Թափառումներ Աշտարակ քաղաքում

Դե ինչպես կարելի է բաց թողնել քայլքը Տիար Բլեյանի հետ։ Այս անգամ Տիար Բլեյանի հետ քայլք իրականցրեցինք Աշտարակ քաղաքում։ Ճանապարհը, որը անցանք ավտոբուսով անցնում էր նորակառույց Հյուսիս-հարավ ճանապարհով։ Քայլքը սկսեցինք Ներսես Աշտարակեցու հրապարակից, նրա արձանի մոտից։ Այնտեղ մեզ միացավ պատմության ուսուցչուհի` ընկեր Ազնիվը, ով ծնվել մեծացել և ապրում է Աշտարակ քաղաքում։ Աշտարակը լի էր գեղեցիկ տեսարժան վայրերով, բայց այս անգամ ընտրեցինք Քասախի կիրճի ափերը և նրա մոտակայքում գտնվող եկեղեցիները ուսումնասիրելու համար։ Քայլքի սկզբում գտնվում էինք կիրճի աջ ափում, բայց այնուհետև Ճոճվող կամրջով անցանք ձախ ափ, որը գտնվում էր Քասախի աջ և ձախ կողմերի միջև։ Ընկեր Ազնիվը ճանապարհի ընթացքում հետաքրքիր պատմություններ էր պատմում տարբեր շինությունների և այլ բաների մասին, որոնք գտնվում էին մեր քայլքի ճանապարհին։ Հաջորդ կանգառը եղավ Կարմրավոր եկեղեցին, եկեղեցու վերևից հիացանք կիրճով և հետո մի փոքր ընդմիջումից հետո գնացինք Սպիտակավոր եկեղեցի։ Ընկեր Ազնիվը հետաքրքիր լեգենդներ պատմեց այդ եկեղեցիների մասին։ Քայլքի ընթացքում հետաքրքիր քննարկումներ ունեցանք քաղաքը էլ ավելի գեղեցիկ և ազատ դարձնելու մասին։ Փորձեցինք հասկանալ թե ինչ կարող ենք անել, որպեսզի Աշտարակ քաղաքի գեղեցիկ հնաոճությունը պահպանվի։ Իսկ արդեն վերջին կանգառը եղավ Սուրբ Մարինե եկեղեցում, եկեղեցում աղոթեցինք այնուհետև մեր քայլքը ավարտեցինք և վերադարձանք դպրոց։ Շատ հետաքրքիր, ուսուցողական քայլք էր։ Ես դեռ կվերադառնամ Աշտարակ։

Գիտելիքի օրը բարձունքին. Դեպի Թռչկանի ջրվեժ

Գիտելիքի օրը բարձունքին նախագծի շրջանակներում մեկնեցինք Թռչկանի ջրվեժ մի խումբ իններորդցիներով։ Ճանապարհը այդքան էլ երկար չթվաց, քանի որ սպասելիքները շատ էին և հերթ չհասավ ճանապարհի մասին մտածելու համար։ Բեռնատարով բարձրանալը շատ հավես էր, տեսարանը շատ տպավորիչ, բայց հասնելուն պես հանդիպեցինք ավելի գեղեցիկ տեսարանի։ Թեթև նախաճաշելուց հետո գնացինք էլ ավելի մոտիկ ջրվեժին, այնքան գեղեցիկ էր ջրվեժը, որ աչք չէի կարողանում կտրել ջրվեժից։ Ճիշտ է վերջում ոտքից գլուխ թաց էինք, բայց այդ գեղեցիկ տեսարանները տեսնելու համար արժեր թրջվել։ Ճամփորդության ժամանակ էլ ավելի լավ ճանչեցինք մեր ընկերներին և ուսուցիչներին։ Այս ճամփորդությունը դարձավ իմ կյանքի ամենալավ հիշողություններից մեկը։ Ետ դարձի ճանապարհը նույնպես հետաքրքիր և մտերմիկ զրույցներով անցավ։

Վրաստանի Կախեթի շրջանի Մանավի ճամբարում

69254962_2537148343004256_8173296066771288064_nՕգոստոսի 20-ին մենք մեր 30 հոգանոց խմբով մեկնեցինք Վրաստանի Կախեթի շրջանի Մանավիում կազմակերպվող միջազգային ճամբար, որը կազմակերպել է Վրաստանի դեսպանատունը։ Ճամբարում ամեն ինչ կարգ ու կանոնով է, ճամբարի մթնոլորտը շատ լավն է։ Ճամբարի երկրորդ օրը պետք է կայանար օլիմպիադան, օլիմպիադայի համար մենք  հայերս պետք է համար պատրաստեինք և ներկայացնեինք Հայաստանը։ Մենք Հայաստանը ներկայացրեցինք Փափուռի և Շավալի պարերով, բոլորը շատ գոհ մնացին մեր պարից։ Մենք արդեն ընկերացել ենք մեր վրաց ընկերների հետ։ Ամեն օր 1 ժամ տրամադրում ենք մեր ընկերներին հայերեն բառեր սովորեցնելու համար, իսկ նրանք մեզ սովորեցնում են վրացերեն բառեր։ Ճամբարը գտնվում է անտառի մեջ, շատ գեղեցիկ միջավայրում։ Էստեղ գրեթե ամեն օր կազմակերպվում են դիսկոտեկներ։ Մեր  առաջին դիսկոտեկի ժամանակ մեզ համար ֆլեշմոբ էին կազմակերպել մեր լիդերները։ Այս երեք օրվա ընթացքում ամենալավ դիսկոտեկը երրորդ դիսկոտեկն էր, որովհետև դիսկոտեկի ընթացքում միացրեցին հայկական երաժշտություն։ Ճամբարայինին օրը վերջանում է ջոկատի հանդիպումով, որը կոչվում է ((ռեֆլեքսիա))։ Ռեֆլեքսիայի ժամանակ ամեն մեկս ներկայացնում ենք մեր կարծիքը այդ օրվա մասին։ Ես շատ տպավորված եմ։

Նորագյուղ և կիլիկիա քայլարշավ

Այսօր մենք գնացինք քայլարշավ դեպի նորագյուղ և կիլիկիա թաղամասեր: Ամբողջ ճանապարհին Հայկը ապահովում էր ուղիղ եթերը և տեղեկացնում մանրամասներ: Ճանապարհը անցանք քայլքով, որը տեվեց մեկ ժամ իսկ մեքենայով կտեվեր տասնըհինգ րոպե: Ճիշտն ասած՝ ճանապարհին մրսեցինք: Ճանապարհի ընթացքում մեզ միացավ ութերորդ դասարանիցի Առաքելյան Դավիթի մայրը՝ ընկեր Լիլիթը: Ես շատ տպվորված եմ Նորագյուղի մարդկանցից, որովհետև այնտեղի մարդիկ շատ բարեհամբյուր և հյուրընկալ էին: Նրանք մեծ հաճույքով պատասխանեցին մեր հարցերին:  Ես շատ տխրեցի տեսնելով այնտեղի պայմանները: Ձմռանը շատ դժվար էր մարդկանց համար, որովհետև տունը տաքացնելու պայմասնները շատ քիչ էին: Բոլոր տների մոտ շներ կաին և ամբողջ ընթացքում մեզ հանգիստ չտվեցին՝ անընդհատ հաչում էին: Բոլոր տներում վառարան էին վառում, որպիզի տաք լիներ և այդ ծխի հոտը տարածվել էր ամբողջ բլուրով մեկ: Շատ տների անցումնները այնքան նեղ էին, որ գրեթե անանցանելի էին: Նրանց խնդիրները կրկնապատկվում էին ձմռանը: Փնտրեցինք ինչ-որ հետաքրքիր արվեստանոց կամ շինություն, բայց չգտանք: Ասացին երգիչներ կան, բայց այդպես էլ չհանդիպեցինք: Մի խոսքով ես տխուր եմ և մտահոգված, որ երևանում կան նման խնդիրներով մարդիկ:

Ճամփորդություն դեպի Ստեփանավան քաղաք

Մայիսի 7-ին մենք ճամփորդեցինք դեպի Ստեփանավան քաղաք: Ճանապարհին կանգ առանք Ապարանում, Գնթունիկի մոտ, թեթև նախաճաշեցինք և ճանապարհ ընկանք: Վերջապես տեղ հասանք: Տեղավորվեցինք և գնացինք Գառգառի եկեղեցի, հետո գնացինք Դենտրոպարկ: Դենտրոպարկում սեկվոյաներ տեսանք, այնտեղ անձրևի տակ մնացինք: Վերադարձանք տուն ճաշեցինք և սկսեցինք խաղեր խաղալ այնտեղի երեխաների հետ: Երեկոյան ուսմնական խաղեր խաղացինք և գնացինք քնելու: Հաջորդ օրը էլ ավելի ուրախ և արկածներով լի օր էր: Վեր կացանք, նախավարժանք արեցինք, մարզվեցինք: Նախաճաշեցինք և այցելեցինք Գառգառի միջնակարգ դպրոց: Այնտեղի երեխաների հետ ծանոթացանք, խաղացինք, հոլ պտտեցնել սովորեցրեցինք, նրանց գրքեր նվիրեցինք և գնացինք Գյուլաքարակի եկեղեցի: Այնտեղ մոմ վառեցինք, աղոթեցինք: Հետո գնացինք Լոռե բերդ: Այնտեղ մեզ միացան մի խումբ աղջիկներ ու նաև ասեմ, որ նրանք շատ հումորով էին: Այնտեղ մի լավ նկարվեցինք, զվարճացանք և խաղացինք: Լոռե բերդում պիկնիկ արեցինք և հետաքրքիր անեկտոդներ պատմեցինք և վերադարձանք հյուրատուն: Եկանք խաղեր խաղացինք, ընկեր Սոնայի հետ մրցույթ կազմակերեպեցինք և մեր թիմը հաղթեց: Հետո <<Moana>> մուլտֆիլմը դիտեցինք և գնացանք քնելու: Վերջին օրը վեր կացանք մարզվեցինք, նախաճաշեցինք և գնացինք Կուրթան, Հնեվանք: Ճանապարհին մի դաշտի մոտ կանգնեցինք, որտեղից Հնեվանքը շատ գեղեցիկ էր երևում: Դաշտի դիմացը մի անդունդ կար: Մենք ծաղիկներ հավաքեցինք ու պսակներ հյուսեցինք: Հնեվանքում շատ հետաքրքիր անցավ, այնտեղ էլ անձրև եկավ, մենք ընկանք ցեխերը: Ու վերջապես վերադաձանք Երևան: Ես այս ճամփորդությունը երբեք չեմ մոռանա: Ես շատ լավ տպավորություններով վերադարձա Ստեփանավանից:

This slideshow requires JavaScript.

Ճամփորդություն դեպի Բագարան գյուղ

Ապրիլի 25-ին մենք մի փոքրիկ խմբով ճամփորդեցինք դեպի Բագարան գյուղ: Սկզբում մի պահ կանգնեցինք ճաշեցինք, իսկ հետո ճանապարհ ընկանք: Երբ հասանք Բագարանի դպրոց այնտեղ մեզ համար բեմադրեցին մի հետաքրքիր ներկայացում, որը կապված էր սուրբ զատկի ծեսի հետ: Համագործակցելով Բագարանի դպրոցի հետ նրանց համար բացեցինք ուսումնական բլոգ, սովորեցրեցինք մի քանի պարեր և նրանց համակարգիչ, գրքեր նվիրեցինք: Մեծ տպավորություն ստացա բագարանցիներից, նրանք շատ համարձակ էին ու մարդամոտ: Առանց ամաչելու մոտեցան մեզ ու ծանոթացան, անպիսի տպավորություն էր, կարծես գյուղի ամաչկոտ մարդիկ չլինեին : Բացի մարդամոտ լինելուց նաև շատ հյուրասեր էին, նրանք մեծ ուրախությամբ դիմավորեցին մեզ: Ետ վերադառնալուց ճանապարհից վերցրեցինք մեր ավագ ընկերներին: Սա իմ հերթական հետաքրքիր ճամփորդություններից մեկն էր: Ուրախ եմ, որ նոր մարդկանց ճանաչեցի:

Բագարան

Untitled.png

Ապրիլի 25-ին ճամփորդելու ենք Բագարան:

Բագարան (Ամուր, Բագրան, Դիցավան, Բաքրան), բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս։ Հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք։ Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ թագավորը մթա II դ սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխվել հեթանոսական կուռքերը, քաղաքի մոտ տնկել անտառ։ Բագարանում քրմապետ է եղել Երվանդի եղբայր Երվազը։ Սակայն Արտաշես Ա-ն, գրավելով թագավորությունը, սպանել է Երվանդին ու Երվազին, կուռքերը Բագարանից տարել Արտաշատ և իր զորավար Սմբատին նվիրել Երվազի 500 ծառաներին։ Սմբատը նրանց բնակեցրել է Մասիսի ստորոտում՝ նոր բնակավայրում, որը նախկինի անունով կոչվել է Բագարան։ Հետագայում Բագարանը կորցրել է իր երբեմնի քաղաքական ու հասարակական դերը։ Միայն IX դ, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բագարանը դարձավ նախարարական ոստան։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։

Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան

Դեկտեմբերի իննին մենք գնացինք պատմության թանգարան: Այնտեղ մրցեցինք Էրեբունի և  Երևան խմբերով ու հաղթեց Էրեբունի Երևանը: Երկրորդ սրահում կար մի հին ժամացույց, ուղեկցողը մեզ պատմեց, որ այն ժամանակներում իրենց միակ ժամացույցը սա է եղել և քանի որ այդ ժամացույցի վրա ապակի չկար ագռավները գալիս էին նստում էին սլաքների վրա ու մարդիկ չէին կարողանում ժամադրվել այդ պատճառով  մի ոստիկան բարձրացրեցին և այդ ոստիկանը երկար փայտիկով քշեց այդ ագռավներին, իսկ  այդ օրվանից ոչմի ագռավ չէր նստում սլաքներին և մարդիկ հանգիստ ժամադրվում էին: Վերջում մենք գնացինք երորդ սրահ և խոստացանք հայրենիքին վնաս չտալ:

Լոռի՛, սպասի՛ր ինձ, ես էլի կգամ

Արդեն քանի օր է անցել ճամփորդությունիցս, բայց տպավորություներս դեռ վառ են, սա արդեն երկրորդ անգամն էր, որ հնարավորություն էի ունենում լինել Լոռիում, բայց երկուսն էլ տարբերվում են իրարից, այս անգամ ժամանակը ավելի երկար էր ու կարողացանք ավելի լավ ուսումնասիրել Լոռին։ Շատ լավ ժամանակ էինք անցկացնում ու երբ արդեն եկավ Երևան հետ գալու ժամանակը, ոչ ոք չէր ուզում հետ գալ։ Անցած անգամ անընդհատ ջերմում էի և չկարողացա լավ ուսումնասիրել Լոռին։ Իսկ այս անգամ, հասցրեցի ուսումնասիրել Լոռին և հիմա կպատմեմ, թե ինչ տպավորություններ ունեմ։ Մենք այդ չորս օրվա ընթացքում գնացել ենք Օձուն՝ Սուրբ Ասվածածին եկեղեցի, այնտեղ ծանոթացել ենք մյուս ջոկատների հետ, գնացել ենք Օձունի դպրոցները, Քոբայրում քայլարշավ արեցինք, թափառել ենք գյուղով, գնացել ենք Ծաղկեվանք, Արդվի, Օձի պորտ, Հաղպատ, Սանահին։Վերադարձին  մտանք Դսեղ, Հովանես Թումանյանի տուն թանգարան։ Ես նորից սիրով կգնամ Լոռի։ Լոռի՛, սպասի՛ր ինձ,ես էլի կգամ ։

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ և Տափի ամրոց

Մենք Դպրոց-պարտեզի 4-3 դասարանի հետ, ապրիլի քսաներեքին գնացինց  Խոր Վիրապ և Տափի ամրոց։ Խոր Վիրապում բոլորս խիզախ իջանք փոսը, ես նույնիսկ փոքրը փոսը իջա, իսկ հետո նկարվեցինք։ Այնտեղ մի տատիկ կար, նա իր ընտանիքի հետ ուզում էր մեղքերի թողություն անել,  մի խեղճ հավի ուզում էր մատաղ անել, այդ խեղճ հավի ոտքերը կապկպված էին տոպրակով։ Ես շատ խղճացի այդ հավին։ Իջանք ներքև և ճաշեցինք։ Մենք հետո  գնացինք Տափի ամրոց, այնտեղ ես և ընկեր Նելին հավաքեցինք բանջար, մտանք եկեղեցի այնտեղ նկարվեցինք, վառեցինք մոմ և լիքը խաղեր խաղացինք, ժայռերի վրա նկարվեցինք, ես վախենում էի ընկնեի ժայռից, դա շատ վախենալու էր։ Օրս շատ հետաքրքիր անցավ, այնտեղից ես հիացած վերադարձա տուն։