկտրոնների  թիվը

խումբը-երրորդ, գլխավոր ենթախումբ, (1,2)

զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների

3s23p1

է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական

մակարդակների  և  ենթամակարդակների)

+13 I-2,II-8,III-3 

ը) ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված`  մետաղակա՞ն, թե՞   ոչ մետաղական…

մետաղական

  թ)  ինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ

առկա  է  այդ   տարրի  ատոմներ……..

Al

ժ Կատարեք հաշվարկներ ` որոշեք  այդ  տարրի  մեկ  ատոմի  զանգվածը` mo (գ),

տարրի  առաջացրած  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը`Mr,

տարրերի  զանգվածային   հարաբերությունները, զանգվածային  և մոլային բաժինները օքսիդում:

  1. Համապատասխանեցրեք նյութի հատկությունները և անվանումը.   
ՀատկություններըԱնվանումը
  աբնորոշ  հոտով   թափանցիկ  հեղուկ     բջրում  լավ  լուծվող  պինդ  նյութ     գմետաղական  փայլով  պինդ  գունավոր  նյութ     դջրում  քիչ  լուծվող  անհոտ, անհամ  գազ    1) կավիճ   2) սախարոզ   3) քացախաթթու   4) թթվածին   5)  քլոր   6)  յոդ

Նյութերի որակական և քանակական բաղադրությունը

Տնային աշխատանք՝ ընտրեք կենցաղում կամ շրջապատում 2-3 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

H2O, CO2, Al2O, P2O5, SO2

  • Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը,ատոմների քանակը

H2O — (H)Ջրածին, Թթվածին

CO2—Ածխաժին, Թթվածին

Al2O—Ալյումին, Թթվածին

P2O5—Ֆոսֆոր, Թթվածին

SO2—Ծծումբ, Թթվքածին

  • Հաշվեք հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr

H2O—18

CO2—44

Al2O—70

P2O5—142

SO2—62

  • Որոշեք տարրերի զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները:

H2O—1:8

w(H)=11,11%

w(O)=88,89%

CO2—3:8

w(C)=27,27%

w(O)=72,73%

Al2O—27:8

w(Al)=33,75%

w(O)=66,25%

P2O5—31:40

w(P)=21,83%

w(O)=78,17%

SO2—1:1

w(S)=3,125%

w(O)=96.875%