Դավիթ Բեկ

Դավիթ Բեկը եղել է զորավար։ Նա ծառայում էր վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում և եղելլ է դրա ճանաչված զորավարներից: Դավիթ Բեկը իր զորախմբով 1722-ի վերջին եկել է Կապան և գլխավորել օտար զավթիչների դեմ բռնկված ազատագրական շարժումը։ Դավիթ Բեկը Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով։ 1724-25- ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարներ ԹորոսըՄխիթար Սպարապետը, Ստեփան ՇահումյանըՏերԱվետիսը հաջող մարտեր են մղել շրջակա թշնամիների դեմմաքրել Սյունիքը մահմեդական հրոսակ ցեղերից։ 1725-27-իներբ Թուրքիան ռազմակալել է Այսրկովկասըառժամանակ ջլատվել են Դավիթ Բեկի ուժերը։ Նա փակվել է Հալիձորի բերդում (1727-ի մարտև մարտնչել այն պաշարած թուրքական գերակշիռ զորքերի դեմ։ Անսպասելի հակագրոհով ջախջախելով թուրք զորքերին՝ Դավիթ Բեկը նրանց մնացորդներին ոչնչացրել է ՄեղրիիԲարգուշատի և Բեխ ավանի մատույցներում։ Դավիթ Բեկը մահացել է 1728թ – ին։ Այդ ժամանակները թուրքական զորքերը վերստին ռազմակալել են Սյունիքը և Արցախը։

1882-ին Րաֆֆին գրել է «Դավիթ Բեկ» պատմավեպը, 1950-ին Ա. Տիգրանյանը՝ «Դավիթ Բեկ» օպերան, Նկարահանվել է նաև «Դավիթ Բեկ» գեղարվեստական ֆիլմ 1944-ին։

Սեպտեմբերի 16-22, առաջադրանք 8-րդ դասարան

Տանը

Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

  1. հեղաշրջում-ինչ-որ բանի կտրուկ փոփոխություն
  2. ջրանիվ-ջրով պտտվող անտաիվ, որն արտադրում է էներգիա
  3. մանուֆակտուրա- խոշոր արտադրական ձեռնարկություն
  4. կապիտալ- հարստություն, որը ձեռներեցը, ներդնելով արտադրության մեջ, նոր շահույթ է ստանում

Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

ՆերկայացրուՙՙՆշանավոր գյուտերն ու հայտագործությունները ՙՙ17-րդ դարի կեսերից մինչև 19-րդ դարի կեսերը

  1. Կռուցվեցին առաջին գործարանները
  2. 1784թ-ին ստեղծվեց առաջին շոգեմեքենան
  3. 1807թ. Ռ. Ֆուլտոնը ԱՄՆ–ում ստեղծեց առաջին շոգե նավը
  4. 1814 թ. անգլիացի ճարտարագետ Ջ. Ստեֆենսոնի գլխավորությամբ
    ստեղծվեց առաջին շոգեքարշը,
  5. իսկ 1823 թ.՝ առաջին երկաթուղին
  6. ստեղծվեց ջրանիվը

ՙՙՄի գյուտի պատմությունՙՙ, ներկայացրու որևիցե մի գյուտ կամ հայտնագործություն, այդ գյուտի դերը այժմյան աշխարհում։

Նախկինում եվրոպայում շատ ցեխոտ ու կեղտոտ էին ճանապարհները եղել։ Ու մարդկանց տհաճ էր քայլել այդ աղբի միջով՝ հատկապես այդ ժամանակվա փայտե կոշիկներով, որոնք ավելի շատ թատրոնի համար էին նախատեսված։ XIV դարում մարդիկ մտածեցին, որ կոշիկի տակ կարելի է ինչ-որ բանից պատրաստված մասինկ դնել, որպեսզի այն ավելի բարձր լինի։010 XVI արդեն  պատրաստում էին երկաթից երկար մասնիկներ, որոնք ամրացնում էին կոշիկի վրա։ Այդ կոշիկների վրա շատ անհարմար ու դժվար էր քայլելը, քանի որ դեռ աջի ու ձախի տարբերություն չէին դնում, նաև դեռ չէին մտածել կոշիկի լեզվակի մասին։ Սկզբում բարձրակրունկների վրա քայլում էին միայն տղամարդիկ, որպեսզի փողոցում քայլելիս ոտքերը չկեղտոտեն։ Իսկ արդեն XVII դարում նոր սկսեցին կանայք ևս հագնել։ Նրանք մտածում էին, որ բարձրակրունկների վրա կինոջ մեջքը ավելի ուղիղ  էր երևում, իսկ կեցվածքը՝ գեղեցիկ ու հստակ։ Չնայած, որ դժվար էր լինում քայելել երբեմն քսան սանտիմետրի հասնող բարձրակրունկների վրա այնուամենայնիվ բարձրակրունկները մտցրին մոդայի աշխարհ։ Հետո արդեն դրանք ներկում էին կանաչ, կարմիր կամ կապույտ գույներով,իսկ ձմռանը՝ սև ու կարմիր։ Հիմա արդեն բարձրակրունկները շատ մեծ տեղ են գրավում և մինչ այսօր դրանք ավելի ու ավելի նոր տեսքով են մեզ ներկայացնում։

Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին վերլուծություն

Աբրահամ Լինքոլնը ուզում է ասել, որ դպրոցը ավելի մեծ դեր է խաղում երեխայի դաստիարակության մեջ, քան իր ծնողները, որովհետև երեխան օրվա մեծ մասը անցկացնում է դպրոցում: Իմ կարծիքով Աբրահամ Լինքոլնը լավ խորհուրդներ է տալիս, թե ինչպես լավ ուսուցիչ լինել ու կարծում եմ, որ բոլոր ուսուցիչները պետք է կարդան այս նամակը և հետևեն Լինքոլնի խորհուրդներին: Խորհուրդներից ամենաշատը ինձ դուր եկավ սա` «Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին…»։ Այս տողերով կարծում եմ Լինքոլնը ուզում էր ասել, որ մարդ պետք է ունենա սեփական կարծիք, չշարժվի ուրիշի թելադրանքով, չանցնի հաղոթղի կողմը նվաստացնելով պարտվողին։ Նամակի վերջում էլ Լինքոլնը գրում է «Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել…»։ Կարծում եմ ուսուցչի աշխատանքը ամենադժվար աշխատանքն է կյանքում, որովհետև նրանց է տրված սերունդներ կրթելու և դաստիարակելու այդ բարդ աշխատանքը։

Իմ ուսումնական 7-րդ տարին

Այս տարի մեր առարկաների մեջ ավելացել են երկրաչափություն, հանրահաշիվ, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն առարկաները։ Սկզբում դժվար էր թվում սովորել այս բոլոր առարկաները, բայց իրականում այդքան էլ դժվար չէ։ Այս տարի ավելի հետաքրիր անցավ, քան անցած տարիները, այս տարի ավելի հետաքրքիր նախագծեր իրականացրեցինք։ Շատ հետաքրքիր ճամփորդություններ գնացինք։ Այս տարի իմ գիտելիքի պաշարը էլ ավելի շատացավ։ Այս տարի եղան դասատուների որոշակի փոփոխություններ, բայց դա ինձ չխանգարեց գնալ իմ նույն հունով։ Ընտրությամբ գործունեւոթյան մեծ էլ ավելի հաջողությունների հասանք, մասնակցեցինք շատ կլոր սեղանների, ներկայացրեցինք մեր պարսկերեն լեզուն, մեծ առաընթաց ունեցանք պարսկերենում։ Ես մեծ հաջողությունների հասա նաև վոլեյբոլում, մեր դպրոցը ներկայացրեց իր թիմը և մենք գրավեցինք երրորդ տեղը։

Կիլիկիա, Հայաստան

Կիլիկյան Հայաստան: Հայերը Կիլիկիայում

Նկարագրել Կիլիկիայի աշխարհագրական դիրքը , բնակլիմայական պայմանների առավելությունները:

Կիլիկիան գտնվում էր բարձր լեռնաշղթաների ներքո։ Այաս և Կոռիկոս նավահագիստների շնորհիվ առևտրական կապեր ուներ տարբեր երկրերի հետ։ Նաև ուներ մուտք դեպի Միջերկրական ծով։ Ուներ մեղմ կլիմա, որի շնորհիվ առատ բերք էր ստանում։

Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:

Բյուզանյդիայի վարած քաղաքականության պատճառաով 11-րդ դարում Մեծ Հայքում սկսվեց մեծ թվերով հայերի արտագաղթ, որոնցից շատերը գալիս էին Կիլիկիա։ Այս գաղթը ավելի շարունակվեց, երբ սելջուկ – թուրքերը արշավանք կատարեցին դեպի Մեծ Հայք։ Կիլիկիա տեղափողվում էին ոչ միայն ժողովորդը, այլ նաև թագավորներն ու իշխանները։

Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:

Արդեն 11-րդ դարի երկրորդ կեսին հայերը մեծամասնություն էին կազմում Կիլիկայում, ուր ապրում էին հույներ, ասորիներ, արաբներ և հրեաներ:

Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:

1080թ հայ իշխան Ռուբենը լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա զնունով կոչվեց Ռուբինյան: Նա ապստամբություն բարձացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրվհց Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբեն 1-ին հաջորդեց նրա որդի Կոստանդինը, նա ազատեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:

Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առաջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեհի քաղաքականությունը:

Կոնստատինին հաջորդեց նրա որդի՝Թորոս 1-ը: Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակըց դեպի հարավ, գրաէեց Սիս և Անավարզա քաղաքները՝վերջինս մայրաքաղաք դարձնելուց: Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն 1-ը: Նա վճռեց տիրել Դաշտային Կիլիկյային: Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հասան Միջերկրական ծով: Լևոնը հայկական փոքրաթիվ ուժերի հետ ամրացավ Վահկա բերդում, որի պաշտպանությունը տևեց վեց ամիս: Լևոնին հաջորդըց Թորոս 2-ը: Իր շուրջը համախմբված հայկական զորախմբով պայքար ծավալեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա կրկին տեր դարձավ Վահկային, Անավարզային, Մսիսին և Տարսոնին: Կիլիկիա մտած բյուզանդական մի մեծ բանակ պաշարեց Մսիս քաղաքը: Նա հարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը: Թորոս 2-ին հաջորդըց նրա եղբայր Մլեհը: Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից հետ գրավեց Դաշտային Կիլիկիայի քաղաքները և ծովափնյա շրջանները: Մլեհը բարեկարգեց Սիսը և դարձրեց երկրի մայրաքաղաք:

Ուսումնական երրորդ շրջան. դաս 13

Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Մոնղոլիան  շատ ուժեղ պետություն էր,որը շատ անգամ թուլացրեց Հայաստանը:Մոնղոլները շատ նվաճումներ են  ունեցել ,որոնք շատ անգամ  թուլացրել  են Հայաստանը

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Հայերը շատ վատ դրության մեջ են եղել մոնղոլների պատճառով:Նրանք քրիստոնյաններից վերցնում էին շատ մեծ հարկեր,իսկ ինչպես դուք գիտեք մենք քրիստոնիա երկիր ենք:Նրանք մեզնից հարկեր էին պահանջում,որպեսզի չնվաճեն հայաստանը մի մասը:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Հետաքրքիր փաստեր կարող եք գտնել այստեղ։

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Իմ կարծիքով Չինգիզ Խանի բոլոր կանոնները շատ ճիշտ էին։ Չինգիզ խանը շատ վատ մարդ էր, բայց որպես կառավարիչ շատ ուժեղ և ճիշտ քայլեր անող մարդ էր։ Նա շատ բարձրունքների է հասել իր կանոնների շնորհիվ։

Հայոց պատմություն

Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

948 թ. Անանիա Մոկացի կաթողիկոսի օրոք Աղթամարից տեղափոխեց Կարս։

961 թ. Աշոտ III–ը որոշեց մայրաքաղաքը Կարսից տեղափոխել Շիրակի Անի
քաղաքը:

Աշոտ Ողորմածը 963–964 թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքն ընդարձակվելու  հնարավորություն չուներ։

998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան։

1001 թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը,
որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր՝ Սյունյաց  Վասակ
թագավորի դուստրը։

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Աշոտ 3-րդ Ողորմածը շատ բարի և հոգատար մարդ էր: Նա աղքատների հանդեպ ցուցաբերած հոգատարության համար ստացավ Աշոտ Ողորմած անունը: Աշոտն
ավելի ամրապնդեց բանակը, այն դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան
լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ Գագիկ Առաջինը կրում էր շահնշահ հայոց պատվատիտղոսը: Դա նշանակում  էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ
նա ուներ գերադասելի դիրք։ 1001 թ. Տաշիր–Ձորագետի (Լոռի) թագավոր
Դավիթն ապստամբեց Գագիկ I–ի դեմ և հրաժարվեց ճանաչել Անիի Բագրատունիների
գերիշխանությունը։ Գագիկըհարձակվեցայդ թագավորության վրա և կարճ ժամանակում գրավեց այն։ Դավիթը դիմեց փախուստի։ Քանի որ Գագիկ I–ը վերջինիս
զրկեց իր հողերից:Գագիկի օրոք կարճ ժամանակով խախտվեց երկրի խաղաղությունը։ Իմ կարծիքով Աշոտ Ողորմածի օրոք ամեն ինչ ավելի լավ էր, կատարվում էր շինարարական լավ աշխատանքներ, Աշոտը հարգալից և հոգատար էր աղքատների հանդեպ, իսկ Գագիկ Առաջինի օրոք երկրում չկար խաղաղություն, ճիշտ է նա էլ է կատարել շինարարական աշխատանքներ և շինել եկեղեցիներ, բայց ես կարծում եմ, որ Աշոտ Ողորմածի օրոք ավելի լավ էր ամեն ինչ:

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:

Բագրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետը թևակոխեց Գագիկ I–ի օրոք (990–1020)։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը ։ Գագիկի օրոք կարճ ժամանակով խախտվեց երկրի խաղաղությունը ։ 998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան ։ Թագավորը հայոց սպարապետ, նշանավոր զորավար Վահրամ Պահլավունու հետ Ապահունիք գավառում կանգնեցրեց թշնամուն ։ Հայկական զորքին միացան նաև վրացիները ։ Ճակատամարտը տեղի ունեցավ Ապահունիքի Ծումբ գյուղի մոտ։ Հայ–վրացական զորքերը տարան փայլուն հաղթանակ, որից հետո արաբները մեկընդմիշտ հրաժարվեցին Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ իրենց ոտնձգություններից ։

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը, որոնք թագավորից ստացան ընդարձակ կալվածքներ ։ 1001 թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը ։ Շուտով ավարտվեց նաև Անիի Զվարթնոցատիպ (Գագկաշեն) եկեղեցու շինարարությունը ։