Հունվարյան ճամբարի հաշվետվություն

Ավարտվեց հունվարյան ուսումնական ճամբարը, երկրորդ ուսումնական շրջանը։ Հունվարյան ճամբարը ինձ համար մի բան է, որի ընթացքում ստանում եմ համ հաճույք համ գիտելիք համ էլ նոր հետաքրքրություններ։ Այս Հունվարյան ճամբարում ես ընտրել եմ իրանագետների ճոկատը։ Հունվարյան ճամբարի երկու շաբաթներում իրականացրել ենք հետաքրքիր նախագծեր, ունենք նախագծեր որոնք դեռ ընթացքի մեջ են, դրանցից մեկն է <<Հայ-իրանական գրականություն>> նախագիծը։ Իրականացրած նախագծերից մեկն է հանդիպումը Իրանագետ` Վարդան Վոսկանյանի հետ, իմ պատումի հղումը և նախագծի հղումը։ Ճամբարի ընթացքում խոսել ենք հետաքրքիր թեմաների շուրջ և կատարել հետազոտական աշխատանքներ։ Խոսել ենք Իրանում գտնվող հայկական եկեղեցիների մասին։ Խոսել ենք պարսիկ հայտնի գրող՜ Օմար Խայամի մասին, նրա քառյակների մասին։ Ճամբարի առաջին շաբաթում նաև մասնակցել եմ Տիար Բլեյանի քայլքին՝ գեղատեսիլ Աշտարակով։ Շատ տպավորված եմ քայքից։ Ահա իմ լուսաբանման հղումը։ Ճամբարի ընթացքում մասնակցեցի մի շարք հետաքրքիր նախագծերի, բայց ամենից շատ ինձ դուր եկավ Հայ-Իրանական գրականություն նախագիծը։ Շատ լավ ելույթ ունեցանք, ֆոտո պատումի հղումը կարող եք տեսնել այստեղ։ Մինչ ներկայացումը ամսի 26-ին գնացինք սահադաշտ։ Հետաքրքիր օր էր, մի լավ սահեցինք, ընկանք և հետ վերադարձանք դպրոց։ Ահա ֆոտոշարք մեր սահադաշտի արկածներից։ Ահա այսպիսի հետաքրքիր և ուսումնական ճամբարային հաշվետվություն։

Հանդիպում իրանագետ` Վարդան Վոսկանյանի հետ

Հունվարի 22-ին տեղի ունեցավ հանդիպում իրանագետ Վարդան Վոսկանյանի հետ։ Հանդիպման ընթացքում խոսեցինք տարբեր թեմաներից, քաղաքականությունից, Իրանի և մի շարք երկրների հարաբերությունների մասին։ Հանդիպման մասնակիցները մի շարք Հետաքրքիր հարցեր տվեցին, իսկ Պարոն Վոսկանյանը շատ գրագետ և սպառիչ պատասխաններ տվեց։ Հետաքրքիր և ուսուցողական հանդիպում էր։ Կարծում եմ հանդիպումը շատերի կյանքում մեծ դեր խաղաց, ինչպես իմ կյանքում։ Հանդիպումը տևեց 1 ու կես ժամ, բայց այնպիսի տպավորություն էր, որ կարծես 1000 տարվա պատմության միջով անցնելուց լինեինք։ Հանդիպումը շատ լավ գիտելիքներ տվեց, որոնք պետք կգան ապագայում և ինչու՞ չէ նաև ներկայում։ Բազմաթիվ հանդիպումների եմ մասնակցել, սակայն ոչ բոլորից եմ օգուտ քաղել, սակայն սա այն հանդիպումներից էր, որից շատ բաներ քաղեցի, որոնցով առաջնորդվելու եմ կյանքում։ Շատ ոգևորված եմ հանդիպումից։

Իրանի հայկական եկեղեցիները

Թեհրանի թեմ, Թեհրանի թեմը կազմավորվել է 1944 թվականին։ Առաջնորդանիստը Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցին (1973 թվականից)։ Ընդգրկում է Իրանի մայրաքաղաք Թեհրանն իր շրջակայքով, Էրաքը, Համադանը, Մաշհադը, Գորգանը, Ռաշթը, Սարին, Բանդարե Անզալին, Ղազվինը։ Մինչև 1958 թվականը իրանահայ մյուս թեմերի նման ենթարկվել է Մայր աթոռ Սուրբ էջմիածնին, այնուհետև անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ։ 1795 թվականին թեհրանահայերը հիմնել են Սուրբ Գևորգ մատուռը (1882 թվականից՝ Թեհրանի սուրբ Գևորգ եկեղեցի)։ 1798 թվականին, երբ Իրանի տարբեր շրջաններից տասնյակ հայ ընտանիքներ բնակեցվել են Թեհրանում, անհրաժեշտություն է դարձել նոր եկեղեցու կառուցումը։ 1808 թվականին կառուցվել է Սուրբ Թադեոս-Բարդուդիմեոս եկեղեցին։ 1927 թվականին հիմնվել է Թեհրանի հայ կանանց եկեղեցասեր միությունը։ 1938-1945 թվականներին կառուցվել է Թեհրանի սուրբ Աստվածածին եկեղեցին (1944-1973 թվականներին՝ առաջնորդանիստ)։

Օմար Խայամ․ քառյակներ գինու մասին

Վաղն ի՞նչ կտա, բայց ո՞վ գիտե և ճշմարիտն ո՞վ կասի,
Գինի տուր ինձ, ուրախանանք այս լուսնի տակ, իմ լուսին,
Շատ գիշերներ դեռ կշողա նա երկնքում այսպես ջինջ,
Բայց չի գտնի մեզ այս կյանքում ու չի հիշի մեր մասին։

«»«»«»

Ես եմ, գինին, նվագածուն եւ խուլ անկյունն այս գինետան,
Ո’չ ահ ունեմ դատաստանի եւ ո’չ էլ հույս ողորմության,
Սիրտս ու հոգիս ողողել եմ մրուրի մեջ կարմիր գինու,
Օ՜, ազատ եմ հող ու ջրից, հուր ու քամուց ես հավիտյան:

«»«»«»

Բախտիդ տունկը երբ փթթել է այսօր այսպես ճոխ ու փարթամ,
Գավդ ինչու՞ է գինուց դատարկ, միտքդ ինչու՞՛ է այդպես տարտամ.
Գինի խմիր, ժամանակն է անագորույն քո թշնամին,
Ոչ մի գնով ետ չես բերի օրերն անցնող ջահելության:

«»«»«»

Վեր կաց, սաղի, ազատիր ինձ այս ցավից.
Սիրտս հանիր այս աշխարհի գրավից,
Բեր մի սափոր գինի խմենք միասին,
Քանի սափոր դեռ չեն շինել մեր կավից:

«»«»«»

Անցած օրը ետ կանչելդ իզուր ջանք է, սիրելիս,
Վաղվա մասին անրջելդ լոկ պատրանք է, սիրելիս,
Այս վայրկյանը մի կորցրու առանց գինի, առանց սէր,
Քեզ մնացած բաժին կյանքի գինր թանկ է, սիրելիս:

Թափառումներ Աշտարակ քաղաքում

Դե ինչպես կարելի է բաց թողնել քայլքը Տիար Բլեյանի հետ։ Այս անգամ Տիար Բլեյանի հետ քայլք իրականցրեցինք Աշտարակ քաղաքում։ Ճանապարհը, որը անցանք ավտոբուսով անցնում էր նորակառույց Հյուսիս-հարավ ճանապարհով։ Քայլքը սկսեցինք Ներսես Աշտարակեցու հրապարակից, նրա արձանի մոտից։ Այնտեղ մեզ միացավ պատմության ուսուցչուհի` ընկեր Ազնիվը, ով ծնվել մեծացել և ապրում է Աշտարակ քաղաքում։ Աշտարակը լի էր գեղեցիկ տեսարժան վայրերով, բայց այս անգամ ընտրեցինք Քասախի կիրճի ափերը և նրա մոտակայքում գտնվող եկեղեցիները ուսումնասիրելու համար։ Քայլքի սկզբում գտնվում էինք կիրճի աջ ափում, բայց այնուհետև Ճոճվող կամրջով անցանք ձախ ափ, որը գտնվում էր Քասախի աջ և ձախ կողմերի միջև։ Ընկեր Ազնիվը ճանապարհի ընթացքում հետաքրքիր պատմություններ էր պատմում տարբեր շինությունների և այլ բաների մասին, որոնք գտնվում էին մեր քայլքի ճանապարհին։ Հաջորդ կանգառը եղավ Կարմրավոր եկեղեցին, եկեղեցու վերևից հիացանք կիրճով և հետո մի փոքր ընդմիջումից հետո գնացինք Սպիտակավոր եկեղեցի։ Ընկեր Ազնիվը հետաքրքիր լեգենդներ պատմեց այդ եկեղեցիների մասին։ Քայլքի ընթացքում հետաքրքիր քննարկումներ ունեցանք քաղաքը էլ ավելի գեղեցիկ և ազատ դարձնելու մասին։ Փորձեցինք հասկանալ թե ինչ կարող ենք անել, որպեսզի Աշտարակ քաղաքի գեղեցիկ հնաոճությունը պահպանվի։ Իսկ արդեն վերջին կանգառը եղավ Սուրբ Մարինե եկեղեցում, եկեղեցում աղոթեցինք այնուհետև մեր քայլքը ավարտեցինք և վերադարձանք դպրոց։ Շատ հետաքրքիր, ուսուցողական քայլք էր։ Ես դեռ կվերադառնամ Աշտարակ։

Օմար Խայամ

Օմար Խայամը ծնվել է մայիսի 18, 1048 թվականին։ Ծնվել է Իրանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաքում։ Համաձայն անվան Խայամ (خیام) մասնիկի, որը նշանակում է վրանագործ, կարելի է ենթադրություններ կատարել նրա հոր մասնագիտության վերաբերյալ։ Հայտնի է նաև որ ունեցել է կրտսեր քույր Աիշա անունով։ Մանկությունն անցկացրել է հյուսիսային Աֆղանստանի Բալխ գյուղում, որտեղ ուսանել է ժամանակի նշանավոր իմաստուն՝ Մուհամմադ Մանսուրու մոտ։ Հետագայում շարունակել է ուսանել Մովաֆաք ալ Նիշապուրու մոտ, ով հայտնի էր, որպես Խորասանի լավագույն դասախոս։ 8 տարեկանում գիտեր Ղուրանը, 12 տարեկանում դառնում է Նիշապուրի մադրասի աշակերտ։

Օմար Խայամը պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ է։ Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակ՝ «ռուբաիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ[5]։ Հայտնի չէ, թե նրան վերագրվող 400 քառյակից որոնք են ստուգապես իրենը։ Խայամը նաև նախորդների համեմատ նոր և ճշգրիտ տոմարի հեղինակ է, որն Իրանում օգտագործվում է առ այսօր։