Ինչի է նման ժամանակը, նրա ձայնը

Ժամանակը մեկ ակնթարթ է, աչքդ թարթում ես, արդեն ուրիշ օր է: Ժամանակը նման է կայծակի, մի պահ տեսնում ես, զգում, իսկ հաջորդ պահին այն չկա, կարծես չի էլ եղել: Ժամանակի ձայնը նման է քամու սուլացի, լսում ես, զգում, բայց կյանքում հիմնականում արև է լինում և մի փոքր թեթև քամի: Ժամանակը շատ արագ է անցնում և մենք չենք հասցնում նկատել, թե ինչ է կատարվում մեր շուրջը:

Սովորողների պատիժ, դրանց ձևերն ու ազդեցությունները

Կարծում եմ, որ ոք ոքի չի կարելի պատժել: Պատիժը վատ է անդրադառնում մարդու հոգեվիճակի վրա: Ոչ ոք չի կարող պատժել ինչ-որ մեկի, իմանալով, որ ինքն էլ անմեղ չէ: Սովորողների ամենադաժան պատիժը, իմ կարծիքով պետք է լինի, օրինակ, երեսուն տող արտագրել ինչ-որ տեքստը, կամ հինգ անգիր սովորելը: Կյանքը հիմնված է բարու վրա, պետք չէ փոխել հաստատված օրենքը:

Դասարանական աշխատանք

  • Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել: Ինչո՞ւ:

Բենը շատ էր սիրում դաշնամուր նվագել, և կարելի էր մտածել, որ դաշնամուր ունի և կարողանում է շատ լավ նվագել:

  • Ինչո՞ւ էր աղջիկը կարծում, որ Բենը կունենա դաշնամուր: Դու ի՞նչ ես կարծում:

Աղջիկը կարծում էր, որ Բենը ուներ դաշնամուր, որովհետև զգում էր, որ սիրում է նվագել, և որոշ չափով կարողանում էր երաժշտություն ստանալ ակորդներ սեղմելով: Ես Բենի դեպի դաշնամուրի հանդեպ սիրուց զգացի, որ դաշնամուր ունի, շատ էր սիրում նվագել:

  • Քո կարծիքով ինչի՞ մասին է պատմվածքը:

Իմ կարծիքով պատմվածքը ինչ-որ բանի հասնելու ցանկության, ձգտումի և իրականացման մասին է:

  • Ինչպիսինն էր տղան և ի՞նչ բացահայտեց Էմին տղայի մեջ:

Էմին տղայի մեջ բացահայտեց թաքնված շնորհքը: Տղան բարի էր, խելացի, ձգտող:

  • Առանձնացրո՛ւ այն հատվածները որտեղ երևում է տղայի վերաբերմունքը դաշնամուրի, երաժշտության հանդեպ:

― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։

― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

  • Իսկ դու փորձե՞լ ես երբևէ որևէ երաժշտական գործիք նվագել, պատմի՛ր այդ մասին:

Ես մի քանի տարի առաջ հաճախում էի դաշնամուրի խմբակի: Կարողանում էի շատ լավ նվագել, ամեն ինչ պարտաճանաչորեն կատարում էի, այժմ նույնպես կարողանում եմ շատ լավ նվագել, համացանցից տարբեր երաժշտությունների նոտաները փնտրելով կարողանում եմ նվագել շատ հայտնի երաժշտություններ: Ինչ-ինչ պատճառներով ես դուրս եկա դաշնամուրի խմբակից: Բայց այժմ ուղեղումս մտքեր են պտտվում, որ ցանկանում եմ վերսկսել պարապմունքներս:

  • Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի: Մի կողմից դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի: Իրականում նույնիսկ ահավոր է: — Մեկնաբանիր այս միտքը:

Մարդիկ շատ հաճախ փող չունենալու պատճառով զրկվում են շատ բաներ ունենալու հնարավորությունից: Բայց փող ունենալու դեպքում էլ, պետք է հասկանան, որ շատ բաներ կան, որոնք փողով չեն գնվում:

Բարին երբեք չի մահանում

Բոլորն էլ բարի են: Կան մարդիկ, ովքեր իրենց չար են ցույց տալիս, բայց հոգով նրանք անսահման բարի են: Կան մարդիկ, ում ինչ-որ մեկը ստիպել է չարանալ, չարանալ աշխարհի, մարդկանց, չարանալ ամենքի հանդեպ: Բարին երբեք չի մահանում: Թեկուզ ամենաչար թվացող մարդու հոգում անսահման բարություն կա: Կյանքը հիմնված է բարու վրա: Եղեք բարի:

Տնային աշխատանք

1.Լրացրեք բաց թողած տառերըգրելով օ կամ ո:
Հակաօդային, օազիս, օբյեկտ, ոսկեզօծել, օթոց, օրըստօրե, որսորդ, օրացույց,  որթ, որձ, օձ, օձագալար, օձիքպոետբազմոտանիամենաորակյալ,
որմիզդուխտոսկեօղհայորդինրբաոճչարորակարջաորս, օրորոցջրօրհնեքջրհորդան
Վոլգոգրադ:
 
2.Տրված բառերը բաժանիր բաղադրիչների և գրիր կազմությունը:
Ձեռնամարտ-ձեռք+ա+մարտ
գրամեքենա-գիրք+ա+մեքենա
զարդանախշ-զարդ+ա+նախշ
մեծամիտ-մեծ+ա+միտք
շնչասպառ-շունչ+ա+սպառ
ուրախություն-ուրախ+ություն
պատմություն-պատմել+ություն
3.Գրիր ի՞նչ կամ ո՞վ հարցին պատասխանող բառեր:
Երկար———ձողիկ, փայտիկ, վարսեր
անսահման————ծառեր, մարդիկ, ծաղիկներ
զարմանահրաշ————-աշխարհ, մարդիկ, բնություն
հին———————–հագուստ, տուն, համակարգիչ
մրգառատ———————–այգի, տարի, շուկա, սեղան

Տնային աշխատանք

1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ 

համապատասխանեցնելով նախադասություններին:

Տաղտկալի,խաբելարտասուք,կարկառել,խարխափելխախտելհռետոր:
Ոչ մի նոր բան չկաայստեղ միշտ նույն տաղտկալի ֆիլմերն ու նկարները կտեսնես:
Հռետոր այնպիսի մի ելույթ ունեցավկարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:
 Մթության մեջ խարխափած, տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:
Ինչո՞ւ ես երդվումոր հետո էլ ստիպված ես լինում խախտել երդումդ, խաբել ինքդ քեզ:
Արտասուքը հոսում էր աչքերիցբայց  էլի կատակում էր ու փորձում ժպտալ:
Ձեռքերը կարկառել էր դեպի երկինք  ու ինչոր բան էր մրմնջուն:
 
2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել
Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել 
մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով
որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին
Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ 
գործընթացի համարԲայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ 
գործունեությանն է նպաստում
Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է
Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:
 
3. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:
աԵրկարելձգվել:
Իմ մազերը երկարել են, այնքան գեղեցիկ տեսք ունեն:
Փոքրիկ քույրիկս ձգվում էր, որպեսզի ինձ գրկեր:
բԱղքատխեղճ:
Խեղճ լինելը լավ բան չէ, պետք է հպարտ և խիզախ լինել:
Աղքատ մարդկանց պետք է օգնել, նրանք էլ մեզ պես մարդիկ են:
գԳույներանգ:
Այս գույնի հագուստը շատ գեղեցիկ տեսք ունի, կարծում եմ կգնեմ:
Կապույտի այս երանգը ինձ այդքան էլ դուր չեկավ:

Այնպես էի սպասում

Այնպես էի սպասում սեպտեմբերի մեկին: Կարոտել էի ընկերներիս, դասավանդողներիս: Կարոտել էի դպրոցը, այնտեղ տիրող եռուզեռը: Կարոտել էի այն պահերը, երբ դասերից հետո ընկերներով գնում էինք այգի, խաղում, ծիծաղում: Կարոտել էի դաս անելու, այժմ մեծ ոգևորությամբ եմ սովորում: Կարծում եմ, սեպտեմբերի մեկը բոլոր երեխաների, ծնողների, բոլոր-բոլորի համար սպասված և գուցե նաև ապագա կառուցելու օր է: