Վոլեյբոլը իմ կյանքում

Ուզում եմ մեծ հաջողությունների հասնել վոլեյբոլի մեջ։ Սկզբում վոլեյբոլի գնում էի ժամանակ անցկացնելու համար, բայց հիմա ամեն ինչ լուրջ է։ Վոլեյբոլի գնում եմ արդեն 9 ամիս։ Առաջին մրցման ժամանակ գրավեցինք 3-րդ տեղը։ Այդ հաղթանակից հետո սկսեցի ավելի լուրջ վերաբերվել վոլեյբոլին։ Ոչ մի պարապմունք բաց չեմ թողնում։ Հատուկ կառանձնցնեմ իմ մարզչին` ընկեր Անդրանիկին, նա շատ բարի, հոգատար և մեր մասին մտածող մարզիչ է։