Ճամբարային տասներորդ օր

Ճամբարային տասներորդ օրը նույնպես մրցաշարային օր էր, բայց այս առավոտ իջանք Մայր Դպրոց՝ մարմնամարզության։ Ընթերցասրահում գիրք ընթերցեցինք, խաղեր խաղացինք։ Քիչ հետո եկավ ժամանակը,որ պետք է գնայինք Դպրոց-Պարտեզ։ Հասանք դպրոց, սկսեցինք խաղալ։ Մի խումբը խաղում էր «Այլ Կերպ», մյուս խումբը «Աշխարհագրական լոտո», իսկ հաջորդ խումբ խաղում էր շախմատ։ Այսօր դարձյալ շախմատի մրցում կազմակերպեցինք։ Հետաքրքիր և օգտակար խաղեր էին։ Հետո եկավ երկարացված օրվա ժամանակը և մենք գնացինք հեծանիվ վարելու։ Ճամբարային տասներորդ օրը լի էր խաղերով, ծիծաղով և շախմատներով։

Ճամբարային հինգերորդ օր

Ճամբարային առօրյան շարունակվում է։ Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապունքով։ Այսօր գնացինք Մայր Դպրոց՝ մարմնակրթության։ Այսօր շատ զվարճալի անցավ, պատրաստեցինք մրգային աղցան, խաղացինք տարատեսակ հետաքրքիր խաղեր։ Մրգային աղցանը շատ համեղ էր ստացվել։ Այսօր մասնակցեցինք «Գիտունիկների խաղ»-ին և դարձյալ հաղթեց մեր թիմը՝ «Խուստուփը»։ Մենք հաղթեցինք նաև կիսաեզրափակիչը, բայց էլի պետք է մրցենք, դեռ որոշված չէ, թե երբ ենք մրցելու հաջորդ անգամ։ Անցավ ուրախ և զվարճալի ճամբարի օրերից ևս մեկը։

Ճամբարային երրորդ օր

Այս օրը շատ հետաքրքիր անցավ: Մենք այսօր պատրաստեցինք նկարակալներ՝ բժշկական փայտիկներից, կատարեցինք մի քանի բնագիտական փորձեր, դրանցից մեկն էր ձեթով և ասպիրինով փորձը: Պետք է բաժակի մեջ լցնել ձեթը, հետո ավելացնել ջուրը, փոքրիկ քանակով գուաշ և ասպիրին: Շատ հետաքրքիր անցավ փորձերը, մենք մեծ ուշադրությամբ էինք հետևում ընթացքին: Այսօր նորից պարեցինք Կարնո Քոչարի: Մեր ջոկատի նոր անդամ Ռաֆայելի մայրիկը մեզ համար պատրաստել էր խորոված կարտոֆիլներ, ինձ շատ դուր եկավ:Մենք այսօր նաև խաղացել ենք շատ խաղեր՝ աշխարհագրական լոտո, Այլ Կերպ (Alias )գարծնագործ և այլ հետաքրքիր խաղեր: Մեր օրը շատ լավ անցավ: Մարզվեցինք, հեծանիվ վարեցինք: Այսօր եղանակը մի քիչ մռայլ է, բայց այդ ամենը կարևոր չէ, կարևորը պահպանել բարձր տրամադրությունն ու համերաշխությունը:

Վաղվա օրակարգը.

09:00-09:15-Ընդհանուր պարապմունք
09:15-10:05-   Հաջորդ օրվա անելիքների գրանցում, Դիջի-կավե խաղալիքներ
10:05-10:50- Շախմատային մրցաշար, Ընթերցանություն
11:05-12:35- Մայր դպրոց,  պարերի ուսուցում
12:50-13:35- Համեղ խոհանոց
13:40-14:20- Օրվա, նախագծերի ընթացքի, արդյունքների ամփոփում