Փլուշը որպես պարատրանյութ

This slideshow requires JavaScript.

Խաղողից պատրաստեցինք գինի։ Տեխնոլոգիայի դասին բարձրացանք սարալանջ և գինու նստվածքը՝ փլուշը որպես պարատրանյութ լցրեցինք վազզերի շուրջ։

Դաս. գինու դպրոցում

This slideshow requires JavaScript.

Այս անգամ էլ դասը անցկացրեցինք գինու դպրոցում։ Այս անգամ գինին առանձնացրեցինք փլուշից։ Փլուշով գինին լցնում էինք սարքի մեջ և որքան հնարավոր է քամվում էր, հետո սարքը մասերի բաժանեցինք և փլուշը լցրեցինք տակառի մեջ։ Այս գործընթացը արեցինք երկու անգամ։

Դաս. Գինու դպրոցում

Այս անգամ էլ դասը անցկացրեցինք գինու դպրոցում։ Սկզբում ընկեր Արտակը մի քիչ պատմեց գինու սարքելու պրոցեսից, հետո անցանք գործի։ Հատուկ երկար փայտերով պետք է խառնեյինք գինին, որը դեռ պատրաստ չէր։ Խառնելու ժամանակ վերևի հատվածը պետք է փրփրեր, եթե չէր փրփում ուրեմն ինչ-որ խնդիր կար։

 

This slideshow requires JavaScript.

Տեխնոլոգիայի դաս. Ջերմոցում

Այս անգամ մեր տեխնոլոգիայի դասը անցկացրեցինք ջերմոցում։ Բույսեր տնկեցինք, ծաղիկները ջրեցինք և ծաղկի կտրոնները դրեցինք ջրի մեջ, որպեսզի արմատակալի։ Նաև կրիաների ակվարիումը մաքրեցինք և կերակրեցինք կրիաներին։

This slideshow requires JavaScript.

Խնամում ենք մեր դպրոցը

This slideshow requires JavaScript.

Շաբաթական երկու անգամ մենք ունենում ենք տեխնոլոգիա։ Տեխնոլոգիայի ժամանակ մենք խնամում ենք մեր դպրոցը։ Ծաղիկներ ենք տնկում։ Ջրում ենք ծառերը և ծաղիկները։ Այսօր տեխնոլոգիայի դասին դպրոցի տարածքը, թափված տերևները և անպետք խոտերը մաքրում էինք հատուկ գործիքներով։ Գլխավոր մուտքի տարածքը շատ գեղեցիկ և խնամված տեսք ունի։

 

Տեխնոլոգիա

Այսօր տեխնոլոգիա դասին մենք բաժանվեցինք երկու խմբերի: Աղջիկները լուսաբանեցին օրվա արարքների մասին, իսկ տղաները կատարեցին տեխնոլոգիական աշխատանքներ: Ջերմոցում փխրեցրեցին ծաղիկների հողը, ջրեցին ծաղիկները, մաքրեցին կրիաների ջուրը, ջրեցին պատշգամփի ծաղիկները, կերակրեցին կենդանիներին: Իսկ աղջիկները լուսաբանեցին այս օրվա անելիքները: