Պատերազմների և խաղաղության ազդեցությունը մեր կյանքում

Նախագծի մասնակիցներ՝ Անահիտ Մկրտչյան, Նազենի Սանոյան

Պատերազմը և խաղաղությունը

Մարդկության հնագույն ժամանակներից առկա է ռեսուրսուրսների սղության խնդիրը, իսկ բնակչության թվաքանակի աճին զուգընթաց՝ մեծանում էր այդ ռեսուրսների անարդարացի բաշխումը, ինչը հանգեցնում էր կոնֆլիկտների։ Գիտատեխնիկական առաջընթացի արդյունքում ստեղծվող հավելյալ արդյունքը զարկ տվեց խաղաղ առևտրի առաջացմանը, որն իր հերթին ձևավորեց հասարակարգեր, որոնց հիման վրա էլ ձևավորվեցին պետությունները։ Պետությունների գոյության համար անհրաժեշտություն առաջացավ ավելի մեձաքանակ և տարատեսակ ռեսուրսների, որոնց հայթհայթման համար միշտ չէր, որ ընտրվում էր խաղաղ ճանապարհը։

 

Նախագծի նպատակը․

ՈՒսումնասիրության շնորհիվ բացահայտել պատերազմների առաջացման պատճառները և փորձել գտնել կանխարգելող մեթոդներ։

 

Քննարկվող հարցեր․

  • Հնարավո՞ր է կյանքը առանց պատերազմների։
  • Ճիշտ կլինի՞ կյանքը առանց պատերազմների։
  • Ինչ մեթոդներ են կիրառել հնում և ինչ մեթոդներ են կիրառում պատերազմող կողմերը այժմ։
  • Ինչ դեր ունի խաղաղությունը մարդկանց, պետությունների, հասարակությունների կյանքում։