Առաջին կիսամյակի ամփոփում․ հաշվետվություն

Այս տարին կարծում եմ բոլորիս համար շատ դժվար տարի էր։ Ոչ միայն մեր երկրի, այլև բոլոր երկրների համար։ Շատ պատճառներ կան այս տարին վատ տարի համարելու համար։ Քովիդ 19, պատերազմ, հրդեհներ, երկրաշարժեր և այլ վատ բաներ, բայց այդ ամենը չխանգարեց ուսուցմանը։ Այս տարի մի քիչ այլ կերպ կազմակերպվեց ուսուցումը, բայց մեկ է ոչ ոք չտուժվեց։ Այս տարվա ուսուցումը հիմնականում կազմակերպվեց առցանց ձևով։ Այս տարի ես եկա մի նոր միջավայր, տեղափոխվեցի 9-րդ դասարան, եկա Ավագ-դպրոց։ Ավագ դպրոցում գրեթե ամեն ինչ փոխվեց, այստեղ ամեն ինչ ուրիշ է, գնահատման համակարգը, ուսուցիչները, սովորելու միջավայրը։ Այս կիսամյակում իրականացրել եմ շատ նախագծեր, հասել եմ մեծ հաջողություններ, բայց կներկայացնեմ ինձ ավելի շատ դուր եկած նախագծերը, հաջողությունները։ Գրականություն առարկայից իմ համար սիրելի նախագիծ դարձավ «Պատումներ Արցախի բարբառով» նախագիծը, որը իրականացրել եմ Օքսանաի հետ։ Գրել եմ հետաքրքիր վերլուծական աշխատանքներ։ Նյութերը կարող եք տեսնել այս հղումով։ Հետաքրքիր նախագծեր եմ իրականացրել նաև բնագիտական առարկաներից` Ֆիզիկայից, քիմիայից, աշխարհագրությունից, կենսաբանությունից։ Կատարել ենք բազմաթիվ փորձեր ֆիզիկայից և քիմիայից։ Փորձերի հղումները 1, 2, 3։ Այս տարի Անգլերենից ավելի շատ աշխատել ենք քերականության վրա, ահա իմ անգլերենի բաժինը։ Այս տարվա հաջողությունները շատ էին, բայց վատ դեպքերը չեն թողնում, որ դրանցով ուրախանանք։ Ինձ համար հաջողություն էր, որ իմ զինվոր եղբայրը ողջ առողջ վերադարձավ տուն։ Այս տարի իմ ընտրությամբ գործունեությունից՝ պարսկերենից սկսել ենք արդեն հեքիաթներ, տեքստեր և այլ բաներ կարդալ։ Ճիշտ է շատերը հրապարակված չեն իմ բլոգում, բայց մի քանիսը կարող եք տեսնել այս հղումով։ Այս տարվա իմ ամենամեծ ձեռքբերումը դա <<Ինչու՞, ինչպե՞ս>> գրքի շնորհանդեսին գտնվելն էր, քանի որ այդ շնորհանդեսը իմ կյանքում շատ բան փոխեց դեպի պատմություն առարկան։ Ահա իմ պատումի հղումը, կարդացեք և կհասկանաք ինչ ինկատի ունեի։