Նախագծային աշխատանք 2

ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ՈՐԴԻ

Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի: Եվ ամեն օր որդին այծերին տանում էր արոտ և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց. «Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմռանը մեզ Թացան լինի»:
Իսկ մի օր, երբ որդին այծերին արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, և անձրև եկավ, և հեղեղ եկավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը: Մայրն ասաց. «Որդի ուր են այծերը և ինչու դու այսօր արևով եկար»: Որդին ասաց. «Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ լցրեց գետը»:

Այս առակը շատ իմաստներ ունի։ Առակի գլխովոր ասելիքը այն է, որ պետք չէ մարդկանց շահի համար խաբել, որովհետև մի օր խաբելու համար կկորցնես քո ողջ ունեցվածքը։ Ես համաձայն եմ այս ասելիքի հետ, որովհետև երբեք պետք չէ շահի համար այն մարդկանց ովքեր, որ քեզ վստահում են խաբել։ Խաբելը լավ բան չէ, որովհետև խաբելով ոչ մի լավ բանի չես հասնի, փոխարենը քո վատ արարքը վերջում գլխիդ կգա։