«Համբերանքի չիբուխը»

Պատմվածքը ինձ շատ դուր եկավ։ Ամենից շատ ինձ դուր եկավ Օհան Ամու կերպարը, նա շատ վճռական, խիզախ, սկզբունքային և հայրենասեր մարդ էր։ Իմ կարծիքով պատմվածքի գլխավոր ասելիքը այն էր, որ ինչ էլ լինի երբեք պետք չէ սկզբունքները ընտանիքից վեր դասել։ Պատմվածքը շատ բաներ է սովորեցնում ընթերցողին, ամենակարևորը միշտ պետք է խիզախ լինես և ոչ մեկից չվախենալ։

«Գիրք ծաղկանց»

Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

  • Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները Զվարթի գրքում:

Զվարթի գրքում ամեն տեսակի ծաղիկ խորհրդանշում է մի բան, մարդ, լավ և վատ հիշողություններ տարբեր տեսակի բաներ, որոնք տեղ ունեն Զվարթի կյանքում։

  • Թվարկիր, թե ըստ պատմվածքի, գիրքը ի՞նչ դեր կարող է կատարել մարդու կյանքում: Ո՞րի հետ ես դու համաձայն.ինչու՞:

Ամենամեծ դերը, որ կարող է այս գիրքը կատարել մարդու կյանքում, դա վառ երեվակայություն ձեռք բերելն է։ Գիրքը շատ բաներ է սովորեցնում, ամեն տողը մի բան նշանակում է։

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Ես կարծում եմ, որ այս գրքի վերնագիրը նկարագրում է գլխավոր հերոսի՜ Զվարթի կյանքը։ Զվարթի կյանքում ամեն ինչ ծաղկած էր։

 

«Գիրք ծաղկանց»

Կարդալ պատմվածքի երրորդ հատվածը (մինչև … թաղեցին քարե գաղտնարանում):

  • Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:

շշունջ-շշուկ, ոգել-երգել, սուրմա–ծարիր, մետաղյա փոքրիկ զարդ՝ հագուստի կամ գլխանոցի վրայից կախելու համար

  • Ինչ էր փորձում քարոզել Զվարթը:

Զվարթը փորձում էր քարոզել, որ առանց սիրո ոչինչ չկա։ Կյանքում ամենակարևոր բանը դա սերն է։

  • Ինչու՞ է նախանձը, սահմանափակը փորձում միշտ փակել Սիրո ճանապարհը:

Նախանձը և սահմանափակը միշտ փակում են Սիրո ճանապարհը, որովհետև մի տեղ որտեղ նաղանձ կա, այդտեղ չի կարող լինել Սեր։ Միշտ պետք է նաղանձից հեռու լինել և փորձել վերացնել այն։

«Գիրք ծաղկանց»

Կարդալ պատմվածքի երկրորդ հատվածը (մինչև … ու անդունդների նիշերով):

  • Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցեին ասված այս արտահայտությունը՝  նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից:

Վանահորը չէին հարգում, որովհետև նա մաքուր սրտով և ամբողջ հոգով չի մտել վանք, այլ ստիպված է եկել, քանի որ իր նախկին գործերով այլևս չի կարող զբաղվել, որոշել է գալ վանք և փիլիսոփայությամբ զբաղվել։

  • Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:

Աշխարհը կառուցվում է և շինարարական աշխատանքներ են: Քաղաք է կառուցվում, խոսք է կառուցվում, միտք է կառուցվում…Բնությունն աշխատում է, ծառը կառուցում է, մրջունը շինարարն է: Դուք էլ որպես երկրի բնակիչ, եղեք կառուցող և շինարար,  սիրեք աշխատանքը: Կառուցումն ու աշխատանքը սուրբ են: Վերանա բռնությունը, փոշիանա գահն ու թագավորությունը և մնա շինարարը:

  • Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»:

Կառուցումը ամեն ինչից վեր է դասում, որովհետև եթե չկառուցենք ամեն ինչ անհետարքիր և անիմաստ կլինի, որ ամեն ինչ հենց կառուցումից է գալիս։ Ես ինձ համարում եմ կառուցող, որովհետև ես կարող եմ իմ լավ սովորելով կառուցել լավ ապագա։

«Գիրք ծաղկանց»

Կարդալ պատմվածքի առաջին հատվածը (մինչև … փոքրիկ Զվարթը):

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք:

ցավագար-հիվանդ, չարոց-վախեցած

  • Բնութագրիր Զվարթին:

Զվարթը մեծ երևակայություն ուներ։ Ուրախ ու զվարթ երեխա էր։

  • Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը:

Հասարակությունը անծիծաղ, մռայլ և անսիրտ մարդիկ էին։

  • Ի՞նչ հակասություն կար նրանց միջև (ցույց տուր մեջբերումներով), որն էր դրա պատճառը: Դու բնակա՞ն ես համարում այդ հակասությունը. ինչու՞:

Նրանց մեջ հակասությունը այն էր, որ մարդիկ Զվարթի վառ երևակայությունը ու աշխուժությունը ընկալում էին, որպես հիվանդություն։ Ես բնական չեմ համարում այդ հակասությունը, որովհետև միայն երեխայի վառ երևակայություն ունենալուց չի կարելի ասել, որ երեխան խելագար է։

Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին վերլուծություն

Աբրահամ Լինքոլնը ուզում է ասել, որ դպրոցը ավելի մեծ դեր է խաղում երեխայի դաստիարակության մեջ, քան իր ծնողները, որովհետև երեխան օրվա մեծ մասը անցկացնում է դպրոցում: Իմ կարծիքով Աբրահամ Լինքոլնը լավ խորհուրդներ է տալիս, թե ինչպես լավ ուսուցիչ լինել ու կարծում եմ, որ բոլոր ուսուցիչները պետք է կարդան այս նամակը և հետևեն Լինքոլնի խորհուրդներին: Խորհուրդներից ամենաշատը ինձ դուր եկավ սա` «Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին…»։ Այս տողերով կարծում եմ Լինքոլնը ուզում էր ասել, որ մարդ պետք է ունենա սեփական կարծիք, չշարժվի ուրիշի թելադրանքով, չանցնի հաղոթղի կողմը նվաստացնելով պարտվողին։ Նամակի վերջում էլ Լինքոլնը գրում է «Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել…»։ Կարծում եմ ուսուցչի աշխատանքը ամենադժվար աշխատանքն է կյանքում, որովհետև նրանց է տրված սերունդներ կրթելու և դաստիարակելու այդ բարդ աշխատանքը։

Թարգմանչական աշխատանք

Однажды очень богатый человек взял своего сына в поездку по стране с единственной целью — показать мальчику, что значит жить без денег. Несколько дней они провели на ферме у очень бедной семьи. По возвращении домой отец спросил, понравилась ли ему поездка. — Понравилась, отец, — ответил мальчик. — Видел, как бедны могут быть люди? — задал вопрос мужчина. — О, да! — последовал ответ. — А что ты извлек из нашего путешествия? — вновь спросил отец. А сын ответил: — Я видел, что у нас одна собака, а у них четыре. У нас бассейн до середины сада, а у них ручей, которому нет конца. У нас в саду светят заморские фонари, а у них ночью сияют звезды. У нас терраса до переднего двора, а у них просторы до самого горизонта. У нас небольшой участок земли, на котором мы живем, а у них бескрайние поля, которые нельзя окинуть взглядом. Мы покупаем пищу, а они выращивают ее сами. У нас вокруг дома стены для защиты, а у них друзья. Отец мальчика застыл в онемении. И тут сын добавил: — Я понял, как мы на самом деле бедны.

Մի անգամ շատ հարուստ մի մարդ իր որդու հետ գնաց ճանապարհորդության, որի նպատակն էր ցույց տալ տղային, թե ինչ է նշանակում ապրել առանց փողի: Նրանք մի քանի օր անցկացրեցին ֆերմայում, շատ աղքատ ընտանիքում: Տուն վերադարձին հայրը հարցրեց, թե նրան դուր եկավ ուղևորությունը:

– Դուր եկավ, հայրի՛կ – պատասխանեց տղան:                                                                                      – Տեսնում ես ինչքան աղքատ կարող են լինել մարդիկ, – հարցրեց հայրը:                                          –  Օ՜, այո – պատասխանեց:                                                                                                                      –  Իսկ դու ի՞նչ սովորեցիր մեր ճանապարհորադությունից, – կրկին հարցրեց հայրը:                  Իսկ որդին պատասխանեց.                                                                                                                      –  Ես տեսա, որ մենք ունենք մեկ շուն, իսկ նրանք՝ չորսը: Մենք ունենք լողավազան մինչև այգու կենտրոնը, իսկ նրանց մոտ առվակ է, որը վերջ չունի: Մեր այգում լույս են տալիս արդասահմանյան լապտերները, իսկ նրանց մոտ գիշերը փայլում են աստղերը: Մեզ մոտ կտուր է մինչև դիմացի բակը, իսկ նրանց մոտ միչև հորիզոն բաց տարածքներ են: Մենք ունենք մի փոքր հողակտոր, որի վրա ապրում ենք, իսկ նրանց մոտ անսահման դաշտեր են, որոնք հնարավոր չէ աչքով անցկացնել: Մենք գնում ենք կերակուրը, իսկ նրանք այն իրենք են աճեցնում: Մեզ մոտ տան բոլորը պատեր են պաշտպանույան համար, իսկ նրանց մոտ՝ ընկերներ:                                    Տղայի հայրը քարացավ: Իսկ այդտեղ որդին ավելացրեց.                                                                    – Ես հասկացա, թե իրականում ինչքան աղքատ ենք մենք: 

Գաբրիել Գարսիա Մարկես

Հետազոտական աշխատանք

Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկեսը ծնվել 1927 թվականի մարտի 6-ին։ Սովորել է Կոլումբիայի ազգային համալսարանում։ Լատինական Ամերիկայում հայտնի է նաև Գաբո անունով։ Լինելով 20-րդ դարի ամենաազդեցիկ և իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ 1972 թվականին արժանացել է Նեյշտադյան գրական միջազգային մրցանակի, իսկ 1982 թվականին՝ Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում։ Զբաղվել է ինքնակրթությամբ, կիսատ է թողել իրավաբանական կրթությունը՝ լրագրողի կարիերա սկսելու նպատակով։ Անարգել քննադատել է կոլումբիական ներքին և արտաքին քաղաքականությունը։ 1958 թվականին ամուսնացել է Մերսեդես Բարչայի հետ․ ունեցել են երկու որդի՝ Ռոդրիգոն և Գոնսալոն։ Գարսիա Մարկեսը գրողի կարիերան սկսել է որպես լրագրող՝ գրելով բազմաթիվ ոչ գեղարվեստական գործեր և կարճ պատմվածքներ, բայց առավել հայտնի է իր վեպերով, ինչպես օրինակ՝ «Հարյուր տարվա մենություն»-ը (1967), «Նահապետի աշունը» (1975), «Սերը ժանտախտի օրերին» (1985): Նրա գործերը բազմիցս արժանացել են գրաքննադատների հավանությանը և մեծ պահանջարկ են վայելել՝ առավելապես մոգական ռեալիզմ գրական ժանրը հանրայնացնելու համար։

Ցիտատների թարգմանություն

Только потому, что кто-то не любит тебя так, как тебе хочется, не значит, что он не любит тебя всей душой.

Միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես ուզում ես, չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ սրտով:

„Никогда не переставай улыбаться, даже когда тебе грустно, — кто-то может влюбиться в твою улыбку.“

Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ եթե տխուր եք, ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին։

Я всегда говорил и никогда не откажусь от своих слов, что самые интересные люди живут в России.

Ես միշտ ասել եմ և երբեք չեմ հրաժարվի իմ խոսքից, որ ամենահետաքրքիր մարդիկ ապրում են Ռուսաստանում։

 

«Տժվժիկ»

ֆիլմի դիտման-վերլուծության

Ես նայել եմ <<Տժվժիկ>> գեղարվեստական ֆիլմը։ Ֆիլմի գլխավոր հերոսի դերակատարը Հրաչյա Ներսիսյանն է։ Ֆիլմի ռեժիսորը Արման Մանարյանն է, սցենարի հեղինակը Երվանդ Մանարյանն է։ Ֆիլմը նկարահանվել է է 1961 թվականին։ Նիկողոս աղան կովի լյարդ է գնում Ներսես աղբարի համար՝ բարեգործություն անելով վերջինիս ընտանիքին։ Հետագայում նա ամեն առիթով պատմում է իր այդ մեծահոգի արարքի մասին։

Ֆիլմի գլխավոր ասելիքը այն է, որ լավություն անելուց պետք չէ բոլորին հայտնես դրա մասին։ Խորհուրդ կտամ նայել այս ֆիլմը, ֆիլմը շատ իմաստներ ունի և շատ հետաքրքիր է։ 

Ֆիլմի հղումը` https://www.youtube.com/watch?v=5uFw7a07zSk